Սովորական խայտառակություն

Արեյանը` 2800 տարվա պատասխանատուն

Հունիսի 16, 2017
Արեյանը` 2800 տարվա պատասխանատուն

Այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում ընտրվեցին փոխքաղաքապետերը: Վերընտրվեց նաև Կամո Արեյանը, թեև մինչև այդ բաղձալի պահը «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները նրան հասցեագրեցին մեղադրանքների մի ամբողջ փաթեթ, ինչը Արեյանը դիմագրավեց համառ լռությամբ: Սակայն նիստի ավարտից հետո նա շտապեց լրագրողներին ասել, որ իր դաստիարակությունը թույլ չի տվել պատասխանել այդ մեղադրանքին. «Հարցը ադեկվատ չէր, կարիքը չունեի փրկօղակի։ Իմ մարդկային և պաշտոնեական դաստիարակությունը թույլ չտվեց պատասխանել։ Ծնկներս չեն դողում, թե ինձ մեղադրեցին...»։


Արեյանն, ինչ խոսք, բոլոր հիմքերն ունի ամուր ծնկներ ունենալու համար: Մինչ օրս նրա հասցեին հնչած բոլոր մեղադրանքները (անկախ այն բանից` դրանք հիմնավոր են եղել, թե ոչ) մնացել են անհետևանք: Իսկ երբ մարդը զգում է, որ ինքը գտնվում է պաշտպանվածության կամ անպատժելիության դաշտում, նրա ծնկները կարող են միշտ լինել ուղիղ և ամուր: Եվ հենց այդ նախադրյալներից ծնված ինքնավստահությունն էլ Կամո Արեյանին այնքան մեծ թևեր է տվել, որ նա այսօր հայտարարեց, թե պատրաստ է պատասխանատվություն կրել Երևանի 2800-ամյա կենսագործունեության առաջ։


Աստված մի արասցե, որ այս խոսքերը ընկնեն Զարուհի Փոստանջյանի ականջը: Այս անգամ Արեյանը հաստատ ջրից չոր դուրս չի գա: Տիկին Զարուհին մեկը մյուսի ետևից նրան կմեղադրի այն բանի համար, որ 7-րդ դարում արաբներին թույլ տվեց գրավել Երևանը, 1583 թվին չխոչընդոտեց, երբ Ֆարհադ փաշան գրավում էր քաղաքը, երբ Շահ Աբասը հայաթափում էր բնակավայրը, երբ 1724-ին Երևանի բերդը հանձնեց թուրքերին, երբ 1920թ. դեկտեմբերին Կարմիր բանակը մտավ մայրաքաղաք, երբ 1931թ. քանդեց Պողոս-Պետրոս եկեղեցին և այդպես անվերջ: Այնպես որ, Կամո Արեյանը լավ կանի` թողնի քաղաքի պատմությունը ու մտահոգվի միայն իր անձով, որովհետև Երևանը հավերժական է, իսկ ինքն` անցողիկ:






Դիտումների քանակ 36799


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տարոնի մարմինը երկինք են հանում

Տարոնի մարմինը երկինք են հանում

Նոյեմբերի 13, 2017


Կառավարության քննարկմանը ներկայացված Երևան համայնքի 2018 թվականի բյուջեի նախագիծը նորանոր ու զարմանահրաշ մանրամասներ է ի հայտ բ...

Օրինախախտների քաղաքապետը

Օրինախախտների քաղաքապետը

Նոյեմբերի 10, 2017


Եթե որևէ կառույց հայտարարում է, որ գալիք տարի իր եկամուտներն ու ծախսերը կրճատվելու են 4 միլիարդով, դա արդեն իսկ նշանակում է, որ...

Կերած-խմածդ անուշ, Տարոն

Կերած-խմածդ անուշ, Տարոն

Նոյեմբերի 8, 2017


Ինչո՞վ են զբաղվում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նրա ենթակաները: Դատելով պաշտոնական փաստաթղթերից, վերջիններս ամեն օր ճոխ...

Երեկ Տարոնն ասաց, այսօր կտրեցին

Երեկ Տարոնն ասաց, այսօր կտրեցին

Նոյեմբերի 7, 2017


Դեռ երեկ Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցում էին, որ մայ...

Մեր սև սիրտ, Տարոնի գունավոր տոնածառը

Մեր սև սիրտ, Տարոնի գունավոր տոնածառը

Նոյեմբերի 6, 2017


Ամեն անգամ, երբ խոսք է գնում քաղաքապետարան- մասնավոր հատված համագործակցության մասին, կողմերից յուրաքանչյուրը դա հասկանում է իր ...

Տարոնի քաղաքն` ամպերի մեջ

Տարոնի քաղաքն` ամպերի մեջ

Հոկտեմբերի 30, 2017


Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցող խորհրդակցություններին անվանում են աշխատանքային, այսինքն, իբր թե մարդիկ աշխատում են, որովհե...

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

Հոկտեմբերի 26, 2017


Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` առաջարկելով Իսահակյանի, Տերյանի, Աբովյ...

Վարչապետն ասում է, մյուսները հարստանում են

Վարչապետն ասում է, մյուսները հարստանում են

Հոկտեմբերի 21, 2017


Մշտական հավաստիացումներն այն մասին, թե տրանսպորտի ուղեվարձի թանկացումներ չեն լինելու, այդպես էլ հավատ չեն ներշնչում քաղաքացիներ...

Տարոնի 11 միլիոնը ջրի երես է դուրս եկել

Տարոնի 11 միլիոնը ջրի երես է դուրս եկել

Հոկտեմբերի 18, 2017


Եթե Զարուհի Փոստանջյանը նպատակադրվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածել, ապա կարելի է ասել, որ «Ելք» դաշ...

Ետ վերադարձրեք Տարոնի շապիկը

Ետ վերադարձրեք Տարոնի շապիկը

Հոկտեմբերի 17, 2017


Երևանի տոնը թիկունքում մնաց, բայց դրա հետևանքները կարծես թե դեռ չեն պատրաստվում լքել շատերին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որ սի...

Տարոնի ննջասենյակում քնած մարդ կա

Տարոնի ննջասենյակում քնած մարդ կա

Հոկտեմբերի 12, 2017


Հոկտեմբերի 11-ին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ Հանրապետական խմբակցության անդամ Լևոն Իգիթյանի խուլիգանական պահվածքը բու...

Երևանի քաղաքապետը Քեթրինի Միհրանն է

Երևանի քաղաքապետը Քեթրինի Միհրանն է

Հոկտեմբերի 3, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել շրջանի նորանշանակ ղեկավար Ար...

Տարոնը շարունակում է Լենինի ավանդները

Տարոնը շարունակում է Լենինի ավանդները

Հոկտեմբերի 2, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Լենինին գերազանցեց: Նա հիմա ավելի հաճախ է շաբաթօրյակներ կազմակերպում, քան դա հասցրեց անել հեղ...

Տարոնի հագով օրենք են կարում

Տարոնի հագով օրենք են կարում

Սեպտեմբերի 29, 2017


ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովը սեպտեմբեր...

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Սեպտեմբերի 20, 2017


Արցախի համար ինչ-որ բան արածներին Արցախի համար ինչ-որ բան չարածներից տարանջատելու առանցքային որակը սրանց համար նյութական աջակցո...

Զարուհուց թռածները ո՞ւմ մոտ կգնան

Զարուհուց թռածները ո՞ւմ մոտ կգնան

Սեպտեմբերի 12, 2017


Ինչպես արդեն տեղեկացվել էր, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության հինգ անդամներից երկուսը՝ Հայկ ՊետրոսյանՆ ու Մնացական Պա...

Ինչո՞ւ է ժպտում Տարոնը

Ինչո՞ւ է ժպտում Տարոնը

Սեպտեմբերի 12, 2017


Այսօր Երևանի ավագանու հերթական նիստն այլ բան դժվար է անվանել, քան կատարյալ խայտառակություն: Փողոցային, տղայական վիճաբանությունն...

Անդրանիկը մեծ հայ է և վե՞րջ

Անդրանիկը մեծ հայ է և վե՞րջ

Հուլիսի 31, 2017


Երկու օր շարունակ հայաստանյան գրեթե բոլոր կայքերում տպագրվում է տարօրինակ վերնագրով մի նյութ. «Անդրանիկ Մարգարյանը մե՛ծ հայ է ո...

Տարոնի արջերը օպերա չեն սիրում

Տարոնի արջերը օպերա չեն սիրում

Հուլիսի 28, 2017


Արդեն մի քանի օր է` սոցիալական ցանցերի օգտատերերի քննարկման նյութն է դարձել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատ...

Թռեք, բայց ոչ կամուրջներից

Թռեք, բայց ոչ կամուրջներից

Հուլիսի 24, 2017


Քննչական կոմիտեն՝ Աղվան Գառնիկովիչի գլխավորությամբ, մի միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետին՝ կամուրջներից նետվելու միջոցով...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Չկայացած աբորտի զոհը
Նոյեմբերի 11, 2017


Չկայացած աբորտի զոհը

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ