Սովորական խայտառակություն

Ո՞վ է վտանգում ազգային անվտանգությունը

Մայիսի 20, 2017
Ո՞վ է վտանգում ազգային անվտանգությունը

Ազգային ժողովի նիստի ժամանակ այսօր Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Կորյուն Նահապետյանին ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը հարցրեց, թե ինչպես է նա վերաբերվում ազգային անվտանգությանն առնչվող խնդիրների անզգույշ հրապարակումներին: Երգչուհի Շուշանի անսպասելի մտահոգությունը այդքան նուրբ հարցի առնչությամբ, հավանաբար, լուրջ հիմքեր էր ունեցել, որովհետև նախկինում նրան կարծես թե երբեք չէին մտահոգել տվյալ ոլորտի կարգավորման խնդիրները: Պետրոսյան Շուշանը միշտ դասվել է նրանց թվին, ովքեր էժանագին հայրենասիրական լարերի վրա ծեծված կարգախոսներ են հնչեցնում ու այդքանով էլ սպառված են համարում իրենց առաքելությունը:


Բայց եթե Շուշանի այսօրվա հարցը դիտարկենք իր ենթատեքստով, ապա նա կարծես թե առաջարկում է սահմանափակումներ կիրառել կամ գործի դնել գրաքննությունը` մամուլում «վտանգավոր» նյութերի հայտնությունը բացառելու համար: Միայն թե Պետրոսյան Շուշանը մինչև վերջ անկեղծ լինել չի կարող, այլապես պիտի նաև հարցներ, թե լրագրողների ձեռքին որտեղի՞ց են հայտնվում անվտանգությանը վնասող տեղեկությունները: Չէ՞ որ նման ինֆորմացիայի արտահոսք կարող է կատարվել միայն պետական մարմիններից և այն օղակներից, որի ներկայացուցիչն էլ օրենսդիր երգչուհին է:


Եվ հետո` մի էական դրվագ էլ: Ազգային անվտանգություն ասվածը միայն արտաքին մարտահրավերներին դիմակայելը չէ: Ներքին վտանգները ևս քիչ չեն: Օրինակ, երբ Շուշան Պետրոսյանը պատգամավոր է դառնում, հետո ստիպված ինչ-որ մեկին սպառնում է ականջը կտրել կամ աչքերը հանել, սա նույնքան անցանկալի երևույթ է, որքան ԶԼՄ-ներում եղած անզգույշ հրապարակումները: Ու եթե Կորյուն Նահապետյանը որոշել է իսկապես պայքարել դրանց դեմ, ապա նա ստիպված կլինի պայքար տանել երկու ճակատներում:







Դիտումների քանակ 145353


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տուֆակերտ Շուշանն ու բանակի փողերը

Տուֆակերտ Շուշանն ու բանակի փողերը

Մարտի 3, 2018


Երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել` տուֆ քարեր է ուզում առնել բանակի կարիքների հ...

Շուշան Պետրոսյանը սիրո մասին (և ոչ միայն)

Շուշան Պետրոսյանը սիրո մասին (և ոչ միայն)

Հունվարի 16, 2018


Երգչուհի և պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին պաթետիկ հայտարարություն է կարդացել` նվիր...

Ներքին սպառնալիք. ի՞նչ բան է դա

Ներքին սպառնալիք. ի՞նչ բան է դա

Հոկտեմբերի 4, 2017


Այսօր խորհրդարանում Հայաստանի և Ռուսաստանի զորքերի Միացյալ խմբավորման կանոնակարգի քննարկումն ընթացավ ոչ միայն բուռն, այլև բավակ...

Հայ պատգամավորուհիները օրինաչափության շեղում են

Հայ պատգամավորուհիները օրինաչափության շեղում են

Հոկտեմբերի 26, 2016


Կա այսպիսի մի կառույց՝ Միջխորհրդարանական միություն: Սա միջազգային կազմակերպություն է, որն զբաղվում է աշխարհի խորհրդարանների գոր...

Ի՞նչ է թաքցնում Շուշան Պետրոսյանը

Ի՞նչ է թաքցնում Շուշան Պետրոսյանը

Սեպտեմբերի 3, 2016


ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել նախոր...

Ֆեյսբուքի ահաբեկիչ Շուշան Պետրոսյանը

Ֆեյսբուքի ահաբեկիչ Շուշան Պետրոսյանը

Հուլիսի 26, 2016
1

Ամեն մարդ ինքնադրսևորման մի դաշտ գտնում է: Եթե չի գտնում, կարող է նաև դիմել ծայրահեղ քայլերի: Օրինակ, «Սասնա ծռեր» խմբի գրոհայի...

Շուշան Պետրոսյանը դժգոհ է Արմենչիկից, իսկ իրենից ո՞վ դժգոհի

Շուշան Պետրոսյանը դժգոհ է Արմենչիկից, իսկ իրենից ո՞վ դժգոհի

Մայիսի 11, 2016
1

Վաստակավոր արտիստ Արմենչիկն իր արևին բարեգործություն արեց և կրակն ընկավ: Նորմալ մարդիկ զայրացան, հնչեցին բազում կարծիքներ, իսկ ...

Եթե Խոսրով Հարությունյանի ականջները կտրած լինեին

Եթե Խոսրով Հարությունյանի ականջները կտրած լինեին

Փետրվարի 29, 2016


Վերջերս շատերս լսեցինք մի ահասարսուռ դեպքի մասին. Շիրակի մարզի Առափ գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ կտր...

Շուշան Պետրոսյանի գողական գնալու պատճառը երկիր սիրելն է

Շուշան Պետրոսյանի գողական գնալու պատճառը երկիր սիրելն է

Փետրվարի 5, 2016
11

Թե ինչու չի կարելի հայտնի ֆոտոմոդելի ամուսնուն բան ասել` հայտնի չէ: Իսկ թե ինչ կապ ունի երկիր սիրելը երկրի նախարարին քննադատելը...

«Ինչի՞դ է պետք» ցուցանակը

«Ինչի՞դ է պետք» ցուցանակը

Հունվարի 30, 2016


ՀՀԿ-ում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, թե ՀՀԿ-ական երգչուհի Շուշան Պետրոսյանն օրերս իր մանդատի հարցով մտել է նախագա...

Քուչի թուլեն՝ էթիկայի մասնագետ

Քուչի թուլեն՝ էթիկայի մասնագետ

Հունվարի 19, 2016
2

Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (Արթուր Սաքունցի օբյեկտի) կողմից փոստայ...

Շուշան Պետրոսյանը՝ բռնաբարի աշակերտուհի

Շուշան Պետրոսյանը՝ բռնաբարի աշակերտուհի

Հունվարի 11, 2016
1

Վերջին շրջանում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ հրապարակային հարձակումներն և քննադատությունները էականորեն աճել են: Պա...

Ռոկֆելերի փեսան ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի

Ռոկֆելերի փեսան ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի

Նոյեմբերի 23, 2015


Ռոբերտ Քոչարյանն օրեցօր հողերին է հավասարվում, և շուտով նրանից կերևա միայն «Ռ» տառը: Այսօր ՀՀ երկրորդ նախագահին նվաստացնելու գո...

Զգուշացե՛ք. Շուշան Պետրոսյանի այլընտրանքը կլինի Ծերեթելու փողոցից, իսկ...

Զգուշացե՛ք. Շուշան Պետրոսյանի այլընտրանքը կլինի Ծերեթելու փողոցից, իսկ...

Սեպտեմբերի 24, 2015


Հայտնի աստղ Շուշան Պետրոսյանը սեպտեմբերի 21-ից ի վեր տեղը չի գտնում և չի հասկանում, թե որպես ինչ են մեկ այլ աստղ Արմենչիկին վաս...

Որոշել են մեզ սգախեղդ անել

Որոշել են մեզ սգախեղդ անել

Հունվարի 21, 2015


Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ կարող է կատարվել, երբ հանրապետականներն ու «Ժառանգության» անդամները որևէ հարցում համակարծիք լինեն: Միան...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ