Սովորական խայտառակություն

Ազատություն, որ մեզ վնասում է

Հունիսի 10, 2017
Ազատություն, որ մեզ վնասում է

Երևանի Կասյան փողոցում այսօր վերաբացվել էր գյուղատնտեսական շուկան: Ամեն տարի գյուղնախարարությունն այս բանն անում է, կարծես քաղաքում այլ շուկա չկա և կարծես թե այս մի քանի ժամերի ընթացքում է միայն, որ պիտի խրախուսվի տեղական արտադրանքը: Այդ պատճառով էլ, երբ գյուղնախարար Իգնատի Առաքելյանին հարցրին մեր երկիր ներթափանցող թուրքական և ադրբեջանական գյուղմթերքների մասին, նախարարի տոնական տրամադրությունը մասամբ փչացավ: Նախարարը ստիպված էր այսպես արձագանքել. «Շուկան ազատ է, ինքն իրեն պետք է կարգավորի, բաց դա չի նշանակում, որ պետք է Հայաստան մտնի ցանկացած որակի ապրանք, ցանկացած ճանապարհներով: Եթե ամեն բան օրինականության սահմաններում է և շուկայական հարաբերությունների դրված քաղաքականության սահմաններում է, ուրեմն ամեն ինչ նորմալ է»:

 

Ցավալի է, որ նախարար Իգնատին դեռ չգիտի հասարակ մի բան. շուկան ոչ միայն ինքնակարգավորվող է, այլև շուկան կարելի է նաև կարգավորել` ելնելով առաջնահերթություններից: Ու հենց այս դեպքում է, որ ազատություն ասվածը կարող է նաև վնասել: Եթե հանրապետության ներսում կան մշակովի կուլտուրաներ, որոնք ամբողջովին փակում են պահանջարկը, ապա ինչո՞ւ ազատություն տալ ներմուծողին (անկախ աշխարհագրությունից), եթե դա հարվածելու է տեղի հողագործին: Օրինակ, ռուսներն արգելեցին թուրքական լոլիկի ներկրումները և արդյունքում էական աճ ունեցան սեփական արտադրանքի ոլորտում: Մեր պարագայում դա առավել քան անհրաժեշտ է: Ու եթե նախարար Առաքելյանը միայն այսօր շուկայից չգնի տեղական բանջարեղենը, այլ դա անի ամեն օր, եթե քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոչ թե հոլանդական ծաղիկներ գնի, այլ հայկականը, եթե Բավրայի մաքսակետի պաշտոնյաները մի քանի դրամի դիմաց չուրանան իրենց հայրենիքը, երևի մի օր մեր երկրի պարտեզներն էլ կծաղկեն ու կլցվեն բերքով:






Դիտումների քանակ 76513


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Իգնատի Առաքելյանն ընդդեմ Բիլ Գեյթսի

Իգնատի Առաքելյանն ընդդեմ Բիլ Գեյթսի

Հունիսի 28, 2017


ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին լրագրողները վաղուց են ընդգրկել Հայաստանի ամենահարուստ նախարարների ցանկում, թեև,...

Հայաստանի գյուղատնտեսական նոր քաղաքականությունը

Հայաստանի գյուղատնտեսական նոր քաղաքականությունը

Հունիսի 23, 2017


Վրա հասավ բերքահավաքի շրջանը և անմիջապես ծայր առավ գյուղացի-մթերող կոնֆլիկտը: Այսօր էլ արտակարգ իրավիճակ էր Արարատի մարզի Ջրաշե...

Իգնատին սիրում է կարկուտ ու փոթորիկ

Իգնատին սիրում է կարկուտ ու փոթորիկ

Հունիսի 13, 2017


Գյուղատնտեսության ոլորտում աղետալի վիճակ է: Կարկուտն ու անձրևները մի շարք մարզերում փչացրել են ամբողջ բերքը, անասնակերը թանկացե...

Ուշացել ես, Իգնատի

Ուշացել ես, Իգնատի

Հունիսի 1, 2017


Հայաստանի ամենազբաղված պաշտոնյան գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն է: Նա այնքան է զբաղված, որ չի հասցնում նույնիսկ իր...

Իգնատի Առաքելյանը դեկորատիվ տնկի է

Իգնատի Առաքելյանը դեկորատիվ տնկի է

Մայիսի 3, 2017


Հայ հողագործները ոչ ուզում են գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի անունը լսել, ոչ նրան ճանաչել: Դեռ ոչ մի անգամ այդ ոլո...

Շարմազանովը չի վստահում վիագրային որպես ռեֆորմների երաշխիք

Շարմազանովը չի վստահում վիագրային որպես ռեֆորմների երաշխիք

Նոյեմբերի 25, 2016


Գյուղնախարար Իգնատի Առաքելյանին շատ ծանր օրեր են սպասվում: Թեև առջևում ձմեռն է, հողն ու գյուղացին հանգստանում են, բայց ոչ նախար...

Էդվարդ Նալբանդյանը մեղու կպահի

Էդվարդ Նալբանդյանը մեղու կպահի

Նոյեմբերի 25, 2016


Հայաստանի մեղվաբույծների բողոքներին չափ ու սահման չկա: Մի դեպքում դժգոհում են, թե իրենց արտադրանքը իրացնել չեն կարողանում, մեկ ...

Իգնատի Առաքելյանը՝ ՀՀԿ վիագրա

Իգնատի Առաքելյանը՝ ՀՀԿ վիագրա

Նոյեմբերի 24, 2016


ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը այսօր ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացնելու: Առաքելյանը հրաշալի հասկանում ...

Իգնատի Առաքելյանը անիմա՞ստ է

Իգնատի Առաքելյանը անիմա՞ստ է

Նոյեմբերի 10, 2016


ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն օր օրի նոր անակնկալներ է մատուցում ինչպես իրեն վստահված ոլորտում, այնպես էլ մարդ...

Նախարարին ՀՀԿ-ի հրավիրատոմս կուղարկե՞ն

Նախարարին ՀՀԿ-ի հրավիրատոմս կուղարկե՞ն

Հոկտեմբերի 27, 2016


Նորացվող կառավարության դեռևս «չմաշված» դեմքերից ոմանք գործադիր մարմին եկան այն ալիքի վրա, թե իրենք վեր են նեղ կուսակցական մտածո...

Գյուղնախարարի 3 ամոթալի ստերը

Գյուղնախարարի 3 ամոթալի ստերը

Հոկտեմբերի 20, 2016


Խաղողագործների հանդեպ մեկ տարուց ավել իրականացվող հանցավոր վերաբերմունքը տվեց իր կանխատեսված արդյունքը: Նախորդ տարվա համեմատ մթ...

Սրան տարեք, Սերգոյին բերեք

Սրան տարեք, Սերգոյին բերեք

Սեպտեմբերի 29, 2016


Կառավարության կազմի փոփոխությունը տեղի ունեցավ հողագործների համար ամենակրիտիկական պահին՝ բերքահավաքի թեժ օրերի շրջանում: Շատերի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
3 միլիոն՝ հանած 48
Հունիսի 28, 2017


3 միլիոն՝ հանած 48

Գժություն ՄԱԿ-ում
Հունիսի 3, 2017


Գժություն ՄԱԿ-ում

ՕՐՕ ճահիճը
Հունիսի 3, 2017


ՕՐՕ ճահիճը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ