Ազգային խայտառակություն

Դերժավի Արկադը կոճակ կսեղմի

Մայիսի 18, 2017
Դերժավի Արկադը կոճակ կսեղմի

Փողով կարելի է գնել ամեն ինչ, բացի խելքից: Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դերժավի Արկադը) այս պարզ ճշմարտության մասին կարծես թե տեղյակ չէ: Հիմա նա մանդատ էլ գնեց, բայց դա էլ չի օգնում լրագրողների առաջ ծաղրուծանակի առարկա չդառնալու համար: Արկադիի ինտելեկտուալ պաշարը թույլ չի տալիս նունիսկ պրիմիտիվ հարցերը հասկանալ, իսկ երբ բանը հասնում է չհասկացած հարցերին անհասկանալի պատասխաններ տալուն, դա արդեն աշխարհի վերջն է:

 

Օրինակ, այսօր, խոսելով իր խորհրդարանական գործունեության մասին, Համբարձումյանը հպարտությամբ նշել է. «Ես պասիվ չեմ կարա ըլնեմ, ես ակտիվ տղա եմ»: Դիտարկմանը, որ նախորդ Աժ-ում ինքը հինգ տարի շարունակ ոչ հմացել, ոչ գմացել է, ընդամենը կոճակ սեղմող է եղել, վիրավորված արձագանքել է. «Հիմա էլ գալու եմ, մնամ, քվեարկեմ ու գնամ, ուրի՞շ: Նույն ոճով շարունակելու եմ իմ ժողովրդի համար անել»:


Ոչ ոք կասկած անգամ չունի, որ Դերժավի Արկադը հենց այդպես էլ վարվելու է, որովհետև ուրիշ կերպ նա պարզապես անընդունակ է դրսևորվել, դրա համար մի փոքր ավելին է անհրաժեշտ, քան բնությունը տվել է նրան: Ասենք, ինչպե՞ս կարելի է նրանից սպասել որևէ օրենսդրական նախաձեռնություն, եթե պատգամավոր Համբարձումյանը այդ բառի իմաստը չի հասկանում: Հարցին, թե օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալո՞ւ եք, նա հենց այդպես զարմացած էլ պատասխանել է. «Օրենսդրական ի՞նչ է նշանակում, ես իմ տարածքի համար, նախագծերի համար օրենսդրական նախաձեռնություններ կանեմ»:


Եվ մինչ Դերժավի Արկադը նախագծերի համար օրենսդրական նախաձեռնություն կսկսի անել, քանի որ նաև նախագիծ բառի իմաստը չի հասկանում, նրան ընտրած հազարավոր քաղաքացիներն էլ թող իզուր չբողոքեն իրենց բախտից: Ինչ ցանեցին, այն էլ հնձելու են:






Դիտումների քանակ 67106


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արկադի «Սլավմեդը» վշտի մեջ է

Արկադի «Սլավմեդը» վշտի մեջ է

Հուլիսի 2, 2018


«Սլավմեդ» բժշկական կենտրոնը, որն, ինչպես հայտնի է, պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավի Արկադի ընտ...

Հայաստանի բժիշկները վիժեցնում են նախագահի ծրագիրը

Հայաստանի բժիշկները վիժեցնում են նախագահի ծրագիրը

Ապրիլի 4, 2018


Նախագահ Սարգսյանի ծրագիրը, որով նախատեսվում էր 2040թ. ՀՀ բնակչության թվաքանակը դարձնել 4 մլն, կարծես թե խափանվում է: Ամենահետաք...

Դերժավի Արկադը կրծքո՞վ է կերակրելու

Դերժավի Արկադը կրծքո՞վ է կերակրելու

Մարտի 2, 2018


ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին՝ Դերժավի Արկադին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի չարագույժ համբավն այնքան լայն ...

Դերժավի Արկադի մսաղացը խափանվում է

Դերժավի Արկադի մսաղացը խափանվում է

Հունվարի 24, 2018


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին` Դերժավի Արկադին պատկանող, նրա քրոջ կողմից կառավարվող մսաղացի կամ, ինչպես իր...

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Դեկտեմբերի 6, 2017


Խորհրդարանում քննարկվում էր 2018 թվականի պետական բյուջեի նախագծի արդեն լրամշակված տարբերակը, ասել է, թե` նոր նախագծում հաշվի են...

Ի՞նչ է պետք Դերժավի Արկադին

Ի՞նչ է պետք Դերժավի Արկադին

Նոյեմբերի 16, 2017


Օրեր առաջ ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Նաիրա Զորհաբյանը տեղեկացրել էր, որ իրենց նիստերից անհար...

Դերժավի Արկադը փողով ուզում է մահացածներին վերակենդանացնել

Դերժավի Արկադը փողով ուզում է մահացածներին վերակենդանացնել

Նոյեմբերի 3, 2017


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնն արդեն երկար ժամանակ է, ինչ ձեռք է բերել...

Գցող և գցվող Դերժավի Արկադը

Գցող և գցվող Դերժավի Արկադը

Հոկտեմբերի 31, 2017


Դերժավի Արկադ մականունով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը չի սիրում, երբ իրեն «գցում են»: Ավելի ճիշտ, չի սիրում, եր...

Դերժավի Արկադը շարունակում է մարդ սպանել և դատարաններում հաղթել

Դերժավի Արկադը շարունակում է մարդ սպանել և դատարաններում հաղթել

Հոկտեմբերի 27, 2017


Երբ ամիսներ առաջ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում արձանագրվեցին նորածինների և ծննդկանների մահվան դեպքեր, բուժհաստատության սեփականա...

Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը

Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը

Սեպտեմբերի 4, 2017


ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը խիստ զայրացած է: Նա հայտարարել է, որ հանձնաժողովի ՀՀԿ-ական...

Դերժավի Արկադը նույնիսկ սուտ խոսելիս է ապաշնորհ

Դերժավի Արկադը նույնիսկ սուտ խոսելիս է ապաշնորհ

Հունիսի 22, 2017


Արդեն առիթ ունեցել էինք պատմելու, որ օրերս վաճառակետերում հայտնվել էր ադրբեջաներեն մակնշումով մանկական կեր, և այդ ապրանքի ներմո...

Դերժավի Արկադը` ադրբեջանցիների գործընկեր

Դերժավի Արկադը` ադրբեջանցիների գործընկեր

Հունիսի 20, 2017


Ընդամենը շաբաթներ առաջ էր, երբ աղմկոտ մի պատմություն ծագեց ադրբեջանական խնձորներ ներկրելու առիթով: Գործ հարուցվեց, մեղավորներ գ...

Դերժավի Արկադը, Բոգոն ու Տիմատին

Դերժավի Արկադը, Բոգոն ու Տիմատին

Հունիսի 7, 2017


ԱԺ հանրապետական պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավի Արկադի համար այս տարին շատ ծախսատար է ստացվում: Նախ ահռելի գումարներ ...

Դերժավի Արկադին սնուցման տակ են պահում

Դերժավի Արկադին սնուցման տակ են պահում

Ապրիլի 7, 2017


Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանի մասին շատ հետաքրքիր ու զարմանահրաշ պատմություններ էինք լսել, բայց այս մեկը կարծ...

Դերժավի Արկադը՝ անբարոյական «վազվրատ» անող

Դերժավի Արկադը՝ անբարոյական «վազվրատ» անող

Ապրիլի 6, 2017


«Վազվրատը» հայ իրականության անբաժանելի երևույթներից է։ Հայ ժողովրդի մի մասը պարտք է վերցնում մյուս մասից և սովորաբար չի վերադար...

Դերժավի Արկադը վաղուցվա խայտառակությունն է

Դերժավի Արկադը վաղուցվա խայտառակությունն է

Ապրիլի 5, 2017


Լոռիում խասակցությունների գլխավոր նյութն այն էր, որ Համբարձումյանն այդ բանը արել է առանց ամոթի ու անթաքույց: Սա աջ ու ձախ պարկո...

Դերժավի Արկադը` մեծն Աթիլլայի հետքերով

Դերժավի Արկադը` մեծն Աթիլլայի հետքերով

Մարտի 25, 2017


Հայաստանի գրեթե բոլոր մարզերում սպասվում է ընտրական թեժ պայքար: Լոռու մարզը ևս բացառություն չի կազմում, թեև այստեղ նախընտրական ...

Դերժավի Արկադի գերձայնային կյանքը

Դերժավի Արկադի գերձայնային կյանքը

Մարտի 24, 2017


Լոռիում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադին) փաստերն աղավաղելու մեծ վարպետ է: Նրա այդ հ...

Դերժավի Արկադը ողորմություն է հավաքել

Դերժավի Արկադը ողորմություն է հավաքել

Մարտի 22, 2017


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արկադի Համբարձումյ...

«Երկիր ծիրանի», հաջորդները կլինեն «Երկիր սնիկերսի» և «Երկիր բանանի»

«Երկիր ծիրանի», հաջորդները կլինեն «Երկիր սնիկերսի» և «Երկիր բանանի»

Մարտի 15, 2017


Զարուհի Փոստանջյանը կուսակցություն է բացում: Բնական է, նա չէր կարող նորմալ անուն ընտրել, և կուսակցությունը կոչվելու է «Երկիր ծի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ