Տիեզերական խայտառակություն

Ծառուկյանի վիժվածքները

Մայիսի 3, 2017
Ծառուկյանի վիժվածքները

Ջհանգիր Լֆիկյան

 

Եկել է մանդատ ստանալու ժամանակը, և ինչպես Հայաստանում բոլոր հարցերում, այստեղ նույնպես ականատեսն ենք տարրական մարդկային ստորության, անբարոյականության և լկտիության: Հայտնի է, որ ցուցակում որևէ տեղ գրավելը դեռ ոչինչ չի նշանակում: Ավանդույթ է ձևավորվել Հայաստանում` թեկնածուից վերցնում են ինքնաբացարկի դիմում, որը կարող է օգտագործվել ինչ-ինչ դեպքերում: Օրինակ, եթե թեկնածուն իրեն լավ չի դրսևորել ընտրարշավի ժամանակ, եթե չի կատարել իր խոստումները ձայն բերելու առումով, ապա նրան ընտրությունից հետո կհուշեն, որ պառլամենտ գնալու իրավունք չունի և գործի կդնեն իր իսկ կողմից նախօրոք ստորագրված ինքնաբացարկի դիմումը: Այսպես, ըստ այդ չգրված օրենքի՝ մանդատից հրաժարվեց Արարատ Զուրաբյանը. նա զբաղեցնում էր «Ծառուկյան» դաշինքի վեցերորդ անցողիկ տեղը, բայց քանի որ խայտառակվեց ռեյտինգային համակարգով անցյալում իր իսկ ղեկավարած թաղերում, հասկացավ, որ իրոք չի կարող հավակնել մանդատի: Շատերն այս եղանակով դուրս եկան Ծառուկյանի ցուցակից, բայց գտնվեցին մի քանիսը, որոնց համար պատգամավորի մանդատը վեր է իրենց խոսքից, նամուսից, ընկերական պայմանավորվածությունից և ընդհանրապես ամեն ինչից: Դրանց թվում են Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը և նախկին բանտապետ ու մարդակեր Մուշեղ Սաղաթելյանը:


Բնականաբար, եթե սրանց անունից ԿԸՀ ինքնաբացարկի դիմում են ներկայացնում, նշանակում է՝ դա վաղուց ձեռք բերված պայմանավորվածություն է: Բայց, ինչպես տեսնում ենք, այսօր սրանք իրենց մանդատներն իրենցից շատ են հարգում: «Իհարկե, պիտի գնամ իմ մանդատը ստանամ, ես ռեյտինգային ընտրակարգով առաջին տեղն եմ գրավել, 12 հոգու մեջ ամենից շատ ձայները ես եմ տարել ու օրենքի 100-րդ հոդվածում էլ հստակ մի տողով գրված է, որ պատգամավոր են դառնում այն թեկնածուները, որոնք տվյալ ցուցակում առավելագույն ձայներն են ներկայացնում: Ես չեմ էլ հավատում, որ նման փաստաթուղթ կարող է այնտեղ լինի, հավատալու բան չի, էլի, դա ոչ խաբելու, ոչ թաքցնելու բան է: Իմ հավատը չի գալիս, ծիծաղս ա գալիս, ասում եմ՝ էս ինչ են գրել»,- ասում է Նապոլեոն Ազիզյանը: «Նախ, առաջինը՝ մանդատից չեմ հրաժարվել, երկրորդը՝ եթե դիմում չեմ գրել, ոնց կարող է իմ անունը լինել: Անհասկանալի է՝ ով է ինձնից դիմում վերցրել: Չգիտեմ, ես տեղյակ չեմ, ինձ էլ զանգում, հարցնում են, հարցեր են տալիս, որից ես իրոք անտեղյակ եմ: Եթե ինքնաբացարկ չեմ ներկայացրել, տարածքում հաղթել եմ, զարմանալի ա էլի մի քիչ»,- ասում է Խաչիկ Մանուկյանը:


Դե, իսկ մարդակեր բանտապետ Մուշեղ Սաղաթելյանն էլ նույն բանն է ասում, բայց միայն իրեն բնորոշ լկտիությամբ. «Այդ թեմայով ինձ հետ խոսակցություն չի եղել։ Բայց շտաբում բազմաթիվ անձնական թղթեր եմ ներկայացրել՝ ոստիկանությունից և այլն։ Ընդունողը Մուրադյան Ալբերտն էր՝ իր մոտ է եղել, բայց ինքնաբացարկի մասին խոսք չի եղել։ «Ծառուկյան» դաշինքի շտաբում մի աղջիկ կար նստած՝ քարտուղարությունում, այդ աղջկան լիազորագիր տրվեց թեկնածուի, այդտեղ եմ ստորագրել։ Բայց ուրիշ տեսակի խոսակցություն չի եղել, ինքնաբացարկի մասին խոսակցություն ինձ հետ չի եղել (տո ոչխար, բա ինչի՞ մասին է խոսք եղել, եթե ոչ ինքնաբացարկի, ինչի՞ համար ես ստորագրել ու լիազորագիր տվել– խմբ.)։ Չգիտեմ՝ ինչ մատյանի մեջ եմ ստորագրել, ինչ կարգով է եղել, թող իրենք ասեն, թե այդ ողբերգական արարողությունը ոնց է եղել»:


Իսկ հետո, հիշելով իր ոչ վաղ անցյալը, պրն Սաղաթելյանը հավելում է. «Գողական օրենք է՝ նախօրոք ստորագրություն են վերցնում ու ժամանակին օգտագործում»:
Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են...

 






Դիտումների քանակ 114910


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

«Ծառուկյան» դաշինքի տխուր ապագայի առիթով

«Ծառուկյան» դաշինքի տխուր ապագայի առիթով

Մայիսի 4, 2017


Երեկ գրել էինք, որ «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկ հայտարարած 23 թեկնածուներից երեքը փոշմանել էին, դրանք էին` Նապոլեոն Ազիզյանը...

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլն ընդդեմ «ԱդեկվաԴ»-ի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ «ԱդեկվաԴ»-ի

Հոկտեմբերի 12, 2018


Փաշինյան Նիկոլն այնքան էր քամակ ճղում, թե իր նման արդարամիտ, ժողովրդավարական, լիբերալ, հանդուրժող և ազատամիտ տղա չկա, որ նրա հե...

Հը՞, Արարատ, էս կյանքը խի՞ սենց փոխվեց...

Հը՞, Արարատ, էս կյանքը խի՞ սենց փոխվեց...

Հունիսի 20, 2018


«Ծառուկյան» խմբակցության խայտառակ պատգամավոր Արարատ Զուրաբյանը, որին, անկեղծ ասած, հեշտ չէ ընկալել այլ քաղաքական ուժի մասնիկ, ք...

Նիկոլը փայտիկ է

Նիկոլը փայտիկ է

Հունիսի 7, 2018


Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի շուրջ քննարկումն այնքան աղմկոտ ու բազմաձայն էր, որ որոշ դրվագներ պարզապես կուլ գնաց...

Դաշնակներին պետք է շտապ փոխանակել

Դաշնակներին պետք է շտապ փոխանակել

Մարտի 21, 2018


Պարզվում է, որ մեր Սահմանադրությամբ ամրագրված է Հայաստանի Հանրապետության տարածքների փոփոխության մասին դրույթը: Մասնավորապես, Սա...

Կետերը ապրիլին են հաշվում

Կետերը ապրիլին են հաշվում

Մարտի 2, 2018


Հայաստանում ընթացող օրենսդրական, կառուցվածքային և կադրային փոփոխությունները «Ծառուկյան» դաշինքի կողմից ընկալվում են ոչ թե ընթաց...

Ծառուկյանը կլսի Ծառուկյանի կարծիքը

Ծառուկյանը կլսի Ծառուկյանի կարծիքը

Հունվարի 24, 2018


Երբ պարզ դարձավ, որ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է, «Ծառուկյան» դաշ...

Ծեծ ԱԺ-ում. երբ խոսքը գործ է

Ծեծ ԱԺ-ում. երբ խոսքը գործ է

Դեկտեմբերի 20, 2017


Ծեծն ու կռիվը մեր խորհրդարանի բարի ավանդույթներից են: Այն օրից ի վեր, երբ Հայաստանն ունեցավ Ազգային ժողով, այդ հարկի տակ պարբեր...

Նապոլեոնի միտքը` գնալ-գալովի

Նապոլեոնի միտքը` գնալ-գալովի

Սեպտեմբերի 27, 2017


ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը դեռ երկար կմնա մարդկանց հիշողության մեջ խորհրդարանական ընտրությունների...

Դետեկտիվ չկա, բայց մի կարևոր բան կա

Դետեկտիվ չկա, բայց մի կարևոր բան կա

Մայիսի 19, 2017


Երբ այսօր խորհրդարանում հայտարարվեց այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Արտյոմ Ծառուկյանը, Խաչիկ Մանուկյանն ու Հարո...

Զուրաբյանի մանդատային զվարճանքները

Զուրաբյանի մանդատային զվարճանքները

Մայիսի 18, 2017


Ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ ԲՀԿ-ական դարձած ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանի ճակատագիրը մազից էր կախված: «Ծառուկյան» դաշինքի խռովար...

«Ծառուկյան» դաշինքի տխուր ապագայի առիթով

«Ծառուկյան» դաշինքի տխուր ապագայի առիթով

Մայիսի 4, 2017


Երեկ գրել էինք, որ «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկ հայտարարած 23 թեկնածուներից երեքը փոշմանել էին, դրանք էին` Նապոլեոն Ազիզյանը...

«Ծառուկյան» դաշինքի ծրագիր. վենդետա և բորդելաշինություն

«Ծառուկյան» դաշինքի ծրագիր. վենդետա և բորդելաշինություն

Մարտի 6, 2017


Հրապարակվել են Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի առաջնահերթ 15 քայլերը՝ չափազանց խոստումնալի կա...

Ծառուկյանը` հայ քաղաքականության գերեզմանափոր

Ծառուկյանը` հայ քաղաքականության գերեզմանափոր

Փետրվարի 28, 2017


Հայաստանում քաղաքականությունը մեռավ: Այս ընտրությունները կվերածվեն քաղաքականության հոգեհանգստի, և պետությունը վերջնականապես կդա...

Զուրաբյանին` ԱԺ, գաղափարը` աղբանոց

Զուրաբյանին` ԱԺ, գաղափարը` աղբանոց

Փետրվարի 22, 2017


Հայտնի բուսաբան Միչուրինը կնախանձեր այն պատվաստումին, որ կատարեց «Ծառուկյան» դաշինքը, երբ իրեն կցեց ՀՀՇ-ին: Սա, թերևս, ներկա նա...

Խաչիկի համար Ծառուկյանի ավտոբուսում տեղ գտնվեց

Խաչիկի համար Ծառուկյանի ավտոբուսում տեղ գտնվեց

Փետրվարի 17, 2017


«Ծառուկյան» դաշինքի կազմը, առավել ևս` հրապարակված ցուցակը, շատերի զարմանքը հարուցեցին. սա ի՞նչ այլընտրանքային ուժ է, եթե նրա կա...

Նոր տրիո՝ Գռզո & company

Նոր տրիո՝ Գռզո & company

Հուլիսի 15, 2016


Արդեն իսկ բացահայտ է դառնում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն ընթանալու են «Եղունգ ունես՝ գլուխդ քորիր» կարգախոսով, ա...

ՀՀՇ-ն սատանայի հետ էլ կգնա դաշինքի

ՀՀՇ-ն սատանայի հետ էլ կգնա դաշինքի

Հունիսի 4, 2016


Այսօր Հայաստանում գործող ոչ մի ըննդիմադիր քաղաքական ուժ ի վիճակի չէ ինքնուրույն ընտրությունների գնալ: Եվ դա ոչ այն պատճառով, որ...

Բոզերի կուսակցությունը ստացավ առաջին խայտառակ ապտակը

Բոզերի կուսակցությունը ստացավ առաջին խայտառակ ապտակը

Մայիսի 28, 2016
1

Վարդանիկ Օսկանյանի դեռ չծնված կուսակցությունն արդեն ճաշակեց առաջին խայտառակությունը, այն էլ այնպես ճաշակեց, որ երկար կհիշվի: Ու...

Ո՞վ կստանա Նորին գերազանցության 2017-ի քվոտան

Ո՞վ կստանա Նորին գերազանցության 2017-ի քվոտան

Մայիսի 2, 2016


Հայաստանի խորհրդարանում միշտ եղել են այսպես կոչված արևմտամետ քաղաքական ուժեր, ուժեր որոնք իրենց նպատակն ու խնդիրն են համարել պա...

Ադրբեջանում մայրերը հրաժարվում են ընդդիմադիրներից, Հայաստանին այդ ճակատագիրը չի սպառնում

Ադրբեջանում մայրերը հրաժարվում են ընդդիմադիրներից, Հայաստանին այդ ճակատագիրը չի սպառնում

Հոկտեմբերի 22, 2015
2

Հայաստանում բավական մեծաթիվ են այն մարդիկ, ովքեր սուլթանության գաղափարն են դավանում, եթե ուշադրության առնենք «սպարապետի» գաղափա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ