Ազգային խայտառակություն

Դերժավի Արկադը, Բոգոն ու Տիմատին

Հունիսի 7, 2017
Դերժավի Արկադը, Բոգոն ու Տիմատին

Ջհանգիր Լֆիկյան


Ինչեր ասես, որ չի անի Դերժավի Արկադը Լֆիկի համար

 

ԱԺ հանրապետական պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավի Արկադի համար այս տարին շատ ծախսատար է ստացվում: Նախ ահռելի գումարներ ծախսեց ընտրությունների շրջանում, իսկ այսօր էլ ամուսնացնում է դստերը` Սվետային: Եվ քանի որ Արկադը միշտ էլ իր համար առանձնահատուկ միջավայր է ձևավորում, այս դեպքն էլ բացառություն չի լինելու: Նրա ապագա փեսան մամուլին աղմկահարույց պատմություններով հայտնի Ռուբեն Սիմոնյանի՝ «Բոգո» մականունով հեղինակության որդին է՝ Հովոն: Այլ կերպ ասած՝ Դերժավի Արկադը հարազատ աղջկա համար կանխորոշելի ապագա է կերտում:


Բայց օլիգարխ պատգամավորն այսօր մի դժվարին խնդիր էլ պիտի լուծի: Իր քաշային կարգին համապատասխան ցուցամոլության աստիճանով նա պիտի հետ չմնա մյուս օլիգարխներից: Եթե օրեր առաջ Լֆիկ Սամոն ամուսնացրեց աղջկան ու հարսանիքը վերածեց շոու-բիզնեսի աստղերի բաց ցուցադրության, Դերժավի Արկադը ստիպված է հետ չմնալ մրցակցությունից և ապացուցել, որ ինքն էլ բարձր խավում տեղ զբաղեցնելու իրավունք ունի:


Այդ պատճառով էլ նա մի կլորիկ գումար է ծախսել, որ այսօր հարսանյաց արարողությանը ելույթ ունենա ռուս ռեփեր Տիմատին, որն արդեն ժամանել է Երևան: Ի դեպ, Տիմատին, որն օրեր առաջ ձախողեց իր երևանյան համերգը, իսկ վաղն էլ պատրաստվում է Հանրապետության հրապարակում անվճար մենահամերգ ունենալ, փաստորեն որոշել է համատեղել օգտակարը հաճելիի հետ: Դերժավի Արկադին նա ոչ ճանաչում է, ոչ էլ ուզում է ճանաչել: Բայց հոգու խորքում հասկանում է, որ սա այն մարդկանցից է, ով այսօր իրեն վճարելիք գումարը վաղը հեշտությամբ կքերի խեղճերից: Արկադն էլ իր հերթին ոչ Տիմատիին գիտի, ոչ երաժշտությունից է բան հասկանում: Նրան ընդամենը մի բան է պետք` որ վաղը քաղաքը խոսի, թե Դերժավի աղջկա հարսանիքին ռուս ռեփերն է եղել: Պատգամավոր Արկադի Համբարձումյանի համոզմամբ, հենց այսպես է կերտվում հարազատ զավակների երջանկությունը:


Բայց իրականում Արկադն այս ամենն անում է Լֆիկի, ոչ թե իր դստեր համար։ Հիշո՞ւմ եք խորհրդային հումորիստներից մեկի հայտնի մոնոլոգը, որտեղ երկու վրացի մահացու մրցակցության մեջ են մտնում մեկը մեկին գերազանցելու համար։ Երբ մի վրացին տուն էր կառուցում, մյուսը կրկնակի մեծն էր սարքում, երբ մեկը մեքենա էր գնում, մյուսը գնում էր երկուսը, և այսպես շարունակ։ Վերջում մեկը ճարահատ ասում է. «Յա նե դլյա սեբյա, յա դլյա դրուգա դելայու»...






Դիտումների քանակ 118492


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը

Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը

Սեպտեմբերի 4, 2017


ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը խիստ զայրացած է: Նա հայտարարել է, որ հանձնաժողովի ՀՀԿ-ական...

Դերժավի Արկադը նույնիսկ սուտ խոսելիս է ապաշնորհ

Դերժավի Արկադը նույնիսկ սուտ խոսելիս է ապաշնորհ

Հունիսի 22, 2017


Արդեն առիթ ունեցել էինք պատմելու, որ օրերս վաճառակետերում հայտնվել էր ադրբեջաներեն մակնշումով մանկական կեր, և այդ ապրանքի ներմո...

Դերժավի Արկադը` ադրբեջանցիների գործընկեր

Դերժավի Արկադը` ադրբեջանցիների գործընկեր

Հունիսի 20, 2017


Ընդամենը շաբաթներ առաջ էր, երբ աղմկոտ մի պատմություն ծագեց ադրբեջանական խնձորներ ներկրելու առիթով: Գործ հարուցվեց, մեղավորներ գ...

Դերժավի Արկադը կոճակ կսեղմի

Դերժավի Արկադը կոճակ կսեղմի

Մայիսի 18, 2017


Փողով կարելի է գնել ամեն ինչ, բացի խելքից: Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դերժավի Արկադը) այս պարզ ճշմա...

Դերժավի Արկադին սնուցման տակ են պահում

Դերժավի Արկադին սնուցման տակ են պահում

Ապրիլի 7, 2017


Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանի մասին շատ հետաքրքիր ու զարմանահրաշ պատմություններ էինք լսել, բայց այս մեկը կարծ...

Դերժավի Արկադը՝ անբարոյական «վազվրատ» անող

Դերժավի Արկադը՝ անբարոյական «վազվրատ» անող

Ապրիլի 6, 2017


«Վազվրատը» հայ իրականության անբաժանելի երևույթներից է։ Հայ ժողովրդի մի մասը պարտք է վերցնում մյուս մասից և սովորաբար չի վերադար...

Դերժավի Արկադը վաղուցվա խայտառակությունն է

Դերժավի Արկադը վաղուցվա խայտառակությունն է

Ապրիլի 5, 2017


Լոռիում խասակցությունների գլխավոր նյութն այն էր, որ Համբարձումյանն այդ բանը արել է առանց ամոթի ու անթաքույց: Սա աջ ու ձախ պարկո...

Դերժավի Արկադը` մեծն Աթիլլայի հետքերով

Դերժավի Արկադը` մեծն Աթիլլայի հետքերով

Մարտի 25, 2017


Հայաստանի գրեթե բոլոր մարզերում սպասվում է ընտրական թեժ պայքար: Լոռու մարզը ևս բացառություն չի կազմում, թեև այստեղ նախընտրական ...

Դերժավի Արկադի գերձայնային կյանքը

Դերժավի Արկադի գերձայնային կյանքը

Մարտի 24, 2017


Լոռիում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադին) փաստերն աղավաղելու մեծ վարպետ է: Նրա այդ հ...

Դերժավի Արկադը ողորմություն է հավաքել

Դերժավի Արկադը ողորմություն է հավաքել

Մարտի 22, 2017


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արկադի Համբարձումյ...

«Երկիր ծիրանի», հաջորդները կլինեն «Երկիր սնիկերսի» և «Երկիր բանանի»

«Երկիր ծիրանի», հաջորդները կլինեն «Երկիր սնիկերսի» և «Երկիր բանանի»

Մարտի 15, 2017


Զարուհի Փոստանջյանը կուսակցություն է բացում: Բնական է, նա չէր կարող նորմալ անուն ընտրել, և կուսակցությունը կոչվելու է «Երկիր ծի...

Դերժավի Արկադն ընդդեմ «Ծառուկյան» դաշինքի և Վատիկանի

Դերժավի Արկադն ընդդեմ «Ծառուկյան» դաշինքի և Վատիկանի

Մարտի 15, 2017


Երբ մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանն այցելեց Լոռի և Սպիտակ քաղաք, որտեղ անսպասելիորեն արժանացել էր ջերմ և բազմամարդ ընդունելութ...

Լոռին և երեքգլխանի ընտրությունը

Լոռին և երեքգլխանի ընտրությունը

Փետրվարի 24, 2017


Հայաստանում հետզհետե ձևավորվում են առավել թեժ կետերը: Սպասվող ընտրությունները մի քանի տարածքներում խոստանում են առավելագույն լա...

Կարեն Կարապետյանը մաքրում է երկիրը

Կարեն Կարապետյանը մաքրում է երկիրը

Փետրվարի 10, 2017


Հայտնի գործարար և պատգամավոր Դերժավի Արկադը (Արկադի Համբարձումյան) որոշել էր պատգամավոր առաջադրվել Լոռու մարզից և հանդիպել էր Կ...

Դերժավի Արկադի ադրբեջանական հետքը

Դերժավի Արկադի ադրբեջանական հետքը

Հունվարի 31, 2017


Արտակարգ դեպք էր արձանագրվել Վաղարշապատ քաղաքում: Ծնողները երեխային կերակրելու համար գնել էին Nutrilon ապրանքանիշի՝ մինչև 6 ամս...

Դերժավի Արկադը պղծեց երկրի դատական համակարգը, իսկ Ղազինյան Գագոն կատարում է ՀՀ նախագահի գործառույթները

Դերժավի Արկադը պղծեց երկրի դատական համակարգը, իսկ Ղազինյան Գագոն կատարում է ՀՀ նախագահի գործառույթները

Դեկտեմբերի 29, 2016


Բանն այն է, որ չկա աշխարհում բացարձակ անկախ դատարան: Դատարանների անկախությունն ավարտվում է այնտեղ, որտեղ քաղաքականությունն է նշ...

Ավետիսյանն ինչպե՞ս դատի Ավետիսյանին

Ավետիսյանն ինչպե՞ս դատի Ավետիսյանին

Նոյեմբերի 11, 2016


Խորհրդարանում ուրիշի փոխարեն քվեարկելու հիվանդությունը հին պատմություն ունի: Որքան էլ փորձում են այդ երևույթն արմատախիլ անել, ա...

Դերժավի Արկադի «սպանդանոցը» նոր զոհեր է պահանջում

Դերժավի Արկադի «սպանդանոցը» նոր զոհեր է պահանջում

Նոյեմբերի 11, 2016


ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավի Արկադի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնում արձանագրված կոպիտ խախտումն...

Էլ ու՞մ չի ճանաչում վարչապետը

Էլ ու՞մ չի ճանաչում վարչապետը

Նոյեմբերի 5, 2016


Ծննդկանների և նորածինների մահը (սպանությունը) Հայաստանում ընդունել է ծայրահեղ մասշտաբներ: Միայն աշխարհահռչակ պատգամավոր Արկադի ...

Բարձրագույն կրթության դահիճները

Բարձրագույն կրթության դահիճները

Սեպտեմբերի 16, 2016


Գրեթե օր չկա, որ մենք չլսենք առողջապահական հաստատություններում բժիշկների մեղքով մահվան դեպքերի, հարազատների բողոքների, դատական ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մեր զորքերը` տիեզերքում
Հոկտեմբերի 23, 2017


Մեր զորքերը` տիեզերքում

Նահանջ առանց ղեկի
Հոկտեմբերի 23, 2017


Նահանջ առանց ղեկի

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Եվ մի տիկին` ԱՄՆ-ից
Հոկտեմբերի 10, 2017


Եվ մի տիկին` ԱՄՆ-ից

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ