Տիեզերական խայտառակություն

Նշմարվում է Գարեգին Նժդեհի ժառանգների և հայ գողերի նոր համագործակցություն

Մայիսի 21, 2017
Նշմարվում է Գարեգին Նժդեհի ժառանգների և հայ գողերի նոր համագործակցություն

Ջհանգիր Լֆիկյան


Գարեգին Նժդեհի եղբոր դուստրը` Էմմա Սահակյանը, դժգոհ է Հայաստանից: Հակառակ դեպքում հինգ տարի շարունակ բողոքի ակցիաներ չէր անցկացնի ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Անտեղյակներին տեղեկացնենք, որ 80-ամյա կինը բողոքում է այն բանի համար, որ իրենից խլել են  իր բնակարանը, իսկ պետությունը ոչ մի բան չի անում արդարությունը վերականգնելու համար:


Այստեղ սիմվոլիզմ ենք նկատում: Բանն այն է, որ անձամբ Գարեգին Նժդեհին երբեք չի հետաքրքրել իր ընտանիքը, նա չի էլ ճանաչել իր երեխային: Արդի նժդեհականներն այս կապակցությամբ ասում են, թե իբր Նժդեհն էնքան զբաղված է եղել ազգի գործերով, էնքան էներգիա է ծախսել ազգային հարցերի վրա, որ իր անձնականի համար ժամանակ և ուժ չի ունեցել: Եվ զարմանալի չէ, որ այսօրվա իշխանությունը, որը որդեգրել է Նժդեհի ուսմունքը որպես իր պաշտոնական գաղափարախոսություն, անտարբեր է նրա զարմիկի դառը ճակատագրի հանդեպ, քանզի ուղղակի ժամանակ չունի դրանով զբաղվելու: Թե՛ Աշոտյանը, թե՛ Շարմազանովը, թե՛ Արփինեն, թե՛ Տարոնը, թե՛ Լֆիկը, թե՛ Փուչիկ Կարենը, թե՛ ավելի հին նժդեհականները` վարչապետի և նախագահի գլխավորությամբ, այնքան են զբաղված Հայաստանի ներկայով ու անցյալով (Հայաստանի ապագայով ոչ ոք չի զբաղվում, սա հակասում է ազգային իշխանության էությանն ու ոգուն), որ իսկապես ի վիճակի չեն, ֆիզիկապես ու հոգեպես, վերջնական լուծում տալ այս դժբախտ կնոջ տառապանքներին:


Բայց այստեղ, սիմվոլիզմից զատ, նաև կյանքի պրոզա ենք նկատում: Բանն այն է, որ Գարեգին Նժդեհի եղբոր դուստրը տուժել է ոչ թե ինչ-որ մեկից, այլ սեփական քրոջ դուստրից, որն էլ, ըստ նրա, զավթել է իր բնակարանն ու վտարել նրան այնտեղից: Պարզ է, որ եթե չլիներ այդ հանգամանքը, նախագահ Սարգսյանն անմիջապես կվերականգներ արդարությունը: Բայց խրվել Նժդեհի զարմիկի ու թոռան ներազգային քաշքշուկների մեջ, մեղմ ասած, սոլիդ չէ և անհարմար է: Եվ դա է պատճառը, որ հինգ տարի շարունակ Էմմա Սահակյանը պայքարում է իր իրավունքների վերականգնման համար և առ այսօր չի հասել հաջողության: Եվ չի էլ հասնի:


Սակայն տարեց տիկինն ունի փրկության տարբերակ: Բանն այն է, որ Գարեգին Նժդեհը չափազանց շատ հարգված է գողական աշխարհում: Հանուն Նժդեհի ժամանակին իր գողական կարիերային վերջ տվեց գող Ասոն (աշխարհիկ կյանքում` Ասատուր Պետրոսյան), որը Լենինականում կառուցեց Նժդեհի հիանալի արձանը և այդ պատճառով հետագայում շնորհազրկվեց, քանզի ոչ մեկի արձանի բացմանը գողը, ըստ գողական օրենքի, իրավունք չունի կարմիր ժապավեն կտրել: Գող Ասոն դա արեց և տուժեց:


Հիմա հարցն այն է, որ տիկին Էմման կարող է դիմել արդի գողերին, ապացուցել նրանց իր ճիշտը, որից հետո գողերը միանշանակ կվերադարձնեն խլած բնակարանը: Եվ պետք է հուսալ, որ գողերը կանեն դա անշահախնդիր, այսինքն` չեն պահանջի իրենց հասանելիք կեսը: Թե ինչու առայսօր տիկին Էմմային մեկը չի հուշել այս մասին` հայտնի չէ: Բայց հուսանք, որ արդի նժդեհականները, ծանոթանալով այս նյութին, կգտնեն նրան հուշելու ձևը: Սպասենք և տեսնենք, թե ինչպիսին կլինի տիկին Էմմայի և մեր գողերի համագործակցության արդյունքը (եթե, իհարկե, նման բան տեղի ունենա, որը չի կարող տեղի ունենալ, եթե Շարմազանովը, կամ Տարոնը, կամ Աշոտյանը տարեց կնոջը չհուշեն այս մասին, բայց մեկն էլ պիտի պարտադիր նրանց հուշի, որ դրանով` տիկին Էմմային հուշելով, նրանք գլխացավից են ազատում իրենց առաջնորդին` Սերժ Սարգսյանին: Մի խոսքով, հուսանք հուշելու արդյունքին, մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի գործ է` գողերի ցանկը կա, գողերն էլ, ի տարբերություն պետության, միշտ պատրաստ են մարտնչել յուրաքանչյուր անարդարության դեմ): 






Դիտումների քանակ 246923


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արմեն Ամիրյանին կհեռացնեն ՀՀԿ-ից

Արմեն Ամիրյանին կհեռացնեն ՀՀԿ-ից

Հունիսի 9, 2017


Կան բոլոր հիմքերն այն բանի համար, որ նորաթուխ ՀՀԿ-ական ու նախարար Արմեն Ամիրյանին հեռացնեն իշխանական կուսակցության շարքերից: Ճի...

ՀՀԿ-ն թշնամանում է Նժդեհի հետ

ՀՀԿ-ն թշնամանում է Նժդեհի հետ

Մայիսի 30, 2017


Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի` մայիսի 28-ին արտասանած մի միտք փորձանք է դարձել նրա գլխին: Հանրապետության տոնի ա...

Էդուարդ Շարմազանո՞վ, թե՞ Էդուարդ Նժդեհ

Էդուարդ Շարմազանո՞վ, թե՞ Էդուարդ Նժդեհ

Մայիսի 22, 2017


ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գլիտելիքների այնքան պաշար ունի, որ արդեն կարող է դասախոսել: Համենայն դեպս, նա ...

Տուժող թեկնածու պատգամավորը հավատարիմ մնաց գողականին

Տուժող թեկնածու պատգամավորը հավատարիմ մնաց գողականին

Մարտի 17, 2017


Տեղեկությունն այն մասին, որ այս գիշեր ծեծի էր ենթարկվել Աջափնյակում, թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգայի...

Գողականը` նախընտրական արշավի շարժիչ ուժ

Գողականը` նախընտրական արշավի շարժիչ ուժ

Մարտի 17, 2017


Բազմիցս գրել ենք, որ Հայաստանի քաղաքականությունից անհետացել է քաղաքականությունը, քանզի մեռել են գաղափարախոսությունները, իսկ առա...

Միտինգ մարդասպանների համար

Միտինգ մարդասպանների համար

Նոյեմբերի 21, 2016


«Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանությունների գործով բերման էին ենթարկվել քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանն ...

Արշալույս Փայտյանի նժդեհական իմպրովիզացիան

Արշալույս Փայտյանի նժդեհական իմպրովիզացիան

Նոյեմբերի 4, 2016


Պաշտոնաթող գնադապետ Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուրի) կողմից ստեղծվող նոր նախաձեռնությունը դեռ լույս աշխարհ չեկած արդեն իսկ ...

Ի՞նչ աղբյուրներ ունի հայ մամուլը գողերի աշխարհում

Ի՞նչ աղբյուրներ ունի հայ մամուլը գողերի աշխարհում

Հոկտեմբերի 19, 2016


Հայկական մամուլը գրում է ամեն ինչ և ամեն ինչի մասին, բայց, ցավոք, երբեմն գրում է այն բաների մասին, ինչից տեղյակ լինել ուղղակի չ...

Ե՞րբ վարչապետին կնժդեհացնեն

Ե՞րբ վարչապետին կնժդեհացնեն

Հոկտեմբերի 1, 2016


Նա կդառնա հանրապետական, մեր օրերի Գարեգին Նժդեհը, և ինչպես Նժդեհը նահանջի տեղ չունեցավ Բուլղարիայից և հանձնվեց ՆԿՎԴ-ին, այնպես ...

Մեր նժդեհական պատասխանը ռուսներին

Մեր նժդեհական պատասխանը ռուսներին

Հունիսի 21, 2016
1

Եթե իշխող կուսակցությունը Հայաստանում Հանրապետականն է, որի պաշտոնական գաղափարախոսությունը նժդեհականությունն է, ուրեմն երկրի բոլ...

Սպառնո՞ւմ է արդյոք ՀՀԿ-ին գող Ասոյի ճակատագիրը

Սպառնո՞ւմ է արդյոք ՀՀԿ-ին գող Ասոյի ճակատագիրը

Հունիսի 13, 2016


Գարեգին Նժդեհը ՀՀԿ-ի համար փորձություն դարձավ: Բայց քչերը գիտեն, որ սա Նժդեհի արձանի առաջին փորձությունն ու, ինչու ոչ, փորձանքը...

Շարմազանովն ասում է, որ մենք Արևմտյան Հայաստանից զրկվեցինք Նժդեհի շնորհիվ

Շարմազանովն ասում է, որ մենք Արևմտյան Հայաստանից զրկվեցինք Նժդեհի շնորհիվ...

Հունիսի 12, 2016
2

Ընդունենք մի պահ, որ Շարմազանովը լուրջ մարդ է կամ ընդհանրապես մարդ է և կարծիքի իրավունք ունի: Ըստ նրա, եթե չլիներ Նժդեհի լեգեոն...

Հայկական կոմպլեմենտարիզմի նոր մոդելն ի պաշտպանություն Գարեգին Նժդեհի

Հայկական կոմպլեմենտարիզմի նոր մոդելն ի պաշտպանություն Գարեգին Նժդեհի

Հունիսի 11, 2016


Երեկ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգե...

Խայտառակություն. Զախարովան դեմ է Գարեգին Նժդեհին, Շարմազանովը` կողմ

Խայտառակություն. Զախարովան դեմ է Գարեգին Նժդեհին, Շարմազանովը` կողմ

Հունիսի 11, 2016
2

Հայ կեղծ նժդեհականները, որոնք լիքն են` պրն Լֆիկից սկսած, վերջացրած պրն Լիսկայով, իսկական նժդեհականների խելքին ընկնելով, որոնց մ...

Դատապարտյալները ղեկավարում են քրեակատարողական հիմնարկները

Դատապարտյալները ղեկավարում են քրեակատարողական հիմնարկները

Հունիսի 2, 2016


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկն ահազանգել է ՔԿՀ-ում լարված վիճակի մասին: Նրա ասելով` դատապարտյալներ...

Գարեգին Նժդեհը փորձանք է դառնում հայերի գլխին

Գարեգին Նժդեհը փորձանք է դառնում հայերի գլխին

Մայիսի 31, 2016
3

Կարծես մեզ քիչ էր այն փաստը, որ հայ հանրությունը դժգոհ մնաց Գարեգին Նժդեհի հուշարձանից (գեղագիտական նկատառումներով), հիմա էլ պա...

Նժդեհն առանց կողմնակի անձանց

Նժդեհն առանց կողմնակի անձանց

Մայիսի 28, 2016


Այսօր Երևանի կենտրոնում տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի հուշարձանի բացման արարողությունը կամ, ինչպես այս օրերին էր ընդունված ասել, ...

Ղարաբաղը դարձնում են գողականի երկիր

Ղարաբաղը դարձնում են գողականի երկիր

Մայիսի 21, 2016
3

Այսուհետ հանցագործները՝ մարդասպան լինի կամ գող, հնարավորություն կունենան պատիժը կրել ոչ թե կալանավայրում, այլ Լեռնային Ղարաբաղո...

Գողականը վտանգավոր է ոստիկանների համար

Գողականը վտանգավոր է ոստիկանների համար

Մարտի 3, 2016


Տարիներ առաջ երջանկահիշատակ Տիգրան Սարգսյանը որոշեց ազատվել արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանից, որպեսզի «Գլաձորի» շրջանա...

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների խելքն ու միտքը գողականն է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների խելքն ու միտքը գողականն է...

Փետրվարի 26, 2016


Եթե կա օրենք, այն պետք է գործի: Եթե օրենքը չի գործում, այն աստիճանաբար մոռացվում է և սկզբում դե ֆակտո, հետո նաև դե յուրե վերանո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Վերջը գլխի ընկան
Հուլիսի 27, 2017


Վերջը գլխի ընկան

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ