Միջազգային խայտառակություն

Ամերիկյան եսակենտրոնության և եսասիրության արդեն անտեղի դրսևորումների առիթով

Հունիսի 17, 2017
Ամերիկյան եսակենտրոնության և եսասիրության արդեն անտեղի դրսևորումների առիթով

Օսկան Քոչարյան


Ռուսաստանյան օդադիեզերական ուժերի կողմից պրն ալ-Բաղդադիի (որը խալիֆ էր աշխատում այսպես կոչված «Իսլամական պետությունում») վերացումը, ով հատուկ ահաբեկչական խալիֆայության կազմավորման համար 2006թ. (Սադամ Հուսեյնի մահապատժի թվականն է) բաց էր թողնվել ամերիկյան բանտից, ըստ երևույթին, իսկապես տեղի է ունեցել։ Հասկանալի է՝ ալ-Բաղդադիի՝ ամերիկյան վարչակազմի հավատարիմ աշխատակցի կործանումը, որը կարճ ժամանակում կարողացավ միասնական բռունցքի մեջ հավաքել նեղացած բաասականներին, ինչպես նաև անհատ ահաբեկիչներին, չի կարող ցավ չպատճառել ԱՄՆ ղեկավարությանը, բայց նրանք այն աստիճանի չեն լկտիացել, որ բացահայտ բողոքեն դրա դեմ. նրանք դա անում են գաղտնի։ Դե, իսկ մինչ պրն ալ-Բաղդադիին արժանի փոխարինող գտնելը՝ Վաշինգտոնում զբաղվում են այլ մանր ստորություններով։


Բայց խոսքը պրն ալ-Բաղդադիի սպանության մասին չէ։ Արևմուտքում կարծում են, որ Ռուսաստանն ուզում է օգտվել դրանից այն բանի համար, որ իր ձեռքը վերցնի ՄԱԿ նոր Հակաահաբեկչական վարչության (ՄԱԿ ՀԱՎ) ղեկավարի պաշտոնը։ «Գրոհը, որի արդյունքում նա (ալ-Բաղդադին) սպանվեց, կայացել է, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, մայիսի 28-ին։ Իսկ ահա տեղեկությունն այդ մասին տարածվել է երեք շաբաթ ավելի ուշ։ Ինչո՞ւ»,- հարց է տալիս իսպանական El Confidencial պարբերականի ամերիկացի թղթակից Դանիել Իրիարտեն։ Լրագրողի կարծիքով՝ «ռուսները ոչինչ չեն անում առանց հետին մտքի, դե, ահա այս անգամ էլ նրանց գործողություններում պլան է նկատվում. այստեղ միայն Մոսկվայի քարոզչական հաղթանակը չէ, որը հաղթել է ոչ այնքան ԻՊ-ին, որքան ԱՄՆ-ին, որն իսլամական ծայրահեղականների պարագլխի հետևից է ընկել 2011թ. հոկտեմբերից, այսինքն՝ այն պահից, երբ նա դեռևս անգամ ջիհադականների գերագույն գլխավոր հրամանատարը չէր, այլ ընդամենը «նրանցից մեկը»։ Ոչ որպես իրազեկիչին որպես պարգև խոստացված 25 միլիոնը, ոչ «ահաբեկչի գտնվելու հնարավոր վայրի» ինտենսիվ ռմբակոծումների երեք տարիները Նահանգներին ցանկալի արդյունք չբերեցին»։


Մի խոսքով՝ ամերիկացիների մտահոգությունն այն է, որ, Աստված մի արասցե, Մոսկվան իր մարդուն առաջ չտանի այդ նոր պաշտոնում։ Իսկ խնդիրն այն է, որ ՀԱՎ ղեկավարը նշանակվելու է ոչ թե ՄԱԿ Անվտանգության խորհրդի, այլ անձամբ գլխավոր քարտուղարի կողմից, հետևաբար՝ ամերիկացիները վետոյի իրավունքը կիրառել չեն կարողանա։ Եվ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին այսօր ստիպված է միայն վերամշակման ենթարկել գլխավոր քարտուղար Գուտերիշին։


Այժմ՝ գլխավորի մասին։ Մեջբերում կատարենք տիկին Հեյլիից. «Չգիտեմ, ինչպես է ռուսների մոտ ստացվում, բայց չէ՞ որ նրանք հասնում են իրենց ուզածին։ Կույրը միայն չի տեսնի, որ ընթանում է ՄԱԿ ապաարևմտականացում կամ արևելացում՝ ինչպես ուզում եք անվանեք ՄԱԿ-ը»։ Փորձենք թափանցել ասվածի էության մեջ։ Հեյլիի խոսքերում մենք տեսնում ենք անգլոսաքսոնական եսակենտրոնության և եսասիրության դրսևորում, որոնք նրանք, մտավոր դեգրադացիայի պատճառով, արդեն անգամ չեն էլ փորձում թաքցնել։ Ինչո՞ւ ՄԱԿ-ում, որտեղ բացի արևմտյան երկրներից այլ անդամներ էլ կան, չպետք է տեղի ունենա «արևելացում»։ Պայմանական Արևմուտքում, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի կողքին (նրանց թվին պետք է դասել նաև Ճապոնիան, Ավստրալիան և Նոր Զելանդիան՝ որպես ամերիկյան հավատարիմ հպատակներ), ապրում է ավելի քան մեկ միլիարդ մարդ։ Պայմանական Արևելքում՝ երեք անգամ ավելի, չհաշված այն երկրներն ու տարածաշրջանները, որտեղ վերաբերմունքը Արևմուտքի հանդեպ բավական սառն է (Լատինական Ամերիկա, Մերձավոր Արևելք, Կենտրոնական Ասիա, Հարավարևելյան Ասիայի որոշ երկրներ և այլն)։ Էլ չենք ասում այն մասին, որ պայմանական Արևելքում այսօր հաջող զարգանում են երեք մեծ միջուկային տերություններ (Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան)։ Ուրեմն, ինչո՞ւ է տիկին Հեյլին այդպես մտահոգված ՄԱԿ «ապաարևմտականացմամբ»։ Ինչո՞ւ նրա համար մեկ «արևմտականն» արժե մոտավորապես 4-5 «ոչարևմտական»։


Ամերիկացիները սեփական մայրամուտը ողբերգականորեն են ընդունում։ Նրանք արդեն ի վիճակի չեն վերականգնել երբեմնի ազդեցությունն աշխարհում, 25 տարի միակ գերտերության կարգավիճակն արդեն անդառնալիորեն անցյալում է։ Բայց նրանք չեն էլ կարողանում ապրել առանց միակ գերտերության կարգավիճակի, նրանց օդի պես անհրաժեշտ է Վաշինգտոնից կառավարվող տոտալ քաոս երկրագնդում՝ հանուն դոլարի պահանջարկի պահպանման, որը ոչնչով ապահովված չէ՝ իր հանդեպ սեփական պահանջարկից բացի, քանի որ առանց դոլարի պահանջարկի հարվածի տակ կհայտնվի ԱՄՆ տնտեսությունը և, հետևաբար, ռազմաքաղաքական հզորությունը։ Ցավոք, ամերիկացիներին միակ գերտերության կարգավիճակով ապրել այլևս թույլ չեն տալիս Ռուսաստանն ու Չինաստանը։ Իսկ ի՞նչ է անում հոգեվարքի մեջ գտնվող կայսրությունը։ Դիմում է անխոհեմ գործողությունների՝ դրանով իսկ արագացնելով սեփական կործանումը։ Միայն թե ափսոս, որ այդ անխոհեմ գործողություններից անպայման կտուժեն տասնյակ միլիոնավոր մարդիկ աշխարհի մյուս ծայրերում։






Դիտումների քանակ 106527


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Նոյեմբերի 16, 2016


Ինչպես տեսնում ենք, ավելի «սուրբծննդյան» և մարդասիրական բան ահաբեկչական ինտերնացիոնալի համար Վաշինգտոնում մտածել չեն կարողացել։...

ԱՄՆ-ը խորապես տխրել է սիրիական զորքերի հաջողություններից և Հալեպում ահաբեկիչների ոչնչացումից

ԱՄՆ-ը խորապես տխրել է սիրիական զորքերի հաջողություններից և Հալեպում ահաբեկիչների ոչնչացումից...

Հոկտեմբերի 1, 2016


ԱՄՆ-ը կարծում է, թե Հալեպի վերադարձը կառավարական զորքերի վերահսկողության ներքո կուժեղացնի ահաբեկիչների դիրքերը, ճեպազրույցում լ...

Բուշի պարը թաղման ժամանակ

Բուշի պարը թաղման ժամանակ

Հուլիսի 13, 2016


«Իսկ ձեզ մոտ նույնպե՞ս նեգրեր կան» (Բրազիլիայի նախագահ Ֆերնանդո Կարդոզոյի հետ խոսակցությունից, Սան Պաուլու, Բրազիլիա, 28 ապրիլի...

Օբաման ինքնակամ զոհում է իրեն հանուն տերության շահերի

Օբաման ինքնակամ զոհում է իրեն հանուն տերության շահերի

Ապրիլի 1, 2016
2

Ամերիկյան քարոզչամեքենան միշտ էլ աշխատել է իր մտավոր կարողությունների սահմաններում, ինչպեսև, ի դեպ, ամեն բան աշխարհում։ Սակայն ...

Ամերիկյան էլիտան խուճապի է մատնվում

Ամերիկյան էլիտան խուճապի է մատնվում

Փետրվարի 27, 2016


Մեր նախորդ հրապարակումներում մենք քանիցս գրել ենք, որ Ռուսաստանը սպառնալիք է դարձել ամերիկյան հեգեմոնիայի համար, առանց որի այդ ...

Ամերիկացիներն անկեղծորեն խոստովանում են իրենց թշնամանքն աշխարհի հանդեպ

Ամերիկացիներն անկեղծորեն խոստովանում են իրենց թշնամանքն աշխարհի հանդեպ...

Փետրվարի 23, 2016


Ամերիկացիները և անգլոսաքսերն առհասարակ երբեք մեծ խելքով աչքի չեն ընկել, միակ բանը, որով նրանք գերազանցում են բոլոր մնացյալներին...

ԱՄՆ-ը մահացու վտանգավոր է աշխարհի ժողովուրդների համար

ԱՄՆ-ը մահացու վտանգավոր է աշխարհի ժողովուրդների համար

Փետրվարի 5, 2016


Աշխարհում զարմանալի իրադարձություններ են տեղի ունենում։ Զարմանալի են ոչ թե պատերազմը Սիրիայում և «արաբական գարունն» առհասարակ, ...

Տրիումֆատոր Օբամայի նոր հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ

Տրիումֆատոր Օբամայի նոր հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ

Նոյեմբերի 3, 2015


Բարաք Օբաման ևս մեկ հաղթանակ է տարել Ռուսաստանի հանդեպ՝ բարոյական։ Նա ցավակցություններ չի հայտնել իր ռուս պաշտոնակցին ռուսական ...

Գիլյոտին Օբամայի գլխավերևում

Գիլյոտին Օբամայի գլխավերևում

Սեպտեմբերի 30, 2015


Չի կարող մի ամբողջ մոլորակ իրեն զոհ մատուցել հանուն այն բանի, որ մյուս ժողովուրդների ոսկորների վրա բարգավաճեն անգլոսաքսերը։ Աշխ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
3 միլիոն՝ հանած 48
Հունիսի 28, 2017


3 միլիոն՝ հանած 48

Գժություն ՄԱԿ-ում
Հունիսի 3, 2017


Գժություն ՄԱԿ-ում

ՕՐՕ ճահիճը
Հունիսի 3, 2017


ՕՐՕ ճահիճը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ