Սովորական խայտառակություն

Խոստացված աճ և հնարավոր նահանջ

Հունիսի 21, 2017
Խոստացված աճ և հնարավոր նահանջ

Ազգային ժողովն այսօր քննարկում էր կառավարության ծրագիրը և առաջին գծում բուռն պայքար էր մղում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Վերջինիս առաջ լուրջ խնդիր էր դրվել` ներկաներին համոզել, որ տնտեսական առաջընթացը միանգամայն իրատեսական է, և աճը կարող է կազմել 5 տոկոս: Արամյանի նման համոզվածությունը կասկածելի է մի քանի իմաստներով: Նախ, հասարակությունը ոչ մի գնով չի կարողանում տեսնել այն հիմքերը, որի վրա պիտի կառուցվի ապագայի 5 տոկոսանոց թռիչքը, և հետո, ինչպես հայտնի է, միջազգային կառույցների կողմից Հայաստանի այսօրվա գնահատված տնտեսական աճի ներուժը առնվազն 3-3-5% է: Իսկ նման նախադրյալների ֆոնին կառավարության խոստացած ցուցանիշը (որն առանձնապես բարձր չէ) քիչ հավանական է գնահատվում:


Հենց այս կասկածներն էլ ցրելու համար ֆինանսների նախարարը զրույցի բռնվեց լրագրողների հետ, սակայն ստացավ հակառակ էֆեկտը. համոզիչ լինելու փոխարեն կասկածներն ավելի խորացան: Որքան էլ Արամյանը ջանում էր լավատես ներկայանալ, նա այնուամենայնիվ ասաց. «Դա չի նշանակում, որ ֆիքսելու ենք 5%, մի տարի կարող է լինել 4.7%, մյուս տարի ավելի շատ»,- իսկ հետո հավելեց, որ ռիսկեր միշտ էլ կան. ՌԴ-Արևմուտք տնտեսական պատերազմի մեկնարկը 2013-ին ոչ ոք չէր կարող կանխատեսել և այլն:


Հիմա արդեն ամեն ինչ հասկանալի է: Կառավարությունը խոստանում է 5 տոկոս, բայց հրաշալի կերպով այսօրվանից ապահովագրում է իր ձախողումը: Վաղը, երբ այդ խոստումը չի կատարվի, նա անմիջապես հղում կանի արտաքին գործոններին, իր կանխատեսած ռիսկերին ու դեռ կհիշեցնի, որ ժամանակին մեզ այդ մասին զգուշացրել էր: Այնպես որ 5 տոկոսը բոլորովին էլ 5 տոկոս չէ, որովհետև նույն հաջողությամբ կարելի է այսօր խոստանալ 15 տոկոս տնտեսական աճ և այն չիրագործել:






Դիտումների քանակ 49413


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մենաշնո՞րհ. դա ի՞նչ բան է

Մենաշնո՞րհ. դա ի՞նչ բան է

Հուլիսի 30, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլ...

Իսկ որտե՞ղ են սադրիչները

Իսկ որտե՞ղ են սադրիչները

Հուլիսի 19, 2018


Մեկ օր առաջ տհաճ միջադեպ էր արձանագրվել Փանիկ գյուղում: Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականները տանկերով մտել էին Փանիկ և խո...

Համաներո՞ւմ, թե՞ քաղաքական ակցիա

Համաներո՞ւմ, թե՞ քաղաքական ակցիա

Հուլիսի 11, 2018


Այսօր ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվեց Վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին հարցը: ...

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Հուլիսի 10, 2018


Օրիգինալություն խաղացող մեր կառավարության համար առիթների պակաս չի զգացվում: Այսօր էլ գործադիրն իր նիստն ուղեկցեց հերթական ցուցա...

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Հուլիսի 5, 2018


Կառավարության վերջին նիստում մի գովազդային ակցիա իրականացվեց: Ներկաների առաջ նոր համակարգիչներ էին դրված: Իսկ վարչապետ Նիկոլ Փա...

1200 անհետացած տեսախցիկ

1200 անհետացած տեսախցիկ

Հուլիսի 4, 2018


Հավանաբար, շատերն են հիշում, թե վերջին խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելիս որքան խոսակցություններ գնացին բոլոր ընտ...

Արքայի ամբողջ շքախումբը

Արքայի ամբողջ շքախումբը

Հուլիսի 2, 2018


Նոր կառավարության որևէ ձեռքբերման մասին նույնիսկ այդ կառավարության անդամները չեն համարձակվում խոսել: Ասում են՝ դեռ վաղ է, մի քի...

Հանձնարարված է անպայման գտնել

Հանձնարարված է անպայման գտնել

Մայիսի 24, 2018


Հիմա արդեն անսխալ կարելի է պնդել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարության յուրաքանչյուր անդամի հստակ հանձնարարական է տվել`...

Մեկ զանգի ժողովրդավարությունը

Մեկ զանգի ժողովրդավարությունը

Մայիսի 18, 2018


Լույսը դեռ չբացված պաշտոնանկությունների ու հեռացումների ալիքը անցնում է ամբողջ երկրով: Յուրաքանչյուր կես ժամը մեկ լսում ես նոր ...

Նիկոլը ընտրեց վիճակագրական սուտը

Նիկոլը ընտրեց վիճակագրական սուտը

Մայիսի 17, 2018


Ազգային վիճակագրական ծառայության պետի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած Ստեփան Մնացականյանն այսօր կառավարության նիստում վերստին 6...

Փոխեցին, որ ոչինչ չփոխեն

Փոխեցին, որ ոչինչ չփոխեն

Մայիսի 11, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առ այսօր ընդամենը մի քանի կադրային նշանակումներ է կատարել, բայց այդքանն էլ բավական եղավ, որ դժգոհողներ...

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Ապրիլի 6, 2018


Խորհրդական ունենալը ՀՀ իշխանավորների ամենասիրած զբաղմունքն է, ամենահարգված ատրիբուտը: Օրինակ, Տարոն Մարգարյանն իր խորհրդականներ...

Խեղճ դատախազներ, ո՞նց եք ապրելու

Խեղճ դատախազներ, ո՞նց եք ապրելու

Մարտի 14, 2018


Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրված հարցերից մեկը վերաբերում է Հայաստանի դատախազներին մշտական բնակության վայրից դուրս...

Վերնախավում ցնցումներ կլինեն

Վերնախավում ցնցումներ կլինեն

Մարտի 7, 2018


Ազգային ժողովում ներկայացվեց կառավարության նոր կառուցվածքը, և այդ հեռանկարը իր հետ բազում խնդիրներ է բերելու: Եթե դրանցից առաջն...

Քաղաքական և այլ նպատակահարմարության բեռը

Քաղաքական և այլ նպատակահարմարության բեռը

Մարտի 6, 2018


Այս օրերին Ազգային ժողովում մեկը մյուսի ետևից օրենքներ են ընդունվում, որոնց հիմնական միտումը մեկն է` կառավարման կարգը հարմարեցն...

Քաղաք, որ կարելի է նաև չունենալ

Քաղաք, որ կարելի է նաև չունենալ

Մարտի 2, 2018


Եթե կա մի բան, որ մեր կառավարության մոտ ամենալավն է ստացվում, դա գլխից մեծ գործեր բռնելն ու դրանք կիսատ թողնելն է: Հարյուրավոր ...

Բա մի հատ էլ չծխե՞նք պետության հաշվին

Բա մի հատ էլ չծխե՞նք պետության հաշվին

Փետրվարի 19, 2018


Մեր պետական կառույցներում ազնիվ մրցակցություն է սկսվել, թե ով կարող է ավելի հետաքրքիր ձևով մսխել պետության գումարները, ով կարող...

Իրենք գրում, իրենք հաստատում են

Իրենք գրում, իրենք հաստատում են

Փետրվարի 15, 2018


Ազգային ժողովը մենք անվանում ենք օրենսդիր մարմին, այսինքն՝ մի տեղ, որտեղ օրենքներ են լույս աշխարհ գալիս: Բայց ահա «Պառլամենտ մո...

Չեն անում, բայց մտածում են

Չեն անում, բայց մտածում են

Փետրվարի 10, 2018


Խոստովանությունն այն մասին, որ առաջիկայում աշխատավարձերն ու կենսաթոշակները չեն բարձրանալու, ոչ միայն մեծ հիասթափության պատճառ դ...

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Փետրվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ անկեղծորեն զարմացրեց ժողովրդին: Առաջին անգամը նախընտրական շրջանում էր, երբ հայտարարեց, թ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ