Սովորական խայտառակություն

Փոստանջյանը` Անիի քաղաքապետ

Մայիսի 6, 2017
Փոստանջյանը` Անիի քաղաքապետ

Երևանի ավագանու ընտրություններին մասնակից երեք քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ընտրողների հետ շփումների իր մարտավարությունն է մշակել: Տարոն Մարգարյանն իր թիմի հետ նախապատվությունը տվել է ստանդարտ, ծեծված քարոզարշավի եղանակին: Նիկոլ Փաշինյանի խումբը դինամիկ, շարժուն, աղմկոտ ներկայացումների կողմնակից է: Իսկ ահա «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն իր աջակիցների հետ ջանում է ամեն գնով իրականացնել այնպիսի ակցիաներ, որոնք նախկինում չեն եղել և ինքնատիպության տպավորություն պիտի գործեն: Վատը միայն այն է, որ տիկին Զարուհու քարոզարշավի օգտակար գործողության գործակիցն է նվազագույն, քանի որ նրա ընտրած ձևերը թեև չտեսնված են, բայց միևնույն ժամանակ չեն ծառայում բուն նպատակին: Նուբարաշենի աղբավայրում քարոզարշավ իրականացնելն ասվածի լավագուն ապացույցն էր:


Սակայն արի ու տես, որ Փոստանջյանը չբավարարվեց ձեռք բերածով և հիմա էլ որոշել է ավելի հեռուն գնալ: Ընդ որում, հեռու ասվածը հենց հեռու է տարածական իմաստով: Այսօր հայտնի է դարձել, որ «Երկիր Ծիրանի»-ի անդամներն իրենց լիդերի հետ կտրել են հայ-թուրքական սահմանը և հասել են պատմական Անի մայրաքաղաք: Հետո նրանք այնտեղ եռագույնով ու «Երկիր Ծիրանի» գրառմամբ շապիկներով լուսանկարվել են ու այդ նկարները տարածել համացանցում: Հիմա մնում է հասկանալ, թե Զարուհու ուզածն ինչ է: Պարզ է, որ Անիում ընտրողներ հազիվ թե հանդիպած լինեն, ուրեմն քարոզչությունն էլ անպտուղ է արվել: Մնում է միայն մտածել, որ Փոստանջյանը ձեռք է քաշել Երևանի քաղաքապետ դառնալու երազանքից ու այժմ որոշել է լինել միայն Անիի քաղաքապետ:


Հետգրություն


Էրդողանը հայտյաց և, որն ավելի կարևոր է, բռնապետ նախագահի համբավ է ձեռք բերել: Իհարկե, դա իրականությանը չի համապատասխանում: Բա նորմալ բռնապետը Փոստանջյան Զարուհուն հայկական դրոշով թույլ կտա՞ր Թուրքիայի սահմանն անցնել և քաղաքական ակցիա կազմակերպել: Մեկնաբանություններն ավելորդ են…






Դիտումների քանակ 106931


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Մայիսի 18, 2020


Իհարկե, թուրքերն իրենք պետք է որոշեն՝ արդյո՞ք պատերազմի մեջ մտնեն Ռուսաստանի դեմ տասնյոթերորդ անգամ, թե՞ ոչ։ Կարծում ենք, մենք ...

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Մարտի 3, 2020


Սիրիայում և Անդրկովկասում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հարգելի ընթերցողը կարո...

Լկտի Էրդողանը

Լկտի Էրդողանը

Դեկտեմբերի 21, 2019


Չգիտես ինչու անընդհատ մտաբերում եմ մեծ բանաստեղծ Վելիմիր Խլեբնիկովի այս տողերը, երբ մտածում եմ Թուրքիայի նախագահի մասին։ Շեկ բե...

Թրամփը սկսել է մայմունության երկրորդ ռաունդը

Թրամփը սկսել է մայմունության երկրորդ ռաունդը

Դեկտեմբերի 17, 2019


Դոնալդ Թրամփն սկսել է մայմունության երկրորդ ռաունդը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացո...

Մայմունության հերթը հասավ Էրդողանին

Մայմունության հերթը հասավ Էրդողանին

Դեկտեմբերի 16, 2019


Հիմա արդեն Էրդողան էֆենդին է մտնում խաղի մեջ: Կոնգրեսի պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո,...

Մայմունության հերթը հասավ Թրամփին

Մայմունության հերթը հասավ Թրամփին

Դեկտեմբերի 12, 2019


Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերումը երջանկություն դարձավ հայ ժողովր...

Ո՞վ է որոշել վախեցնել Հայաստանին Թուրքիայի «հարձակմամբ»

Ո՞վ է որոշել վախեցնել Հայաստանին Թուրքիայի «հարձակմամբ»

Դեկտեմբերի 2, 2019


Nordic Monitor շվեդական կայքը՝ Ստոկհոլմի Սկանդինավյան հետազոտությունների և մոնիթորինգի լրատվական ռեսուրսը (Nordic Research and ...

Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավորեց հայ ժողովրդին

Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավորեց հայ ժողովրդին

Նոյեմբերի 25, 2019


Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակեց ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի կողմից Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության բանաձև...

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Հոկտեմբերի 11, 2019


Ութ տարի առաջ սկսվեց սիրիական պատերազմը։ Այն տեղի ունեցավ «արաբական գարնան» շրջանակում, Մաղրիբից մինչև Ինդոնեզիա ամերիկյան արտա...

Ինչո՞ւ քրդերը չեն օգնել ամերիկացիներին Նորմանդիայում

Ինչո՞ւ քրդերը չեն օգնել ամերիկացիներին Նորմանդիայում

Հոկտեմբերի 10, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից և բախտի քմահաճույքին հանձնե...

Փաշինյան Նիկոլն այսօր կկրկնի Էրդողանի միտքը այլ ձևակերպումներով

Փաշինյան Նիկոլն այսօր կկրկնի Էրդողանի միտքը այլ ձևակերպումներով

Սեպտեմբերի 25, 2019


Ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է նաև Ղարաբաղ...

Թե ինչպես Մարինա Խաչատրյանը լիարժեք կին դարձավ

Թե ինչպես Մարինա Խաչատրյանը լիարժեք կին դարձավ

Նոյեմբերի 19, 2018


Այս տարվա փետրվարին մի ուշագրավ դեպք արձանագրվեց Երևանի ավագանու նիստի ընթացքում: Այդ օրը «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները...

Նրանք զոհվեցին դեմոկրատիայի պատճառով

Նրանք զոհվեցին դեմոկրատիայի պատճառով

Սեպտեմբերի 24, 2018


Երբ Հայաստանում իշխանության էր տոտալիտար ու կեղծարար ՍԵրժ Սարգսյանը, գեղեցկուհի Զարուհի Փոստանջյանն ու դեգեներատ Րաֆֆի Հովհաննի...

Երբ ֆավորիտն ամենախայտառակն է

Երբ ֆավորիտն ամենախայտառակն է

Սեպտեմբերի 10, 2018


Մեկնարկեց Երևանի ավագանու ընտրարշավը։ Մասնակցում է ով ասես. էլ Զարուհի Փոստանջյանը, էլ դաշնակները, էլ Արամ Սարգսյանի ու Էդմոն Մ...

Տարբերությունը մեծ չէ

Տարբերությունը մեծ չէ

Հուլիսի 23, 2018


Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը սկզբում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն էր: Հետո Փաշինյանը նրան չընդունեց, և սա սկսեց չհասկանալ, թե ինքն այ...

Փաշինյա՞ն, թե՞ Էրդողան

Փաշինյա՞ն, թե՞ Էրդողան

Հունիսի 30, 2018


Դեռևս մեկուկես ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Հենց նոր հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհա...

Պղտոր ջրի ձուկը

Պղտոր ջրի ձուկը

Հունիսի 4, 2018


Երբ երկու ամիս շարունակ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ծայրահեղ լարված էր, Արցախը ջանաց որևէ կերպ չմիջամտել` մնալով ոչ թե պաս...

Էլթոն Ջոնը, Զարուհին և մնացյալը

Էլթոն Ջոնը, Զարուհին և մնացյալը

Մայիսի 28, 2018


Հայաստան եկավ ու մեկնեց հանրահայտ երգիչ Էլթոն Ջոնը: Նրան Երևանում ջերմ ընդունելության արժանացրեցին: Բայց ոչ բոլորը: Եղան շատերը...

Զարուհին նաև գրագող է

Զարուհին նաև գրագող է

Մայիսի 10, 2018


Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը: Բայց հիմա նրանց...

Նիկոլը Զարուհու վարչապետն է

Նիկոլը Զարուհու վարչապետն է

Ապրիլի 26, 2018


«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն այսօր մասնակցել է Դիլիջանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին: Տիկին Զա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ