Սովորական խայտառակություն

Սա արդեն շախմատ չէ, շաշկի է

Հունիսի 13, 2017
Սա արդեն շախմատ չէ, շաշկի է

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին ընտրել են Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Բոթոյանը հաստատ մարզի ամենալավ շախմատիստը չէ կամ երևի նույնիսկ խաղալ էլ չգիտի: Բոթոյանը, հավանաբար, մինչև մարզպետ դառնալը չի էլ իմացել, որ մարզում նման ֆեդերացիա կա: Իսկ այսօր արթնացավ ու միանգամից դարձավ դրա նախագահը, մինչդեռ ասում են, թե շախմատը մտքի խաղ է:


Բայց այսօր մի ուրիշ բան էլ կատարվեց: Գեղարքունիքի մարզում կայացած շախմատի ֆեդերացիայի նիստում, որը վարել է ՀՀ շախմատի Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, Ռաֆիկ Գրիգորյանը զրկվել է մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահի լիազորություններից: Գրիգորյանն (արդեն դժվար չէ կռահել) նախկին մարզպետն էր, այսինքն, մինչև երեկ նա էր Գեղարքունիքի լավագույն շախմատիստն ու այդ խաղի հովանավորը: Բայց քանի որ արդեն մարզպետ չէ, ուրեմն մեխանիկորեն պիտի «բեռնաթափվի»` իր հաջորդին զիջելով մյուս տիտղոսներն ու պաշտոնները: Իսկ այս մոտեցումն արդեն հաստատ շախմատային չես անվանի: Սա ավելի շատ շաշկի է հիշեցնում, որտեղ մեկին ֆուկ են անում մյուսով:






Դիտումների քանակ 55766


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բոթոյանի զրոյական գործակիցը

Բոթոյանի զրոյական գործակիցը

Մայիսի 26, 2017


Գեղարքունիքի նոր մարզպետ նշանակվեց Կարեն Բոթոյանը: Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց վերջինիս՝ պաշտոնի նշանակվելու առիթով ...

Բանակ կերակրողը ինքն էլ մի բան չուտի՞

Բանակ կերակրողը ինքն էլ մի բան չուտի՞

Հոկտեմբերի 14, 2016


«Նա, ով չի կերակրում սեփական բանակը, կերակրում է թշնամու բանակին»: Տարբեր առիթներով հազար անգամ լսել ենք այս խոսքերը: Համաձայն ...

Մուֆթին ջիհադ կհայտարարի՞ Աշոտյանի դեմ

Մուֆթին ջիհադ կհայտարարի՞ Աշոտյանի դեմ

Հունվարի 22, 2016


Սաուդյան Արաբիայի գերագույն մուֆթին հայտարարել է, որ շախմատը հակասում է իսլամի սկզբունքներին: Աբդուլ Ազիզ իբն Աբդուլլա Ալ աշ Շե...

Բաքվեցի Կասպարովի ողբերգությունը

Բաքվեցի Կասպարովի ողբերգությունը

Հոկտեմբերի 26, 2015
2

Բաքվեցի Գարի Կասպարովը (ինքն է իրեն այդպես ճանաչում, թեև նման էթնոս գոյություն չունի) կյանքում աչքի է ընկել շատ բաներով, բայց ա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Վերջը գլխի ընկան
Հուլիսի 27, 2017


Վերջը գլխի ընկան

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ