Սովորական խայտառակություն

Ինչո՞ւ ազատ արձակեցին ավելի վտանգավորին

Հունիսի 8, 2017
Ինչո՞ւ ազատ արձակեցին ավելի վտանգավորին

Այսօր հայտնի դարձավ, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին` 17-ամյա Ռազմիկը, վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը մահացել է: Հրազդանի քաղաքապետարանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի, 444 LL 70 համարանիշի ավտոմեքենան, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում, Քաղսի գյուղից դեպի Հրազդան ընթանալիս, նախկին կաթի գործարանի մոտ, վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող հետիոտնին: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան ԲԿ» ՓԲԸ, որտեղ էլ գիտակցության չգալով` մահացել է:


Ողբերգական պատահարից հետո Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ: Իսկ հետո սկսեց ամենահետաքրքիրը: Դեպքի վայրում վարույթն իրականացնող մարմնին ներկայացավ Հրազդան քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված մի տղամարդ ու հայտարարեց, թե վրաերթ կատարելու պահին նշված ավտոմեքենայի ղեկին գտնվել է ինքը: Բարեբախտաբար, իրավապահները կեղծիքն անմիջապես բացահայտեցին` ձեռքի տակ ունենալով նախաքննությամբ փաստական տվյալներ, համաձայն որոնց ղեկին գտնվել է պատանի։


Այս պատահարի շուրջ աղմուկը դեռ երկար կձգվի: Հարցերը չափազանց շատ են: Օրինակ, քաղաքապետ հայրիկին պիտի հարցնել, թե ի՞նչ գործ ունի նրա զավակը ծառայողական մեքենայի ղեկին: Նույն հայրիկին կհարցնեն նաև, թե այդ ի՞նչ անազնիվ եղանակով էր պատրաստվում փրկել որդու կաշին` մեկ ուրիշին զոհաբերելով: Իսկ ինքնազոհաբերման գնացողի հարցն ընդհանրապես առանձին քննության թեմա է:


Մարդը, ով ներկայացել է և իր վրա է վերցրել ուրիշի մեղքը, մեծ հաշվով շատ ավելի վտանգավոր արարած է, քան Հրազդանի քաղաքապետի լկստված տղան, որը գուցե թե բոլորովին պատահաբար է մարդու մահվան պատճառ դարձել: Պատանին գուցե թե դատվի: Իսկ ի՞նչ կլինի նրա հետ, ով ասում էր, որ ղեկին ինքն է եղել: Սա էլ կգնա ու ազատ կթրևի, թեև բարոյականության տեսանկյունից սխալ չէր լինի, եթե նրան էլ նետեին բանտախուց ու պահեին այնքան, որքան իր վրա վերցրած մեղքի պատժաչափն է, որովհետև այս «զոհաբերվողը» ստրուկի պատվազուրկ, ստորակարգ տեսակն է, իսկ նմանները ազատություն ճաշակելու իրավունք չունեն:






Դիտումների քանակ 59318


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

SOS. Վտանգված են հեղափոխության իդեալները

SOS. Վտանգված են հեղափոխության իդեալները

Դեկտեմբերի 15, 2018


Բանն այն է, որ ինձ պատկանող Shame.am կայքում իմ տաղանդավոր հեղինակներից մեկը` պրն Միրզո Արարատյանը, դեկտեմբերի 6-ին հոդված էր գ...

Հոմոսեքսուալ սեքսը Փաշինյան Նիկոլի շրջապատում

Հոմոսեքսուալ սեքսը Փաշինյան Նիկոլի շրջապատում

Դեկտեմբերի 6, 2018


Փաշինյան Նիկոլն առաջադեմ տղա է, արևմտամետ, բայց նաև, ինչպես ինքն է ասում` ռուսամետ է, թեպետ ջանքեր չի խնայում ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի վար...

Փաշինյան Նիկոլի առաջին խոշոր պարտությունը

Փաշինյան Նիկոլի առաջին խոշոր պարտությունը

Հոկտեմբերի 22, 2018


Փաշինյան Նիկոլի հեղափոխությունից հետո մի շարք համայնքների ղեկավարներ բռնի ուժով պարտադրվեցին հրաժարականի: Երեկ չորս խոշոր համայ...

Զգուշացեք, նոր աստղ է ծնունդ առել

Զգուշացեք, նոր աստղ է ծնունդ առել

Սեպտեմբերի 28, 2018


Նոր Հայաստանը իսկը միքայելյան սասունի համար է: Հիշեցնենք, որ Խորհրդային Հայաստանում միքայելյան սասունը չգնահատվեց` նրա կարիերայ...

Հրազդանում կլինի վենդետա

Հրազդանում կլինի վենդետա

Հուլիսի 16, 2018


Հրազդանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում այսօր ներկայացնում էին Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին: Եկել էր ՀՀ...

Տանջվածները քաղաքապետ կդառնան

Տանջվածները քաղաքապետ կդառնան

Հուլիսի 12, 2018


Լուրերն այն մասին, որ Հրազդանի ապագա քաղաքապետը կլինի Սասուն Միքայելյանի որդին, արդեն հաստատվում են: Հատկապես դա է հաստատում ին...

Հայ իրավապահները Բրեդ Փիթին բերման կենթարկե՞ն

Հայ իրավապահները Բրեդ Փիթին բերման կենթարկե՞ն

Փետրվարի 8, 2018


Օրեր առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտեց կեղծ վրաերթեր կազմակերպող հանցավոր մի խումբ, որում ներգրավված են եղ...

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

Սեպտեմբերի 27, 2017


Այսօր ողբերգական վթար էր տեղի ունեցել Երևանում: Հերացի փողոցի թունելի մոտ բեռնատարը բախվել էր մարդատարին, հետո շրջվել էր, որի հ...

Ով է գրելու նոր կարգը

Ով է գրելու նոր կարգը

Սեպտեմբերի 7, 2017


Հրազդանի քաղաքապետի որդու պարգևատրման հանգամանքը բուռն վեճերի առիթ տվեց: Բանն այն է, որ վիճարկման թեման ոչ թե տղայի ուսման առաջ...

Ճանապարհային ջարդը հաջողվել է

Ճանապարհային ջարդը հաջողվել է

Սեպտեմբերի 6, 2017


Այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանի տրանսպորտային ոլորտում, միշտ ունենում է միևնույն հիմնավորումը. «Ամեն ինչ անում ենք անվտանգ...

Վնասները փոխհատուցում է պետությունը

Վնասները փոխհատուցում է պետությունը

Հունիսի 21, 2017


Մոտ երկու շաբաթ առաջ Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին քաղաքապետարանի ծառայողական մեքենայով վրաերթի ենթարկեց այդ քաղաքի մի բն...

Արցախի օգնության փողերը լափում են յուրահատուկ ախորժակով

Արցախի օգնության փողերը լափում են յուրահատուկ ախորժակով

Մայիսի 12, 2016


Ավելի քան մեկ ամիս առաջ Արցախի կառավարությունը դիմեց ժողովրդին՝ կոչ անելով հանգանակություն կազմակերպել բանակի համար սպառազինութ...

Աշոտյանը՝ Ծառուկյանի մերձակայքում

Աշոտյանը՝ Ծառուկյանի մերձակայքում

Ապրիլի 18, 2016


Գագիկ Ծառուկյանն իսկապես մեծ բարեգործ է: Օրինակ, երեկ նա Հրազդանի քաղաքապետ, կարիքավոր Արամ Դանիելյանի համար մեծ բարեգործությու...

Մեր ներսի տականքը

Մեր ներսի տականքը

Ապրիլի 17, 2016
1

Այսօր Հայաստանի մի քանի բնակավայրերում ՏԻՄ ընտրություններ են: Ժամեր անց դրանք կավարտվեն, կհրապարակվեն արդյունքները, թեկնածուներ...

ՀՀ կառավարության ցուցամոլությունն անտանելի է և նողկալի

ՀՀ կառավարության ցուցամոլությունն անտանելի է և նողկալի

Նոյեմբերի 6, 2015


Երեկ երեկոյան Ռուսաստանի ԱԻՆ օդանավով Հայաստան տեղափոխվեցին Տուլայի մարզում նոյեմբերի 3-ին ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների...

Ծառուկյանն ընդդեմ Աղաբաբյանի. պայքար մինչև վերջին դոլարը

Ծառուկյանն ընդդեմ Աղաբաբյանի. պայքար մինչև վերջին դոլարը

Հունվարի 27, 2015
6

Բոլոր առումներով ՀՀԿ ամենաանհաջող տարրի` Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) հանդեպ Գագիկ Ծառուկյանի խոր զզվանքի մասին հայտնի է վաղուց: Ս...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ