Սովորական խայտառակություն

Մարգարյան- Փոստանջյան դուետի առաջին ելույթը

Հունիսի 15, 2017
Մարգարյան- Փոստանջյան դուետի առաջին ելույթը

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խոստացել էր, որ Երևանի ավագանու կազմում քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի է վերածելու: Թե ինչպիսին են տիկին Զարուհու պատկերացումները դժոխքի մասին, դժվար է ասել, բայց որ քաղաքապետը բոլորովին չէր ցանկանա իր հաստատության ներսում տեսնել տարտարոսների կազմակերպիչ կնոջ կերպարանքը, դա հաստատ է: Այդ իսկ պատճառով էլ Մարգարյանը կարող է հիմա գոհ լինել, որ դեպի դժոխք տանող ճանապարհին Փոստանջյանի առաջին քայլն ընդամենը քաղաքապետին դատի տալն է լինելու:


«Երկիր Ծիրանի» կուսակցությունը որոշել է Մարգարյանի դեմ դատական գործընթաց նախաձեռնել: Առիթը հունիսի 12-ին Երևանում տեղացած հորդառատ անձրևն էր ու դրա հետևանքները: Նկարագրելով այդ օրվա ողջ պատկերը, թվարկելով պատճառված վնասները` Փոստանջյանն այժմ պնդում է, որ Տարոն Մարգարյանի կողմից թույլ տրված ապօրինությունների` տարիներ շարունակ անգործության, հանրային գումարների յուրացման և այլ անօրինականությունների հետևանքով արձանագրվել է Երևանում ջրահեռացման համակարգերի բացակայություն: « Հաշվի առնելով, որ բազմաթիվ երևանցիներ տուժել են քաղաքային իշխանությունների հանցավոր անգործությունից, նրանց պատճառվել է էական վնաս… Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը պատրաստակամություն է հայտնում նախաձեռնել դատական գործընթաց Երևանի քաղաքային իշխանության անունից հանդես եկող Տարոն Մարգարյանի անօրինական գործունեության դեմ»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:


Այս ամենն, ինչ խոսք, անպտուղ և անիմաստ գործընթաց է լինելու: Մեկ դատական պրոցեսով հսկա քաղաքի ամբողջ համակարգը չի կարող ակնթարթորեն բարեփոխվել: Էլ չենք խոսում այն մասին, որ բնական աղետների պայմաններում վնասներն անխուսափելի են: Եթե Զարուհու չափանիշներով մոտենանք, ապա Մոսկվայի քաղաքապետին արդեն պիտի գնդակահարած լինեին Մոսկվայով անցած փոթորիկի և դրա ողբերգական հետևանքների արդյունքում: Այլ բան է, որ քաղաքապետարանում հետաքրքիր դուետ է ձևավորվում` Մարգարյան- Փոստանջյան զույգը: Մեկը մյուսին լիովին արժանի, մեկը մյուսին լրացնող, մագնիսի հակադիր բևեռների պես իրար վանող, բայց և անբաժան, ինչը բավական դիտարժան կդարձնի ավագանու աշխատանքային առօրյան: Իսկ արդյունքում՝ ո՛չ Մարգարյանը կօգնի քաղաքին, ո՛չ էլ տիկին Զարուհին, քանի որ երկուսի գործունեությունն էլ խարսխված է էժանագին գովազդի ու ցուցադրական ելույթների վրա` անկախ քաղաքի կլիմայական փոփոխություններից ու իրավական քաշքշուկներից:







Դիտումների քանակ 73503


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ունեցվածքի յուրացո՞ւմ, թե՞ սեփականաշնորհում

Ունեցվածքի յուրացո՞ւմ, թե՞ սեփականաշնորհում

Ապրիլի 23, 2018


Երեկ, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալված է, «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց...

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Ապրիլի 16, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շարժումը եթե նույնիսկ ունի ձգողական ուժ, ապա այդ մագնիսի վրա ավելի շատ ...

Սկրիպալ, փախիր, Զարուհին է գալիս

Սկրիպալ, փախիր, Զարուհին է գալիս

Ապրիլի 11, 2018


Երևանի ավագանու աղմկահարույց նիստի օրը «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների կողմից քաղաքապետարան բերված տարօրինակ նյութի բ...

Տարոնի կնոջ թուրքական հետքը

Տարոնի կնոջ թուրքական հետքը

Ապրիլի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այն պաշտոնյաներից է, ով իր կնոջն առավելագույնս հեռու է պահում հանրային վայրերից և հասարակական...

Տարոնին շտապ չոբան է պետք

Տարոնին շտապ չոբան է պետք

Ապրիլի 7, 2018


Ըստ մամուլի հարապարակումների, Երևանի քաղաքապետարանը տեղական բյուջեից ահռելի գումարներ է ծախսում կանաչապատման, խնամքի և պահպանմա...

Տարոնի նվերը 100-ամյակին

Տարոնի նվերը 100-ամյակին

Ապրիլի 3, 2018


Երկիրը պատրաստվում է մեծ շուքով նշել Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Միջոցառումների ընդարձակ ծրագիր կա, որի մեծ մա...

Զարուհին խելագարվել է

Զարուհին խելագարվել է

Մարտի 31, 2018


«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խելագարության նշաններ է ցուցաբերում: Եվ սա ոչ թե կողմնակի կարծիք է կամ...

Ինչո՞ւ Տարոնը խմբագրեց տոնացույցը

Ինչո՞ւ Տարոնը խմբագրեց տոնացույցը

Մարտի 29, 2018


Ավանդույթի ամբողջ հմայքն այն է, որ այն խախտել չի կարելի: Բայց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ բանը չի հասկանում: Այդպիսի ...

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Մարտի 26, 2018


Մեծ գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ պետական մարմինները հետևողականորեն շարունակում են իրենց կարիքների համար ծառայութ...

Զարուհու ռազմավարությունը` կայանատեղի

Զարուհու ռազմավարությունը` կայանատեղի

Մարտի 21, 2018


«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը չի պատրաստվում միանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռն...

Թեկուզ իրար սպանեն

Թեկուզ իրար սպանեն

Մարտի 20, 2018


Երևանի ավագանու երեկվա նիստում «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ցայտնոտի մեջ էր հայտնվել ու աջուձախ մեղ...

Տարոնի քաղցած տնտեսագիտությունը

Տարոնի քաղցած տնտեսագիտությունը

Մարտի 19, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կուշտ մարդ է: Նույնիսկ շատ կուշտ: Այս կուշտ մարդը պիտի գոնե իմանա, որ դպրոցներում բուֆետները ...

Էրոտիկա` ծիրանների մասնակցությամբ

Էրոտիկա` ծիրանների մասնակցությամբ

Մարտի 17, 2018


Երևանի ավագանում հանրահայտ, մղձավանջային նիստից հետո, որն այնքան մեծ աղմուկի տեղիք տվեց, բոլորը խոսում են այն մասին, թե առաջիկա...

Մտքի խավար, խավար քաղաք

Մտքի խավար, խավար քաղաք

Մարտի 12, 2018


Նրանք, ովքեր հաճախել են դպրոց, գիտեն, որ ձմռան օրերը կարճ են, իսկ գիշերները` երկար։ Օրինակ, ձմռանը ցերեկվա նվազագույն տևողությո...

Թասիբի մեռածները

Թասիբի մեռածները

Մարտի 9, 2018


Զարուհին չի սիրում Նիկոլին: Նիկոլը չի սիրում ՀԱԿ-ին: «Սասնա ծռերը» չի սիրում Նիկոլին: «Ժառանգությունը» ոչ մեկին չի սիրում: Բայց...

Տարոն Մարգարյանի տղամարդկությունը կասկածի տակ է

Տարոն Մարգարյանի տղամարդկությունը կասկածի տակ է

Մարտի 8, 2018


Մեր հայրենի չինովնիկների ամենասիրելի զբաղմունքներից մեկը տոն օրերին շնորհավորական ուղերձներ գրելն է: Այդ պաթոսախեղդ տեքստերի մի...

Տուրիստները կգան մեզ մոտ զուգարան

Տուրիստները կգան մեզ մոտ զուգարան

Մարտի 7, 2018


Այսօր պարզվեց, որ Երևանը նաև զբոսաշրջության զարգացման ծրագրեր ունի և դեռ դրանով հանդերձ կարող է 2017 թվականի աշխատանքների հաշվե...

Տարոնի թունավոր նվերները

Տարոնի թունավոր նվերները

Մարտի 5, 2018


Տարվա մեջ մի քանի անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր շքախմբով հայտնվում է քաղաքի այս կամ այն հատվածում և մանկական խաղահ...

Ծիրանն արդեն փչանում է

Ծիրանն արդեն փչանում է

Մարտի 1, 2018


Մոտ մեկ ամիս առաջ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը հանդես էր եկել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց ան...

Վատից վատն էլ կա

Վատից վատն էլ կա

Փետրվարի 26, 2018


Շուրջ 55 անհատ և կազմակերպություն հանդես են եկել Երևանի քույր-քաղաքներին ուղղված բաց նամակով, որտեղ կոչ են անում կասեցնել «Երևա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը