Սովորական խայտառակություն

Բաբլոյանն այդ մասին չի խոսի

Մայիսի 27, 2017
Բաբլոյանն այդ մասին չի խոսի

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն իր նորամուտը նշանավորեց հեղափոխական որոշմամբ: Նա անակնկալի եկավ, երբ պարզեց, որ ինքը 24 խորհրդական և օգնական է ունենալու: Եվ քանի որ մասամբ անփորձ է, մասամբ էլ չի պատկերացնում հետևանքները, որոշեց մի հարվածով ազատվել այդ ավելորդ բեռից` թողնելով ընդամեը 6 հոգու: Բաբլոյանին հավանաբար արդեն տեղեկացրել են, որ կրճատման տակ ընկածները պատահական մարդիկ չեն, գրեթե բոլորն էլ պատգամավորների, պաշտոնյաների զավակներ ու ազգականներ են, որոնք վստահաբար խորհրդարանում են հայտնվել ոչ իրենց գիտելիքների կամ հմտությունների շնորհիվ, այդ իսկ պատճառով էլ նրանցից ձերբազատվելն այդքան հեշտ չի լինելու:


Թե ինչպես է ԱԺ նորանշանակ նախագահը պատրաստվում դիմակայել սպասվելիք հարվածներին, սա խնդրի մի կողմն է: Մտահոգիչն այն է, որ Բաբլոյանը չի էլ փորձի պարզել, թե որտեղի՞ց հայտնվեցին այդ 24-ը, ի՞նչ միջոցների հաշվին ուռճացվեց աշխատակազմը, ինչքա՞ն է եղել օգնականների, խորհրդականների, ռեֆերենտների աշխատանքային արդյունավետության աստիճանը և, ի վերջո, ովքե՞ր են դրա համար մեղավոր:


24 ձրիակերի նոր նախագահը ժառանգություն է ստացել իր նախորդից` Գալուստ Սահակյանից: Եվ սա դեռ ընդամենը ԱԺ նախագահի շրջապատն է: Թե ամբողջ խորհրդարանում քանի հորինովի պաշտոն ու հաստիք կա, Բաբլոյանը նոր պիտի պարզի: Իսկ շարքային քաղաքացիները առայժմ հետևում են այս գործընթացներին, դիտում են, թե կառավարությունն իր հերթին քանի-քանի կեղծ, արհեստածին, հավելյալ հիմնարկ ու աշխատատեղ է փակում և ամեն անգամ զարմանում են, թե ինչո՞ւ գոնե մեկ հոգի չի պատժվում այդ անտեղի շռայլության, երկրի սուղ միջոցները վատնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու համար, որովհետև օպտիմալացումը պիտի ենթադրեր նաև հոռի երևույթները ծնող պատճառների չեզոքացում: Բայց հենց հարցը հասնում է դրան, իջնում է խորը լռություն:






Դիտումների քանակ 144102


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր առավոտյան պաշտոնական տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եռօրյա աշխատանք...

Արա Բաբլոյան. նախի՞ր, թե՞ կուսակցություն

Արա Բաբլոյան. նախի՞ր, թե՞ կուսակցություն

Սեպտեմբերի 1, 2017


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյնանը ՀՀԿ եզակի նորմալ մարդկանցից է, որը կյանքում, մինչև քաղաքականություն գալը, լուրջ գործեր է ...

Աշոտյանը` Բաբլոյանի տարածքում

Աշոտյանը` Բաբլոյանի տարածքում

Հուլիսի 18, 2017


Մի ամբողջ օր է` համացանցն ու լրատվական կայքերը հեղեղված են նյութերով, որոնք պատմում են այն մասին, թե ինչպես է Ռուսաստանում գտնվ...

Մի ձեռքը կտրում է, մյուսը` կարկատում

Մի ձեռքը կտրում է, մյուսը` կարկատում

Հունիսի 12, 2017


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր հպարտորեն հայտարարում էր, որ հանձնարարական է տվել ԱԺ-ում օպտիմալացում իրականացնել: Ի...

Ճնճղուկների ծլվլոցը հակապետական է

Ճնճղուկների ծլվլոցը հակապետական է

Մայիսի 24, 2017


Հայաստանյան քաղաքական գործիչների համար համացանցն ու սոցիալական էջերը կառափնարանի պես մի բան են: Որքան էլ նրանք հրամայական պահան...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մեր զորքերը` տիեզերքում
Հոկտեմբերի 23, 2017


Մեր զորքերը` տիեզերքում

Նահանջ առանց ղեկի
Հոկտեմբերի 23, 2017


Նահանջ առանց ղեկի

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Եվ մի տիկին` ԱՄՆ-ից
Հոկտեմբերի 10, 2017


Եվ մի տիկին` ԱՄՆ-ից

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ