Ազգային խայտառակություն

ԱԱԾ սեզոնային շոու, կամ` եղբայրների անվտանգության ապահովում

Ապրիլի 27, 2017
ԱԱԾ սեզոնային շոու, կամ` եղբայրների անվտանգության ապահովում

Ջհանգիր Լֆիկյան


Ժամանակ առ ժամանակ մեր երկրի Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է գալիս սենսացիոն, ցնցող բացահայտումներով, մի քանի օր շարունակ մամուլը միայն նրանց քաջագործությունների մասին է խոսում, բայց հետո թեման հետզհետե մարում է, իսկ այնուհետև այնպես է ջնջվում, մոռացության տրվում, որ արդեն չես էլ հասկանում` սա ընդամենը կեղծ ահազա՞նք էր, թե՞ իսկապես եղել է հանցագործություն ու բացահայտում:


Այս շարքի դեպքերից մեկն էլ այն էր, երբ հայտարարվեց, թե մի քանի մասնավոր բուհերի ռեկտորներ մեղադրվում են կեղծ դիպլոմներ բաժանելու համար: ԱԱԾ-ն, պահպանելով խնդրի խորհրդավորությունը, չէր հրապարակել մեղավորների անունները, և մի որոշ ժամանակ լրագրողները սեփական հետաքննությունն էին անցկացնում` պարզելու, թե ում մասին է խոսքը: Իսկ իրականում փաստն արդեն իսկ արտառոց էր: Անանուն հանցագործը ո՞րն է: Եթե կա փաստ, ուրեմն պիտի հնչի նաև բուհի և ռեկտորի անունը:


Այսպես կարող էր երկար շարունակվել, եթե «ամբաստանյալներն» իրենք չինքնաբացահայտվեին: Շուտով լուրջ դժգոհությամբ և բողոքներով հանդես եկան Երևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական, Երևանի Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական ու Գյումրու «Պրոգրես» համալսարանների պատասխանատուները` հայտարարելով, որ իրենք մաքուր են ու հանիրավի անվանարկված: Չի եղել ոչ մի կեղծ դիպլոմ ու կեղծ ուսանող:


ԱԱԾ-ն լռեց: Այո, պարզապես լռեց, ասել է թե` գործը սառեցվեց ու դուրս բերվեց շրջանառությունից: Այլևս ոչ մի խոսք դրա հիմքերի, ապացույցների, նախաքննության ու մնացած գործառույթների մասին: Ոչ մի բացատրություն, ոչ մի առարկություն, ոչ մի ներողություն: Մարդիկ վարկաբեկվեցին, ստվերվեց նրանց գործարար համբավը, հասարակությանը մոլորեցրեցին, իսկ ԱԱԾ-շոուի կազմակերպիչները ընդամենը ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի ականջին շշնջացին. «Գործը կարճվել է»:


Եթե սա պրոֆեսիոնալիզմն է, ապա ո՞րն է դիլետանտությունը: Եվ եթե ազգային անվտանգությունն այսպես է ապահովվում, ապա վտանգի դեպքում ի՞նչ է պետք անել: Պետք է ենթադրել, որ վտանգի դեպքում մենք բոլորս կքաշվենք, ինչպես տեղի ունեցավ «Սասնա ծռերի» հերոսական սխրանքի ժամանակ, քանի որ ԱԱԾ ղեկավար այսօր աշխատում է Գևորգի Կուտոյանը` Տիգրան Ուրիխանյանի եղբայրը, իսկ Կուտոյանի հիմնական զբաղմունքը եղբոր խայտառակ ստոր արարքների կոծկումն է: Ի դեպ, Հատուկ քննչական ծառայությունը վերջերս այնպիսի մի գործ է կարճել, որով պետք է մեղադրանք առաջադրվեր Տիգրան Ուրիխանյանին, որ, հավանաբար, Սերժ Սարգսյանի ուժերից վեր կլիներ այդ խայտառակ գործի կարճման հրահանգումը (զուտ բարոյական առումով, քանզի ամեն մի լկտիություն չէ, որ նորմալ մարդը կցանկանա ծածկել): Բայց պրն Կուտոյանն ուրիշ է, ուրիշ...


ՀՔԾ-ի խայտառակ գործունեությանն ու Ուրիխանյանին ամենաանբարո ձևով փրկելուն մենք առաջիկայում կանդրադառնանք: Սպասենք, տեսնենք, թե ինչ կասեն գլխավոր դատախազությունում:






Դիտումների քանակ 125502


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ուրիխանյան տիկոյի դաժան տվայտանքները ո՞ւր կհասցնեն

ուրիխանյան տիկոյի դաժան տվայտանքները ո՞ւր կհասցնեն

Հունիսի 25, 2020


Գագիկ Ծառուկյանը երբեք չի փայլել նորմալ մարդկանցով իրեն շրջապատելու ունակությամբ: ուրիխանյան կոչված չկյաացած աբորտի հետևանքը վկ...

Ժողովրդի վարչապետն այլասերում է ԱԱԾ-ն

Ժողովրդի վարչապետն այլասերում է ԱԱԾ-ն

Հունիսի 9, 2020


Փաշինյան Նիկոլը երեկ քյարամյան արգիշտիկին նշանակեց ԱԱԾ տնօրեն և այսօր դրան տարավ ներկայացնելուն: Բնականաբար, ճառով ելույթ ունեցավ

Հայաստանի և բնակչության անվտանգությամբ այսուհետ կզբաղվեն լակոտները

Հայաստանի և բնակչության անվտանգությամբ այսուհետ կզբաղվեն լակոտները

Հունիսի 8, 2020


Փաշինյան Նիկոլի գիշերվա վախը թանկ նստեց ոմանց ու որոշ կառույցների վրա, իսկ մեծ հաշվով՝ Հայաստանի վրա: Ինչպես հայտնի է, ժողովրդի...

Խիարը նորից թարս բուսնեց

Խիարը նորից թարս բուսնեց

Մայիսի 7, 2020


Արդեն երրորդ օրն է, ինչ երկիրը խոսում և զարմանում է Փաշինյան Նիկոլի վերջին մայմունությունից՝ ոմն քյարամյան արգիշտիկի նոր պաշտոն...

Կորոնավիրուս ուրիխանյանն ու Ծառուկյանի զուր քավարանը

Կորոնավիրուս ուրիխանյանն ու Ծառուկյանի զուր քավարանը

Ապրիլի 21, 2020


Վատ բան է տեղի ունեցել Նոր Հայաստանում՝ հիգանդացել է ուրիխանյան տիգրանը: Իր ասելով՝ թոքաբորբ ունի, երեք անգամ կորոնավիրուսի թես...

Փաշինյան Նիկոլը կատաղել է եկեղեցու դեմ

Փաշինյան Նիկոլը կատաղել է եկեղեցու դեմ

Ապրիլի 16, 2020


Մոտ երկու տարի առաջ Shame.am-ը գրեց, որ Փաշինյան Նիկոլի ռազմավարական նպատակներից մեկը Ամենայն Հայոց կաթողիկոսի կալանավորումն է:...

Մեծ միության կայացումը

Մեծ միության կայացումը

Փետրվարի 11, 2020


Օրեր առաջ գրել էինք, որ Ազգային ժողովի պատգամավոր Ուրիխանյան Տիգրանը ինքնասպանության կդիմի, քանզի իր անիմաստ կյանքում էլ բան չի...

Ինքնասպան է լինելու Ուրիխանյան Տիգրանը

Ինքնասպան է լինելու Ուրիխանյան Տիգրանը

Փետրվարի 8, 2020


Կյանքի 41-րդ տարում վատ բան է պատահել Տիգրան Ուրիխանյանի հետ։ Նա դուրս է գալիս Ազգային ժողովից։ Բայց դուրս է գալիս ոչ թե կամավո...

Այն, ինչ պետք է իմանալ Սորոսի վաստակների և Փաշինյան Նիկոլի կարեկցելու ունակության մասին

Այն, ինչ պետք է իմանալ Սորոսի վաստակների և Փաշինյան Նիկոլի կարեկցելու ունակության մասին

Հունվարի 21, 2020


Սորոսական MediaLab խայտառակությունը, որը ճանաչվել է բարեգործական կազմակերպություն և ազատվել որոշ հարկերից, ծաղրանկար է պատրաստե...

Հերթը հասավ միասեռական գործ տվողին

Հերթը հասավ միասեռական գործ տվողին

Հունվարի 18, 2020


Միասեռական դասալիք բաբաջանյան արմանը Նոր Հայաստանի բարոյականության հայելային արտացոլումն է: Նայեք սրան և իմացեք, որ հենց ինքն է...

Խոսում և ցուցադրում են գրանտակերները

Խոսում և ցուցադրում են գրանտակերները

Հունվարի 17, 2020


Երևանում այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին, որն, ըստ ամենայնի, ինքնասպանություն է գործել, և այս ողբեր...

Փաշինյան Նիկոլն ուրիխանյանացնում է Հայաստանը

Փաշինյան Նիկոլն ուրիխանյանացնում է Հայաստանը

Հունվարի 9, 2020


Փաշինյան Նիկոլը կառավարության այսօրվա նիստում ևս մեկ քայքայիչ առաջարկ է ներկայացրել` քաղաքացիների տեսանկարահանման հիման վրա տնտ...

Ուշադրություն, Ուրիխանյան Տիկոն փորել է Ծառուկյանի տակը

Ուշադրություն, Ուրիխանյան Տիկոն փորել է Ծառուկյանի տակը

Դեկտեմբերի 19, 2019


Գագիկ Ծառուկյանի Ուրիխանյան Տիկոն դեպրեսիայի մեջ է 2015-ից ի վեր: Արդարացիորեն համարելով, որ հենց ինքը պիտի լինի Հայաստանի առաջ...

Փաշինյանը խրախուսում է օպերատորական արվեստը մուլտիպլիկացիայի փոխարեն

Փաշինյանը խրախուսում է օպերատորական արվեստը մուլտիպլիկացիայի փոխարեն

Դեկտեմբերի 10, 2019


Փաշինյան Նիկոլի խմբակցությունում նոր աստղ է հայտնաբերվել, այս անգամ` օպերատոր: Հավանաբար, ժողովրդի վարչապետն ինքն է անձամբ խրախ...

Կոստանյան Գևորգը քաշվեց, բայց շատ չի տառապի

Կոստանյան Գևորգը քաշվեց, բայց շատ չի տառապի

Նոյեմբերի 28, 2019


Փաշինյան Նիկոլը հիմա էլ ընկել է Կոստանյան Գևորգի հետևից, որպեսզի Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք կորզի մարտի 1-ի գործով: Նրան կանչ...

 Ինչո՞ւ է դժգոհում լակոտախումբը

Ինչո՞ւ է դժգոհում լակոտախումբը

Նոյեմբերի 25, 2019


Սորոս Ջորջի հիմնադրամի տնօրեն մինասյան լարիսան այսօր «Ռեստարտ» լակոտախմբի անդամներին ուղարկել էր ակցիայի ԱԱԾ շենքի մոտ: Հիշեցնե...

Միասեռականի և տեռորիստի զրույցը կուսումնասիրեն ԱԱԾ-ում

Միասեռականի և տեռորիստի զրույցը կուսումնասիրեն ԱԱԾ-ում

Հոկտեմբերի 29, 2019


Միասեռական բաբաջանյան արմանը կարծես ապրում է իր անիմաստ կյանքի ամենաերջանիկ օրերը: Նրա վերջին գործերը կմնան ստորության և նենգու...

Երկրում հեղաշրջում են պատրաստում

Երկրում հեղաշրջում են պատրաստում

Հոկտեմբերի 9, 2019


Վիտալի Բալասանյանի՝ Livenews.am կայքին տված հարցազրույցի տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազ Դավթյան Արթուրն ուղարկել է ԱԱԾ տնօրենին՝...

վանեցյանը պատրաստվում է կործանել Փաշինյան Նիկոլին

վանեցյանը պատրաստվում է կործանել Փաշինյան Նիկոլին

Սեպտեմբերի 16, 2019


ՀՀ ԱԱԾ տնօրեն վանեցյան արթուրն այսօր թռավ Փաշինյան Նիկոլի խորտակվող նավից: Աշխատանքից ազատման դիմում գրեց, երջանկահիշատակ նախագ...

Գանդոնի վերադարձն ու արդարացումը

Գանդոնի վերադարձն ու արդարացումը

Սեպտեմբերի 6, 2019


Տիեզերքի կենտրոն, տաղանդաց տաղանդ, հանճարաց հանճար, վունդերկինդաց վունդերկինդ, գեղեցկուհյաց գեղեցկուհի (այսքանը՝ ըստ նրա), բայց...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ