Սովորական խայտառակություն

ՕՐՕ-ն անցած պատմություն է

Մայիսի 27, 2017
ՕՐՕ-ն անցած պատմություն է

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով խորհրդարանական ընտրություններից հետո մի առ ժամանակ երկրից հեռացել ու ապաստանել էր Միացյալ Նահանգներում, այնտեղ վերալիցքավորվեց, վերադարձավ Երևան ու հայտատարեց, որ կուսակցությունը գնալու է խոշորացման: Խոշորացումը Րաֆֆին այսպես է հասկանում. բոլոր ընդդիմադիր ուժերը պիտի գան, համախմբվեն իր շուրջը, որ նա էլ կարողանա արտախորհրդարանական մեծ շարժում ձևավորել և լծվել պայքարին:


Հովհաննիսյանի գաղափարը գրեթե բոլորն անլուրջ են համարում տարբեր պատճառներով: Առանձնապես հավատ չի ներշնչում այն հեռանկարը, թե հնարավոր է մեկ կուսակցություն դառնալու առաջարկ անել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի գործընկերներին: Ու թեև այժմ տեղեկություններ են տարածվում, որ մինչ համագումար հրավիրելը Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ է ունենում Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի հետ, սակայն վերջիններս հիմնական հարցի մասին դեռևս խոսում են շատ հպանցիկ: Իսկ դա միանգամայն իրատեսական է:


Րաֆֆին առ այսօր չկարողացավ հասկանալ մի պարզագույն ճշմարտություն. ոչ Օսկանյանը, ոչ Օհանյանը երբևէ չեն վարվի այնպես, ինչպես Հովհաննիսյանն է ցանկանում: Օսկանյանի քաղաքական ուժը ղեկավարվում է այլ կենտրոնից և միանգամայն այլ նպատակներ է հետապնդում: Սեյրան Օհանյանն էլ իր հերթին բոլորովին այլ ծրագրեր ունի և նրա հեռանկարում չկա Րաֆֆիի կերպարանքը: Երկուսի համար էլ ընտրությունները սոսկ անցողիկ փուլ էին, և այդ փուլում առկա անհրաժեշտությունը նրանց ստիպեց միավորվել: Հիմա, երբ ամեն բան արդեն թիկունքում է, եռյակից յուրաքանչյուրն իր ճանապարհն է գնալու ու փոքր է հավանականությունը, թե նրանց շահերը վերստին կխաչվեն: Մինչդեռ Րաֆֆին, ով այնքան չի եղել Հայաստանում, որ արդեն կորցրել է իրականության զգացողությունը, շարունակում է զբաղվել ինքնախաբեությամբ և դեռ հավատում է, թե ինքն իրենից այնքան մեծ արժեք է ներկայացնում, որ կարող է եղանակ ստեղծել ու պայմաններ թելադրել: Իսկ եթե Օսկանյանն ու Օհանյանն այս օրերին դեռ գնում են նրա հետ մասնավոր հանդիպումների, ապա միայն այն բանի համար, որ չվիրավորեն երեկվա գործընկերոջը: Ինչպես ասում են, զուտ քաղաքավարությունից դրդված:






Դիտումների քանակ 142717


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Րաֆֆի Հովհաննիսյանը կոմիկ է

Րաֆֆի Հովհաննիսյանը կոմիկ է

Հունիսի 26, 2017


«Ժառանգություն» կուսակցության համագումարն էլ կայացավ: Հոգնած դեմքեր, հոգնած կարգախոսներ, հոգնած երազանքներ: Եվ հենց այստեղ էլ մ...

Ռիչարդ Միլսը կանդամակցի՞ «Ժառանգությանը»

Ռիչարդ Միլսը կանդամակցի՞ «Ժառանգությանը»

Հունիսի 23, 2017


«Ժառանգոււթյուն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն այս օրերին հավելյալ ակտիվության տպավորություն է ուզում գործել ...

Կհավաքվեն հավաքվելու համար

Կհավաքվեն հավաքվելու համար

Հունիսի 21, 2017


Հունիսի 25-ին կայանալու է «Ժառանգություն» կուսակցության համագումարը։ Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեծ ցանկություն...

Րաֆֆին Արմենին տաքսիստ դարձրեց

Րաֆֆին Արմենին տաքսիստ դարձրեց

Հունիսի 20, 2017


«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի անհեռատես գործունեությունը շատերին ոչ միայն հիասթափության դուռը հասցր...

Րաֆֆին մի բան է, որին տանում են

Րաֆֆին մի բան է, որին տանում են

Հունիսի 13, 2017


«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ամեն օր հայտարարում է, թե ինքը հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքակ...

Րաֆֆիի համար արդեն աշուն է

Րաֆֆիի համար արդեն աշուն է

Հունիսի 7, 2017


«Ժառանգություն» կուսակցության նախագահ, «ՕՐՕ» դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը հունիսի 5-ին հայտարարել էր, որ ցանկանում է համագ...

ՕՐՕ ճահիճը

ՕՐՕ ճահիճը

Հունիսի 3, 2017


Հայաստանի հետընտրական քաղաքական միջավայրում անշարժության վիճակ է ձևավորվում, և նախնական տպավորություններով այն կարող է շարունակ...

Արյուն թափելը մնում է օրակարգում

Արյուն թափելը մնում է օրակարգում

Մայիսի 25, 2017


Երբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին հարցնում են, թե ինչու Ազգային ժողովի ընտրություններից հետո հետը...

Քաղաքական թոշակառուների գզվռտոցը

Քաղաքական թոշակառուների գզվռտոցը

Մայիսի 24, 2017


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հետընտրական լեթարգիայից արթնանալուն պես սկսել է խոսել պայքարը շարուն...

Րաֆֆի Հովհաննիսյանը կաղում է երկու ոտքից

Րաֆֆի Հովհաննիսյանը կաղում է երկու ոտքից

Մայիսի 23, 2017


Ասում էին` Րաֆֆի Հովհաննիսյան այլևս չկա: Բայց արի տես, որ կա. նրան տեսնող ու նույնիսկ լսող է եղել: Ու Րաֆֆին սեփական ձայնով իր ...

Հեղափոխական ռոմանտիկայի մահը

Հեղափոխական ռոմանտիկայի մահը

Մայիսի 10, 2017


ԱԺ ընտրություններից հետո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի գրասենյակը մեռավ, անդամները ցրվեցին, բոլոր հետքերը ջնջվեցին, և հիմա ա...

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Մայիսի 3, 2017


«Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, ՕՐՕ դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Ռազմիկ Պետրոսյանը մտամոլոր է: Նախկինում ի...

Սեյրան Օհանյանի մայիսի 1-ը

Սեյրան Օհանյանի մայիսի 1-ը

Մայիսի 1, 2017


ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը երկարատև լռությունից հետո Աշխատավորն...

Ով է գրում ՕՐՕ-ի հայտարարությունները

Ով է գրում ՕՐՕ-ի հայտարարությունները

Ապրիլի 15, 2017


Այսօր «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը նորից հայտարարություն էր տարածել: Խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումից...

ՕՐՕ-ն զինված է և շատ վտանգավոր

ՕՐՕ-ն զինված է և շատ վտանգավոր

Ապրիլի 12, 2017


Շատերն են հիշում, որ նախընտրական շրջանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մի շարք ներկայացուցիչներ բացահայտ սպառնում էին, որ ե...

Զառա - Րաֆֆի. նոր սիրավեպ

Զառա - Րաֆֆի. նոր սիրավեպ

Ապրիլի 11, 2017


Այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում հիշեցնելով, որ իր ղեկավարած ուժը Երևանի...

Ո՞ւր գնա Սեյրան Օհանյանը

Ո՞ւր գնա Սեյրան Օհանյանը

Ապրիլի 11, 2017


Մինչ բոլորը կռահումներ ու ենթադրություններ են անում այն մասին, թե ինչպես կդասավորվի ՕՐՕ դաշինքի ճակատագիրն ընտրություններից հետ...

Նիկոլն ու ՕՐՕ-ն պատերազմում են

Նիկոլն ու ՕՐՕ-ն պատերազմում են

Ապրիլի 6, 2017


Խորհրդարանական ընտրություններում պարտություն կրած ՕՐՕ դաշինքը եթե նույնիսկ հոգու խորքում հաշտվել է իր ձախողման հետ, ապա ընդհանո...

Սեյրան Օհանյանը հիմա էլ Շերլոկ Հոլմսն է

Սեյրան Օհանյանը հիմա էլ Շերլոկ Հոլմսն է

Ապրիլի 4, 2017


Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության և իր մասնագետների անմիջական մասնակց...

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Ապրիլի 4, 2017


Այսօր դեռ ոչ մի լրագրողի չի հաջողվել կապ հաստատել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներից որևէ մեկի հետ: Նրանք բոլորը կարծե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
3 միլիոն՝ հանած 48
Հունիսի 28, 2017


3 միլիոն՝ հանած 48

Գժություն ՄԱԿ-ում
Հունիսի 3, 2017


Գժություն ՄԱԿ-ում

ՕՐՕ ճահիճը
Հունիսի 3, 2017


ՕՐՕ ճահիճը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ