Միջազգային խայտառակություն

Արժե՞ արդյոք, որ Ադրբեջանը փչացնի հարաբերությունները Վրաստանի հետ

Մայիսի 20, 2017
Արժե՞ արդյոք, որ Ադրբեջանը փչացնի հարաբերությունները Վրաստանի հետ

Զեյնալ Բայրամով (Բաքու)

 

Հայրենասիրությունն ամենակարևոր մարդկային զգացումներից մեկն է։ Միանգամայն բնական է, որ մարդիկ սիրում են ծնողներին, երեխաներին, սիրելիներին, ընկերներին, և այս ցանկը կարելի է դեռ երկար շարունակել։ Յուրաքանչյուր նորմալ մարդու համար այս շարքում անպայման պետք է գտնվի սերն առ Հայրենիք, առ հարազատ ժողովուրդ։ Բայց եթե այդ զգացումը ձեռք է բերում հիփերթրոֆացված ձևեր, այն շատ հեշտությամբ կարող է պլյուսը մինուսի փոխել։


Բոլորին է հասկանալի, թե ամբողջ աշխարհում ինչ բացասական արձագանք առաջացրեց գերտերության նախկին ղեկավարը՝ հավանաբար, ոչ այնքան մեծ խելքի տեր մեկը, ով իր երկիրն ու ժողովրդին անվանեց բացառիկ։ Արդյո՞ք սա հայրենիքի հանդեպ սիրո դրսևորում է։


Չէ՞ որ Ադոլֆ Հիտլերը նույնպես գերմանացիներին բացառիկ ժողովուրդ էր համարում և փորձում էր դա ապացուցել ողջ աշխարհին։ Թե դա ինչ նստեց գերմանացի ժողովրդի վրա՝ լավ հայտնի է բոլորին։


Վրաստանում էթնիկ բազմաթիվ ադրբեջանցիներ են ապրում, որոնք հանդիսանում են վրացական պետության քաղաքացիներ։ Բոլորին է հասկանալի, որ նրանք պետք է լայն կապեր ունենան իրենց պատմական հայրենիքի հետ, չկորցնեն իրենց ազգային ինքնությունը և օրգանապես ինտեգրվեն բնակության երկրի քաղաքացիական հասարակությունում։ Մանավանդ որ Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները պարզապես լավ չեն, այլ փաստացի դաշնակցային են։


Այդ հարաբերությունները կարծես թե հարկ է պահպանել և զարգացնել, բայց ահա վրացական «Քվիրիս պալիտրա» թերթն անդրադարձել է Վրաստանի էթնիկ փոքրամասնություններին, մասնավորապես՝ նրանց ներկայացուցիչների ուսուցման կազմակերպմանը։


Թերթը մտահոգություն է հայտնում այն առնչությամբ, որ այն բանի արդյունքում, որ Վրաստանի ազգային (ադրբեջանական և հայկական) հանրակրթական դպրոցների համար դասագրքեր չեն տպագրում մի շարք գիտաճյուղերի վերաբերյալ, դրանք որպես նվեր ստանում են Հայաստանից և Ադրբեջանից։ Թերթի համաձայն՝ իշխանություններն այս հարցում վտանգավոր անգործություն են ցուցաբերում, քանի որ ադրբեջանական դասագրքերն աղավաղում են տարածաշրջանի պատմությունը։


Ինչպես գրում է թերթը, ութերորդ դասարանի ադրբեջանական պատմության դասագրքում, մասնավորապես, ասվում է. «Վրացական և հայկական ավատատերերը Բյուզանդիայի միջնորդությամբ խաչակրաց արշավանքներ էին կազմակերպում սելջուկ-թուրքերի դեմ։ Պայքարի համար նրանք դաշն էին կնքել խաչակիրների հետ։ Այդպիսով, նրանք փորձում էին Կովկասից վտարել մուսուլմանական գործոնը և մասնատել ադրբեջանական հողերը։ 1120թ. Դավիթ IV-ը հարձակվեց Շիրվանի վրա, ավերեց Գաբալու քաղաքը և նրա շրջակայքը, խլեց ադրբեջանական հարստությունները և հեռացավ; 1122թ. Թբիլիսին անցավ վրացիների ձեռքը»։


...Միջին դարերի պատմության յոթերորդ դասարանի դասագրքերում Աքեմենյանների և Սասանյանների ողջ շրջանն է հայտարարված Ադրբեջանի պատմություն։


Ըստ այդ դասագրքի՝ Թբիլիսին ադրբեջանական քաղաք է. «Թիֆլիսը Առանի (այսօրվա Ադրբեջանի մաս) քաղաք էր։ Թեև այն ավելի փոքր էր, քան Բարդան կամ Դերբենտը, բայց բարգավաճում էր և հարստագույն քաղաք էր»։ Այս գլխում Բերդի, Դերբենտի, Բաքվի, Շեմախի և Թբիլիսիի օրինակով երեխաներին սովորեցնում են , թե ինչպիսին են եղել քաղաքները միջնադարում։


Ի՞նչ կարելի է ասել այս առիթով։


Հավանաբար, մնում է միայն նշել տարեթիվը, թե երբ են այդ դասագրքերի հեղինակների նախնիները փորել Կասպից ծովը, գետերի հուն բացել և գցել Կովկասյան լեռները։ Նման դասագրքերի հանդեպ ի՞նչ արձագանք պետք է սպասել Վրաստանում։


Ահա թե ինչ կարծիք է հայտնել վրաց պատմաբան, պրոֆեսոր Ջաբա Սամուշիան. «Ես ոչինչ չհասկացա պատմության այդ դասագրքերից։ Ի՞նչ են նրանք գրում, ի՞նչ են ուզում՝ ինձ համար հանելուկ մնաց։ Ադրբեջանը՝ որպես պետություն, երկիր, այն ժամանակ գոյություն չուներ։ Գրքում տրված է Իրանի, մուսուլմանական էմիրաթների, Աղվանքի, Շիրվանի և, մասամբ, Վրաստանի պատմությունը։ Եվ այդ ամենը հարմարեցվել է Ադրբեջանի պատմության անվան տակ... Զուտ գիտական տեսակետից դասագիրքը ոչ մի քննադատության չի դիմանում։ Դրանք լիովին քաղաքականացված դասագրքեր են, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն պատմագիտության հետ։ Հիշեցնեմ մեկ փաստ. 1919թ. Փարիզի կոնֆերանսում, որտեղ վճռվում էր նոր ձևավորված պետությունների (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան) սահմանների հարցը, ադրբեջանական կողմը պահանջեց ամբողջ Քվեմո Քարթլին, Մսխեթի մի մասը և Աջարիան մտցնել Ադրբեջանի կազմի մեջ և իրեն ճանաչել այդ սահմաններով։ Այնինչ, այսօրվա Ադրբեջանը նահանգ է Հյուսիսային Իրանի տարածքում, պատմական Ատրպատականը, որը մտնում է Իրանի կազմի մեջ...»։


«Ինչպե՞ս կարելի է Վրաստանի դպրոցներում երեխաներին ուսուցանել այս դասագրքերով։ Դրանցով չի կարելի սովորել անգամ Ադրբեջանում։ Նման պատմական շանտաժը հարկ է բողոքարկել դիվանագիտական մակարդակով... Ըստ դրանց՝ ստացվում է, որ վրացիները զավթիչներ են, ովքեր խլել են խեղճ ադրբեջանցիներից Թբիլիսին, որ վրացական պատժիչ ջոկատները կողոպտել են դժբախտ ադրբեջանցիներին և անգամ կախել նրանց մինարեթներից։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային ատելության հրահրում։ Այս դասագրքերով սովորած երեխաների աչքում վրացիները զզվելի ագրեսորներ են...»,- ասել է Սամուշիան։


Իմ կողմից հավելեմ, որ այդ դասագրքերից հետևում է, որ հայերը Կովկասում հայտնվել են միայն XIX դարում։ Այս տեղեկությունը միանգամից անբացատրելի է դարձնում այն, թե ինչպես է նրանց այդ ժամանակ հաջողվել կռվել մուսուլմանների դեմ XII դարում։


Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հայտարարել են, թե Հայաստանը գտնվում է ադրբեջանական տարածքների վրա, իսկ ակադեմիկոս Զիա Բունիյաթովը լրջորեն պնդում էր, որ հայկական խաչքարերն իրականում մուսուլմանական մշակույթի կոթողներ են։


Կարելի է հավաստիացնել, թե Թիֆլիսը Առանն է, Երևանը՝ Իրևանը, և որ այդ քաղաքները ռուսական Դերբենտի հետ միասին պատկանել են Ադրբեջանին։ Բայց չէ՞ որ ողջ համաշխարհային գիտության մեջ փոքր-ինչ կասկածի չի ենթարկվում փաստը, որ վրացիներն ու հայերը Կովկասի բնիկ բնակչությունն են։ Ուրեմն, ինչո՞ւ ծիծաղելի վիճակի մեջ ընկնել։


Վերջերս Ադրբեջանում լույս է տեսել մի ամբողջ մենագրություն Հռոմեական կայսրության դեմ ապստամբության մասին։ Քիչ է, որ համաշխարհային պատմությանը նման փաստ առհասարակ հայտնի չէ, գրքում ծիծաղելիորեն խեղաթյուրված են պատմական քարտեզները, որոնցում Ադրբեջանի կազմի մեջ էր մտնում ամբողջ Առաջավոր Ասիան։


Վերաբերմունքը հայոց պատմության հանդեպ կարելի է բացատրել չհայտարարված, այդ թվում և տեղեկատվական, պատերազմական վիճակով, բայց ինչո՞ւ նման մոտեցում կիրառել Վրաստանի նկատմամբ, որտեղ ապրում են հարյուր հազարավոր էթնիկ ադրբեջանցիներ։ Ինչպե՞ս պետք է արձագանքեն վրացական ղեկավարությունը և վրաց բնակչությունը նման դասագրքերին և հայտարարություններին, թե իրականում ում է պատկանում Բորչալոն (վրացական Քվեմո Քարթլի շրջանը)։ Ինչպե՞ս և ինչո՞վ պետք է Վրաստանի ադրբեջանցիները վճարեն վայ-հայրենասերների քաղաքական ամբիցիաների դիմաց։ Թե՞, եթե իրերն իրենց անուններով կոչենք, նացիոնալ-շովինիստների։


Չգիտես ինչու, թվում է, թե վրացական ադրբեջանցիների ճակատագրով նման հայտարարությունների հեղինակներն այնքան էլ չեն մտահոգվում, իսկ գուցե հիմքում պարզ հաշվարկ է ընկած. որքան ավելի վատ լինի ազգային փոքրամասնությունների վիճակը, այնքան գործունեության ավելի լայն դաշտ կստեղծվի նման պոլիտիկանների համար։ Չի կարելի հավերժ ապավինել նրան, որ թուրքական և ադրբեջանական ներդրումները Վրաստանում նրա ղեկավարությանը հլու-հնազանդ կդարձնեն։ Ժողովուրդը, ինչպես եղել է ոչ մեկ անգամ, կարող է իր ճշգրտումները մտցնել, իսկ Վրաստանը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական տեսակետից հարկավոր է Ադրբեջանին ոչ պակաս, քան Ադրբեջանը՝ Վրաստանին։

 

Աղբյուրը՝ EurAsia Daily






Դիտումների քանակ 159960


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում...

Հուլիսի 31, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինն ու որդին Իսրայելի տնտեսությունում մոտ $600 մլն-ի ներդրում են կատարել։ Այս մասին նախօրեին Թել...

Քիչ էր մնում Բաքուն գրավեինք

Քիչ էր մնում Բաքուն գրավեինք

Հուլիսի 20, 2017


Ադրբեջանը շաբաթը մեկ լրտեսական ցանցեր է բացահայտում, դավաճաններ է գտնում, հայկական գործակալների է ի հայտ բերում` իր ժողովրդին մ...

Հուդան եկել էր համբուրելու

Հուդան եկել էր համբուրելու

Հուլիսի 19, 2017


Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Թբիլիսիում նա շտապել է հայտարարել, թե իրեն զգում է ա...

Ո՞վ է Ալիևին Եվրոպայի էներգետիկ փրկիչ նշանակել

Ո՞վ է Ալիևին Եվրոպայի էներգետիկ փրկիչ նշանակել

Հուլիսի 18, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Լատվիա։ Լատիշ պաշտոնակցի՝ Ռայմոնդ Վեյոնիսի հետ համատեղ մամլո ասուլիսում նա հանդես է եկե...

Ադրբեջանի հրաշք-զենքը

Ադրբեջանի հրաշք-զենքը

Հուլիսի 13, 2017


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ իր երկիրը ձեռք է բերել հակահրթիռային զենք, որը կարող է խոցել Հա...

Հայ-ադրբեջանական թախիծ

Հայ-ադրբեջանական թախիծ

Հուլիսի 13, 2017


Թուրքիայից տեղեկություն է ստացվել, որը նույն կերպ տխուր է թե՛ մեր և թե՛ ադրբեջանցիների համար։ Այդ երկրի ՆԳՆ-ն հրապարակել է երկր...

Հայկական շուկան ադրբեջանացվում է

Հայկական շուկան ադրբեջանացվում է

Հուլիսի 10, 2017


Հայաստանի խանութներում և շուկաներում ադրբեջանական ապրանքատեսակների հայտնվելու յուրաքանչյուր դեպք ուղեկցվում է մեծ աղմուկ-աղաղակ...

Մոսկվան ձգում է Բաքվի ականջները

Մոսկվան ձգում է Բաքվի ականջները

Հուլիսի 5, 2017


Վաղուց Ադրբեջանը Ռուսաստանից չէր ստացել այնպիսի կոշտ հայտարարություն-զգուշացում, ինչին արժանացավ այսօր: ՌԴ արտգործնախարարության...

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով...

Հունիսի 16, 2017


ВЗГЛЯД թերթը, հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ-ին, տեղեկացրել է, որ Վրաստանի քարտեզն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, որը տեղակա...

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Հունիսի 14, 2017


Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն հայտնի է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոր...

Կարևոր և անկարևոր հանցագործները

Կարևոր և անկարևոր հանցագործները

Հունիսի 7, 2017


Անցյալ տարվա հունիսի 9-ին Բաքվում ձերբակալել և անազատության մեջ է պահում Մարատ Ուելդանով-Գալուստյանը: Նրան մեղադրում են թմրանյո...

Ադրբեջանա-ուկրաինական ինտելեկտուալ հարազատություն

Ադրբեջանա-ուկրաինական ինտելեկտուալ հարազատություն

Հունիսի 6, 2017


Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի եղբայրը՝ ուկրաինական խորհրդարանի նախկին պատգամավոր Պյոտր Յուշչենկոն, ցնցող հայտնագ...

Որտեղի՞ց գտնենք այդքան վրացի

Որտեղի՞ց գտնենք այդքան վրացի

Հունիսի 3, 2017


Պաշտոնական կառույցները բոլոր առիթներով սիրում են մատնանշել, թե հայ-վրացական հարաբերությունները գերազանց են: Իրականությունը, սակ...

Վրաստանը հայերին էլ կնվիրի՞ Բաքվին

Վրաստանը հայերին էլ կնվիրի՞ Բաքվին

Մայիսի 31, 2017


Սկզբում գրվեց, որ ադրբեջանցի լրագրող և քաղաքական ակտիվիստ Աֆղան Մուխթարլին անհետացել է Վրաստանում: Հետո լուր տարածվեց, թե նա առ...

Առանց ճոռոմ կարգախոսների

Առանց ճոռոմ կարգախոսների

Մայիսի 10, 2017


Վրաստանում անցկացված հետազոտությունը պարզել է, թե որքան արտասահմանյան ներդրումներ են կատարվել այդ երկրում վերջին ժամանակվա ընթա...

Ադրբեջանցիներին բացատրում են, որ նրանք մազից են կախված

Ադրբեջանցիներին բացատրում են, որ նրանք մազից են կախված

Մայիսի 3, 2017


Թե ինչ են գտել ռուս ազգայնականները Ադրբեջանի մեջ` բարդ է ասել: Թե ինչն է հրապուրում նրանց ռուս-ադրբեջանական լավ հարաբերությունն...

Ցուցակ գրողն ինքն է ընկել ցուցակ

Ցուցակ գրողն ինքն է ընկել ցուցակ

Ապրիլի 26, 2017


Ուկրաինան լուրջ խնդրի առաջ է կանգնել. նա պիտի փորձի հասկանալ իրեն բարեկամ համարած Ադրբեջանին: Կար ժամանակ, երբ այս երկու երկրնե...

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պատժում է ԶԼՄ-ներին հայկական ռեսուրսների նյութերն օգտագործելու համար

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պատժում է ԶԼՄ-ներին հայկական ռեսուրսների նյութերն օգտագործելու համար...

Փետրվարի 28, 2017


Ադրբեջանի գլխավոր դատախազությունը չի ծուլացել և հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ «Ադրբեջան 24» կայքում...

Հասնել և անցնել Վրաստանին

Հասնել և անցնել Վրաստանին

Փետրվարի 22, 2017


Հարևանների հետ մրցելը վատ բան չէ: Այլ խնդիր է, թե մրցության համար ինչ ոլորտներ են ընտրվում և որ հարցերում ցանկություն կա գերազա...

Հայաստանը ձայնագրման ստուդիա չէ

Հայաստանը ձայնագրման ստուդիա չէ

Փետրվարի 11, 2017


Վերջին շրջանում հարևան Վրաստանում ծավալներ ընդունող ներիշխանական մի սկանդալում տեղի-անտեղի հոլովվում է Հայաստանի անունը: Խոսքը ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Վերջը գլխի ընկան
Հուլիսի 27, 2017


Վերջը գլխի ընկան

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ