Սովորական խայտառակություն

Գնանք քաղաքից դուրս, ինքնալուծարվենք

Հունիսի 17, 2017
Գնանք քաղաքից դուրս, ինքնալուծարվենք

«Հայազն» կուսակցությունն ինքնալուծարվում է: Այս տեղեկությունը առանձնապես ոչինչ չի կարող ասել մի կուսակցության մասին, որը ստեղծվեց, հետո տրոհվեց, հետո կրկին տրոհվեց, հետո սկզբում աջ գնաց, ապա գնաց ձախ, մի պահ փորձեց ընտրությունների նախաշեմին ձայն հանել, բայց ձայնն էլ կտրվեց, և դրանից հետո ընդհանրապես խճճվեց ու մոռացվեց:

 

Սակայն այսօր ինքնալուծարման մասին տարածված հայտարարությանը մենք այնուամենայնիվ կանդրադառնանք, որովհետև իր տեսակի մեջ դա գրեթե գլուխգործոց է: Գրելով այն մասին, որ լուծարվում են, հեղինակներն այնուհետև հավելում են. «Նման որոշում է կայացվել կուսակցության արտահերթ 4-րդ համագումարում, որը տեղի է ունեցել Երևանից դուրս»: Նման ձևակերպումը` «Երևանից դուրս», արդեն իսկ կրեատիվ մոտեցում է, որովհետև ենթադրել է տալիս աշխարհագրական անսահման ընդարձակություն (օրինակ, կարող էին համագումարն Ուզբեկստանում անել), և միաժականակ հիշեցնում է մեկ այլ իրավիճակ, երբ մարդիկ Երևանից դուրս են գնում ակտիվ հանգիստ անցկացնելու համար («քաղաքից դուրս գնացինք, մի կտոր հաց կերանք»):


Վերջին տարբերակի շուրջ կասկածները հիմքեր ունեն խորանալու, քանի որ հետագա շարադրանքն անմիջականորեն դրան է մղում: Հայտարարության մեջ ասվում է. «Համագումարին իբրև հյուր ներկա էին Սոցիալ -Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչները»: Այսինքն, ՍԴՀԿ անդամները ոչ թե հրավիրվել էին, ոչ թե մասնակցում էին, այլ այս մարդկանց հյուր էին կանչել: Եվ հյուրընկալության կանոնների համաձայն էլ քաղաքից դուրս եկած տղերքը` մոտ 25-30 հոգով, որոշեցին, որ ««Հայազն» կուսակցությունը ինքնալուծարվում է և իր կազմակերպական ողջ ներուժով առաջիկա մեկ ամսվա ընթացքում ներառվում է Հայ իրականության առաջին քաղաքական՝ ՍԴՀ կուսակցության շարքերը՝ մաս կազմելով համահայկական մեծ ընտանիքին»:


Թե հնչակներն այդ որ օրից դարձան համահայկական մեծ ընտանիք, սա էլ թողնենք իրենց խղճին: Փաստն այն է, որ մեկուկես անդամից կազմված «Հայազնը» միավորվեց երկուսուկես անդամ ունեցող ՍԴՀԿ-ին, ու հիմա եթե փողոցով անցնեն, գուցեև տեսանելի լինեն անցորդների համար: Իսկ ահա քաղաքական ասպարեզում երկուսն էլ ինչպես եղել են անգույն ու աննշան, այդպես էլ դեռ երկար են մնալու թե Երևանում, թե Երևանից դուրս:






Դիտումների քանակ 127713


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Առողջներն ու վատառողջները

Առողջներն ու վատառողջները

Սեպտեմբերի 25, 2017


Հայաստան- Սփյուռք համաժողովին հրավեր էր ուղարկվել նաև Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը: Սրանք եկել էին, հետո Երևանում մտ...

Երբ քամիները միավորվում են

Երբ քամիները միավորվում են

Մայիսի 1, 2017


Սոցիալ-դեմոկրատ հնչակյան և «Հայազն» կուսակցություններն այսօր հավաքվել էին «Անի պլազայում», որ հայտարարեին իրենց միավորման մասին...

Հնչակները` սրբերի ու ժուլիկների արանքում

Հնչակները` սրբերի ու ժուլիկների արանքում

Փետրվարի 14, 2017


Գագիկ Ծառուկյանի ու հնչակների ջրերը մի առվով չգնացին: Տևական ժամանակ էր, որ նրանք բանակցում էին, փոխադարձ հաճոյախոսություններ է...

Երկուսը նավակում՝ չհաշված Տիգրան Սարգսյանին

Երկուսը նավակում՝ չհաշված Տիգրան Սարգսյանին

Հոկտեմբերի 28, 2016


Երբ օրեր առաջ ՍԴՀԿ Հայաստանի վարչության գրասենյակում տեղի ունեցավ Ռամկավար ազատական կուսակցության և Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կո...

Հնչակները Քլինթոնին կդարձնեն ԱՄՆ նախագահ

Հնչակները Քլինթոնին կդարձնեն ԱՄՆ նախագահ

Հոկտեմբերի 27, 2016


Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում զորակցում է Դեմոկրատական կուսակցութ...

Անդրշիրիմյան կցումներ են գծագրվում

Անդրշիրիմյան կցումներ են գծագրվում

Հոկտեմբերի 19, 2016


Ավանդաբար ոխերիմ հակառակորդներ համարվող երկու կուսակցություններ՝ ռամկավարներն ու հնչակները հանկարծ որոշեցին բուռն սիրավեպ սկսել...

«Հայազնը» ուզում է այլասերվել

«Հայազնը» ուզում է այլասերվել

Հուլիսի 2, 2016


Որպեսզի ոչ մեկից ետ չմնա, «Հայազն» կուսակցությունը նույնպես այսօր համագումար էր հրավիրել, որի ժամանակ նշվել էր, որ կուսակցությո...

Տիգրան Սարգսյանը` հնչակների առաջնորդ

Տիգրան Սարգսյանը` հնչակների առաջնորդ

Հոկտեմբերի 17, 2015


Այսօր կայացավ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության X-րդ համագումարը և այն, ինչպես ասում են, անցավ ն...

Կառուցողական ծեծը ավանդույթ է դառնում

Կառուցողական ծեծը ավանդույթ է դառնում

Սեպտեմբերի 21, 2015


Այսօր «Հայազն» կուսակցության՝ դեպի ՀՀԿ գրասենյակ «Ինքնիշխանության երթը» եզրափակվեց նրանով, ինչով վերջին շրջանում ավարտվում է նմ...

Հնչակները կվերադառնան 2143 թվականին

Հնչակները կվերադառնան 2143 թվականին

Մայիսի 2, 2015


128-ամյա Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն այսօր Հայաստանի դեմոկրատական կուսակցության հետ համատեղ այդպես էր չէր կարողացե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մեր զորքերը` տիեզերքում
Հոկտեմբերի 23, 2017


Մեր զորքերը` տիեզերքում

Նահանջ առանց ղեկի
Հոկտեմբերի 23, 2017


Նահանջ առանց ղեկի

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Եվ մի տիկին` ԱՄՆ-ից
Հոկտեմբերի 10, 2017


Եվ մի տիկին` ԱՄՆ-ից

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ