Սովորական խայտառակություն

Սև հովազի սուտի կյանքը

Մայիսի 27, 2017
Սև հովազի սուտի կյանքը

Եթե նախկին ԲՀԿ–ական պատգամավոր, «Սև հովազ» ազատամարտիկների ՀԿ–ի նախագահ Ռուստամ Գասպարյանին հարցնեն, թե վերջին տարիների ընթացքում նա ինչ է արել և ով է եղել, հավանաբար, ինքն էլ կդժվարանա այս պարզ հարցին ամբողջական պատասխան տալ: Կար ժամանակ, երբ Գասպարյանն իրեն երևակայում էր ԲՀԿ-ի հարվածային ուժերի հրամանատար, թեև մինչև վերջ էլ չընկալեց` ո՞ւմ պիտի հարվածեր, ինչի՞ համար պիտի հարվածեր: Այնուհետև ընդդիմադիրի գունավորմամբ հովազը մի գիշերվա մեջ դարձավ իշխանամետ և այս անգամ հայտարարեց, թե ինքը ՀՀԿ նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանի` ՄԱՊ–ի Ալիկի շահերի պաշտպանն է: Բայց այստեղ էլ ակնկալիքները չարդարացան. Ալիկը մանդատ չստացավ: Եվ այդ ժամանակ Ռուստամ Գասպարյանը թաղվեց անթափանց հուսահատության մեջ:


Ասում են, մինչև հատակ իջած մարդը վերագնահատում է իր կյանքը և երբեմն-երբեմն նաև խելացի հետություններ է կատարում դրանից: Եվ հիմա հերթը «Սև հովազինն» է, ով իր անցած ուղղու մասին կարող ասել, թե սուտի-մուտի դրոշակ ծեծելով, կուրծք ծեծելով կամ էլ պլակատ պահելով բան դուրս չի գա: «Ես լուրջ բան որևիցե մեկի կողմից որևիցե մի տեղ չեմ տեսնում»,- պնդում է Գասպարյանը` տեսակետ հայտնելով նրանց մասին, որոնց հետ մի ժամանակ ճանապարհ էր անցնում: Իսկ հետո հավելում է. «Որևիցե ձևով քաղաքական ընդվզումներին չեմ միանա, քանի որ բազմիցս, տարիներ շարունակ եղել եմ էդտեղ ու զգացել եմ, որ սուտ է ամեն ինչ»:


Փատորեն վրա հասավ անկեղծության պահը, և «Սև հովազ» Ռուստամ Գասպարյանը խոստովանեց, որ մինչ օրս սուտ կյանքով է ապրել, որովհետև իր համար պարզել է, որ բոլորն էլ իրենց շահերն են հետապնդում ու վերջում ներքևի տղաները մնում են կոտրած տաշտակի առջև: Բայց քանի որ Գասպարյանը դեռ հիշում է տաշտակների մասին և երազում է լինել դրանց շրջակայքում, հազիվ թե հիմքեր կան ասելու, որ նա դասեր է քաղել անցյալից:






Դիտումների քանակ 112984


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ռուստամ Գասպարյանի ուրույն կարծիքը Հայրենիքի մասին

Ռուստամ Գասպարյանի ուրույն կարծիքը Հայրենիքի մասին

Մայիսի 25, 2016


ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, որոշ վերապահումով, կրկնեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի՝ «ամայի» և...

Եվս մեկ հաղթանակ հայ ժողովուրդը չի մարսի

Եվս մեկ հաղթանակ հայ ժողովուրդը չի մարսի

Սեպտեմբերի 11, 2015


Նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը հայտարարել է, որ որոշել է լքել «Ազատամարտիկների դաշինք» հասարակական կազմակերպությունը: Մինչև...

Ռուստամն էլ գունափոխվեց

Ռուստամն էլ գունափոխվեց

Սեպտեմբերի 4, 2015


Դեռ շաբաթներ առաջ ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի հիմնադրած «Ազատամարտիկների դաշինքը» դեմ էր արտահայտվել սահմանադրական փոփոխու...

ԲՀԿ լավ տղերքը` նախագահի ոտքերի տակ

ԲՀԿ լավ տղերքը` նախագահի ոտքերի տակ

Հուլիսի 27, 2015


Իհարկե, այս լուրն ուրախացնում է, քանզի նախագահ Սարգսյանն աղբաման է ուղարկել ԲՀԿ վեցնյակին: Հենց սրան էին դրանք արժանի: Բայց մի ...

Ռուստամ Գասպարյանը սիրում է մի բանից կախվել

Ռուստամ Գասպարյանը սիրում է մի բանից կախվել

Հուլիսի 3, 2015


Օրինակ, անձնապես նա մշապես կախված է եղել սրանից-նրանից: Դեռ բոլորովին վերջերս նա բավականին հաջող կախ էր ընկել Գագիկ Ծառուկյանից...

Քո թանկագին խաթեր համար

Քո թանկագին խաթեր համար

Մարտի 24, 2015
1

Նախկին ԲՀԿ-ական, պատգամավոր Ռուստամ Գասպարյանին շարունակում է հանգիստ չտալ իր անորոշ, չպատճառաբանված կարգավիճակը: Հանգիստ չեն տ...

Վճարովի հայրենասերներն անփող են մնացել

Վճարովի հայրենասերներն անփող են մնացել

Մարտի 11, 2015


Քանի-քանիսի գործին «վայիս եղավ» Գագիկ Ծառուկյանը` քաղաքական դաշտը լքելով: Քանի-քանիսն են հիմա դատարկ տաշտակի առաջ նստած ողբում ...

«Սև հովազը» դարձավ բ… նապաստակ

«Սև հովազը» դարձավ բ… նապաստակ

Մարտի 3, 2015


ԲՀԿ խմբակցությունը Ազգային ժողովում ազգային, տիեզերական և սովորական խայտառակությունների մի հավաքածու էր: Մինչև Ծառուկյանի կապիտ...

ԲՀԿ-ի Բարդուղիմեոսյան գիշերը

ԲՀԿ-ի Բարդուղիմեոսյան գիշերը

Փետրվարի 17, 2015


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների համար այս գիշերը ծանր եղավ: Անընդհատ տեղեկություններ էին հաղորդվում, որ մի շարք հար...

Երկրապահից մինչև զուգարանի թուղթ

Երկրապահից մինչև զուգարանի թուղթ

Նոյեմբերի 8, 2014


Տարանջատված երկարապահների երկու թևերը, կամ, ինչպես այժմ ընդունված է ասել` ՀՀԿ–ի երկրապահն ու ԲՀԿ– ի երկրապահը անցել են բացահայտ...

«Սև հովազի» ինքնուրույն թռի՞չք, թե՞ ինքնապահպանման բնազդ

«Սև հովազի» ինքնուրույն թռի՞չք, թե՞ ինքնապահպանման բնազդ

Սեպտեմբերի 14, 2014
6

ԲՀԿ-ին իսկապես ծանր օրեր են սպասում, այնքան ծանր, որ նույնիսկ այս կուսակցության ամենազոր առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կկորանա այդ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Վերջը գլխի ընկան
Հուլիսի 27, 2017


Վերջը գլխի ընկան

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ