Սովորական խայտառակություն

Մեկը սենյակ չունի, մյուսը գոլդ է ուզում

Հունիսի 9, 2017
Մեկը սենյակ չունի, մյուսը գոլդ է ուզում

Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության անդամ Իշխան Զաքարյանը շարունակում է չներկայանալ խորհրդարան: Շուտով Իվետա Տոնոյանի համար շատ դժվար կլինի լրագրողներին համոզել, թե Զաքարյանի հետ ոչինչ չի կատարվում և նա անպայման կլինի օրենսդիր մարմնի ակտիվ ներկայացուցիչներից մեկը: Համենայն դեպս, Զաքարյանն այդ հեռանկարը չի կիսում, այնքան չի կիսում, որ ոչ միայն երդման արարողությանը չմասնակցեց, այլև, պարզվում է, նույնիսկ աշխատասենյակ չունի ԱԺ-ում: Ստացվում է, որ ոչ միայն նեղացած պատգամավորը գործի չի գալիս, այլև խորհրդարանն է նրա հետ իր հաշիվները փակել ու որոշել է առանձնապես դեսուդեն չընկնել` Իշխան Զաքարյանի անունով սենյակ չհատկացնելով: 

 

Իսկ ահա մեկ այլ պատգամավոր` Միհրան Պողոսյանը նույնպես չունի աշխատասենյակ, բայց ոչ թե այն պատճառով, որ կիսում է տարաբախտ Իշխանի ճակատագիրը, այլ որովհետև շատ մեծ ախորժակի տեր է: Քեթրինի Միհրանին ԱԺ աշխատակազմը մի քանի տարբերակներ է առաջարկել, սակայն դրանք Պողոսյանի սրտով չեն եղել: Վերջինս ցանկանում է, որ իրեն հատկացնեն թիվ 333 սենյակը։ Բանն այն է, որ պատգամավորի բոլոր մեքենաների պետհամարանիշերը ևս երեքներով են: «Գոլդի» ու զանազան շքեղությունների մեծ սիրահար նախկին պաշտոնյան ոչ թե սնահավատ է ու գերբնական ուժ է ստանում 3-ներից, այլ ցուցամոլ է և նույնիսկ համարների հարցում չի պատրաստվում հետ մնալ մյուսներից:


Ահա այսպիսի բան է կյանքը: Երբեք չես իմանա, թե ով կհայտնվի վերևում, ով կընկնի ներքև: Չես իմանա, թե ում բաժին կհասնի շքեղ հարկաբաժինը, իսկ ով կմնա դրսում` առանց սենյակի:






Դիտումների քանակ 68228


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Շտապ հանցագործներ են անհրաժեշտ

Շտապ հանցագործներ են անհրաժեշտ

Հունիսի 4, 2018


Մեր իրավապահները լծվել են ապրիլյան-մայիսյան ցույցերի ժամանակ բռնություն գործադրած քաղաքացիներին հայտնաբերելու և պատժելու գործին...

Երկու բացահայտ փախստական

Երկու բացահայտ փախստական

Մայիսի 8, 2018


Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, քվեարկության արդյունքները. կողմ` 59, դեմ` 42: Սա մի քիչ ավելին էր, քան իրականում նախատեսվա...

ՀՀԿ-ի դուխով տղեն

ՀՀԿ-ի դուխով տղեն

Մայիսի 2, 2018


Երեկվա նիստի ժամանակ շատերն ականատես եղան, թե ինչպես Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը հարձակվեց Սասուն Միքայ...

Վնասել կարող են, հատուցել` ոչ

Վնասել կարող են, հատուցել` ոչ

Մարտի 15, 2018


Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննության էր առնվում «Դատական ակտերի հ...

Անձնական օգտագործման օրենքը

Անձնական օգտագործման օրենքը

Մարտի 14, 2018


Ինչեր ասես, որ չեն անի մարդիկ սեփական շահի համար: Անձնական նկատառումներից ելնելով՝ Քեթրինի Միհրանը նույնիսկ օրենսդիր է դարձել և...

Քեթրինի Միհրանի անձնական նախագիծը

Քեթրինի Միհրանի անձնական նախագիծը

Հունվարի 31, 2018


ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը պաշտոնաթողությունից հետո դարձել է մեծ օրենսդիր և պարբերաբար նախագծեր է ներկայացնում Ազգայի...

Քեթրինի Միհրանի աչքը զինվորի փողի վրա է

Քեթրինի Միհրանի աչքը զինվորի փողի վրա է

Հոկտեմբերի 25, 2017


ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը հանկարծ որոշեց մտահոգվել բանակի և զինծառայողների խնդիրներով: Սա անսպասելի անցու...

Իշխանը հեքիաթի գիրկն է ընկել

Իշխանը հեքիաթի գիրկն է ընկել

Հոկտեմբերի 20, 2017


«Ծառուկյան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված նախկին ՎՊ ղեկավար Իշխան Զաքարյանի անվան շուրջ սովորաբար շրջանառվող լուրերը կամ լինու...

Երևանի քաղաքապետը Քեթրինի Միհրանն է

Երևանի քաղաքապետը Քեթրինի Միհրանն է

Հոկտեմբերի 3, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել շրջանի նորանշանակ ղեկավար Ար...

Իշխան Զաքարյանը սկսել է հավատալ հրաշքների

Իշխան Զաքարյանը սկսել է հավատալ հրաշքների

Սեպտեմբերի 19, 2017


Ասում են, թե Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը մեծ ախորժակ ունի: Իսկ ինչո՞ւ պիտի ...

Մեղքերի մասնակի թողություն

Մեղքերի մասնակի թողություն

Սեպտեմբերի 7, 2017


Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար, այնուհետև «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը վերջին շրջանում ընդհատակ է...

Քեթրինի Միհրա՞ն, թե՞ Զապի Միհրան

Քեթրինի Միհրա՞ն, թե՞ Զապի Միհրան

Հուլիսի 8, 2017


Մարդկանց մեծ մասն ինչպե՞ս է կարողանում կարճ ժամանակում ահռելի հարստություն դիզել: Այս հարցի պատասխանը միանշանակ է` խաբեությամբ ...

Ներդրողները եկան ու փախան

Ներդրողները եկան ու փախան

Հունիսի 30, 2017


Օտարերկրյա ներդրումների թեման շատ շահարկվեց: Առայժմ միայն խոսքեր են, ոչ մի լումա ներդրում: Իսկ սա պիտի որ ցավոտ լինի մեծ, միլիո...

Հասարակական տրանսպորտի ուղևոր Քեթրինի Միհրանը

Հասարակական տրանսպորտի ուղևոր Քեթրինի Միհրանը

Հունիսի 24, 2017


Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերը սպառնում են ոչ թե կանխարգելել, այլ ընդհակառակն, խ...

Անձրևից փախավ` կարկուտի տա՞կ ընկավ

Անձրևից փախավ` կարկուտի տա՞կ ընկավ

Հունիսի 9, 2017


Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Պողոսյանին վերջին տարիներին քչերը կնախանձեն: Ինչերի միջով ասես, որ չանցավ նա: Պանամական օֆշորա...

Պաշտոնաթողություն առանց ազնվության

Պաշտոնաթողություն առանց ազնվության

Հունիսի 6, 2017


Այսօր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ազատվեց աշխատանքից: Քաղաքապետարանի տեղ...

Սառեցումներ և տաքացումներ

Սառեցումներ և տաքացումներ

Մայիսի 24, 2017


Մինչ բոլորը կանխատեսումներ են անում այն մասին, թե ինչ բախտի կարժանանա Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, վերջինիս...

Որոնվում է Իշխան Զաքարյանը

Որոնվում է Իշխան Զաքարյանը

Մայիսի 19, 2017


ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի մեծագույն տաղանդներից մեկը եղել ու մնում է անհետանալու հատկությունը: Դեռևս իր պաշտոնավարման տ...

Իշխան Զաքարյանը մնաց դատարկաձեռն

Իշխան Զաքարյանը մնաց դատարկաձեռն

Մայիսի 17, 2017


«Ծառուկյան» դաշինքի խմբակցությունը նոր խորհրդարանում կղեկավարի դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իսկ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը...

Քեթրինի Միհրանը` կինդեր սյուրպրի՞զ

Քեթրինի Միհրանը` կինդեր սյուրպրի՞զ

Մայիսի 5, 2017


ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ-ի կողմից թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Միհրան Պողոսյանը նույնպես պատգամավոր է: Նա այսօր ստացավ իր մանդատ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ