Սովորական խայտառակություն

Կարող էինք, բայց չդարձանք

Հունիսի 2, 2017
Կարող էինք, բայց չդարձանք

Մեր երկրի մասին ինչեր ասես, որ չեն ասում` էլ աշխարհի կենտրոն, էլ քաղաքակրթությունների խաչմերուկ, էլ Արևելք-Արևմուտք կամուրջ: Թվարկում են բոլոր բարեմասնությունները, անսահման հնարավորությունները, բացառիկ հեռանկարները: Եվ այս ամենով հանդերձ՝ երկիրն ինչպես որ թշվառ ու խեղճ էր, այդպիսին էլ շարունակում է մնալ: Այսօր էլ գովերգողներին է միացել ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Վերջինս ասել է. «Մենք լուրջ տարանցիկ երկիր դառնալու իրական հնարավորություններ ունենք»։

 

Հարությունյանի ասածը նոր բան չէ: Նրանից առաջ կային մարդիկ, ովքեր ասում էին. «Մենք ժամանակակից տեխնոլոգիաների բնագավառի առաջատար լինելու լուրջ շանսեր ունենք»: Մեկ ուրիշն էլ ասում էր. «Մենք զբոսաշրջության համաշխարհային կենտրոն դառնալու բոլոր հիմքերն ունենք»: Մի երրորդն իր հերթին պնդում էր. «Մենք էներգիա արտահանող խոշոր տերություն կարող ենք դառնալ»: Ու այսպես թվարկում էին բոլոր-բոլոր ոլորտները, որտեղ Հայաստանը մեծ հաջողությունների հասնելու լուրջ նախադրյալներ ունի:


Բայց չդարձանք: Ոչ էլ թռիչքներ արձանագրեցինք: Փոխարենը լսեցինք հազար ու մի պատճառաբանություն այն մասին, թե ինչու և ում մեղքով ենք մնացել թույլ երկրների շարքում: Իսկ եթե իրականությունը վերլուծենք պարզագույն տրամաբանության տեսանկյունից, ապա պատասխանը միանգամայն այլ է լինելու: Եթե երկրի մասին ասվում է, որ այն ունի հնարավորություններ, սակայն դրանք չեն ռեալիզացվում, ապա այս դեպքերում կա ու կարող է լինել միայն մեկ հիմնավորում. ապաշնորհ են բոլոր նրանք, ովքեր չեն կարողանում կիրառել այդ հնարավորությունները, որովհետև ուրիշների մոտ ստացվում է, իսկ մեզ մոտ, արի ու տես, միշտ ինչ-որ բան խանգարում է: Սա արդեն ճակատագիր չէ: Սա կոչվում է վատ կառավարում: 






Դիտումների քանակ 191190


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արևը խփել է գլխներին

Արևը խփել է գլխներին

Սեպտեմբերի 30, 2015


Երևանում մեկնարկած «Էներգետիկան հանուն կայուն զարգացման» եռօրյա միջազգային 6-րդ ֆորումին մասնակցող էնեգետիկայի և բնական պաշարնե...

Մեծ փողերի գաղտնիքը

Մեծ փողերի գաղտնիքը

Հուլիսի 16, 2015


Շաբաթներ առաջ ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում էր կայացվել՝ մինչև 2015թ. հուլիսի 15-ը ֆինանսական միջ...

Սև ամպեր Երվանդ Զախարյանի և հատկապես հայ ժողովրդի գլխին

Սև ամպեր Երվանդ Զախարյանի և հատկապես հայ ժողովրդի գլխին

Հունիսի 6, 2015


Ամպեր են կուտակվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխին: Վերջինս գտնվում է նախարարի պորտֆելը կորցն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Վերջը գլխի ընկան
Հուլիսի 27, 2017


Վերջը գլխի ընկան

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ