Ազգային խայտառակություն

Սյունիքի մարզպետին օդում տեսնող է եղել

Մայիսի 22, 2017
Սյունիքի մարզպետին օդում տեսնող է եղել

Այսօր պաշտոնական լրատվություն տարածվեց այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է 2017թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) գործընկեր երկրներին նոր սպառազինություն մատակարարել, այդ թվում՝ ուղղաթիռներ: Հայաստանը նույնպես կստանա իր բաժին ավիացիոն տեխնիկան: Սա լավ նորություն է, քանի որ մեր երկիրը օդուժի առումով, մեղմ ասած, կաղում է: Թե ռազմական, թե քաղաքացիական նշանակության օդանավերի և ուղղաթիռների պակասը ուղղակիորեն կարող է անդրադառնալ ինչպես պաշտպանունակության, այնպես էլ տնտեսության վիճակի վրա:


Տրամադրող կողմն այս բանը կարծես թե գիտակցում է: Իսկ ընդունող կողմը նույնպե՞ս ունի հավասարաչափ գիտակցություն, որովհետև եթե ռուսները հանկարծ չծուլանան և հետաքրքրվեն, թե Հայաստանում ուղղաթիռներն ինչ նպատակների են ծառայեցվում, գուցե և հրաժարվեն իրենց մտադրությունից: Օրինակ, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շարունակում է իրեն երկնքի ու երկրի տիրակալ զգալ և Կապանից Երևան աշխատանքային ուղևորություններ է կատարում գերազանցապես ուղղաթիռով։ Մոտ 10 օր առաջ նա հերթական անգամ ուղղաթիռով եկել է Երևան ու վերադարձել, ընդ որում ուղղաթիռը 2 օր էլ մնացել է Կապանում, որտեղ սա նոր հումորի թեմա է դարձել. ծնողները երեխաներին հորդորում են ինքնաթիռ քշել սովորել, այլ ոչ թե ավտոմեքենա։


Ծնողների դիտարկումը միանգամայն տեղին է: Այստեղ հավանաբար դեռ հիշում են, որ կառավարությունը խնայողության և օպտիմալացման ծրագրերի շրջանակներում հարյուրավոր ծառայողական մեքենաներ էր կրճատում, որ կարողանա բյուջեում մի քանի դրամ ավել ունենալ: Իսկ Սյունիքի մարզպետն այդ գործընթացը յուրովի է հասկացել: Նա ավտոմեքենան կխնայի ու կերթևեկի ուղղաթիռով: Այդպես ավելի հարմար է, հեշտ, հաճելի և, որ կարևոր է, ճոխ: Ասենք, որ մեզ համար էլ են մարզպետի ուղղաթիռային հաճույքները ցանկալի, քանզի նա կարող է և նախընտրությունը տալ օդանավին: Այդ դեպքում վարչապետը ստիպված պիտի լինի խնայողության նոր տեսություն մշակել` ապացուցելու, որ օդանավը խնայողական ծառայողական տրանսպորտ է: Բայց կհաջողվի՞ դա նրան:






Դիտումների քանակ 52586


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անդամատոմսն ավելին արժե, քան մարդը

Անդամատոմսն ավելին արժե, քան մարդը

Հունիսի 2, 2018


Պաշտոնաթողությունների և նշանակումների շքերթի ավարտը դեռ չի երևում: Այս իմաստով երեկ ևս նշանավոր օր էր. գործադիր մարմնի նիստում ...

Հայաստանի նոր բդեշխները

Հայաստանի նոր բդեշխները

Մայիսի 30, 2018


Արդեն կարելի է անսխալ ասել, որ Հայաստանի մարզպետները, գրեթե բոլոր մարզպետները հրաժեշտ կտան, և նրանց կգան փոխարինելու նորերը: Այ...

Զարուհին նպաստել է ավտորիտար ռեժիմի կայացմանը

Զարուհին նպաստել է ավտորիտար ռեժիմի կայացմանը

Նոյեմբերի 15, 2017


Այս տարվա նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ավարտից 10 օր հետո միայն «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հիշել է, որ նման ի...

Հայրենասիրական խորոված «Շարմ Հոլդինգից»

Հայրենասիրական խորոված «Շարմ Հոլդինգից»

Հոկտեմբերի 9, 2017


Մեր երկրում առաջին անգամ նշեցին Սպարապետի օրը: Պետք է կարծել, որ այն նվիրված է բոլոր զորավարներին, թեև հիմնական արարողությունը ...

Ինչու են հիվանդանում մեր պաշտոնյաները

Ինչու են հիվանդանում մեր պաշտոնյաները

Սեպտեմբերի 8, 2017


Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադոնցը, որի առողջությանը հազարավոր քաղաքացիներ կնախանձեին, այսօր դիմում է գրել և հրաժարվել է իր պաշտոն...

Ազնավուրի ճնշումը և Ալթունյանի հոգսերը

Ազնավուրի ճնշումը և Ալթունյանի հոգսերը

Հունիսի 2, 2017


Արդեն մի քանի օր է` Հայաստանում է գտնվում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, և մեր երկրում նրան ոչ միայն մեծարում են, այլև ի...

Երկնից իջած մարզպետը

Երկնից իջած մարզպետը

Հոկտեմբերի 12, 2016


Մեր բարձրաստիճան պաշտոնյաների տարատեսակ նախասիրություններին ու քմահաճույքներին քիչ թե շատ ծանոթ ենք: Սովորաբար դրանք երևակայութ...

Աղուհացը և ստամոքսահյութի արտադրությունը

Աղուհացը և ստամոքսահյութի արտադրությունը

Հոկտեմբերի 10, 2016


Երբ ժամանակին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին աշխատանքից ազատեցին ու հետո նորից նշանակեցին, նրան մարզի սահմանների մոտ տեղաց...

Լիսկան ուզում է թռնե՞լ

Լիսկան ուզում է թռնե՞լ

Հուլիսի 2, 2016
2

Արդեն տևական ժամանակ է` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Հայաստանում չէ: Ասում են, թե նա բուժում է ստանում Գերմանիայում: Մինչ...

Զգուշացեք փուչիկներից

Զգուշացեք փուչիկներից

Հունվարի 15, 2016


Սյունիքի մարզի Գորիս քաղաքում երեկ՝ հունվարի 14-ին, 3-ամյա երեխա է մահացել, հաղորդում է NEWS.am-ը: Գորիսի բժշկական կենտրոնում ա...

Փողը գազ դարձավ, ցնդեց

Փողը գազ դարձավ, ցնդեց

Սեպտեմբերի 12, 2015


Ամեն տարի հսկայական գումարներ են մուտք գործում մեր երկիր՝ զանազան դրամաշնորհների տեսքով: Դրանք տրամադրվում են ինչպես միջազգային...

Տղերքն էլի մնալու են դոզայի տակ

Տղերքն էլի մնալու են դոզայի տակ

Ապրիլի 29, 2015
1

Ժամանակ առ ժամանակ կառավարությունը զանազան ընկերությունների արտոնում է ներկրել թմրամիջոցներ ու հոգեմետ նյութեր: Ամեն անգամ դրան...

Նախագահն ու վարչապետը մարեցին Լիսկայի օջախը

Նախագահն ու վարչապետը մարեցին Լիսկայի օջախը

Հունվարի 30, 2015
1

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը նամակ է ուղարկել ՀՀ նախագահի, կառավարության և արդարադատության նախարարության աշխատակազմեր,...

Սուրիկ Խաչատրյանը` ֆատալիստն ու Ձմեռ Պապին

Սուրիկ Խաչատրյանը` ֆատալիստն ու Ձմեռ Պապին

Դեկտեմբերի 26, 2014
2

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իրավունք ունի երկրի, ժողովրդի, անհատների ու իրադարձությունների մասին սեփական կանխատեսումներ ...

Լիսկան հիմա էլ տերտեր է ծեծում

Լիսկան հիմա էլ տերտեր է ծեծում

Նոյեմբերի 11, 2014
14

Հիշու՞մ եք «Սարոյան եղբայրներ» ֆիլմի հայտնի դրվագը, որտեղ հերոսն իր եղբորն ասում էր. «Երնեկ քեզ, ոչ պապ ես սպանել, ոչ տերտեր, ...

Սպառումը, անսպառը և սպառնալին

Սպառումը, անսպառը և սպառնալին

Սեպտեմբերի 8, 2014


Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի պաշտոնաթողությունց անմիջապես հետո լրատվական դաշտը հեղեղվեց այդ աթոռի հնարավոր հավակնորդների անո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ