Միջազգային խայտառակություն

Մոնտենեգրո-Հայաստա՞ն, թե՞ ՆԱՏՕ-ՀԱՊԿ

Հունիսի 10, 2017
Մոնտենեգրո-Հայաստա՞ն, թե՞ ՆԱՏՕ-ՀԱՊԿ

Այսօր կայանալու է ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումը: Այդ նպատակի համար մեր հավաքականին աջակցելու են մեկնել երկրպագուների «Առաջին հայկական ճակատի», ՖԱՖ շարժման ներկայացուցիչները: Մարզական կյանքում սա միանգամայն բնական երևույթ է: Բայց, պարզվում է, հյուրընկալ երկրում դա կարող է նաև տարատեսակ ընկալումներ ունենալ: Համենայն դեպս, հայ ֆուտբոլասերները Պոդգորիցայում տհաճ պատմության մասնակից են դարձել:

 

Խնդիրներ են ծագել տեղի ոստիկանների հետ: Նրանք թույլ չեն տվել մերոնց առանձին խմբերով և Հայաստանի հավաքականի շապիկներով քայլել: Իբրև արգելքի հիմնավորում իրավապահներն ասել են, թե անվտանգության հետ կապված խնդիրներ են լուծում: Մնում է միայն հասկանալ, թե ում անվտանգությունը նկատի ունեն այդ երկրի ոստիկանները:


Ամբողջ աշխարհում սովորական և ընդունված բան է, որ երկրպագուները դրոշներ ծածանեն, համազգեստ կրեն, շրջեն խմբերով: Եթե վաղը Մոնտենեգրոյի ֆուտբոլասերները հասնեն Հայաստան, հազիվ թե մեր ոստիկանությունը նրանց առնի օղակի մեջ և վրաներից հանի շապիկները, որովհետև ոստիկանի գործն արգելելը չէ, այլ պաշտպանելը, և հետո՝ այդ երկրի քաղաքացիները Հայաստանում ինչի՞ց պիտի պաշտպանվեն:


Այս տխուր միջադեպն ակամա հիշեցրեց, որ բոլորովին վերջերս Մոնտենեգրոն անդամագրվեց ՆԱՏՕ-ին: Հայաստանն էլ ՀԱՊԿ անդամ երկիր է: Եվ հիմա ի՞նչ, հայ ֆուտբոլասերները սառը պատերազմի պտուղնե՞րն են ճաշակում:






Դիտումների քանակ 105130


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ո՞վ էր ում ծաղրում
Դեկտեմբերի 4, 2017


Ո՞վ էր ում ծաղրում

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ո՞վ էր ում ծաղրում
Դեկտեմբերի 4, 2017


Ո՞վ էր ում ծաղրում

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ