Սովորական խայտառակություն

Կարևորը ճիշտ բառ ընտրելն է

Հունիսի 9, 2017
Կարևորը ճիշտ բառ ընտրելն է

Վերահսկիչ պալատը ուսումնասիրություններ է կատարել և հայտարարել է չարաշահումների մասին պետական բյուջեով նախատեսված ընտանեկան ու սոցիալական նպաստների, հրատապ դրամական օգնության և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման գործընթացներում: Մասնավորապես, ՎՊ-ն ուսումնասիրել է Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզպետարանների ենթակայության 20 Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները (ՍԱՏԳ) և Ջերմուկի սոցիալական աջակցության բաժինը և 539 խախտում հայտնաբերել, իսկ ընդհանուր վնասը կազմել է 63.6 մլն դրամ:

 

Սա պատկառելի ցուցանիշ է մեկ առանձին վերցրած ոլորտի համար: Բայց նույնիսկ այս պարագայում, երբ փաստն ակնառու է, կարելի է չհամաձայնել ՎՊ հաշվետվության հետ և ասել, որ նման բան չի եղել: Օրինակ, Շիրակի մարզպետարանի Առողջության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը հենց այդպես էլ վարվում է: Նա կտրականապես դեմ է, թե խոսքը գումարների փոշիացման կամ գրպանման մասին է: «Ոչ, ոչ, ի՞նչ գրպանում, ո՞վ իրեն թույլ կտա նման բան, կամ ուրիշի հանցագործությունը ինչո՞ւ պետք է մեկը վերցնի իր վրա: Գողություն չի կատարվել, խախտումները և գողությունները տարբեր իրավաբանական դարձվածքներ են»,- անմիջապես նեղացած տոնով արձագանքում է չինովնիկը, իսկ հետո հավելում, որ այնտեղ, որտեղ խախտումներ են հայտնաբերվել, բռնագանձումներ են տեղի ունեցել, և ժամանակացույց է կազմվել, որ մինչև օգոստոս այդ խախտումների հետ կապված գումարները վերադարձվեն:


Շատ հետաքրքիր կացություն է: Գողություն չկա, գրպանում չկա, պարզապես փողերը վերցրել-տարել են ու մինչև օգոստոս հետ կբերեն: Սովորական բան է: Ոչ մի հանցագործություն: Իսկ եթե հարցնես, թե ինչքան գումարի մասին է խոսքը կոնկրետ իրենց մարզում, Հովհաննիսյանը իսկույն կասի, թե չի կարող պատասխանել, քանի որ ձեռքի տակ փաստաթուղթ չունի:


Երևի հենց նման դեպքերի համար է, որ մտաբերում ես հանրահայտ ֆիլմի ծանոթ ֆրազը. «Գողությունը ձեռքին բռնում ես, ասում է` գող չեմ, բարեգործ եմ»: Իսկ մերօրյա հափշտակիչները նաև փոքր-ինչ հնարամիտ ու կրթված են: Նրանք արդեն գիտեն, որ պետք է ընդամենը մի բառը փոխարինել մեկ այլ բառով, ու ամեն ինչ իր տեղը կընկնի: Գումարների հափշտակության փոխարեն պետք է օգտագործել «խախտում» եզրույթը: Սա ոչ միայն մեղմ է, այլև փրկարար և շտկելի: Խախտումը կվերացնեն, և ամեն ինչ տեղը կընկնի: Հիմա մնում է, որ սրա մասին չիմանան փողոցային գրպանահատները, որովհետև եթե գողության պահին բռնվեն, կասեն` խախտում ենք թույլ տվել, կվերադարձնեն դրամապանակը և կգնան մեկ ուրիշի գրպանում իրենց բախտը փորձելու:

 






Դիտումների քանակ 51253


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Յոլյան, որտե՞ղ է 217 միլիոնը

Յոլյան, որտե՞ղ է 217 միլիոնը

Հուլիսի 7, 2017


Վերահսկիչ պալատի ղեկավար Լևոն Յոլյանը բոլորովին չի պատկերացնում իր աշխատանքի բնույթը: Վերջինս երևի դեռ չգիտի, որ իր գործը բացահ...

Թեթև գրքերը ծանր գրքերից լավն են

Թեթև գրքերը ծանր գրքերից լավն են

Հունիսի 28, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու այն մասին, որ Վերահսկիչ պալա¬տը Սփյուռքի նախարարությունում մի շարք խախտումներ էր արձանագրել: Մաս...

Աշոտյան, որտե՞ղ է 21 միլիոնը

Աշոտյան, որտե՞ղ է 21 միլիոնը

Մայիսի 31, 2017


Բոլորն ասում էին, թե Վերահսկիչ պալատը մեռել է: Բայց, պարզվում է, այն ոչ միայն շնչում է, այլև նույնիսկ աշխատում է: Հենց այսօր ՎՊ...

Սարոյան եղբայրության ֆենոմենը Զաքարյանի ընտանիքում

Սարոյան եղբայրության ֆենոմենը Զաքարյանի ընտանիքում

Հունվարի 18, 2017


Վերջին շրջանի բուռն իրարանցումն ու վերադասավորումներն այնպիսի անսպասելի լուծումներ ու փոփոխություններ են մատուցում, որ մի բան պ...

Պարգևիր ինքդ քեզ երջանիկ կյանք

Պարգևիր ինքդ քեզ երջանիկ կյանք

Նոյեմբերի 30, 2016


Կան մարդիկ, որոնց ինքնագնահատականը շատ բարձր է, նույնիսկ եղածից էլ բարձր: Եվ եթե սրանք ըստ հարկի չեն գնահատվում, ապա սկսում են ...

ՎՊ-ն շատ քնքուշ կառույց է

ՎՊ-ն շատ քնքուշ կառույց է

Նոյեմբերի 2, 2016


Օրերից մի օր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը խորհրդարանում հայտարարեց, որ բյուջեն 70%-ով թալանվում է, և կրակն ընկավ իր...

Հայկական ատոմակայանը կկասեցնեն

Հայկական ատոմակայանը կկասեցնեն

Հուլիսի 14, 2016


Վերահսկիչ պալատը ստուգումներ էր իրականացրել քաղծառայողների ու պետական հիմնարկների աշխատողների սոցփաթեթի վերաբերյալ: Այսօր պալատ...

Իշխան Զաքարյանի ուժը չի պատի Գագիկ Խաչատրյանի վրա

Իշխան Զաքարյանի ուժը չի պատի Գագիկ Խաչատրյանի վրա

Մայիսի 18, 2016


Երկու տարվա անհետացումից հետո վերջապես պատգամավորներին իր ներկայությամբ պատվել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: ԱԺ-ո...

Դաշնակները դոշ են տալիս

Դաշնակները դոշ են տալիս

Ապրիլի 19, 2016


Այսօր ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ քննարկվում էր ՀՀ Վերահսկիչ պալատի՝ 2015 թվականի տ...

Քամակ քամակի վրա հաշիվ կա

Քամակ քամակի վրա հաշիվ կա

Հունվարի 22, 2016


Մամուլից տեղեկանում ենք, որ կառավարության մարմինների ներկայացրած 2016թ. գնումների պլանից պարզ է դառնում, որ Աղվան Հովսեփյանի ղե...

Գռզոն կդառնա լիբերալ

Գռզոն կդառնա լիբերալ

Հունվարի 16, 2016


Առաջիկայում սպասվող քաղաքական վերադասավորումները շատերին են արթնացրել խորը քնից: Բոլորն էլ ցանկանում են ինչ-որ կերպ օգտվել մոտե...

Իշխան Զաքարյանը սպորտսմեն կդառնա

Իշխան Զաքարյանը սպորտսմեն կդառնա

Հոկտեմբերի 1, 2015


Հավաքել 10 միլիոն, ծախսել 5. էլ սրանից լավ զբաղմո՞ւնք, մանավանդ որ ԵԿՄ-ին մուծվելն էլ, որի շնորհիվ Զաքարյանը երկրորդ անգամ գլխա...

Իշխան Զաքարյանին զրկում են ձայնի իրավունքից

Իշխան Զաքարյանին զրկում են ձայնի իրավունքից

Հուլիսի 23, 2015


Հիմա արդեն վստահաբար կարելի է ասել, որ առաջիկայում ամենաբախտորոշ պահերին Իշխան Զաքարյանին կամ արձակուրդ կուղարկեն, կամ գործուղմ...

Տիկնայք թալանչի Հայոց աշխարհի

Տիկնայք թալանչի Հայոց աշխարհի

Հունիսի 6, 2015
2

Ընտանիք ասվածը ամուր կառույց է: Ընտանիքը մարդուն մղում է նույնականացման: Գրեթե անհնար է, որ ընտանիքի անդամներից մեկն ազնիվ լինի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Վերջը գլխի ընկան
Հուլիսի 27, 2017


Վերջը գլխի ընկան

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ