Սովորական խայտառակություն

Առանց ճոռոմ կարգախոսների

Մայիսի 10, 2017
Առանց ճոռոմ կարգախոսների

Վրաստանում անցկացված հետազոտությունը պարզել է, թե որքան արտասահմանյան ներդրումներ են կատարվել այդ երկրում վերջին ժամանակվա ընթացքում: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ միայն հայկական կապիտալի մասնակցությամբ 11400 անուն ընկերություն է գրանցվել Վրաստանում: Սա էլ իր հերթին նշանակում է, որ կապիտալի ահռելի արտահոսք է տեղի ունեցել Հայաստանից հարևան երկիր:

 

Այն, որ մեր գործարարներն այլ երկրները նախընտրում են սեփականից, նոր բան չէ: Այն, որ դրա համար լուրջ պատճառներ կան, սա էլ է վաղուց հայտնի: Բայց և այնպես, վրացական տարբերակն արժանի է ուշադրության՝ մի քանի պատճառներով: Մեր կառավարությունը մշտապես խոսում է օտարերկրյա ներդրումներ գրավելու անհրաժեշտության և այդ ուղղությամբ ձեռնարկած քայլերի մասին: Բայց արի ու տես, որ արդյունքում ստացվում է ճիշտ հակառակ պատկերը: Ընդ որում, շատ դժվար պիտի լինի հիշել, թե վրացիները երբևէ Հայաստանում իրենց տնտեսությունն ու բիզնես միջավայրը գովերգող ակցիաներ կազմակերպած լինեն:


Մեզ մոտ պատկերը հակառակն է: Գովազդային հոլովակների, տնտեսական ֆորումների, լոգոների պատրաստման, մամուլի հրապարակումների, PR ծրագրերի վրա կառավարությունն ահռելի միջոցներ է վատնում, բայց ոչ ոք այդպես էլ Հայաստան չի գալիս: Միայն թե այդ տևական ձախողումներն այդպես էլ ոչ մի կերպ ոլորտի պատասխանատուներին չեն հուշում, որ շան գլուխն ուրիշ տեղ է թաղված: Վրացիներն իրենց պատեպատ չեն խփում և դատարկ բաներով չեն զբաղվում, հայերին էլ ոչ խնդրում են, ոչ աղաչում, ոչ էլ գայթակղում: Ուղղակի մարդիկ գործ են անում: Եվ դրա արդյունքում է, որ հիմա մեր ընկերությունների ներդրումներն ու արտադրանքի ծավալները բավական լուրջ տնտեսական աճ են ապահովում Վրաստանի համար, իսկ վրացիների հետքեր Հայաստանում գրեթե անհնար է գտնել:






Դիտումների քանակ 86386


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Հոկտեմբերի 17, 2018


Ամերիկյան մտածողության պարզունակությունն ու մակերեսայնությունը երբեմն բթության են վերածվում: Այսպես, Հայաստան է ժամանել պետքարտ...

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Մարտի 29, 2018


Արևմուտքի կողմից հրահրված ցնդաբանական հակառուսական հիստերիային միանում է նաև Վրաստանը։ Ավելի ճիշտ՝ Վրաստանին միացնում են։ Մեծ Բ...

Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է

Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է

Մարտի 6, 2018


Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Յան Քելին քանիցս մերթ թեթև ակնարկել, մերթ բաց տեքստով կոչ է արել Վրաստանի քաղաքական էլիտայ...

Զբոսաշրջիկ չեն հրավիրում, զբոսաշրջիկն ինքն է գալիս

Զբոսաշրջիկ չեն հրավիրում, զբոսաշրջիկն ինքն է գալիս

Հունվարի 12, 2018


Այս Ամանորի տոներին հազարավոր հայաստանցիներ իրենց հանգիստն անցկացրեցին Վրաստանում: Իսկ այսօր Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյա...

Նախագահը, վրացին, Լարսը

Նախագահը, վրացին, Լարսը

Դեկտեմբերի 25, 2017


Վերին Լարսի անցակետը հաճախ է փակվում: Կարևոր չէ, թե տարվա որ եղանակն է: Ամռանը մի պատրվակ են գտնում, աշնանը` մեկ ուրիշ, իսկ ձմռ...

Վրացիներն ամաչում են Վրաստանից

Վրացիներն ամաչում են Վրաստանից

Նոյեմբերի 30, 2017


Երբ մի երկու ամիս առաջ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջարկեց Հայաստան անունը փոխել և այսուհետ երկիրն անվանել Արմենիա, բոլո...

Վրաստանի վարչապետը ամաչո՞ւմ է գալ

Վրաստանի վարչապետը ամաչո՞ւմ է գալ

Նոյեմբերի 30, 2017


Այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ վաղը` դեկտեմբերի 1-ին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով պա...

Ի՞նչ հողի առևտուր է անում վրացին

Ի՞նչ հողի առևտուր է անում վրացին

Նոյեմբերի 22, 2017


Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն այդ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի ...

Սպասելով Քրիստոսի երկրորդ հայտնությանը

Սպասելով Քրիստոսի երկրորդ հայտնությանը

Նոյեմբերի 20, 2017


Հայաստանի 2018 թվականի պետական բյուջեի ծախսային մասը ընդհանուր կկազմի 1 տրլն 464,2 մլրդ դրամ: Բայց այս տպավորիչ թիվը մեզ դեռ ոչ...

Ցեխավիկները կդառնան դիվանագետ

Ցեխավիկները կդառնան դիվանագետ

Նոյեմբերի 9, 2017


Մեր դիվանագիտական ու արտաքին հարաբերությունների ոլորտում կադրային հարցն առանձնապես նախանձելի վիճակում չէր, իսկ հիմա դա ավելի ան...

Թանկի և էժանի տարբերությունը

Թանկի և էժանի տարբերությունը

Նոյեմբերի 3, 2017


Հայրենի դիվանագիտությունը եղել ու շարունակում է մնալ ամենախոցելի ոլորտներից մեկը: Խնդիրն առնչվում է ինչպես կադրերի ընտրությանը,...

Անտերության դրդապատճառները

Անտերության դրդապատճառները

Հոկտեմբերի 2, 2017


Ջավախքի հայկական Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումների մասին արդեն գրել ենք: Այսօր էլ այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ...

Աղբը թաքցնես, գարշահոտությունը դուրս կգա

Աղբը թաքցնես, գարշահոտությունը դուրս կգա

Սեպտեմբերի 30, 2017


Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում հայ-վրացական քաղաքական հարթության վրա բարձր մակարդակի փոխայցելությունների թիվն այնքան մեծ էր, ...

Թե ինչպես գրավեցինք Վրաստանը

Թե ինչպես գրավեցինք Վրաստանը

Սեպտեմբերի 1, 2017


Թբիլիսիի կառավարության շենքի հարակից տարածքում մի արտասովոր բողոքի ակցիա էր: Կանգնած էին մի քանի հոգի, վրացերեն ինչ-որ պաստառ է...

Հուդան եկել էր համբուրելու

Հուդան եկել էր համբուրելու

Հուլիսի 19, 2017


Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Թբիլիսիում նա շտապել է հայտարարել, թե իրեն զգում է ա...

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Հունիսի 16, 2017


ВЗГЛЯД թերթը, հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ-ին, տեղեկացրել է, որ Վրաստանի քարտեզն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, որը տեղակա...

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Հունիսի 14, 2017


Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն հայտնի է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոր...

Որտեղի՞ց գտնենք այդքան վրացի

Որտեղի՞ց գտնենք այդքան վրացի

Հունիսի 3, 2017


Պաշտոնական կառույցները բոլոր առիթներով սիրում են մատնանշել, թե հայ-վրացական հարաբերությունները գերազանց են: Իրականությունը, սակ...

Կառավարության ներսում ընդդիմություն է ձևավորվում

Կառավարության ներսում ընդդիմություն է ձևավորվում

Հունիսի 1, 2017


Արդեն շատերն են հասցրել նկատել, որ նոր կառավարության աշխատաոճում մի տեսակ անփույթ ինքնավստահություն կա, որը երբեք լավ բանի չի հ...

Վրաստանը հայերին էլ կնվիրի՞ Բաքվին

Վրաստանը հայերին էլ կնվիրի՞ Բաքվին

Մայիսի 31, 2017


Սկզբում գրվեց, որ ադրբեջանցի լրագրող և քաղաքական ակտիվիստ Աֆղան Մուխթարլին անհետացել է Վրաստանում: Հետո լուր տարածվեց, թե նա առ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ