Տիեզերական խայտառակություն

Երևանը վտանգված է, բայց ո՞ւմ տանձին է դա

Ապրիլի 28, 2017
Երևանը վտանգված է, բայց ո՞ւմ տանձին է դա

Քոչար Օսկանյան

 

Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրարշավ է ընթանում, մասնակցում է երեք քաղաքական ուժ: Երկուսն իբր ընդդիմադիր են, մեկը` իշխանական: Խոսում են իրենց կատարած սխրանքների և հերոսական նախագծերի մասին: Երբեմն խոսում են նաև քաղաքի պրոբլեմների մասին՝ քննադատելով մեկը մյուսին: Բայց զարմանալին այն է, որ ոչ ոք չի խոսում Երևանը սպանող մահացու վտանգի մասին, իսկ ավելի զարմանալի է, որ այդ մասին լռում են իրենց ընդդիմադիր հռչակած «Երկիր ծիրանի» նորաստեղծ խայտառակությունը և Նիկոլ Փաշինյանի թիմը:


Բանն այն է, որ Երևանը երևի աշխարհի եզակի մայրաքաղաքներից է, որտեղ ամեն րոպե կյանքից կարող է հեռանալ 300-400 հազար քաղաքացի: Խոսքը Երևանի` Կարեն Սերոբիչ Դեմիրճյանի օրոք կառուցված բնակֆոնդի ողբալի վիճակի մասին է: Ակնհայտ է, որ Նորքի զանգվածների, Ավանի, Էրեբունիի, Մալաթիա-Սեբաստիայի, Աջափնյակի և Կենտրոնի 1974-ից ի վեր կառուցված շինությունների 95 տոկոսը ենթակա չէ բնակեցման և շահագործման, քանզի միջին հզորության երկրաշարժը հողին կհավասարեցնի դրանք: Թե Երևանի բնակիչների քանի տոկոսն է բնակվում վթարային շենքերում` անհայտ է: Այդ մասին քաղաքապետ Տարոնը, հավանաբար, չի էլ մտածում, չի էլ կատարել ուսումնասիրություններ ու վերլուծություններ: Հավանաբար, նա գիտակցում է, որ Հայաստանն ու Երևանը, ի տարբերություն Ռուսաստանի ու Մոսկվայի, ի վիճակի չեն անգամ բարձրացնել վթարային և կյանքի համար վտանգավոր բնակֆոնդի խնդիրը, ուր մնաց թե լուծեն այդ խնդիրը, ինչով Ռուսաստանում շատ արդյունավետ զբաղվում են:


Բայց խայտառակությունն այն է, որ խնդիրը լռեցնելը համարվում է վերջինիս լուծման յուրահատուկ ձև, իսկ ողբերգությունն այն կլինի, եթե մի օր բնությունը գործի դնի իր աղետը, որը Հայաստանի համար հազվագյուտ չէ և որից Հայաստանը շատ է տուժել: Հետաքրքիր է, մեկը կփորձի՞ պատասխանել այն հարցին, թե ինչ կլինի Կարեն Շինարարի շինությունների հետ, ասենք, 6-7 բալանոց երկրաշարժի դեպքում: Եվ մեկը կկարողանա՞ երաշխավորել, որ առաջիկայում Երևանում և Արարատյան դաշտավայրում բացառված են այդ կարգի ցնցումները: Վերջապես, մեկը ռիսկ կանի՞ հնչեցնել պոտենցիալ զոհերի մոտավոր թիվը:


Սա ազգային անվտանգության, ազգի գոյության և ոչնչացման հարց է, որը, ինչպես տեսնում ենք, լռության է մատնված, կարծես սա էլ է Հոկտեմբերի 27-ի կարգի թեմա, որի վրա տաբու է դրված: Կարեն Շինարարը մեկ մահացու հարված հասցրեց հայ ժողովրդին, երբ Երևանը դարձրեց միլիոնանոց քաղաք և կենտրոնացրեց այս քաղաքում երկրի տնտեսական, մշակութային, գիտակրթական պոտենցիալի ահռելի մասը և բնակչության գրեթե կեսը: Երկրորդ մահացու հարվածը նա հասցրեց իր խայտառակ որակի շինարարությամբ, ինչի շնորհիվ Լենինականում և Կիրովականում ընդամենը 8 բալը սպանեց տասնյակ հազար հայերի: Հիմա վտանգված է Երևանը, այսինքն` ողջ Հայաստանը: Իսկ այս մասին խոսելը համարվում է վատ վարվելաձևի նշան։ Մինչև ե՞րբ...


Հետգրություն


Իհարկե, հասկանում ենք, որ վթարային շենքերից մարդկանց տեղահանումը, նոր բնակարանների կառուցումն այսօր Հայաստանի ուժերից վեր են: Սակայն դա չպիտի լինի պատճառն այն բանի, որ այդ գործը չնախաձեռնվի, փրկության ճանապարհներ չորոնվեն: Դրա համար է, որ գոյություն ունեն պետական իշխանություն, քաղաքական ղեկավարություն: Իսկ վերջիններիս ծպտունը մենք չենք լսում…

 






Դիտումների քանակ 129443


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հոկտեմբերի 27. Ամերիկյան վտանգը վերադարձել է 20 տարի անց

Հոկտեմբերի 27. Ամերիկյան վտանգը վերադարձել է 20 տարի անց

Հոկտեմբերի 28, 2019


Հոկտեմբերի 27-ի հերթական տարեդարձը (տարելիցը, ով ոնց կուզի) նոր հիստերիա առաջացրեց Հայաստանում: Բոլորը միաձայն պահանջում են քրե...

Սարգսյան Վազգենի ու Դեմիրճյան Կարենի գերեզմանները կդառնան համազգային թքավայրե՞ր

Սարգսյան Վազգենի ու Դեմիրճյան Կարենի գերեզմանները կդառնան համազգային թքավայրե՞ր

Հոկտեմբերի 26, 2019


Հայ քաղաքական մտքի միանգամից երկու տիտան հայտարարում է, որ հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի: Դրանցից մեկը Սարգսյան Արամն ...

Մարդասպանի կինը դժգոհ է այլ մարդասպանի ազատվելուց

Մարդասպանի կինը դժգոհ է այլ մարդասպանի ազատվելուց

Հոկտեմբերի 25, 2019


Դեմիրճյան Կարենի այրին իմացել է, որ Նաիրի Հունանյանը վաղածամկետ ազատման դիմում է գրել, զայրացել և դիմել է Փաշինյան Նիկոլին: «Մե...

բաբաջանյան արմանը ծանոթ է հոկտեմբերի 27-ի իսկական մոտիվներին ու կազմակերպիչներին

բաբաջանյան արմանը ծանոթ է հոկտեմբերի 27-ի իսկական մոտիվներին ու կազմակերպիչներին

Հոկտեմբերի 21, 2019


Հոկտեմբերի 27-ից շաբաթներ առաջ միասեռական, «գործ տվող» (նաև մոր վրա), դրամաշորթ և բարոյականության հետ որևէ ընդհանուր բան չունեց...

Արամ Փաշային վտարո՞ւմ են

Արամ Փաշային վտարո՞ւմ են

Հունիսի 27, 2018


Երևանի կենտրոնում Առաջին հանրապետության հիմնադիր, դաշնակցական գործիչ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման ծրագրերը վերստին հետաձգվե...

29 տարվա երկրաշարժ

29 տարվա երկրաշարժ

Դեկտեմբերի 7, 2017


29 տարի շարունակ աղետի գոտու մասին ասվում ու գրվում է միևնույն բանը: 29 տարի շարունակ եկան ու գնացին իշխանություններ` իրենց բար...

Իլհամ Ալիև. թռիչքներ երազում և հարթմնի

Իլհամ Ալիև. թռիչքներ երազում և հարթմնի

Նոյեմբերի 26, 2017


Իլհամ Ալիևը սիրում է պարծենալ իր երկրով, նրա «հնագույն պատմությամբ», իր հորով ու անգամ ինքն իրենով (եթե գոնե միայն կնոջով պարծե...

Ուզում են քանդել օպերայի շենքը

Ուզում են քանդել օպերայի շենքը

Հոկտեմբերի 27, 2017


Երևանի փողոցների բեռնաթափման ու խցանումները վերացնելու ուղղությամբ կառավարության նախավերջին նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ...

Բաքուն՝ հայերին. Երևանի վարձակալության ժամկետն ավարտվել է, վերադարձրե՛ք

Բաքուն՝ հայերին. Երևանի վարձակալության ժամկետն ավարտվել է, վերադարձրե՛ք

Սեպտեմբերի 27, 2017


Ադրբեջանը կրկին զարմացրել է։ «Սենսացիա» են դարձել, ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, պատմաբան Նարիման Յաղուբլուի խոսքերը, ո...

ՀՀԿ ծրագրի մեկնարկը Այգեձորում. սարքել այնպես, որ շուտ քանդվի

ՀՀԿ ծրագրի մեկնարկը Այգեձորում. սարքել այնպես, որ շուտ քանդվի

Մայիսի 23, 2017


Այսօր մայրաքաղաքի Այգեձոր թաղամասի բնակիչներն ականատես եղան Տարոն Մարգարյանի և Հանրապետական կուսակցության ծրագրային դրույթներից...

Զարուհին որոշեց լինել ծախված

Զարուհին որոշեց լինել ծախված

Մայիսի 18, 2017


Երևանի ավագանու ընտրությունների արդյուքների համաձայն, «Երկիր Ծիրանի» կուսակցության հինգ ներկայացուցիչ ստացավ ավագանու մանդատ: Բ...

Աշոտյանը Տարոնին ապագա չի խոստանում

Աշոտյանը Տարոնին ապագա չի խոստանում

Մայիսի 15, 2017


Տարոն Մարգարյանի 71 տոկոսանոց հաղթանակն այնքան տպավորիչ էր, որ ՀՀԿ-ն, չսպասելով վերջնական արդյունքների հրապարակմանը, հայտարարեց...

Րաֆֆու հոգում Զարուհու կարոտն է արթնացել

Րաֆֆու հոգում Զարուհու կարոտն է արթնացել

Մայիսի 15, 2017


Ապրիլի 2-ից հետո ասպարեզից անհետացած «Ժառանգություն» կուսակցությունը մայիսի 15-ին հարություն է առել, որ երկու բառ ասի Երևանի ավ...

Նաիրան վերջացնում է Երևանը

Նաիրան վերջացնում է Երևանը

Մայիսի 12, 2017


Նախընտրական քարոզարշավի տարատեսակ դրսևորումները զանազան զգացողություններ են արթնացնում: Դրանց մի մասը մարդկանց առիթ է տալիս փոք...

Արտը խախուտ, մահանեն կարկուտ

Արտը խախուտ, մահանեն կարկուտ

Մայիսի 11, 2017


Բանավեճը քաղաքական մշակույթ է, իսկ նախընտրական շրջանում դա գրեթե անժխտելի անհրաժեշտություն է: Ուզում ես հաստատել քո իրավացիությ...

Նիկոլի մածունը սև է

Նիկոլի մածունը սև է

Մայիսի 10, 2017


Ընտրություններում քաղաքական ուժերը մրցակցում են: Իսկ ինչի՞ շուրջ է նրանց մրցակցությունը: Կա տարածված կարծիք, որ դա պիտի լինի հա...

Ո՞վ է ավելի շատ ծառայում իշխանությանը

Ո՞վ է ավելի շատ ծառայում իշխանությանը

Մայիսի 10, 2017


Ստացվեց այնպես, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր ամբողջ քարոզարշավն ա...

Կոյուղու մակարդակի ընտրություններ

Կոյուղու մակարդակի ընտրություններ

Մայիսի 9, 2017


Երևանի ավագանու ընտրություններն իրենց զանազան դրսևորումներով հանդերձ բացահայտում են մեր հասարակության վերաբերմունքը քաղաքական գ...

«Ծառուկյան» դաշինքում ինքնավերլուծվում են

«Ծառուկյան» դաշինքում ինքնավերլուծվում են

Մայիսի 9, 2017


«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր շատ անսպասելի բացահայտում է կատարել: Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՅԴ-ն...

Տարոնի болтун-ը

Տարոնի болтун-ը

Մայիսի 8, 2017


Տարոն Մարգարյանն ունի իր անձնական օգտագործման զազրախոսը: Այդ դերը սիրով ստանձնել է ՀՀԿ-ից Երևանի ավագանու թեկնածու Լևոն Իգիթյան...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը