Սովորական խայտառակություն

Կեղծ բժիշկներ` առանց սահմանի

Հունիսի 21, 2017
Կեղծ բժիշկներ` առանց սահմանի

Իսրայելական The Marker պարբերականը հաղորդում է այն մասին, որ Իսրայելի ոստիկանությունը քննում է երկրի առողջապահության նախարարության բողոքը` կապված այն փաստի հետ, որ Հայաստանում իսրայելցի ուսանողները, հնարավոր է, կեղծ բժշկական դիպլոմներ են ստանում: Թողարկվել է նաև առողջապահության նախարարության հատուկ զգուշացում Հայաստանում կրթություն ստանալ ցանկացող ուսանողների համար, որ նրանց դիպլոմները, հնարավոր է, Իսրայելում չճանաչվեն:


Սա, ինչ խոսք, խայտառակություն է երկրի կրթական համակարգի համար, միայն թե ոլորտի մեր պատասխանատուները ոչ միայն դրանից վատ չեն զգում, այլ չեն էլ պատրաստվում փաստերը հերքել կամ մեղքը վերցնել իրենց վրա: Տրամաբանական պիտի լիներ մեղավորներին նախ փնտրել Երևանի պետական բժշկական համալսարանում, չնայած Հայաստանում բժշկական դիպլոմներ են տալիս նաև մի շարք մասնավոր բուհեր: Սակայն պարզից էլ պարզ է, որ խնդիրը համակարգային բնույթ է կրում, և այստեղ արդեն մեկ-երկու բուհերի ամենաթողությամբ դժվար է սահմանափակվել: Ընդ որում` նույն Իսրայելում արդեն խոսում են ոչ միայն դիպլոմների մասին: Տեղեկացվում է, որ Իսրայելի ոստիկանությունը ստուգում է առողջապահության նախարարության ներկայացրած բողոքը Հայաստանում տրամադրվող գիտական աստիճանների վերաբերյալ, որոնք, հնարավոր է, կեղծ են (պետք է ասել, որ հրեաներն այնքան էլ տաղանդավոր ժողովուրդ չեն, եթե պարզունակ ճշմարտությունը հասկանում են ոչ առաջին անգամից. եթե Մարգարյան Տարոնն է այս երկրում գիտական աստիճան ստանում, մի՞թե դժվար է կռահել, որ ՀՀ գիտական աստիճաններն ուղղակի օժիտի կամ բանակից ազատվելու թղթի դեր են կատարում):


Նման ահազանգ ունենալու դեպքում պետք էր մտածել, որ դրան պիտի հետևեին մեր իրավապահների գործողությունները: Սակայն նման բան չի նշմարվում: Փոխարենը պատկերն ավելի է բացահայտվում` ակնառու դարձնելով, որ երկրում առկա է մի ամբողջ ինդուստրիայի գործունեության, որը Հայաստան է տեղափոխում արաբ ուսանողներին, որոնք ձախողվել են անվանի համալսարաններում և ուսումն ավարտում են Հայաստանում: Տարբեր տեղեկություններով` նման ծառայությունն արժե 10 հազար եվրո:


Սա առայժմ հրեաների ու արաբների մասին է: Բնական է, որ հայազգի կեղծ բժիշկների թիվն անհամեմատ ավելին պիտի լինի: Իսկ դրա համար արդեն հատուկ ուսումնասիրություն կատարելու կարիք չկա: Բավական է միայն հետևել, թե բժշկական հաստատություններում ամեն տարի քանի հիվանդ է վախճանվում կամ խեղանդամվում մարդկային գործոնի հետևանքով` և պարզ կդառնա, թե ինչու են երևույթի աղետալի արձագանքները հասնում մինչև օտար երկրներ:






Դիտումների քանակ 43633


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նախարարը գործ տվող է ման գալիս

Նախարարը գործ տվող է ման գալիս

Հունիսի 7, 2018


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շատ ծանր կացության մեջ է հայտնվել: Նրան նշանակելիս հանձնարարել են տեղ հասնել ու անմիջապ...

Հիմա էլ սա է նեղվել

Հիմա էլ սա է նեղվել

Հունիսի 4, 2018


Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը շատ է նեղված, որ իրեն ամեն կողմից քննադատում են: Նախարարը կարծում է, թե ինքը...

Իրենք թեթև, խոսքեր թեթև

Իրենք թեթև, խոսքեր թեթև

Մայիսի 18, 2018


Եթե նույնիսկ ուրիշ պատճառներ էլ չլինեն, շատախոսությունը կկործանի Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Նրա ընտրած երիտասարդ նախարարնե...

Բժիշկ ծեծելը մեղք է, իսկ հիվանդ սպանե՞լը

Բժիշկ ծեծելը մեղք է, իսկ հիվանդ սպանե՞լը

Մարտի 15, 2018


Այսօր միանգամից երկու արտակարգ դեպքի մասին հաղորդագրություններ տարածվեցին, երկուսն էլ` իրար շատ նման: Նախ հայտնի դարձավ, որ Նոյ...

Էշությո՞ւն են անում, թե՞ մարդ սպանում

Էշությո՞ւն են անում, թե՞ մարդ սպանում

Մարտի 9, 2018


Հաշված օրեր է, ինչ ուժի մեջ է մտել դեղերի տրամադրման նոր կարգը, բայց արդեն ահազանգերի և լարված իրավիճակների թիվը տասնյակներով է...

Գործարարները ճնշեցին Ալթունյանին

Գործարարները ճնշեցին Ալթունյանին

Մարտի 6, 2018


ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելո...

Նույնիսկ Զիմբաբվեին են հաղթել

Նույնիսկ Զիմբաբվեին են հաղթել

Մարտի 5, 2018


Մեր երկրի առողջապահական համակարգի նոր մարտավարության հիմքը այսօր միայն գանձումներն են: Հեղափոխական այս մոտեցման կնքահայրերը ամե...

Պլանը թերակատարվել է, ոչ ոք չի պատժվի

Պլանը թերակատարվել է, ոչ ոք չի պատժվի

Փետրվարի 26, 2018


Երբ որևէ գերատեսչություն կատարում է իր ստանձնած պարտավորությունները կամ որևէ պաշտոնյա կյանքի է կոչում վերադասի հանձնարարություն...

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Փետրվարի 7, 2018


Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի լաբորատորիայում տեղի ունեցած դեպքը ցնցել է մարդկանց ոչ այնքան իր արդյունքներով, որքան նրանով, որ...

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Դեկտեմբերի 13, 2017


Կամ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է փորձանք դարձել այս երկրի ձեռքին, կամ մենք հենց այսպիսի նախարարի էլ արժանի ենք, որ...

Афтоелектрик-ների, криветка-ների, «хадавик»-ների և հայ բժիշկների մասին

Афтоелектрик-ների, криветка-ների, «хадавик»-ների և հայ բժիշկների մասին

Նոյեմբերի 25, 2017


Արդյո՞ք կարելի է ավտոմեքենան վստահել այն մասնագետներին, որոնք իրենք իրենց անվանում են, ասենք, «хадавик», «матарист», «афтоелект...

Ալթունյանի մտային տատանումները

Ալթունյանի մտային տատանումները

Նոյեմբերի 6, 2017


Թե իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում որքան սխալներ է թույլ տվել առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը և հետո զղ...

Անօդաչուն ի՞նչ էր տարել Արծվաբերդ

Անօդաչուն ի՞նչ էր տարել Արծվաբերդ

Հոկտեմբերի 24, 2017


Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի բնակչության շրջանում տուլարեմիա հիվանդության դեպքեր են արձանագրվել: Առողջապահության նախարարութ...

Ալթունյանը լայն բացել է դիահերձարանի դուռը

Ալթունյանը լայն բացել է դիահերձարանի դուռը

Սեպտեմբերի 21, 2017


Կգա մի օր, երբ մեր երկրի կառավարության կազմը կձևավորվի հետևյալ սկզբունքով. եթե մարդը կարող է ոչնչից մեծ փող ստեղծել, նրան անմիջ...

Գերազանցիկ Ալթունյանի առաջադիմությունը

Գերազանցիկ Ալթունյանի առաջադիմությունը

Սեպտեմբերի 6, 2017


Երբ լրագրողը առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հարցնում է, թե 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը որքան կգնահատի,...

Հայի վերջին խելքը

Հայի վերջին խելքը

Հուլիսի 1, 2017


Կառավարությանը կից տեսչական բարեփոխումների խումբը հիմնավորապես վարկաբեկվելու և խայտառակվելու բոլոր շանսերն ունի: Մինչ այս խումբ...

Լևոն Ալթունյանը մեկ լսում է, մեկ չի լսում

Լևոն Ալթունյանը մեկ լսում է, մեկ չի լսում

Դեկտեմբերի 27, 2016


Ժողովուրդն ասում է, թե կոշկակարի կոշիկը սովորաբար ծակ է լինում: Նույն տրամաբանությամբ կարող է նաև բժիշկը հիվանդ լինել: Եվ նույն...

Մարդկային դեմքն է կորցրել, արտառոց բան չկա

Մարդկային դեմքն է կորցրել, արտառոց բան չկա

Դեկտեմբերի 12, 2016


Մանկահասակ երեխայի հերթական մահն է արձանագրվել, այս անգամ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Երկու տարեկան փոքրիկը, ըստ բ...

Լրագրողները խլեցին Ալթունյանի 20 միլիոնը

Լրագրողները խլեցին Ալթունյանի 20 միլիոնը

Նոյեմբերի 19, 2016


Մենք արդեն գրել էինք այն մասին, որ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը դեռ իր աթոռին չբազմած, արդեն իսկ հոգացել էր սեփական...

Արդարաբար չէ, բայց շատ շահեկան է

Արդարաբար չէ, բայց շատ շահեկան է

Նոյեմբերի 16, 2016


Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանն իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում առանձնապես աչքի չի ընկել կառավարման ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ