Տիեզերական խայտառակություն

Ո՞վ է հանդես գալիս Հայաստանում ռուս սահմանապահների դեմ

Հունիսի 16, 2017
Ո՞վ է հանդես գալիս Հայաստանում ռուս սահմանապահների դեմ

Խմբագրության կողմից


Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում ռուս հայտնի քաղաքագետ և հրապարակախոս Ստանիսլավ Տարասովի հոդվածը՝ նվիրված Հայաստանում ռուս սահմանապահների ներկայությունից հայկական հանրության որոշ մասի դժգոհությանը։ Տարասովն արդարացիորեն նշում է, որ Հայաստանի արևմտամետ հանրության և պաշտոնական Բաքվի մոտեցումներն այս հարցում համընկնում են։ Հեղինակը զարմանում է, բայց այստեղ զարմանալու բան չկա, քանի որ ինչպես պաշտոնական Բաքուն և բոլոր ադրբեջանցիները, այնպես էլ Հայաստանի՝ ամերիկացիների կողմից սնուցվող լիբերալ արևմտամետ և, հետևաբար, ռուսատյաց տականքը հայ ժողովրդի թշնամիներն են։ Մի տարբերությամբ միայն, որ մեր տականքը մտածում է իռացիոնալ, այնինչ Ադրբեջանում ուղեղների հետ կապված խնդիր չկա։ Քանզի այնտեղ քաջ հասկանում են, որ առանց ռուսաստանյան աջակցության, առանց հայ-ռուսական ռազմավարական ռազմաքաղաքական դաշինքի ադրբեջանա-թուրքական «ախպերությունը» հաշված ժամերում կլուծեր Հայաստանի հարցը, ընդ որում՝ այնպես կանեին դա, որ 1920թ. պատերազմում պարտությունը և Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը մեզ իսկական երջանկություն կթվային։ Եթե որևէ մեկը Հայաստանում կարծում է, թե դուրս գալով ՀԱՊԿ-ից և ռուս սահմանապահներին քշելով երկիրը կկարողանա պաշտպանել իրեն երկու կողմից ադրբեջանա-թուրքական ներխուժումից, ապա թող բացատրի, թե ինչ ուժերով։ Եթե չկարողանա, ապա նրա տեղը Lragir.am-ի էջերն են, նրա լափը՝ ամերիկյան դեսպանի կռճոնները։


Ստանիսլավ Տարասով


Տարօրինակ է, բայց հայկական ընդդիմության և Բաքվի դիրքորոշումները սկսել են համընկնել


Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը (ՌԴ ԱԴԾ ՍՎ) նշում է ծննդյան օրը։ Այս առնչությամբ Հայաստանում ՌԴ ԱԴԾ ՍՎ մամուլի ծառայությունը հայտարարություն-տեղեկանք է տարածել, որում ասվում է հետևյալը. «Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը ռուսաստանցի սահմանապահների կողմից ավելի քան 150 տարվա պատմություն ունի՝ 1828թ. Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմի մեջ մտնելու օրերից ի վեր։ Այսօր կանաչ գլխարկով զինվորները կատարում են ապօրինի միգրացիայի մաքսանենգության, անդրսահմանային հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներ։ Ռուսաստանցի սահմանապահները ծառայում են պետական սահմանի հայ-իրանական և հայ-թուրքական հատվածներում՝ Հայաստանի տարածքում սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական Պայմանագրի համաձայն, որը ստորագրվել է 1992թ. սեպտեմբերի 30-ին Երևանում»։


Այնուհետև. «Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունը ներառում է չորս սահմանապահ ջոկատ, ինչպես նաև առանձին հսկիչ-անցակետային կետ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Սահմանի մերօրյա պաշտպաններն իրենց գործունեության մեջ օգտագործում են օպտիկական սարքեր, արդիական զենք, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, տարածքի հսկման ավտոմատացված համակարգեր, կապի ժամանակակից միջոցներ, որոնք օգնում են նրանց նախապես հայտնաբերել և կանգնեցնել պոտենցիալ խախտողներին։ 2016թ. ընթացքում ռուսաստանցի սահմանապահները կալանել են 74 սահմանախախտի, պետական սահմանի ռեժիմը խախտող 8 և սահմանապահ ռեժիմը խախտող 29 մարդու։ Պետական սահմանի անցակետերով անցել է ավելի քան 2 մլն մարդ և ավելի քան 60 հազար տրանսպորտային միջոց, ի հայտ է բերվել անվավեր փաստաթղթերով ավելի քան հազար մարդ։ Նման արդյունքների հաջողվել է հասնել շնորհիվ համագործակցության բարձր մակարդակի և Հայաստանի Հանրապետության կառավարության, Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի և փոխգործակցող այլ կառույցների աջակցության։ Սահմանապահ վարչությունում ծառայություն են անցնում ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, և երկար տարիներ ապացուցում են, որ միայն միասին կարելի է հուսալիորեն պաշտպանել պետական սահմանը»։


Սովորական տեղեկանք է, բայց դրան խիստ են արձագանքել հայկական որոշ ԶԼՄ-ներ, օրինակ՝ lragir. am ընդդիմադիր պորտալը, որին հետո միացել են ադրբեջանական որոշ պարբերականներ։ Այսպես, Vesti. Az կայքը գրում է. «Ռուսաստանի ԱԴԾ-ն հատուկ ընդգծում է, որ Հայաստանը Ռուսական կայսրության մասն է, և Հայաստանը չի փորձում վիճարկել դա», որ «Հայաստանի համար, թերևս, դաս չի եղել 1915 թվականը, երբ ռուսական կայսրությունը «պաշտպանում» էր Հայաստանի սահմանները»։ Սկսենք այն բանից, որ վերջին պնդումը չի համապատասխանում պատմական ճշմարտությանը։ Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում իրականացվել է ռուսական Կովկասյան բանակի վերահսկողության գոտուց դուրս և տեղի է ունեցել Օսմանյան կայսրության տարածքում։ Հիմա՝ հայկական սահմանների պաշտպանության մասին։ Ադրբեջանի հետ սահմանի տարածքը պաշտպանում են Հայաստանի պաշտպանության նախարարության զորքերը, Վրաստանի հետ՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը։ Ռուսաստանցի սահմանապահներն իրենց հայ գործընկերների հետ պաշտպանում են Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ։ Եվ դա չի կարելի պատահական գործոն համարել։


Ռուսաստանցի սահմանապահների կարգավիճակը Հայաստանի տարածքում սահմանվում է միջպետական պայմանագրով՝ ստորագրված 1992թ. սեպտեմբերի 30-ին Երևանում։ Այդ փաստաթուղթը մտնում է այն պայմանագրերի և համաձայնագրերի համակարգի մեջ, որոնք ստորագրվել են երկու պետությունների միջև 1990-ական թթ. սկզբին. Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության ապահովման պայմանագիր Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև (1991թ. դեկտեմբերի 29, Մոսկվա), ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ զինված ուժերի իրավավիճակի մասին պայմանագիր (1992թ. օգոստոսի 21, Մոսկվա), Համաձայնագիր ՀՀ-ի և ՌԴ-ի միջև նրանց զինված ուժերի տեխնիկական և նյութական փոխադարձ ապահովման մասին (1992թ. օգոստոսի 21, Մոսկվա) և այլն։ Եթե կոնկրետ 1992թ. սեպտեմբերի 30-ի փաստաթղթի մասին խոսելու լինենք, ապա դրա 2-րդ հոդվածն ասում է. «Հայաստանի Հանրապետությունը սեփական անվտանգության ապահովման, Ռուսաստանի Դաշնության անվտանգության և ԱՊՀ մասնակից պետությունների հավաքական անվտանգության շահերից ելնելով, իր տարածքի սահմաններում Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմանի պաշտպանության հարցերը պատվիրակում է Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերին, որոնք սույն պայմանագրի ստորագրման պահին տեղակայված են Հայաստանի Հանրապետության տարածքում»։ Հոդված 7. «Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերը սահմանը պաշտպանելու համար օգտագործում են ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս տեղակայված ավիացիոն զորամասերի ուժերն ու միջոցները, ինչպես բազային աերոդրոմներից, այնպես էլ ժամանակավոր բազավորման աերոդրոմներից (հարթակներից)»։


Միևնույն ժամանակ, ներածությունում նշվում է, որ Ռուսաստանը և Հայաստանը գործել են՝ ելնելով «աշխարհում և Անդրկովկասյան տարածաշրջանում նոր քաղաքական իրողություններից, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կողմից ինքնուրույնության ձեռքբերումից՝ ղեկավարվելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հավաքական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ»։ Ամբողջ բանն այն է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Անդրկովկասում սկսեց արագ վերստեղծվել 1917-1920թթ. տարբերակով պատմական մատրիցան։ Լեռնային Ղարաբաղում պատերազմի թեժ պահին առաջ եկավ հակամարտությանը Թուրքիայի բացահայտ ռազմական միջամտության (Ադրբեջանի կողմից) սպառնալիքը։ Իհարկե, հազիվ թե Անկարային հաջողվեր Երևանին պարտադրել պայմանագիր՝ 1918թ. հունիսին ստորագրված Բաթումի պայմանագրի տիպի, որով, ըստ 2-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության տարածքը սահմանափակվում էր Երևանի գավառով և մի քանի հարակից շրջաններով՝ 10 հազ. քառ. կմ ընդհանուր մակերեսով։ Բայց Լեռնային Ղարաբաղի հայերին արտաքսելու գործընթացն սկսելը միանգամայն հնարավոր էր։ Դա արգելափակել հաջողվեց նախևառաջ Մոսկվային, որը հիմնավորված կերպով ընթանում էր Երևանի հետ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ապահովել անվտանգության համատեղ ոլորտը, հաշվի առնելով երկու պետությունների ռազմավարական պետական շահերի համընկնումը։


Բաքվի դիրքորոշումը, որն առիթ-անառիթ հայտարարում է իբր «Հայաստանի կորսված ինքնիշխանության» կամ այն մասին, որ Երևանն իբր Հայաստանին «նվիրել» է Ադրբեջանը, ինչ-որ տեղ բացատրելի է, թեև ոչ մի ընդհանուր բան չունի իրական պատմության հետ։ Բաքուն ցայժմ ի վիճակի չէ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական միջոցներով, հույսը դնում է ուժային գործոնի վրա, ինչը մեկ անգամ ևս ընդգծում է Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության անհրաժեշտությունը։ Իսկ ինչ վերաբերում է հայկական որոշ ընդդիմադիր ԶԼՄ-ների կարծիքին, ապա այստեղ գործ ունենք տարրական պրոֆեսիոնալ անբարեխղճության հետ, որը Հայաստանի ներկայիս ղեկավարների դեմ ծավալված տեղեկատվական քարոզչության մի մասն է։ Եվ տարօրինակորեն հայկական ընդդիմության և պաշտոնական Բաքվի դիրքորոշումները հաճախ համընկնում են։


Այժմ՝ Հայաստանում ԴՌ ԱԴԾ ՍՎ ևս մեկ թեզի մասին, որի համաձայն՝ « Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը ռուսաստանցի սահմանապահների կողմից ավելի քան 150 տարվա պատմություն ունի՝ 1828թ. Ռուսական կայսրության կազմի մեջ Արևելյան Հայաստանի մտնելու ժամանակներից»։ Սա պատմական փաստ է։ Թուրքմենչայի պայմանագիրը՝ ստորագրված 1828թ. փետրվարի 10-ին, 1826-1828թթ. Ռուսաստանի և Պարսկաստանի միջև պատերազմի արդյունքներով, «բոլոր ժամանակների համար» ամրագրում է Ռուսաստանի տարածքային ձեռքբերումները՝ արված 19813թ. Գյուլիստանի հաշտության պայմանագրի համաձայն։ Եվ սահմանում էր Էրիվանի և Նախիջևանի (Օրդուբադի շրջանի հետ միասին) խանությունների անցումը Ռուսական կայսրության կազմի մեջ։ Նշենք, որ դրանից հետո ընդհուպ մինչև մեր ժամանակները Իրանի հետ սահմաններն էական փոփոխությունների չեն ենթարկվել։ Օսմանյան կայսրության հետ սահմանները փոխվել են XIX դարի մի քանի պատերազմներից հետո, այնուհետև ամրագրվել են բոլշևիկների կողմից, Մուսթաֆա Քեմալի հետ 1921թ. կնքված Կարսի պայմանագրով։ Արդյո՞ք դրանք կայուն կմնան՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող լուրջ աշխարհաքաղաքական փոխակերպումը՝ դժվար է ասել։


Ինչ վերաբերում է Թուրքմենչայի պայմանագրին, ապա, ինչպես գրում է պատմական գիտությունների դոկտոր, Բաքվի պետական համալսարանի Ադրբեջանի պատմության (հումանիտար ֆակուլտետների համար) ամբիոնի դոցենտ Քերիմ Շուքյուրովը, այն ժամանակ Պարսկաստանը և Ռուսական կայսրությունը միմյանց միջև նոր սահմանն ընկալում էին որպես «բնական, Արաքս գետով և լեռներով անցնող»։ Ռուսական տերությունն իր դիրքերն ամրացնում էր տարածաշրջանում ճիշտ այնպես, ինչպես դա անում էր Պարսկաստանն ինքը կամ Օսմանյան կայսրությունը։ Միևնույն ժամանակ, դոկտոր Շուքյուրովը նշում է մի որոշակի առանձնահատկության մասին։ Թուրքմենչայի տրակտատը գործել է մինչև 1917թ. հոկտեմբերը, այսինքն՝ մինչև Ռուսաստանի ժամանակավոր կառավարության տապալումը։ 1918թ. հունվարի 16/29-ին ՌԽՖՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ՝ Իրանի հետ պայմանագրերը չեղարկելու մասին։ Բայց Թուրքմենչայի պայմանագրի դրույթները մտան 1921թ. փետրվարի 26-ի պայմանագրի մեջ, որը ստորագրվեց ՌԽՖՍՀ-ի և Իրանի կողմից։ Այնպես որ Հայաստանում ՌԴ ԱԴԾ ՍՎ-ն այս առումով սկզբունքային նշանակության պատմական սխալ թույլ չի տվել։


Ռուսաստանը չի պատրաստվում լքել այս տարածաշրջանը։ Նրա սահմանապահները Հայաստանի սահմանապահների հետ միասին իրենց ծառայությամբ ծանրակշիռ և շոշափելի ավանդ են ներդնում տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում, տարածաշրջան, որին հիրավի սպառնում է «աշխարհաքաղաքական վակուում»՝ անկախ այն բանից՝ դա ինչ-որ մեկին դուր գալիս է, թե ոչ։ Ռուսաստանի պատմությունը և աշխարհագրությունը նրան պատգամել են պաշտպանել իր սահմանները ռազմավարական խորության դիրքերից։ Հասկանալի է, որ Ադրբեջանի և Վրաստանի համար թույլ և խոցելի Ռուսաստանն ավելի գերադասելի կլիներ։ Բայց ոչ Հայաստանի համար, որը ստիպված է իրեն պաշտպանել աշխարհաքաղաքական առումով անկայուն տարածաշրջանում։



Աղբյուրը՝ ИАREGNUM






Դիտումների քանակ 73911


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայաստանն ավելացնում է կեղտի արտահանումն Ադրբեջան

Հայաստանն ավելացնում է կեղտի արտահանումն Ադրբեջան

Դեկտեմբերի 12, 2016


Հարևան երկրին Րաֆֆի Հովհաննիսյանի զինակցի հանձման կապակցությամբ, որը մի քանի եվրոպական բուհերի (իր իսկ խոսքերով) և Հայաստանի Ամ...

Գրանտակերի զուր տագնապը

Գրանտակերի զուր տագնապը

Դեկտեմբերի 11, 2016


Հայաստանի արևմտամետ գրանտակերները հայտնի են իրենց դարակազմիկ մտքերով: Սրանցից յուրաքանչյուրն իր պարտքն է համարում պարբերաբար հա...

Ամենա-ամենա ընդդիմադիրի կռիվը

Ամենա-ամենա ընդդիմադիրի կռիվը

Նոյեմբերի 23, 2016


Հայաստանում ամենաընդդիմադիր քաղաքական ուժին գտնելու մրցակցությունը դեռ չի ավարտվել: Փոխարենը հավակնորդների թիվն է ավելացել, և պ...

Ընդդիմության փրկվելու փորձերի առիթով

Ընդդիմության փրկվելու փորձերի առիթով

Հոկտեմբերի 29, 2016


Վերջին օրերի ամենատարածված խոսակցությունը ընդդիմադիր ուժերի միավորման և մեկ ճակատով հանդես գալու թեմայի շուրջ է: Այս մասին հայտ...

«Գելափն» ամեն ինչ փչացրեց

«Գելափն» ամեն ինչ փչացրեց

Հուլիսի 1, 2016


«Գելափ Ինթերնեյշնլ»-ի Հայաստանի ներկայացուցչությունը վերջերս հասարակական կարծիքի մի հետազոտություն է կատարել՝ պարզելու համար, թ...

Ո՞վ կստանա Նորին գերազանցության 2017-ի քվոտան

Ո՞վ կստանա Նորին գերազանցության 2017-ի քվոտան

Մայիսի 2, 2016


Հայաստանի խորհրդարանում միշտ եղել են այսպես կոչված արևմտամետ քաղաքական ուժեր, ուժեր որոնք իրենց նպատակն ու խնդիրն են համարել պա...

Հայաստանը նաև երջանիկ երկիր է

Հայաստանը նաև երջանիկ երկիր է

Դեկտեմբերի 16, 2015


Նշենք, որ էն մյուս ընդդիմադիր խմբակցությունում, որի առաջնորդները 2008-ից ի վեր ազգափրկիչ ծրագրեր էին ներկայացնում, վիճակն ավելի...

Նամուս ունե՞ն արդյոք հայրենական արևմտամետները

Նամուս ունե՞ն արդյոք հայրենական արևմտամետները

Սեպտեմբերի 9, 2015


Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարություն է արել, որը գրգռել է հայկական հանրությանը։ Բաստրիկինն ...

«Միամիտ» լոռեցու արևմտյան ընտրությունը

«Միամիտ» լոռեցու արևմտյան ընտրությունը

Հունիսի 6, 2015


Նախ` ամերիկացիներին ասում են, թե` տեսեք, որքան լավ ենք նայում ձերոնց, անգամ կարողանում ենք ռուսական բիզնեսի հաշվին պահել ձեր ար...

Փաշինյանը նշանակվելու է արևմտամետ դաշտի տնօրեն` ՀՀ գլխավոր ընդդիմադիր

Փաշինյանը նշանակվելու է արևմտամետ դաշտի տնօրեն` ՀՀ գլխավոր ընդդիմադիր

Փետրվարի 24, 2015
17

Նախագահ Սարգսյանին շտապ քաղաքական ընդդիմություն է պետք և այն էլ` արևմտամետ: Իշխանությունները, ԲՀԿ-ին ոչնչացնելուց հետո, որոշել ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
3 միլիոն՝ հանած 48
Հունիսի 28, 2017


3 միլիոն՝ հանած 48

Գժություն ՄԱԿ-ում
Հունիսի 3, 2017


Գժություն ՄԱԿ-ում

ՕՐՕ ճահիճը
Հունիսի 3, 2017


ՕՐՕ ճահիճը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ