Սովորական խայտառակություն

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Հունիսի 5, 2017
Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում անսպասելի փաստ արձանագրվեց: Առաջին անգամ նիստին մասնակցելու էին եկել Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության 4 անդամները: Սրանք այն 4-ն էին, որոնք ավագանիում մյուս ընդդիմադիր անդամների հետ բոյկոտել էին նիստերը` իբրև բողոք ՏԻՄ ընտրությունների արդյունքների և «Բալասանյան դաշինքին» բոնուս տոկոսներ նվիրաբերելու որոշման դեմ: Շուրջ մեկ տարի առաջ ԲՀԿ-ի ու ԳԱԼԱ-ի հետ ՀՎԿ-ն ստորագրել էր համաձայնագիր, բայց այսօր, ինչպես տեսնում ենք, Բաղդասարյան Արթուրի տրամադրությունները կտրուկ շրջադարձ էին կատարել, և նա որոշել էր, որ այսուհետ իրենք ընդդիմադիր չեն, քանի որ ընդդիմադիր լինելը արդեն ձեռնտու չէ. եկել է ժամանակը ուրիշ խաղեր խաղալու:


Ի դեպ, լույս աշխարհ եկած ավագանու անդամները նույնպես խիստ զարմանում էին, երբ լրագրողները իրենց հիշեցնում էին ընդդիմությանը հարելու մասին: Իսկ ՀՎԿ-ական Հենրիկ Պողոսյանը նույնիսկ վիրավորվեց այդ որակումից ու հակադարձեց. «Ընդդիմադիրը ո՞րն է, ակնոցներով պիտի նայենք, հա՞, ամեն ինչին, ես առանց ակնոցների եմ եկել, բավարարվա՞ծ եք»,- ասաց նա:


Գյումրեցի ավագանին իզուր է զայրանում, կամ եթե զայրանում է, ապա իր բարկության հասցեատերը կուսակցապետ Արթուր Բաղդասարյանն է: Հենց նա էր, որ ՀՎԿ-ին դասել էր ընդդիմության շարքը` վատ վիճակի մեջ դնելով բոլոր նրանց, ովքեր ամբողջ կյանքում ծառայել են միայն իշխանություններին ու հիմա տարակուսում են այն բանից, որ իրենց գույնը պարբերաբար փոխվում է:


Գյումրու անսպասելի զարգացումները հուշում են, որ շատ շուտով կբացահայտվեն նաև Վանաձորի ավագանու 4 «դավաճան» անդամները: Սակայն այդ բացահայտումն արդեն կկրի ֆորմալ բնույթ, որովհետև այլև գաղտնիք չէ, թե հատկապես որ քաղաքական ուժն են նրանք ներկայացնում:






Դիտումների քանակ 56093


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վարդան Ղուկասյանին կպատժեն

Վարդան Ղուկասյանին կպատժեն

Փետրվարի 3, 2020


Շուտով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շիր...

Շիրակի մարզպետի համար մեծամասնության խոսքը մի այլ օրենք է

Շիրակի մարզպետի համար մեծամասնության խոսքը մի այլ օրենք է

Հունվարի 18, 2020


Օրեր առաջ գրել էինք, որ Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում տնօրենի մրցույթ է տեղի ունենալու: Հիշեցնենք, որ երկու թե...

Գյումրի` խայտառակություն և պղծություն ամենայն հայոց

Գյումրի` խայտառակություն և պղծություն ամենայն հայոց

Հունվարի 13, 2020


Ցավոք, Գյումրի քաղաքը Նոր Հայաստանի ամենախայտառակ, ամենապղծված բնակավայրն է, այն առաջինն է երկրում և, հավանաբար, ԱՊՀ-ում բնակչո...

Հնդիկների սպասված արկածները Հայաստանում

Հնդիկների սպասված արկածները Հայաստանում

Հունվարի 22, 2019


Փաշինյան Նիկոլը տարեվերջին հայտարարեց, թե իբր 21 հազար ներգաղթ ունենք, համեմատելով Հայաստանի սահմանը հատած թիվը: Բայց չասաց, որ...

Փաշինյան Նիկոլը ծերանում է

Փաշինյան Նիկոլը ծերանում է

Հոկտեմբերի 1, 2018


Երեկ Գյումրի էր ժամանել միրզոյան արարատը` Փաշինյան Նիկոլի ամենախայտառակ կադրերից մեկը, նրա առաջին տեղակալը, աբաջյան գոհարի մար...

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Մայիսի 14, 2018


Զարմանահրաշ բաներ են կատարվում Գյումրիում: Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 10 անդամներ՝ հիմնականում հանրապետականներ, 1 հ...

Ապարը նորից է ծախվում

Ապարը նորից է ծախվում

Մայիսի 8, 2018


Այս օրերին, երբ Շիրակի պետական համալսարանի շուրջ բուռն կրքեր են եռում, խելացի մեկն իրեն այս իրավիճակում հնարավորինս հեռու կպահե...

Վենդետա՞, թե՞ գաղափարական պայքար

Վենդետա՞, թե՞ գաղափարական պայքար

Մայիսի 4, 2018


Սկզբում` հարցի փաստային մասով: Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն աշխատանքից ազատել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյան...

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Փետրվարի 24, 2018


Այսօր կայացավ «Օրինաց Երկիր» կուսակցության 15-րդ համագումարը: Տրամաբանորեն պիտի կայանար «Հայկական վերածնունդ» կուսակցության համ...

Արթուրիկի անվերջ վերադարձը

Արթուրիկի անվերջ վերադարձը

Փետրվարի 22, 2018


Երբ Արթուր Բաղդասարյանը մոլորեցնում, հիասթափեցնում ու խաբում է մարդկանց, դա անվանում է քաղաքականություն: Երբ նույն բանն անում ե...

Էլ մարդ չկա, որ միանա

Էլ մարդ չկա, որ միանա

Փետրվարի 14, 2018


Դժվար է ասել՝ երբևէ եղե՞լ է այնպես, որ Արթուր Բաղդասարյանը խոստովանի իր սխալը: Նրա անսխալականության մեջ համոզված ՕԵԿ-ականները պ...

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Փետրվարի 6, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի համար կյանքը կարծես թե տհաճ անակնկալների մի երկար շղթա է նախատե...

Եվրոպան չհավատաց Արթուրիկին

Եվրոպան չհավատաց Արթուրիկին

Հունվարի 8, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի համար տարին սկսվեց դժբախտությամբ: Եվրոպայի Ժողովրդական կուսակցո...

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Դեկտեմբերի 29, 2017


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական շրջանի հանդիպումներից ի վեր գրեթե չէր մասնակցել որևէ...

Անպատիվ մահ ընտրածները

Անպատիվ մահ ընտրածները

Դեկտեմբերի 15, 2017


Հայաստանի արտախորհրդարանական քաղաքական ուժերից հասարակությունը վերջնականապես հիասթափվելու և երես թեքելու բոլոր հիմքերն ունի, քա...

Արթուր Բաղդասարյանը գերեզմանի տեղ է ուզում

Արթուր Բաղդասարյանը գերեզմանի տեղ է ուզում

Նոյեմբերի 22, 2017


Վանաձորի ավագանու ՀՎԿ խմբակցության քայլը` դադարեցնել բոյկոտը, ՀՀԿ խմբակցության հետ հուշագիր ստորագրել և վերցնել քաղաքապետի առաջ...

Անբարոյականները

Անբարոյականները

Նոյեմբերի 20, 2017


Կատարվեց այն, ինչի մասին կանխատեսել ու գրել էինք երկու օր առաջ: Նախկին ՕԵԿ, այժմ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հուշագիր...

Երկնագույն դրամա Գյումրիում

Երկնագույն դրամա Գյումրիում

Հոկտեմբերի 30, 2017


Այս տարի լրանում է ստալինյան բռնությունների կիզակետը հանդիսացող 37 թվականի ութսուներորդ «փառապանծ հոբելյանը», բայց արի ու տես, ...

Կանայք չեն մոռանում

Կանայք չեն մոռանում

Հոկտեմբերի 13, 2017


Թվում էր, թե Արթուր Բաղդասարյանին և նրա «Հայկական վերածնունդին» արդեն բոլորը պիտի մոռացած լինեին: Բայց պարզվում է, այդպես չէ: Ո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը