Միջազգային խայտառակություն

Էմանուել Մակրոն՝ համասեռամոլ, փսիխոպատ, միստր «Ոչ ոք»

Մայիսի 7, 2017
Էմանուել Մակրոն՝ համասեռամոլ, փսիխոպատ, միստր «Ոչ ոք»

Դարյա Ասլամովա


Որտեղի՞ց ֆրանսիական քաղաքականության մեջ ծլեց Էմանուել Մակրոն անվամբ «ժիր, գանգրահեր, սիրահարված» այս տղան, ո՞ւմ ձեռքին է ծանր թիկնում տղայի ծեր ու կնճռոտ կինը։ Փայլատակող հոլիվուդյան ժպիտ ունի, հորթի հրճվանքով լի աչքեր և համոզմունքների լիակատար բացակայություն։ «Շառլի Էբդո» ամսագիրը նրան ռետինե որակավորումն է տվել։ Չէ, ավելի շուտ նա նման է խցանի, որը թեթև լողում է համաշխարհային քաղաքականության ջրերում։ Նա անխոցելի է վիրավորանքների առջև։ Նա փայլում է կեղծ դրամի նման և հիմարությունները դուրս է տալիս անհավանականորեն վստահ տեսքով։ «Ֆրանսիական մշակույթ գոյություն չունի։ Ես երբեք չեմ տեսել ֆրանսիական արվեստ»։ Եվ անմիջապես էլ, բանակռիվների ժամանակ, ասում է. «Ֆրանսիան միշտ հաջողությունների է հասել, քանի որ ֆրանսերեն են խոսում ամբողջ աշխարհում, ֆրանսիական մշակույթը գիտեն ողջ աշխարհում»։ Նրան հեշտ է բռնել հակասությունների մեջ։ «Ես սոցիալիստ եմ»։ Եվ հինգ րոպե հետո. «Ես սոցիալիստ չեմ։ Իմ շարժումը ոչ աջ է, ոչ ձախ»։ Իսկ արդեն հաջորդ հարցազրույցում. «Ես նման բան չեմ ասել»։ Նա ատում է փաստերը և պաշտում ընդհանուր ֆրազները։ «Անգամ եթե ամեն բան տխուր և կորսված է թվում, և դուք վատ տրամադրություն ունեք, մենք պետք է մտածենք գարնան մասին։ Մտածեք գարնան մասին, բարեկամներ»։ «Ֆրանսիային հաղթանակի ոգի է պետք»։ «Գործատուի, բիզնեսմենի կյանքն անհամեմատ ավելի դժվար է, քան աշխատավորինը։ Չէ՞ որ նա կարող է կորցնել ամեն ինչ»։ «Երբ ես նախագահ դառնամ, աղքատ մարդիկ կկարողանան շատ ավելի հեշտ ճամփորդել, քան նախկինում»։ Հարցին, թե ինչ ծրագիր ունի, նա ուրախ պատասխանում է. «Այո, մենք ծրագիր չունենք, բայց մենք դրա մասին հոգ չենք էլ տանում։ Փոխարենը մենք ապագայի տեսլական ունենք»։


«Ուրախ գեյը. Միստր Ոչ ոք»


- Նախ և առաջ Մակրոնը ֆրանսիական հիերարխիայի և օլիգարխիայի քաղաքական արտադրանքն է, և ոչ միայն ֆրանսիական,- ասում է անվանի գրող, լրագրող և Ֆրանսիայի լավագույն վերլուծաբաններից մեկը՝ Ալեն Սորալը։ - Իշխանավորները Բրեքսիթից հետո հիստերիկայի մեջ են։ Հանկարծ Ֆրանսիան էլ չուզենա դուրս գալ ԵՄ-ից և գնալ դեպի միաբևեռ աշխարհի, Պուտինի կողմը։ Իմպերիալիստների համար նաև շատ կարևոր է Ֆրանսիայի աթոռակը ՄԱԿ Անվտանգության խորհրդում և վետոյի իր իրավունքը։ Գլոբալիստները գիտեին, որ Սարկոզիից հետո աջերն իրենց վարկաբեկել են։ Իսկ Օլանդը լրիվ քայքայեց սոցիալիստական կուսակցությունը (նախագահության ժամկետի ավարտին նրա վարկանիշը 4 տոկոս է)։ Ուրեմն, հարկավոր է նոր ապրանք՝ երկու հին ու ձանձրացրած բաղադրիչների խառնուրդ, ձախերի ու աջերի կոկտեյլ։ Չէ՞ որ սա շուկա է։ Եթե հին ապրանքն էլ չի վաճառվում, փոխեք պիտակը։ Ո՞վ է Մակրոնը։ Ռոտշիլդի բանկի ծառայող, ուրիշ ոչի՛նչ։ Ուրախ գեյ։ Միստր Ոչ ոք։ Հարկավոր պահին հարկավոր խոսքեր ասող ռոբոտ։ Նոր Ֆրանկենշտեյն։ Բայց նրա թիկունքին միլիարդատերերն են, գլոբալիստները, ռոտշիլդյան Ամերիկան և մեդիա ամբողջ իշխանությունը։ Չէ՞ որ Ամերիկան Թրամփը չէ։ Դա Դաշնային պահուստային բանկն է, ռազմարդյունաբերական համալիրը, մեդիա-մեյնսթրիմը և Հոլիվուդը։ Սա էլ հենց գլոբալիստական կայսրությունն է։


- Մակրոնի քաղաքական դիմանկարը հետաքրքիր չէ,- շարունակում է Ալեն Սորալը։- Նա զրո է։ Մաքուր թուղթ, որի վրա կարելի է գրել ինչ ուզես։ Մինչ այդ մենք ունեինք դավաճան քաղաքական գործիչներ կամ պարզապես սրիկաներ, բայց նրանք անձնավորություններ էին։ Իսկ Մակրոնը քայքայված անձ է։ Նրա հոգեբանական դիմանկարը սարսափելի է, ինչը հաստատում է իտալացի հայտնի հոգեբույժ, պրոֆեսոր Ադրիանո Սագատորին։ 15 տարեկանում հարուստ ընտանիքի տղան դառնում է իր 39-ամյա ուսուցչուհու սեռական զոհը։ Սա պեդոֆիլիայի պատմություն է։ Եթե նա սովորական պրոլետարական ընտանիքից լիներ, ուսուցչուհին բանտ կնստեր այլասերվածության համար, իսկ Մակրոնով կզբաղվեին սոցիալական ծառայություններն ու հոգեբույժները։ Բայց հարուստ ընտանիքը կոծկեց սկանդալը, և Մակրոնն ամուսնացավ իր ուսուցչուհու հետ։ Նրանք երեխաներ չունեն։ Եվ պարտադիր չէ Ֆրեյդ լինել՝ հասկանալու համար, թե բարդույթների ինչ քանակություն կա այդ տղայի գլխում։ Նա ամուսնացել է իր «մայրիկի» հետ։ Ինչպես լրտեսական ֆիլմում։ Նախագահի դերում ընտրել են խամաճիկ մեկին՝ քայքայված հոգեվիճակով, որին հեշտ է կառավարել։
- Այստեղի՞ց է նրա համասեռամոլությունը։
- Այո, և դա մանուկ հասակում ապրած այլասերվածության հետևանքն է։


Նա փսիխոպա՞տ է


Պրոֆեսոր Ադրիանո Սագատորին նշում է, որ դեռ մանուկ հասակից Մակրոնը չափից ավելի ամբիցիոզ էր։ Նա ուներ շրջապատի ուշադրության և իրենով հիանալու կարիքը, որպեսզի կոմպենսացնի իր թերարժեքության բարդույթը։ Արդյունքում՝ մենք տեսնում ենք 3 հիմնական հատկանիշ, որոնք բնորոշ են անձի այս տեսակին։


Առաջինը հավատն է առ այն, որ չկա ոչ մի սահմանափակում։
Երկրորդը՝ ամենազորության զգացողությունն է, որը ձեռք է բերվել մանուկ հասակում, ուժեղ զարգացում ստացել մեծանալուն զուգընթաց։
Երրորդը՝ նարցիսիզմն է, որը մենք չենք կարող օգտակար անվանել։


Ի՞նչ են նշանակում այս 3 հատկանիշները։ Դրանք վկայում են փսիխոպատիայի մասին։ Հենց դա ենք մենք տեսնում Մակրոնի հիստերիկ նոպաների պահերին, երբ նա դադարում է իրեն վերահսկել, և բոլոր թույլ կողմերն առանձնապես նկատելի են դառնում։ Այդ հիստերիկաները բացատրվում են թատերական էֆեկտների հանդեպ հակվածությամբ, ինչը մեզ վերադարձնում է նրա անձնական պատմությանն ուսուցչուհու հետ, որը թատերական արվեստ էր դասավանդում։


Երբ իր ելույթներում Մակրոնը խոսում է բնակչության աղքատ շերտերի մասին կամ վիրավորում է Հյուսիսի աշխատավորներին՝ նրանց ալկոհոլիկներ և ծխողներ անվանելով, երբ նա նվաստացնում է կանանց՝ հայտարարելով, թե նրանք բոլորն էլ տգետ են, մենք կարող ենք գտնել դրա բացատրությունը ֆրանսիացի հոգեբույժ Ժան Լաքանի աշխատություններում։ Նրա դատողությունների համաձայն՝ Մակրոնը գուցե չէր էլ ուզել ասել այդ ամենը, բայց այդ բոլոր թեզերը ծագել են անգիտակցական մակարդակում, որը նա չի կարող վերահսկել։ Որովհետև հավատում է նրան, ինչի մասին խոսում է։ Եվ նա չի կարող դա պահել իր մեջ։


«Սա պուտչ է»


- Ինչպե՞ս կարողացավ փսիխոպատի ախտորոշում ունեցող մարդը նվաճել Ֆրանսիան,- հարցնում եմ մսյո Սորալին։
- Բայց նա Ֆրանսիան չի նվաճել։ Ամեն բան շատ ավելի պարզ է։ Սա պուտչ է։ Ո՞վ է վերահսկում ձայների հաշվարկը։ Ներքին գործերի նախարարությունը՝ մսյո Օլանդի ու նրա թիմի ղեկավարման ներքո։ Նրանք գողացան ընտրությունները Մարին լը Պենից։ Այն լուրջ հարցումները, որոնք իրականացնում էին գաղտնի ծառայությունները, ցույց տվեցին ուժերի հստակ դասավորությունը. առաջին տեղ՝ Մարին, երկրորդ տեղ՝ Ֆիյոն, երրորդ տեղ՝ Մելանշոն և միայն չորրորդը՝ Մակրոն։ Ես առհասարակ դեռ չեմ հանդիպել մեկին, որը քվեարկած լինի Մակրոնի օգտին։ Մարին լը Պենի գլխավորած «Ազգային ճակատը» բավականաչափ փող և կամավորականներ չունի, որպեսզի հետևի ընտրություններին։ ԶԼՄ-ներում խոսվեց սկանդալի մասին, թե տպագրվել է կես միլիոն ավելորդ քվեաթերթիկ։ Իշխանություններն ընդունեցին այս փաստը և ներողություն խնդրեցին։ Իբր, սխալմունք է եղել։ Գումարեք սրան կեղծ հարցումները, որոնք համառորեն առաջին տեղը կանխատեսում էին Մակրոնի համար, որպեսզի փոխեն մարդկանց կարծիքը։


- Ի՞նչ կլինի Ֆրանսիայի հետ Մակրոնի օրոք։
- Դա կախված է այն բանից, թե քանի ձայն կստանա Լը Պենը։ Նա տանուլ կտա։ Բայց եթե 45 տոկոս հավաքի, դա լուրջ է։ Արդեն չես կարող հայտարարել, թե Ֆրանսիայի կեսը ծայրահեղականներ են։ Եթե նա 45 տոկոս հավաքի, մեկ ամիս հետո կկարողանա վերցնել մեծամասնությունը խորհրդարանական ընտրություններում և կարգելափակի Մակրոնին։ Ֆրանսիան կդառնա անկառավարելի երկիր։ Երկրում քաոս է հասունանում (առայժմ՝ ոչ քաղաքացիական պատերազմ)։ Ինչո՞ւ ո՛չ հեղափոխություն։ Որովհետև ֆրանսիացիները դեռևս ապրում են ոչ վատ, թեև ամեն մի նոր նախագահի հետ՝ Սարկոզի, Օլանդ, Մակրոն, մենք դեպի անդունդ ենք շարժվում։ Բայց ֆրանսիացիները դեռ այնքան չեն «տառապել», ինչքան ռուսները Գորբաչովի և Ելցինի օրոք։ Ռուսներին՝ Պուտինին ստանալու համար, անհրաժեշտ էր անցնել Ելցինի տասնամյակը։ Մակրոնը չի կարողանա կառավարել երկիրը։ Ֆրանսիան կկառավարեն «ոսկի տղաները» և ոստիկանական ծառայությունները։ Ես վտանգում եմ կյանքս ավարտել բանտում (նրանք փորձել են, չէ՞, նստեցնել ինձ)։


Ֆրանսիան կկառավարի օլիգարխիան հորիզոնական քաոսի միջոցով (աղքատ գյուղացիները և աշխատավորներն ընդդեմ աղքատ մուսուլմանների)։ Մարդիկ կկռվեն միմյանց, բայց ոչ իշխանության դեմ։ Օլիգարխիայի ռազմավարությունը մարդկանց ցասումը կոյուղացնելն է, նրանց ցածրագույն մակարդակ իջեցնելը, բայց պահել վարչարարության վերահսկողությունն ու ֆինանսները։ Ֆրանսիան կվերածվի 90-ական թթ. Ռուսաստանի։ Հարուստները թիկնազորի հսկողությամբ կբարգավաճեն իրենց շքեղ շրջաններում, իսկ շուրջը կշարունակեն եռալ լոկալ կոնֆլիկտները։ Ավազակներն ու մաֆիան կվերահսկեն Փարիզի արվարձանները։ Ցավոք, Մարին լը Պենը Պուտինն է՝ առանց «Գազպրոմի», ԱԴԾ-ի և հատուկ նշանակության ջոկատների։ Նրա ժամանակը դեռ չի եկել։ Այ, երբ Ֆրանսիան մխրճվի լիակատար կեղտի մեջ, այդ ժամանակ էլ նրանք կհիշեն Մարինին։

 

Աղբյուրը՝  КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА 






Դիտումների քանակ 240135


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ֆրանսիան ընտրեց Անդրիաս Ղուկասյանին

Ֆրանսիան ընտրեց Անդրիաս Ղուկասյանին

Մայիսի 8, 2017


Ֆրանսիայում ավարտվեցին նախագահական ընտրությունները, հաղթող դուրս եկավ Էմանուել Մակրոնը` իշխանության և գլոբալիստների թեկնածուն: ...

Դաշնակները պաշտպանում են գերոնտոֆիլիան` հանուն իրենց գաղափարների

Դաշնակները պաշտպանում են գերոնտոֆիլիան` հանուն իրենց գաղափարների

Մայիսի 4, 2017


Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են, և այս կարևոր իրադարձությունը չէր կարող ընթանալ առանց ՀՅԴ մասնակցության կամ գոնե առան...

Ինչպես ամբողջ նախրով դեպի անդունդ էին գնում, այդպես էլ կշարունակեն

Ինչպես ամբողջ նախրով դեպի անդունդ էին գնում, այդպես էլ կշարունակեն

Ապրիլի 25, 2017


Թեկնածու Ֆիյոնը, որը երկուսի միակ հավասարարժեք ընդդիմախոսն էր և առաջնագիծ էր նետվում, անախորժ սկանդալներից հետո տուգանային գում...

Եվրախորհրդարանն արիաբար պայքարում է կնոջ դեմ

Եվրախորհրդարանն արիաբար պայքարում է կնոջ դեմ

Մարտի 3, 2017


Եվրախորհրդարանը Բրյուսելում մինի-նստաշրջանի շրջանակներում քվեարկել է «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, Եվրախորհրդարանի «Ա...

ԿՀՎ-ն Փարիզի ահաբեկչության մեղավոր է նշանակել Սնոուդենին

ԿՀՎ-ն Փարիզի ահաբեկչության մեղավոր է նշանակել Սնոուդենին

Նոյեմբերի 17, 2015


Նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկիչների հարձակումներից հետո Կենտրոնական հետախուզական վարչության մի ամբողջ շարք պաշտոնյաներ շտապեց...

ԱՄՆ-ը՝ ահաբեկչության գլխավոր հովանավոր

ԱՄՆ-ը՝ ահաբեկչության գլխավոր հովանավոր

Նոյեմբերի 17, 2015


ԻՊ-ն անհրաժեշտ է ամերիկացիներին քաոս հաստատելու համար, քաոսը հարկավոր է Ռուսաստանի և Չինաստանի սահմանների մոտ ապակայունություն ...

Բաստիլի գրավումն ու Բաղրամյանի չգրավումը

Բաստիլի գրավումն ու Բաղրամյանի չգրավումը

Հուլիսի 13, 2015


ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման նախօրե...

Հանրապետականը Ֆրանսիայում էլ է հանրապետական

Հանրապետականը Ֆրանսիայում էլ է հանրապետական

Մայիսի 30, 2015


Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի գործերն այնքան էլ լավ չեն: Վերջինս ցանկանում է կրկին իր թեկնածությունն առաջադրել նախա...

Ժիսկար դ'Էսթենը մտահոգ է Արևմուտքի քաղաքականությունից

Ժիսկար դ'Էսթենը մտահոգ է Արևմուտքի քաղաքականությունից

Փետրվարի 23, 2015


Politique international պարբերականին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էսթենն ասել է, որ Վաշինգտոնի...

Վասալների երթ իրենք իրենց դեմ

Վասալների երթ իրենք իրենց դեմ

Հունվարի 11, 2015
2

Հունվարի 11-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում հնարավորինս ամենախայտառակ ակցիան է տեղի ունենում՝ երթ ընդդեմ ահաբեկչության։ Երթին մասնակ...

Ամեն ինչ հատուցման գին ունի

Ամեն ինչ հատուցման գին ունի

Հունվարի 8, 2015
4

Ֆրանսիան ահաբեկված է: Ֆրանսիան սգի մեջ է: Երեկ երեք զինված տղամարդ Փարիզի կենտրոնում ներխուժել էին ֆրանսիական Charlie Hebdo երգ...

Պուտինը և Ֆրանցիսկոսը համատեղ պայքարում են Եվրոպայի փրկության համար

Պուտինը և Ֆրանցիսկոսը համատեղ պայքարում են Եվրոպայի փրկության համար

Նոյեմբերի 26, 2014


Ասում են՝ վատ օրինակը վարակիչ է. Արևմուտքի երկրներն այնքան երկար ու լկտիաբար են խցկվել հետխորհրդային պետությունների գործերում, ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մեր զորքերը` տիեզերքում
Հոկտեմբերի 23, 2017


Մեր զորքերը` տիեզերքում

Նահանջ առանց ղեկի
Հոկտեմբերի 23, 2017


Նահանջ առանց ղեկի

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Եվ մի տիկին` ԱՄՆ-ից
Հոկտեմբերի 10, 2017


Եվ մի տիկին` ԱՄՆ-ից

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ