Սովորական խայտառակություն

Գևորգ Կոստանյանը` սրբերի շարքում

Մայիսի 31, 2017
Գևորգ Կոստանյանը` սրբերի շարքում

Անհավանական փոփոխություններ են կատարվել նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ խմբակցությանպատգամավոր Գևորգ Կոստանյանի հետ: Նրա հայացքների, տեսակետների, համոզմունքների մեջ մի այնպիսի ֆանտաստիկ շրջադարձ է տեղի ունեցել, որ նույնիսկ մտերիմները սկսել են չճանաչել նրան: Արդեն երկրորդ օրն է` Կոստանյանը խորհրդարանում գրեթե արմատական ընդդիմություն է դարձել, և դա այն ժամանակ, երբԱԺ-ում քննարկվում էր «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀօրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:


Հենց սա էլ առիթ տվեց նախկին դատախազին հայտարարելու, թե իր օրոք երկրում ոչ կաշառակերություն է եղել, ոչ կոռուպցիա, իսկ իր ղեկավարած համակարգն ընդհանրապես հրեշատկների հանգրվան էր: «Իմպաշտոնավարման ժամկետում եթե կա մեկը, որ կասի` Ա. դատախազը կաշառք է վերցրել, Բ. առավել ևսվերևներին է տվել, անգամ նման հայտարարություն լինի, ես պատրաստ եմ անձամբ միջնորդել գործ հարուցել», - ասում է նախկին դատախազը:


Ավելորդ է Կոստանյանին հիշեցնել, որ հենց այդ նույն ժամանակահատվածում տասնյակ ու տասնյակ նմանատիպ փաստեր են արձանագրվել, դրանց մասին հրապարակվել է, ահազանգ է հնչեցվել, սակայն որևէ մեկի մտքով չի անցել ընթացք տալ այդ գործերին: Իսկ այսօր Կոստանյանն ինչ-որ հեքիաթներ է պատմում այն մասին, թե քանի քննիչի, դատավորի, փաստաբանի է դատի տվել կաշառակերության համար, որ հետո իր խոսքը եզրափակի բարոյախրատական ասույթով. «Ես կաշառքը դիտել եմ ու դիտում եմ որպեսանբարոյականություն, անբարոյականությունից դրսևորվող վարքագիծ, անկախ նրանից, թե ում կողմից էդրսևորվում»:


Այսքանից հետո ուրիշ ոչինչ չի մնում, քան նախկին դատախազին սրբադասել ու նրա պատկերի առաջ մոմեր վառել իր անբիծ էության համար: Սակայն Կոստանյանը ևս մի անակնկալ ունի և շտապում է դա էլ ժամ առաջ մատուցել զարմացած հանրությանը: Նա հայտարարում է. «Ես երբեք չեմ վիճարկում «ձուկը գլխից է հոտում»ասացվածքը»: Ասել է, թե` բոլոր դժբախտությունների պատճառները պետք է վերևներում փնտրել, ու դեպի այնտեղ են տանում բոլոր չարիքների ու անօրինականությունների արմատները:


Գևորգ Կոստանյանը հաստատ չի մոռացել, որ մի քանի տարի առաջ ինքը ևս ձկան գլուխ էր, այն էլ ինչպիսի ձկան ինչպիսի գլուխ: Եվ եթե չի վիճարկում հայտնի ասույթը, ուրեմն նաև պիտի հաստատի, որ այդ գլուխը հոտած էր նույնքան հիմնավոր ու ամբողջովին, որքան այն բոլոր գլուխները, որոնց մասին հիմա ակնարկում է: Իսկ նա, ով սեփական գլխի մասին չի մտահոգվում, հիմքեր չունի մատնացույց անելու ուրիշների գլուխները:

 





Դիտումների քանակ 37436


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խելքը գլուխը հավաքած դատավորն այսպիսի ֆասոն պիտի ունենա

Խելքը գլուխը հավաքած դատավորն այսպիսի ֆասոն պիտի ունենա

Փետրվարի 26, 2019


Հին Հայաստանից Փաշինյան Նիկոլը մի խայտառակություն ժառանգեց` Վազգեն Ռշտունի անվամբ: Միայն այն հանգամանքը, որ սա կոստանյան գևորիկ...

Рыбак рыбака видит издалека

Рыбак рыбака видит издалека

Փետրվարի 7, 2019


ԱԺ փոխնախագահ սիմոնյան ալենը կոստանյան գևորիկի գովքն է անում: Զարմանալի չէ: Ռուսներն ասում են այս դեպքերում` рыбак рыбака видит...

Կոստանյան Գևորգը դառնում է կոստանյան գևորիկ

Կոստանյան Գևորգը դառնում է կոստանյան գևորիկ

Հունվարի 30, 2019


Փաշինյան Նիկոլին կարելի է հասկանալ: Ճիշտ է, գրանտակերներն ի դեմս գժերի, միասեռականների, աղանդավորների և այլ փոքրամասնություններ...

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի նշանակած գլխավոր դատախազները դառնում են պահպանակ

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի նշանակած գլխավոր դատախազները դառնում են պահպանակ

Նոյեմբերի 28, 2018


«Գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, քանի որ դրա համար անհրաժեշտ հիմքերն առկա են։ Մեր մեղադրանքի ձևակերպում...

Ի՞նչ պատահեց Կոստանյան Գևորիկի հետ

Ի՞նչ պատահեց Կոստանյան Գևորիկի հետ

Հոկտեմբերի 12, 2018


ՀՀ նախկին գլխավոր դատախազ Կոստանյան Գևորգը, մամուլի հրապարակումների համաձայն, անդառնալի և ծանր հարված է հասցրել իր կուսակցությա...

ԱԺ հանձնաժողովը վտանգ է ներկայացնում ՀՀ հպարտ քաղաքացիների համար

ԱԺ հանձնաժողովը վտանգ է ներկայացնում ՀՀ հպարտ քաղաքացիների համար

Սեպտեմբերի 26, 2018


Այսօր կայացավ ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գա...

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մայիսի 15, 2018


Բոլորն էլ հասկանում են, որ նախկին և ներկա իշխանությունների մեծ առճակատման փուլը դեռ առջևում է և գայթակղության քար կարող են դառն...

«Տիտանների» մենամարտը

«Տիտանների» մենամարտը

Մարտի 5, 2018


Այսօր Աժ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստին ներկա գտնվողներին հրաշալի հնարավորություն էր ընձեռնվել ...

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

Փետրվարի 16, 2018


Այսօր ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թոմվասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Պատճառն այն է, որ Թովմասյանն առա...

Կոստանյանի կուսակցական ապագան

Կոստանյանի կուսակցական ապագան

Հուլիսի 13, 2017


Նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը դարձել է լրատվական աստղ: Օր չկա, որ հարցազրույցներ չտա, կա...

Հայաստանի դեսպանատները` շնորհազրկվածների ապաստան

Հայաստանի դեսպանատները` շնորհազրկվածների ապաստան

Նոյեմբերի 28, 2016


Կարելի է նկատել, որ Հայաստանը նախկին պաշտոնյաներին դեսպան նշանակելու ավանդույթը փոխառել է Խորհրդային Միությունից: Վրաստանում դե...

Գեորգի Կուտոյանը` «Սասնա ծռերի» խթանիչ

Գեորգի Կուտոյանը` «Սասնա ծռերի» խթանիչ

Հուլիսի 24, 2016


«Սասնա ծռեր» ահաբեկչական խմբի անդամների վերջն սկսել է ուրվագծվել, արդեն կարելի է ասել, որ դրանց ոչ մի լավ բան չի սպասվում: Դրան...

Անպատասխան նամակի հետքերով

Անպատասխան նամակի հետքերով

Հուլիսի 7, 2016


Օրվա պաշտոնական լրահոսի անհետաքրքիր շղթայի մեջ մի լուր, այնուամենայնիվ, ուշադրություն գրավեց: Այստեղ խոսքն այն մասին էր, որ Մոս...

Հայկուշը, որ ուզում էր բռնել ոսկե ձկնիկին

Հայկուշը, որ ուզում էր բռնել ոսկե ձկնիկին

Մայիսի 25, 2016
1

Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հայկուշ Բաղդասարյանը Իջևան-Դիլիջան ավտոմայրուղուն հարակից գտնվող «Ոսկե ձկնիկ» կոչվող նորաբաց ռես...

Արա Աբրահամյանի գանգուղեղային վնասվածքների անխուսափելիության առիթով

Արա Աբրահամյանի գանգուղեղային վնասվածքների անխուսափելիության առիթով

Հոկտեմբերի 19, 2015
2

Հայաստանում ընդդիմադիր ավանդույթներն ավելի քան 20 տարվա պատմություն ունեն։ Ընդդիմության օբյեկտիվ պահանջն այստեղ ի հայտ եկավ այն...

Նախագահ Սարգսյանը հրաժարվել է փոխանակել Պերմյակովին Կոստանյանի հետ

Նախագահ Սարգսյանը հրաժարվել է փոխանակել Պերմյակովին Կոստանյանի հետ

Հունիսի 3, 2015
1

Այժմ որևէ կապ, որևէ գործնական հարաբերություն չկա ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև: Չայկան սկզբունքային մարդ է և վիրավորված է հայ...

Չայկային` շախմատ, Կոստանյանին` օղի

Չայկային` շախմատ, Կոստանյանին` օղի

Ապրիլի 15, 2015


Այսօր Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի շենքի մոտ քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիա անցկացրեցին: Ակտիվիստների պահանջ...

Քաղաքակրթությունների բախում

Քաղաքակրթությունների բախում

Մարտի 19, 2015
1

Մենք հակված ենք այն կարծիքին, որ երկրում յուրաքանչյուր երևույթի, ցանկացած բացասական դեպքի համար պատասխանատու է պետության առաջին...

Կոստանյան, դու դեմք ես, դեմք

Կոստանյան, դու դեմք ես, դեմք

Մարտի 10, 2015
1

«Իմ կենսագրության մեջ թե՛ պաշտոնական, թե՛ զուտ անձնական հարթության մեջ երբևէ չի եղել մի դեպք, որ ես որևէ խոստում տամ ու չկատարե...

Տղամարդ Կոստանյանը կին Փոստանջյան չարժե

Տղամարդ Կոստանյանը կին Փոստանջյան չարժե

Մարտի 3, 2015
2

Այսօր հրապարակվեց այն նամակի պատասխանը, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն հղել էր ՌԴ նախագահ Վլ...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Ու կրկին Սորոսը
Հունիսի 20, 2019


Ու կրկին Սորոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ