Սովորական խայտառակություն

Քաղաքական անժամկետ արձակուրդ

Մայիսի 12, 2017
Քաղաքական անժամկետ արձակուրդ

Քաղաքականության մասին ամեն ինչ լսել էինք, բայց քաղաքական արձակուրդի մասին դեռ լսած չկայինք: Հիմա արդեն գիտենք, որ նման բան էլ կա: Այսինքն զբաղվում ես քաղաքականությամբ, հետո հոգնում ես, մի առ ժամանակ չես զբաղվում ու նորից վերադառնում ես հին աշխատանքին: Առայժմ հստակ չէ` նման արձակուրդները վճարովի՞ են, թե՞ ոչ, սակայն այս նորամուծության հեղինակը` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը շատ հարմար պահի է գտել ձևակերպումը, քանի որ հենց այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ «Ժառանգությունը» որոշել է լուծարվել:

 

Կուսակցության լուծարումն այս դեպքում ֆորմալ գործողություն կլինի, քանի որ շատ հեշտ է լուծարել մի բան, ինչն այլևս չկա: Խորհրդարանական ընտրություններում չկարողանալով հաջողության հասնել՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը անցավ ընդհատակ, իսկ առաջնորդները մեկնեցին երկրից: Ահա նման խորը անորոշության ու հիասթափության պայմաններում ՕՐՕ-ի ջատագովներին ուրիշ ի՞նչ է մնում անել, քան մեկնել անժակետ արձակուրդի, որովհետև ուրիշ մի դաշտ, որտեղ նրանք կարող են դրսևորվել, փաստացի գոյություն չունի: Սակայն մեծ է վտանգը, որ այդ արձակուրդն ինչ-որ պահի կվերածվի կենսաթոշակի, որովհետև ՕՐՕ հիմնարկը սնանկ է ճանաչվել: Եվ դա էլ կոչվում է քաղաքական սնանկություն:






Դիտումների քանակ 26420


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Օրհնվի էն սհաթը

Օրհնվի էն սհաթը

Ապրիլի 16, 2018


Ընդամենը օրեր առաջ էր, երբ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը մի գրառում էր կատարել, որն ավելի շատ հրաժեշտի նամակ էր հիշեցնում:...

Օսկանյանը բան ունի ասելու

Օսկանյանը բան ունի ասելու

Ապրիլի 29, 2017


ՕՐՕ դաշինքի ապագան դարձել է մի մեծ առեղծված: Ավելի ճիշտ, ոչ թե դարձել է, այլ դարձնում են, քանի որ այս պարագայում թաքցնելու առան...

Սեյրան Օհանյանի ինքնախարազանումը

Սեյրան Օհանյանի ինքնախարազանումը

Ապրիլի 22, 2017


ՕՐՕ դաշինքի թեման կարծես թե բոլորի համար արդեն փակված էջ է: Իսկ ահա առանձին անհատների ճակատագիրը դեռևս մնում է հասարակության մի...

Սեյրա՞նն էլ գնաց

Սեյրա՞նն էլ գնաց

Ապրիլի 19, 2017


Արդեն գրել էինք այն մասին, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ղեկավարները նախ ը...

Ով է գրում ՕՐՕ-ի հայտարարությունները

Ով է գրում ՕՐՕ-ի հայտարարությունները

Ապրիլի 15, 2017


Այսօր «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը նորից հայտարարություն էր տարածել: Խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումից...

Ո՞ւր գնա Սեյրան Օհանյանը

Ո՞ւր գնա Սեյրան Օհանյանը

Ապրիլի 11, 2017


Մինչ բոլորը կռահումներ ու ենթադրություններ են անում այն մասին, թե ինչպես կդասավորվի ՕՐՕ դաշինքի ճակատագիրն ընտրություններից հետ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ