Սովորական խայտառակություն

Դու որտեղի՞ց եկար, Իգնատի

Հունիսի 15, 2017
Դու որտեղի՞ց եկար, Իգնատի

Հիմա վստահաբար կարելի է ասել, որ մեր կառավարության կազմում ամենաանմեղսունակ դեմքը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն է: Առայժմ նույնիսկ վարչապետին չի հաջողվել վերջնականապես հստակեցնել, թե այս մարդն ինչ առաքելությամբ է հայտնվել գործադիր մարմնում: Գուցե սկզբնապես նախատեսված է եղել, որ նախարարը պիտի գա ու նպաստի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, սակայն հետո պարզվել է, որ Առաքելյանն այն մարդն է, ում համար այդ ոլորտի առաջընթացը ամենևին էլ առաջնահերթություն չէ: Սա է պատճառը, որ նախարարի բառապաշարում գերակշռում են «ոչ», «չենք կարող», «չի ստացվի» ժխտական վկայակոչումները, որոնք նրան ազատում են հետագա պատասխանատվությունից, իսկ հողագործին հանձնում են բախտի քմահաճույքին:


Օրինակ, այսօր Իգնատի Առաքելյանը միանգամից փակված համարեց բնական աղետներից տուժած գյուղացիների փոխհատուցման հարցը` հայտարարելով, թե կառավարությունը չի կարող փոխհատուցել ամբողջ վնասը, քանի որ ամբողջ վնասի գումարը ապահովագրական համակարգն է, հակակարկտային ցանցերն են, դրա հետ կապված էլ դրանք թանկ և երկարաժամկետ գործընթաց են:


Բոլորն էլ գիտեն, որ մեր երկրում ո՛չ բերքի ապահովագրում կա, ո՛չ էլ մի կարգին հակակարկտային պայքար: Եվ հիմա նախարարը խոսում է չեղած բաների մասին, քանի որ այլ հիմնավորում չունի: Հենց այդ պատճառով էլ լրագրողի դիտարկմանը, թե այդ դեպքում ի՞նչ անի գյուղացին, որն ամեն անգամ նույն խնդրի առաջ է կանգնում, Առաքելյանը պատասխանեց. «Գյուղացին այսօր, ցավոք սրտի, չունի այն հնարավորությունը, որը պետք է անի: Մյուս տարբերակն այն է, որ չզբաղվի գյուղատնտեսությամբ: Այսօր չկա ուրիշ տարբերակ»:


Գյուղատնտեսության նախարարը փառահեղ լուծում է գտել ոլորտի համար: Պետք չէ զբաղվել գյուղատնտեսությամբ: Եթե բոլորը բավարար խելք ունենան ու ձեռք քաշեն հող մշակելուց, անասնապահությունից, այն ժամանակ այլևս ոչ մի խնդիր չի լինի: Ե՛վ գյուղացին գոհ կլինի, և՛ Իգնատին: Ու կարկուտը որքան կուզի, թող ծեծի դատարկ դաշտերը: Բերք չի լինի, որ փչանա: Ճիշտ է, երկրում մարդիկ կսկսեն քաղցել, ոմանք գուցե սովամահ լինեն, գյուղերը կդատարկվեն, գործազուրկների թիվը կտասնապատկվի, բայց դա արդեն Առաքելյանի հոգսը չէ: Նա ընդամենը գյուղնախարարն է: Մնացած հարցերն իր իրավասություններից դուրս են:






Դիտումների քանակ 31990


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայաստանի գյուղատնտեսական նոր քաղաքականությունը

Հայաստանի գյուղատնտեսական նոր քաղաքականությունը

Հունիսի 23, 2017


Վրա հասավ բերքահավաքի շրջանը և անմիջապես ծայր առավ գյուղացի-մթերող կոնֆլիկտը: Այսօր էլ արտակարգ իրավիճակ էր Արարատի մարզի Ջրաշե...

Խորհրդականը հանցագործության մասին է հայտնում

Խորհրդականը հանցագործության մասին է հայտնում

Հունիսի 19, 2017


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ այսօր Վռամ Գյուլզադյանը նշանակվել է վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Գյու...

Իգնատին սիրում է կարկուտ ու փոթորիկ

Իգնատին սիրում է կարկուտ ու փոթորիկ

Հունիսի 13, 2017


Գյուղատնտեսության ոլորտում աղետալի վիճակ է: Կարկուտն ու անձրևները մի շարք մարզերում փչացրել են ամբողջ բերքը, անասնակերը թանկացե...

Իգնատի Առաքելյանը դեկորատիվ տնկի է

Իգնատի Առաքելյանը դեկորատիվ տնկի է

Մայիսի 3, 2017


Հայ հողագործները ոչ ուզում են գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի անունը լսել, ոչ նրան ճանաչել: Դեռ ոչ մի անգամ այդ ոլո...

Հիդրոմետին ցուրտը տարել է

Հիդրոմետին ցուրտը տարել է

Ապրիլի 29, 2017


ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն օրերս ի պաշտոնե հայտարարեց, որ մարդկանց անհանգստությո...

Նախարարի փոփոխական եղանակները

Նախարարի փոփոխական եղանակները

Հունվարի 14, 2017


Հայաստանցիները կարծում են, որ մեր երկում եղանակը դարձել է շատ անկանխատեսելի ու փոփոխական: Բայց մի բան կա, որ նույնիսկ եղանակին ...

Սարսափում են «կեղծիք» բառից

Սարսափում են «կեղծիք» բառից

Դեկտեմբերի 23, 2016


Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում այս տարի անբացատրելի երևույթներ արձանագրվեցին: Ասում ենք՝ անբացատրելի, քանի որ դրանց բացատրո...

Նոր տարին կդիմավորեն խաբված

Նոր տարին կդիմավորեն խաբված

Դեկտեմբերի 21, 2016


Գյուղատնտեսության նախարարությունն այսօր փոխնախարար Ռոբերտ Մակարյանի միջոցով խոստովանեց, որ մեկ տարի և երեք ամիս շարունակ պետութ...

Իգնատի Առաքելյանը՝ ՀՀԿ վիագրա

Իգնատի Առաքելյանը՝ ՀՀԿ վիագրա

Նոյեմբերի 24, 2016


ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը այսօր ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացնելու: Առաքելյանը հրաշալի հասկանում ...

Իգնատի Առաքելյանը անիմա՞ստ է

Իգնատի Առաքելյանը անիմա՞ստ է

Նոյեմբերի 10, 2016


ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն օր օրի նոր անակնկալներ է մատուցում ինչպես իրեն վստահված ոլորտում, այնպես էլ մարդ...

Ոչխարային պատմության հետևանքները

Ոչխարային պատմության հետևանքները

Նոյեմբերի 9, 2016


Այսօր լրատվամիջոցները հայտնեցին, որ դրսից Հայաստան են ներկրվում մեծ քանակի ոչխարներ: Մասնավորապես, Իջևանի ճանապարհին լրագրողներ...

Նախարարին ՀՀԿ-ի հրավիրատոմս կուղարկե՞ն

Նախարարին ՀՀԿ-ի հրավիրատոմս կուղարկե՞ն

Հոկտեմբերի 27, 2016


Նորացվող կառավարության դեռևս «չմաշված» դեմքերից ոմանք գործադիր մարմին եկան այն ալիքի վրա, թե իրենք վեր են նեղ կուսակցական մտածո...

Գյուղնախարարի 3 ամոթալի ստերը

Գյուղնախարարի 3 ամոթալի ստերը

Հոկտեմբերի 20, 2016


Խաղողագործների հանդեպ մեկ տարուց ավել իրականացվող հանցավոր վերաբերմունքը տվեց իր կանխատեսված արդյունքը: Նախորդ տարվա համեմատ մթ...

Բանակ կերակրողը ինքն էլ մի բան չուտի՞

Բանակ կերակրողը ինքն էլ մի բան չուտի՞

Հոկտեմբերի 14, 2016


«Նա, ով չի կերակրում սեփական բանակը, կերակրում է թշնամու բանակին»: Տարբեր առիթներով հազար անգամ լսել ենք այս խոսքերը: Համաձայն ...

Միանգամից քանի՞ սուտ կարող է ասել փոխնախարարը

Միանգամից քանի՞ սուտ կարող է ասել փոխնախարարը

Սեպտեմբերի 9, 2016


Անամոթությունը ժամանակային սահմանափակում չունի, ի տարբերություն գյուղատնտեսական արտադրանքի, որը կարող է փչանալ: Ահա հենց այդ հո...

Գյուղնախարարությունն ընդունել է թաղման պատվերներ

Գյուղնախարարությունն ընդունել է թաղման պատվերներ

Հունիսի 13, 2016


Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը շատ է բարկացած լրագրողների վրա, որոնք չեն գնահատում նրա քրտնաջան...

Ժլատն ու առատաձեռնը

Ժլատն ու առատաձեռնը

Հունիսի 11, 2016


Այսօր Երևանում բացվեց Գյուղմթերքի ամենամյա շուկան: Յոթերորդ տարին է բացվում: Ոչ ոք դրա իմաստը մինչև հիմա չի հասկացել՝ բացառությ...

Կառավարությունն ազատվում է հնոտիից

Կառավարությունն ազատվում է հնոտիից

Հունիսի 9, 2016


Եթե ականջ դնենք գյուղնախարարի արդեն նախկին առաջին տեղակալ Գրիշա Բաղիրյանին, ապա երկրում կառավարությունն իրականացնում է ոչ թե օպ...

Փոխնախարարների փոխարեն՝ տերտերներ

Փոխնախարարների փոխարեն՝ տերտերներ

Հունիսի 8, 2016


Այսօր ԱԺ-ում գործադիր մարմնի հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց...

Սերգո Կարապետյանը կկրճատի կրճատողին

Սերգո Կարապետյանը կկրճատի կրճատողին

Մայիսի 25, 2016


Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կրճատելու տեղ չունի: Ինչ կար-չկար՝ արդեն կրճատել է, մնացել են ինքն ու իր հարյուրավո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Վերջը գլխի ընկան
Հուլիսի 27, 2017


Վերջը գլխի ընկան

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ