Սովորական խայտառակություն

Ծխելու լեզվական վնասները

Հունիսի 10, 2017
Ծխելու լեզվական վնասները

Հակածխախոտային պայքարը, որի մասին հանկարծ Հայաստանում հիշեցին ու որոշեցին առավել քան բուռն թափ հաղորդել, մինչ այս պահը դեռևս ներգործություն է ունեցել հենց պայքարողների վրա ու այն էլ` բացասական իմաստով: Բանն այն է, որ մեր պաշտոնյաներից շատերն այնքան էլ չեն գիտակցում, թե ինչ են խոսում և դրա մասին գլխի են ընկնում միայն այն ժամանակ, երբ սկսում են բոլոր կողմերից հարվածներ ստանալ:

 

Հենց այդպիսի «ծեծի» էլ արժանացավ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, որը լեզվի սայթաքում ունեցավ ու հայտարարեց, թե ծխելը անհաջողակների սովորությունն է: Անմիջապես ոտքի կանգնեցին բոլոր հաջողակ ծխողները և ոչ միայն նախարարի պորտը տեղը դրեցին, այլև նրա աչքերը բացեցին` հիշեցնելով, որ ծխում են նաև նրանք, ովքեր Ալթունյանից վերև են կանգնած: Նախարարը լեզուն կծեց, գույնը գցեց ու սկսեց արդարանալ, թե իրեն ճիշտ չեն հասկացել, բայց եղածն արդեն եղել էր, իսկ արտասանված բառերը ջնջել չէր ստացվի:


Թվում էր՝ առողջապահության նախարարի գլխին եկածը պիտի դաս լիներ մյուսների համար: Բայց չէ, լեզուն ոսկոր չունի, իսկ լեզու ունեցողներից շատերը նախ խոսում են, հետո են մտածում: Հիմա էլ հերթը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանինն է: Սա էլ այսօր ոչ ավելի, ոչ պակաս` հայտարարել է, թե ծխելը ինքնահաստատվելու միջոց է: Կասկածից վեր է, որ վաղը բոլոր ինքնահաստատվածները նրան կհիշեցնեն, թե ինչ բան է հաստատվելը և հավանաբար այնպես կհիշեցնեն, որ չծխող ակադեմիկոսը կդառնա ծխախոտի մոլի սիրահար:






Դիտումների քանակ 87918


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ոտքով, հեծանվով, տիեզերանավով…

Ոտքով, հեծանվով, տիեզերանավով…

Մայիսի 11, 2018


Այսօր մի փոքրիկ տեղեկություն բավական մեծ աղմուկի պատճառ դարձավ: Խոսքը առողջապահության նախարարության մասին էր: Այն, որ ներկայիս ...

Դագաղագործ Ալթունյանը

Դագաղագործ Ալթունյանը

Մարտի 29, 2018


Ամեն ինչից փող շինող առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը շարունակում է նոր բնագծեր նվաճել: Հիմա արդեն այդ թարմացվող բնագծեր...

Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում

Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում

Մարտի 26, 2018


Այսօր դեղերի մասին ԱԺ լսումների հանգուցալուծումը եղավ այն, որ «Ծառուկյան» դաշինքը առողջապահության նախարարին սպառնաց հրաժարականո...

Թշնամիները խանգարում են Ալթունյանին

Թշնամիները խանգարում են Ալթունյանին

Մարտի 21, 2018


Այսօր խորհրդարանում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց առողջ...

Բժիշկ ծեծելը մեղք է, իսկ հիվանդ սպանե՞լը

Բժիշկ ծեծելը մեղք է, իսկ հիվանդ սպանե՞լը

Մարտի 15, 2018


Այսօր միանգամից երկու արտակարգ դեպքի մասին հաղորդագրություններ տարածվեցին, երկուսն էլ` իրար շատ նման: Նախ հայտնի դարձավ, որ Նոյ...

Էշությո՞ւն են անում, թե՞ մարդ սպանում

Էշությո՞ւն են անում, թե՞ մարդ սպանում

Մարտի 9, 2018


Հաշված օրեր է, ինչ ուժի մեջ է մտել դեղերի տրամադրման նոր կարգը, բայց արդեն ահազանգերի և լարված իրավիճակների թիվը տասնյակներով է...

Գործարարները ճնշեցին Ալթունյանին

Գործարարները ճնշեցին Ալթունյանին

Մարտի 6, 2018


ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելո...

Նույնիսկ Զիմբաբվեին են հաղթել

Նույնիսկ Զիմբաբվեին են հաղթել

Մարտի 5, 2018


Մեր երկրի առողջապահական համակարգի նոր մարտավարության հիմքը այսօր միայն գանձումներն են: Հեղափոխական այս մոտեցման կնքահայրերը ամե...

Ալթունյանը հարվածեց զբոսաշրջությանը

Ալթունյանը հարվածեց զբոսաշրջությանը

Մարտի 1, 2018


Ինչպես հայտնի է, այսօրվանից ուժի մեջ մտավ դեղորայքի մեծ մասը դեղատոմսով վաճառելու մասին նախագիծը: Նույնիսկ խիստ միամիտներն ու խ...

Պլանը թերակատարվել է, ոչ ոք չի պատժվի

Պլանը թերակատարվել է, ոչ ոք չի պատժվի

Փետրվարի 26, 2018


Երբ որևէ գերատեսչություն կատարում է իր ստանձնած պարտավորությունները կամ որևէ պաշտոնյա կյանքի է կոչում վերադասի հանձնարարություն...

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Փետրվարի 7, 2018


Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի լաբորատորիայում տեղի ունեցած դեպքը ցնցել է մարդկանց ոչ այնքան իր արդյունքներով, որքան նրանով, որ...

Թալան` մարդասիրական փաթեթավորմամբ

Թալան` մարդասիրական փաթեթավորմամբ

Հունվարի 25, 2018


«Գելի գլխին ավետարան կարդացին, ասաց` շուտ արեք, նախիրը գնաց»: Այս ասացվածքը ներկա պահին լիովին վերաբերում է առողջապահության նախ...

Ո՞վ կբուժի Ալթունյանին

Ո՞վ կբուժի Ալթունյանին

Հունվարի 9, 2018


Տեղեկություններն այն մասին, որ ներկա պահին Հայաստանում սուր շնչառական վարակների և գրիպի լայն տարածում կա ու այս օրերին հատկապես...

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Դեկտեմբերի 13, 2017


Կամ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է փորձանք դարձել այս երկրի ձեռքին, կամ մենք հենց այսպիսի նախարարի էլ արժանի ենք, որ...

Ալթունյանն ու Պիղատոսը

Ալթունյանն ու Պիղատոսը

Դեկտեմբերի 11, 2017


Պապիլոմայի դեմ պատվաստումների թեման վերջին օրերի ամենաաղմկոտ բանավեճի առարկան է: Ոմանք պնդում են դրա վտանգների մասին, մյուսները...

Ընկեր Աղվանն ընդդեմ Ալթունյանի

Ընկեր Աղվանն ընդդեմ Ալթունյանի

Դեկտեմբերի 6, 2017


ԱԺ-ում այսօր «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխությա...

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

Նոյեմբերի 7, 2017


Բանն այն է, որ ակադեմիայի շենքի վաճառքն իրոք պետքական քայլ է, եթե այն չի արվում մի քանի տասնյակ միլիոն յուրացնելու, այլ արվում ...

Ալթունյանի մտային տատանումները

Ալթունյանի մտային տատանումները

Նոյեմբերի 6, 2017


Թե իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում որքան սխալներ է թույլ տվել առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը և հետո զղ...

Գագիկ Հարությունյանը հոգեմե՞տ է

Գագիկ Հարությունյանը հոգեմե՞տ է

Հոկտեմբերի 11, 2017


Հայաստանի առողջապահության նախարարության հոգսերին մեկն էլ գումարվեց` հոգեմետ դեղերը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հոգեկան խնդիրներ...

Նախարարների հեթանոսական զվարճանքները

Նախարարների հեթանոսական զվարճանքները

Հոկտեմբերի 3, 2017


Տեսնես որևէ իտալացի կարո՞ղ է Կոլիզեյը փակել տալ ու այնտեղ ծնունդ նշել: Կամ հույների մեջ կգտնվի՞ մեկը, ով Ակրոպոլիսը մի քանի ժամ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ