Միջազգային խայտառակություն

Գժություն ՄԱԿ-ում

Հունիսի 3, 2017
Գժություն ՄԱԿ-ում

Պարզվում է, հիմարությունը ևս կարող է լինել տեղային, տարածաշրջանային և միջազգային, որովհետև երբ ընթերցում ենք ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հրապարակած «Գենդերը, գյուղատնտեսությունը և գյուղական շրջանների զարգացումը Հայաստանում» զեկույցը, անմիջապես մտածում ենք, որ, իսկապես, հիմարությունը սահմաններ չի ճանաչում, և ՄԱԿ-ն այս հարցում իր անժխտելի ավանդն ունի:


Համաձայն այդ «հեղինակավոր» զեկույցի, Հայաստանում կանայք շատ ճնշված են, քանի որ մեզ մոտ թեև հողը քաղաքացիներին հատկացվել է անկախ նրանց սեռից, փաստացի բաշխումը ու գրանցումը կատարվել են այն մարդկանց միջև և անունով, որոնք համարվել են «տնային տնտեսությունների գլխավոր»։ Ստացվում է, որ ընտանիքի հայրը կամ ամուսինը նվաստացնում, արհամարում է աղջկան, կնոջը և նրա ձեռքից խլում է հողի մասնաբաժին ունենալու իրավունքը:


Բայց ՄԱԿ-ի ապուշության ընթացքն այսքանով չի սահմանափակվում: Զեկույցի հաջորդ հատվածներում արդեն խոսք է գնում այն մասին, որ մեր երկրում կանանց գրեթե ստրկացնում են, որովհետև այստեղ ընդունված ավանդույթի համաձայն կինը ամուսնանալուց հետո գնում է ամուսնու տուն: Սա քաղաքակիրթ աշխարհում կոչվում է պատրիլոկալ ամուսնություն, ինչը ՄԱԿ-ի համար անընդունելի է, որովհետև «ամուսնության այսպիսի ավանդական տեսակի դեպքում կանայք սովորաբար չեն պահանջում հողի սեփականության իրենց իրավունքը ո՛չ իրենց սեփական ընտանիքներում, ո՛չ էլ նոր խորթ ընտանիքներում, որովհետև մտավախություն ունեն, որ դա կարող է դիտվել որպես իրենց ընտանիքների հետ առճակատում»:


Ավելի տգետ, տհաս, անբարո և հիմնազուրկ դատողություն ՄԱԿ-ը հավանաբար դեռ չէր ունեցել: Իսկ նման տափակագույն զեկույցն ընթերցելուց հետո հայ կանանց մոտ հաստատ ցանկություն կառաջանա Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը հասցեագրել իրենց սիրած անեծքներից մեկը. «Հողերս ՄԱԿ-ի գլխին»:






Դիտումների քանակ 165171


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ռուսաստանը թույլ չտվեց շնորհակալություն հայտնել Պան Գի Մունին «ԼԳԲՏ հանրույթին օգնության» համար

Ռուսաստանը թույլ չտվեց շնորհակալություն հայտնել Պան Գի Մունին «ԼԳԲՏ հանրույթին օգնության» համար...

Դեկտեմբերի 15, 2016


Նշենք, որ ՄԱԿ-ին անդամակցում է մոտ 200 պետություն, իսկ 72 երկրներում համասեռամոլությունը համարվում է քրեորեն պատժելի հանցագործո...

Սովորական նացիզմ. ինչո՞ւ են ԱՄՆ-ը և Ուկրաինան դեմ նացիզմի դեմ պայքարին

Սովորական նացիզմ. ինչո՞ւ են ԱՄՆ-ը և Ուկրաինան դեմ նացիզմի դեմ պայքարին

Նոյեմբերի 19, 2016


Ռուսաստանը և ևս 54 երկիր ՄԱԿ քննարկմանն են ներկայացրել նացիզմը հերոսականացնելու դեմ պայքարի մասին բանաձևը։ Նախագիծն արժանացել է...

Անդրիասին ոչ ոք չի գրում

Անդրիասին ոչ ոք չի գրում

Հունիսի 28, 2016
1

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը այսօր ՄԱԿ էր գնացել: Ավելի ճիշտ, Անդրիասը գնացել էր ՄԱԿ-ի ...

Քաշվեցինք

Քաշվեցինք

Ապրիլի 21, 2016


Հայաստանի բախտն այս անգամ էլ չբերեց: Չկայացած հանդիպումների ու հետաձգվող այցերի թիվը գնալով աճում է: Այսօր տեղեկություն է ստացվ...

Ուկրաինական երազանք

Ուկրաինական երազանք

Հոկտեմբերի 17, 2015


Կա ամերիկյան երազանք, ադրբեջանական, եվրոպական, մի խոսքով՝ շատ են այդ երազանքները։ Եվ ահա ուկրաինացիները որոշեցին ունենալ իրենցը...

Ռուսաստանը ՄԱԿ-ում հերթական խայտառակ բանաձևն է արգելափակել

Ռուսաստանը ՄԱԿ-ում հերթական խայտառակ բանաձևն է արգելափակել

Հուլիսի 30, 2015
1

ՄԱԿ-ով նման բանաձև անցկացնելու փորձերը հերթական անգամ զզվանք են առաջացնում անգլոսաքսերի և աշխարհով մեկ սփռված նրանց վասալների հ...

Նացիզմը որպես Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված ինքնատիպ թոմահավկ

Նացիզմը որպես Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված ինքնատիպ թոմահավկ...

Նոյեմբերի 23, 2014


Ուրբաթ օրը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի Երրորդ կոմիտեն Ռուսաստանի Դաշնության առաջարկով ընդունեց բանաձև, որով կոչ է արվում համաշխարհայ...

Ֆրանց Կլինցևիչ. Ուկրաինան տերերի հետ մանկության գիրկն է ընկնում

Ֆրանց Կլինցևիչ. Ուկրաինան տերերի հետ մանկության գիրկն է ընկնում

Նոյեմբերի 22, 2014


Պետդումայում «Միասնական Ռուսաստան» խմբակցության առաջին փոխղեկավար Ֆրանց Կլինցևիչն արդարացիորեն կարծում է, որ ԱՄՆ-ը, Կանադան և Ո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Վերջը գլխի ընկան
Հուլիսի 27, 2017


Վերջը գլխի ընկան

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ