Ազգային խայտառակություն
Լեոնիդ Կոգան, Արամ Խաչատրյան, Բելլա Քոչարյան, Սերգեյ Խաչատրյան, Համայակ Դուրգարյան, Հրաչյա Ավանեսյան և այլք
Հունիսի 12, 2017
Արտյոմ Խաչատրյան
1942 թվականին Լեոնիդ Կոգանը՝ 20-րդ դարի խոշորագույն ջութակահարներից մեկը, դառնում է 18 տարեկան, և, հետևաբար, նրան բանակ են կանչում: Այսինքն` ռազմաճակատ, այսինքն` հարյուր տոկոսանոց մահ: Կոգանի դասատուն` Աբրահամ Յամպոլսկին, աֆերիստ հրեա է լինում և հետաքրքիր կոմբինացիա է մշակում` Կոգանին բանակից փրկելու համար: Ուրեմն, սովորեցնում է նրան Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը և ուղարկում աշակերտին կոմպոզիտորի տուն: Խաչատրյանը դուռը բացում է, տեսնում մի ինչ-որ անծանոթ, փոքրամարմին տղայի: Կոգանն ասում է, թե` Ձեր կոնցերտն եմ սովորել, կլսե՞ք ինձ, Արամ Իլյիչ: Խաչատրյանը ներս է հրավիրում նրան, լսում է: Բնականաբար, գիտակցում է, թե ինչ մակարդակի տաղանդ է դիմացը կանգնած: Հետո հարցնում է, թե` տղա ջան, ի՞նչ անեմ քեզ համար: Կոգանն ասում է, թե` Արամ Իլյիչ, վաղը ինձ ռազմաճակատ են տանում, փրկեք ինձ: Խաչատրյանը զարմանում է: Նա հասկանում է, որ այդ տղային ռազմաճակատ տանելը սպանությանը հավասար բան է: Մի խոսքով, կապվում է Անաստաս Միկոյանի հետ: Միկոյանը խոսում է Ստալինի հետ, ասում է, թե՝ Խաչատրյանն ասում է, որ եթե էս տղային հիմա բանակ չտանենք, անպայման մեծ ջութակահար կդառնա, աշխարհը նրա մասին կխոսի: Ստալինը վստահում է Միկոյանին, Լեոնիդ Կոգանը ռազմաճակատ չի գնում և դառնում է այն, ինչ աշխարհը գիտե (հիշեցնեմ, որ Ստալինին այն ժամանակ բանակից ազատելու հարցով ոչ ոք չէր կարող դիմել, ի վերջո, նա իր զավակին չխնայեց ու առաջնագիծ ուղարկեց, բայց, այնուամենայնիվ, բացառություններ կային` Ստալինն իմաստուն մարդ էր, ճկուն ուղեղով):
Այս մասին «Леонид Коган. Неповторимый» ֆիլմում պատմում են Լեոնիդ Կոգանի երեխաները` դիրիժոր Պավելը և դաշնակահարուհի Նինան: Արամ Խաչատրյանի մասին նրանք խոսում են անասելի պիետետով` գիտակցելով, որ իրենք ուղղակի չէին ծնվի, եթե ժամանակին Խաչատրյանն իրենց հորը չփրկեր մահից: Անձամբ Լեոնիդ Կոգանն էլ մինչև կյանքի վերջը խոնարհվել է Խաչատրյանի առջև, առիթը բաց չի թողել նրա կոնցերտը կատարելու, բազում անգամներ նվագել է այն Խաչատրյանի հետ:
Գալիս է 1951 թվականը: Բելգիայի Ելիզավետա թագուհին նամակ է գրում Ստալինին, թե` պրն Ստալին, 1937-38 թվականին խորհրդային կատարողները Բրյուսելի մրցույթներում սենսացիա արեցին, հենց Բրյուսելում աշխարհով մեկ հռչակվեցին Դավիթ Օյստրախն ու Էմիլ Գիլելսը, հիմա մրցույթը վերականգնել ենք, չէի՞ք ուզենա կրկնել նույն ֆուռորը: Ստալինը նամակը մակագրում է. «Ուղարկել և վերցնել առաջին տեղերը»: Այն ժամանակ մշակույթի նախարար էր աշխատում Միխայլով ազգանունով մի դժբախտ անձնավորություն, որը, Ստալինի ռեզոլյուցիան ստանալուց հետո, մտածում է ինքնասպանության հեշտ ձևի մասին` ի վերջո, առաջնորդը պահանջել է վերցնել «առաջին տեղերը»: Միխայլովը գնում է Դավիթ Օյստրախի մոտ, որը Բրյուսել էր գնում որպես ժյուրիի անդամ: Օյստրախն ասում է, թե՝ դեռ չարժե ինքնասպանության դիմել, ճիշտ կլինի Լեոնիդ Կոգանին տանել Բրյուսել, նա կփրկի դրությունը: Ինչևէ, Կոգանի հետ մի հատ էլ Միխայիլ Վայման են ուղարկում Բրյուսել` որպես փրկության լրացուցիչ երաշխիք:
ԽՍՀՄ դեսպանը, ջութակահարներին դիմավորելիս, անկեղծ ասում է, թե` տղերք ջան, էստեղ ցեղասպանություն է տեղի ունենալու` կամ դուք եք դա անում, կամ մեզ բոլորիս են ցեղասպանություն անում: Ինչևէ, Լեոնիդ Կոգանը վերցնում է առաջին մրցանակը, Միխայիլ Վայմանը` երկրորդը: Այսինքն՝ Ստալինի հանձնարարությունը` գնալ և վերցնել առաջին տեղերը` կատարված է: Նախարար Միխայլովը գնում է Ստալինի մոտ զեկույցով, թե` ընկեր Ստալին, համաձայն Ձեր հանձնարարության, մենք գնացինք և վերցրինք առաջին տեղերը: Ստալինը հիշում է Կոգանի ազգանունը: Զանգում է Միկոյանին: «Անաստաս, դու, ինչպես միշտ, չսխալվեցիր»,- ասում է առաջնորդը:
Այս պատմությունը ես պատմեցի մի սեղանի շուրջ, որտեղ ներկա էր մեր հայտնի փաստաբաններից մեկը: Նա լսեց, հետո ասաց. «Դե, հիմա շարունակությունն էլ ես կպատմեմ»: Ուրեմն, Արա Ասոյանը, հայտնի բժիշկ-ինֆեկցիոնիստ, Գերմանիայում հանդիպում է արդի խոշորագույն ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հորը, որը խնդրում է, թե` ախպոր պես, տարեկան երկու անգամ զինկոմին փող եմ տալիս (Սերգեյին բանակ չտանելու համար), հոգնել եմ արդեն, եթե կարող ես` էդ դարդից ինձ ազատիր: Ասոյանը խոստանում է լուծել հարցը: Խոսում է պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ (որը 2008-ին միացավ Տեր-Պետրոսյանի «ժողովրդին»): Սա ասում է, թե` յա, բա մեր բանակին ջութակ քաշողներ պետք չե՞ն: Ինչևէ, Խաչատրյանի հայրը ազնվորեն շարունակում է մուծվել զինկոմին, մինչև որ չի հիվանդանում Ռոբերտ Քոչարյանի թոռնիկը: Ասոյանը առիթը բաց չի թողնում և տիկին Բելլային խնդրում է լուծել Սերգեյ Խաչատրյանի հարցը: Տիկին Բելլան լուծում է՝ փաստորեն դառնալով իր ամուսնու ամենալավ և օգտակար որոշման հեղինակը:
Ինչի՞ համար եմ գրում այս ամենը: Տեսեք, կար Խորհրդային Միություն, այլանդակ մի տոտալիտար պետություն (ինչպես այսօր է ընդունված կարծել): Կա «դեմոկրատական» Հայաստանի Հանրապետություն, որտեղ չկա ոչ մի մեխանիզմ՝ երկրի առաջին դեմքերին ինչ-որ բան հասցնելու, ինչ-որ հարց լուծելու: Հսկայական կայսրության մեջ գոյություն ունեին ձևեր՝ առաջնորդին բան ասելու: Հենց այդ ձևերից մեկով Արամ Խաչատրյանը փրկեց Լեոնիդ Կոգանին: Մարդիկ լսելու ունակություն ունեին, հարգում էին հեղինակությունների կարծիքը: Դե, փորձեք հիմա մի բան բացատրել ՀՀ նախագահին: Չեք կարողանա, անհնար է: Եթե չհիվանդանար Քոչարյանի թոռնիկը, Սերգեյ Խաչատրյանը շատ գլխացավ կունենար կյանքում: Օրինակ, մեկ այլ տաղանդավոր հայ ջութակահար` Հրաչյա Ավանեսյանը, 2011-ին անցավ Չայկովսկու մրցույթի նախընտրական փուլը, բայց չժամանեց Մոսկվա և չմասնակցեց մրցույթին` հայրենի դատախազությունը նրան հետախուզում էր հայտարարել բանակից խուսափելու համար, իսկ Մոսկվայում նրան կձերբակալեին և կուղարկեին Հայաստան, բնականաբար, մենք գրեցինք, խնդրեցինք, ահազանգեցինք, բայց` ապարդյուն, ոչ ոք չլսեց, ոչ ոք ժամանակ չունեցավ մտածելու և այդ հարցը լուծելու: Համայակ Դուրգարյան կա՝ Եվրոպայում հայտնի երաժիշտ, աշխարհահռչակ «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադիրներից մեկը: Հինգ տարի առաջ Համայակը դարձավ 70 տարեկան: Նա ուներ բազում պարգևներ և կոչումներ (Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ է), բայց ցանկանում էր ևս մեկ կոչում կամ պարգև անկախ Հայաստանից: Ես որոշեցի նախաձեռնել նրան ինչ-որ մի պարգև շնորհելու գործը: Խոսեցի Վիկտոր Դալլաքյանի հետ, որն այդ ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր: Փորձեցի պարզել, թե ինչ մեխանիզմներ գոյություն ունեն արժանի մարդկանց խրախուսելու, պարգևելու: Վիկտորը խոսեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, խոսեց նաև աշխատակազմի համապատասխան բաժնի ղեկավարի հետ: Ես էլ խոսեցի տիկին Հասմիկի հետ: Ասացի, որ Դուրգարյանն արժանի անհատականություն է, Խորհրդային Հայաստանն է (որն, անշուշտ, ավելի սոլիդ պետություն էր) նրան կոչումներ ու պարգևներ շնորհել, ներկայացրեք նախագահին ինչ-որ մի մեդալի: Եվ ի՞նչ: Որևէ մեկը որևէ բան չարեց. մթնոլորտն այնպիսին էր, որ Հասմիկ Պողոսյանը դա չկարողացավ անել, որպեսզի հանկարծ չասեին, թե` վայ, Հասմիկն իր մարդուն է բրթում: Նույն կերպ վարվեց ՀՀ նախագահի աշխատակազմի պարգևների բաժնի վարիչ Ջեմմա Հակոբյանը` նույն պատճառով` որպեսզի չասեն, թե Ջեմման գործ է կպցնում: Լավ, բա սա երկի՞ր է: Ինչպե՞ս բնութագրել մի իրավիճակ, որտեղ պաշտոնյաները վախենում են ճիշտ քայլերի դիմել:
Սա Հայաստանն է, և վե՛րջ: Էլ ասելու բան չկա: Սա Հայաստանն է, որի վաստակավոր արտիստը Արմենչիկն է, մշակույթի նախարարը՝ Արմեն Ամիրյանը, վարչապետն էլ` Կարեն Կարապետյանը: Իսկ Համայակ Դուրգարյանն Իսպանիայում կապրի նաև առանց անկախ Հայաստանի պետական պարգևների: Սերգեյ Խաչատրյանի հայրն էլ կարող էր ևս մի քանի տարի կաշառք վճարել զինկոմին` ողբերգություն չէր լինի: Հրաչյա Ավանեսյանն էլ, մեկ է, Հայաստանի բանակում չծառայեց, հիմա ջհանդամ, թե չի կարող Հայաստան գալ` նրան Գերմանիայում են հարգում: Եվ թող Մայր Հայաստանը վանի իրենից իր զավակներին, որպեսզի որևէ նորմալ և տաղանդավոր մարդ չուզենա շփվել այս երկրի հետ, որևէ մեկը չցանկանա ապրել և աշխատել այստեղ, որևէ մեկը լավ բան չասի այս երկրի մասին:
Այսքա՛նը…
Դիտումների քանակ 495002
ՀԱՐՑՈՒՄՆԵՐ
Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։
Վերադառնալ
Նույն թեմայով
Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծել են ամերիկացի դիվանագետին
Ստալինն ու Տաշիրի Սամոն
Եվրոպայի վերջին ստալինիստի 100-ամյակի առիթով
Նախագահ Սարգսյանը վաղը կհնչեցնի մեծն Ստալինի խոսքերը
Մարտի 5. տխուր ամսաթիվ
«Ժողովուրդների հայրը». մարշալ Յազովը Ստալինի մասին հրեշավոր ստի և ճշմարտության վերաբերյալ
Շարմազանովն ասում է, որ մենք Արևմտյան Հայաստանից զրկվեցինք Նժդեհի շնորհիվ
Քոչարին հայերին խայտառակեց Գերմանիայում
ԱՄՆ ծառայության մեջ գտնվող լիբերալներն ընդդեմ մարդկային ինտելեկտի
Օբաման այցելեց Հիրոսիմա և անարգեց այն
Մուսթաֆա Ջեմիլևը՝ խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու
Մի քանի տարվա ընթացքում Սարգսյանը հասավ նրան, ինչին Ստալինը ձգտում էր 15 տարի
Լիբերալ կայծի բռնկում ՌԴ սենատում
Իոսիֆ Ստալինի զավակների վատ վարքագծի առիթով
Դաշնակներն առաջինը կծախեն ՀՀԿ-ին
Մարտի 1-ի հերոսն ինչե՞ր է խոսում
Բեյրութցի Սերժ Թանկյանը տեսնում է անտեսանելին
Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող
Վարչապետ Սարգսյանն արդեն պատժեց հեղափոխակա...
Վարչապետ Սարգսյանը որոշեց պատժել հեղափոխակ...
Բեյրութն ընտրում է Փաշինյան Նիկոլին
Լոքյանը լավ չի տեսնում ու լավ չի լսում
Շմայսն անցավ Նիկոլի կողմը
Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում
Ում վրա եք ձեր հույսը դրել
Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել
Ինչո՞ւ են հապաղում եվրոպացիները
Փուչիկ Կարեն, կողմնորոշվի՛ր
«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել
Ունքը շինելու տեղ աչքն էլ հանեց
Փախել է Արման Բաբաջանյանը
Ի՞նչ միտինգ, արի գինի խմենք
Վարչապետի ու Նիկոլի հացը կտրում են
Դաշնակների սպիտակ աղավնին հիվանդ է
Ի՞նչ արժե շարժման ակտիվիստ լինելը
ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ
Նիկոլը կփրկի Հայաստանի տնտեսությունը
Քննչական կոմիտեն ո՞ւմ է ազատ արձակել
Մեջների ամոթով տղեն
ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում
Սաքունցի սիրտը արյուն է ուզում
Կառաջնորդվենք Շմայսի օրենքներով
Թամարն ինչքան կուզի` թող գոռա
Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի
Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը
Ծռերը նորից ծռվեցին
Օրհնվի էն սհաթը
Լոքյանից Լենին չստացվեց
Խեղկատակը` Ֆրանսիայի հրապարակում
Փաշինյանը և մյուսները
Բուռնաշի պատահաբարը
Պետք էր սխալ գտնել` գտան
Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի
Շմայսը` հրեշտակի կերպարում
Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք...
Հայրական խորհուրդներ Նիկոլ զավակին
Արմեն Դարբինյանն ուզում է վարչապետ դառնալ
Դավիթը դասականից էլ էր դժգոհ
Մարգոյի բերդի պաշարումը
Ունեցվածքի յուրացո՞ւմ, թե՞ սեփականաշնորհում
Ազգը կփրկեն ապագա պառվաբոզերը
Անցնող շաբաթվա դիմանկարը (16 - 22 ապրիլի, ...
Նիկոլն ընտրեց Զոյայի ճակատագիրը
Պայմաններ է թելադրում Նիկոլ Փաշինյանը
Երբ հեղափոխություն է նախաձեռնում կաշառակերը
Ի՞նչ գույնի է Նիկոլի հեղափոխությունը
Կաթողիկոս, քեզ չեն լսի
Ո՞վ կերտեց Նիկոլի հաջողությունը
Գեներալների աշխարհճանաչողությունը
«Լուսավորի» մութ կողմերը
Դա ինչ բան է` խղճի մտոք
Երկիրը նախագահ չունի
Արամ Սարգսյանի բարոյական ինքնասպանությունը
Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 ապրիլի, 2...
Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ
Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը
Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը
Ծառուկյանի դժվարին ընտրությունը
Հայ խայտառակ տականքներն ընդդեմ ամերիկյան դ...
Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծ...
Որտեղ է կռվել պրն Լֆիկը
Հայաստանում այսօր տոն չէ
Տարոնին շտապ չոբան է պետք
Ֆաշիստների ինչի՞ն են պետք վհուկները. յուվե...
Հարավային Կորեայի նախագահը թուղթուգրի զոհ ...
Կոշի գաղութը դատավորի նստավայր կդառնա
Ազգային հարիֆության կապակցությամբ
Շմայս բռնաբարը գործ տվող է
Հայաստանի բժիշկները վիժեցնում են նախագահի ...
Դավիթ Հարությունյանը` Կարեն Կարապետյանի ան...
Հնդկաստանը պաշտոնապես ծաղրում է Հայաստանին
ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը
Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը
Անցնող շաբաթվա դիմանկարը (26 մարտի – 1 ապր...
Կոտորողների փոխարեն մեղադրում են փրկիչներին
Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը
Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճա...
Սպասենք դժբախտության
Նիկոլը փոշմանել է
Գումարելիների տեղերը փոխելիս
Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը
Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 մարտի, 2...
Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին
Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտ...
Ո՞վ կերտեց Նիկոլի հաջողությունը
Արամ Սարգսյանի բարոյական ինքնասպանությունը
Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ
Հարավային Կորեայի նախագահը թուղթուգրի զոհ ...
Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը
Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։ Կարդալ ավելին