Սովորական խայտառակություն

ՎՊ-ն ընդդեմ Հրանուշի և սփյուռքի

Հունիսի 13, 2017
ՎՊ-ն ընդդեմ Հրանուշի և սփյուռքի

Վերահսկիչ պալատը որոշել է ծանր հարված հասցնել սփյուռք-Հայաստան կապերին: Այլ կերպ չես բնորոշի այդ կառույցի համարձակությունը, որը հանդգնել է ստուգումներ անցկացնել Սփյուռքի նախարարությունում և նույնիսկ բազմաթիվ խախտումներ գտնել: Ընդ որում, առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ այդ խախտումների ճնշող մասը կյանքի է կոչվել նախարար Հրանուշ Հակոբյանի ինքնագործունեության արդյունքում:


Օրինակ, նախարարուհին որոշել է պարգևատրել իր աշխատակիցներին: Բայց, ինչպես արձանագրել է Վերահսկիչ պալատը, աշխատողների պարգևատրումները պետք է կատարվեին աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին, այլ ոչ թե պետբյուջեի: Մինչդեռ տիկին Հրանուշը հարմար է գտել ձեռքը մտցնել բյուջեի գրպանը: Այդպես ավելի հարմար է: Արդյունքում մոտ 4 միլիոն դրամ պակասել է հարկատուների գումարներից:


Կամ, օրինակ, նախարարությունը որոշել է նույն պետբյուջեից հատկացված գումարով գրքեր տպագրել, որոնք սակայն, ինչպես պարզվել է հետագայում, ամբողջությամբ չեն ծառայել իրենց նպատակին: Այսինքն` գրքերը տպել են, իսկ հետո տարել, լցրել են պահեստները: Ու այդպես մնացել է: Ընդ որում, մի քանի տարի շարունակ: Տպավորություն է ստեղծվում, որ նպատակը գիրքը չէ, այլ դրա լույս աշխարհ բերելու պրոցեսը, որտեղ կլորիկ գումարներ են հատկացվում սոսկ պատվեր ձևակերպելու համար:


Հիմա այս տեղեկությունները կգնան, կընկնեն այն սփյուռքահայերի ականջը, ովքեր Հրանուշ Հակոբյանի հորդորով բարեգործական հատկացումներ են կատարում Հայրենիքին: Նրանք էլ կտեսնեն, որ իրենց փողերի ապագան վտանգված է ու երես կթեքեն տիկին Հրանուշից: Եվ տիկինը բոլոր հիմքերն ունի զայրանալու Վերահսկիչ պալատի անհեռատես արարքի վրա:






Դիտումների քանակ 55960


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Սեպտեմբերի 20, 2017


Արցախի համար ինչ-որ բան արածներին Արցախի համար ինչ-որ բան չարածներից տարանջատելու առանցքային որակը սրանց համար նյութական աջակցո...

Ամենայն Հայոցից Ամենայն Հայոցին

Ամենայն Հայոցից Ամենայն Հայոցին

Սեպտեմբերի 18, 2017


Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի պատվարժան հյուրերին երեկ առաջնորդել էին «Փարավոն» ռեստորան»: Ուրիշ էլ ո՞ւր պիտի ն...

Սոված փորին Հայրենիք սիրելը բարդ գործ է

Սոված փորին Հայրենիք սիրելը բարդ գործ է

Հուլիսի 14, 2017


Արդեն մի քանի տարի շարունակ հայաստանցիների համար ամենազվարճալի թեմաներից մեկը դարձել է Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիր...

Հրանուշ Հակոբյանը ծոմ է պահում

Հրանուշ Հակոբյանը ծոմ է պահում

Հուլիսի 6, 2017


Մեր բարձրաստիճան պաշտոնյաները երկու դեպքում իրար հետ անհավասար մրցակցության մեջ են: Ոմանք մրցում են, թե ով ավելի շատ հարստությո...

Ով հանգստանա` ով հարստանա

Ով հանգստանա` ով հարստանա

Հունիսի 30, 2017


Հայաստան երեք միլիոն զբոսաշրջիկ բերելու հոգսը կարծես թե դարձյալ մնաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուսերին, քանի որ վարչապ...

Թեթև գրքերը ծանր գրքերից լավն են

Թեթև գրքերը ծանր գրքերից լավն են

Հունիսի 28, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու այն մասին, որ Վերահսկիչ պալա¬տը Սփյուռքի նախարարությունում մի շարք խախտումներ էր արձանագրել: Մաս...

Գրականությունն էլ իր օլիգարխները կունենա

Գրականությունն էլ իր օլիգարխները կունենա

Հունիսի 16, 2017


Հայաստանում գրեթե անհնար է գտնել այնպիսի մի գրող, որի գրքի շնորհանդեսը կայանա որևէ նախարարությունում, այն էլ ամենաբարձր մակարդա...

Կառավարության ներսում ընդդիմություն է ձևավորվում

Կառավարության ներսում ընդդիմություն է ձևավորվում

Հունիսի 1, 2017


Արդեն շատերն են հասցրել նկատել, որ նոր կառավարության աշխատաոճում մի տեսակ անփույթ ինքնավստահություն կա, որը երբեք լավ բանի չի հ...

Շինարարությունը Հրանուշի խելքի բանը չէ

Շինարարությունը Հրանուշի խելքի բանը չէ

Ապրիլի 21, 2017


Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ամենասիրելի թեմաներից մեկը սիրիահայերի խնդիրներն են: Տիկին Հրանուշը պատրաստ է առավոտից իրիկո...

Հրանուշի տոնավաճառը

Հրանուշի տոնավաճառը

Ապրիլի 13, 2017


Հետզհետե այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Աշոտ Աղաբաբյանից «Հրազդան» տոնավաճառը խլեցին, որպեսզի այդ բիզնեսում իրեն առավել ...

Թագուհին Հայոց

Թագուհին Հայոց

Ապրիլի 6, 2017


Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որ ողջ նախընտրական շրջանում այդպես էլ ձայն-ծպտուն չհանեց, ընտրությունների ավարտից անմիջապես...

Հրանուշ Հակոբյանը նեղացել է Րաֆֆիից

Հրանուշ Հակոբյանը նեղացել է Րաֆֆիից

Մարտի 22, 2017


ՕՐՕ դաշինքից պատգամավորի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ուշացած միացումը նախընտրական քարոզարշավին առաջին հերթին պիտի նշանակեր, որ...

Մեր պատահական Հրանուշը

Մեր պատահական Հրանուշը

Մարտի 2, 2017


Սփյուռքի ազնվագույն նախարար Հրանուշ Հակոբյանը, որը ոչ ապրելու տուն ունի, ոչ հագնելու շոր, նույնանման ազնվությամբ ձեզ կարող է հա...

Հրանուշ Հակոբյանը հարվածում է կառավարությանը

Հրանուշ Հակոբյանը հարվածում է կառավարությանը

Փետրվարի 22, 2017


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վերջին շրջանում մի վատ սովորություն է ձեռք բերել: Նա հարցազրույցներ է տալիս և իր պատասխան...

Հրանուշի 700 միլիոնանոց խոստումը

Հրանուշի 700 միլիոնանոց խոստումը

Փետրվարի 10, 2017


Արդեն 8 տարուց ավելի սփյուռքի նախարար աշխատող Հրանուշ Հակոբյանին մինչ օրս չի հաջողվել անել այն, ինչի համար փաստացի ստեղծված է ա...

Հրանուշը սփյուռքահայերին հայ չի համարում

Հրանուշը սփյուռքահայերին հայ չի համարում

Փետրվարի 2, 2017


Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է մի ծրագիր, որի նմանը ոչ աշխարհը տեսել է, ոչ էլ կտեսնի: Խոսքը սփյուռքի նախարարության 20...

Մատչելի բնակարան Հրանուշին

Մատչելի բնակարան Հրանուշին

Փետրվարի 1, 2017


Օրերս կառավարության նիստի ժամանակ վարչապետն անդրադարձավ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրին: Կարեն Կարապետյանը հա...

Հրանուշն ու միասեռականությունը

Հրանուշն ու միասեռականությունը

Հունվարի 18, 2017


Պատմությունն այն մասին, որ ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած սփյուռքահայ երիտասարդ Գայլ Խանդիկյանին «Կարին» համույթի պարուսույց Հարութ...

Այլմոլորակայինների սփյուռքահայ համայնքը

Այլմոլորակայինների սփյուռքահայ համայնքը

Դեկտեմբերի 27, 2016


Հայաստանում երկու մարդ կա, որոնք սիրում են մեծ-մեծ թվեր հրապարակել: Մեկը ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն է, ով 100-ավոր կուսակց...

Հրանուշն ընդդեմ տղամարդկանց և դավադիրների

Հրանուշն ընդդեմ տղամարդկանց և դավադիրների

Դեկտեմբերի 7, 2016


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լիովին խրվել է ֆեմինիստական սևեռումների գիրկը: Այդ գրգիռները առավել սրվել են հիմա, երբ առ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մեր զորքերը` տիեզերքում
Հոկտեմբերի 23, 2017


Մեր զորքերը` տիեզերքում

Նահանջ առանց ղեկի
Հոկտեմբերի 23, 2017


Նահանջ առանց ղեկի

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ