Սովորական խայտառակություն

Ոտքերդ քվեիդ չափով պարզիր

Ապրիլի 8, 2017
Ոտքերդ քվեիդ չափով պարզիր

Ի տարբերություն մյուս ընդդիմադիր ուժերի, «Ելք» դաշինքը համեմատաբար լավ արդյունքներ արձանագրեց խորհրդարանական ընտրություններում և մանդատներ ստացավ ապագա ԱԺ-ում: Նման ձեռքբերումները սովորաբար գնահատվում են որպես ընդհանուր թիմային աշխատանքի արդյունք: Բայց սա չի նշանակում, թե ուշադրությունից դուրս են մնում անհատները, առավել ևս, որ քաղաքական ուժի ընտրացուցակները անուն-ազգանուններով են ներկայացվում ընտրողներին: Ու եթե այս դիրքերից գնահատելու լինենք «Ելքի» լիդերների վարկանիշը, ապա բավական հետաքրքիր պատկերի ականատեսը կդառնանք:

 

Գաղտնիք չէ, որ նախընտրական և հետընտրական շրջանում իր «ջախջախիչ» ելույթներով և աղմկարարությամբ Արամ Զավենի Սարգսյանը նույնիսկ Նիկոլ Փաշինյանին գերազանցեց: Արամի թիրախում գրեթե բոլորն էին: Նա հարձակվում էր վարչապետ Կարեն Կարապետյանի վրա, հետո անցնում էր Գագիկ Ծառուկյանին, այնուհետև հարվածներ էր հասցնում ՕՐՕ-ին ու Արթուր Բաղդասարյանին, և այդպես շարունակ:


Մեծ-մեծ խոսելն, ինչ խոսք, դժվար բան չէ: Դժվարը գործնականում դա ապացուցելն է: Իսկ Արամ Սարգսյանն այս դեպքում ոչ միայն խոսելու հիմքեր չունի, այլև պիտի իրեն շատ լուռ պահի և նույնիսկ ստվերում մնա: Ինչպես հայտնի է, ընտրություններին նրան ձայն էր տվել ընդամենը 520 ընտրող: Նման խայտառակ ցածր արդյունք նույնիսկ կոմունիստների մոտ դժվար կլիներ գտնել: Էլ չենք ասում այն մասին, որ եթե Սարգսյանը «Ելքի» կազմում չլիներ, Նիկոլի ու Մարուքյանի թիմը հավանաբար ավելի շատ ձայներ կստանար:


Հիմա Արամ Սարգսյանը պատգամավոր կդառնա ու խորհրդարան կմտնի: Տեսնես այնտեղ նա կկարողանա՞ գտնել ուրիշ մեկին, ով ժողովրդի ընտրյալ է համարվում, բայց ունեցածը նույնիսկ մի փոքրիկ գյուղի ձայների չափ էլ չկա: Եվ տեսնես Արամը գոնե հիմա կհասկանա՞, որ իր ոտքերը պիտի իր ստացած քվեների չափով պարզի:






Դիտումների քանակ 130299


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Էդմոնը կկործանվի, Գուգուշը կդիմանա

Էդմոնը կկործանվի, Գուգուշը կդիմանա

Հոկտեմբերի 17, 2018


Փաշինյան Նիկոլն այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ֆուկ է անում «Ելք» դաշինքի իր ընկերներին: Այսինքն, նրանց չի վերցնի ...

Մեկ հավատում է, մեկ չի հավատում

Մեկ հավատում է, մեկ չի հավատում

Հուլիսի 30, 2018


«Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը իր մասին սիրում է ասել, թե անչափ սկզբո...

Արամը դարձավ հավատացյալ

Արամը դարձավ հավատացյալ

Հուլիսի 26, 2018


Այսօրվա կարևորագույն իրադարձությունը շատերի կարծիքով այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով մեղադրանք ...

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Հուլիսի 6, 2018


Ինչպես և սպասվում էր, ԵԿՄ ակտիվի նիստում վարչության նախագահի պաշտոնում ներկայացվել է ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցու...

Լավ է քիչ, քան ոչինչ

Լավ է քիչ, քան ոչինչ

Հունիսի 29, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կարծես թե լրջորեն որոշել է դառնալ ԵԿՄ ...

ԵԿՄ-ն ցանկանում է մտնել իշխանության տակ

ԵԿՄ-ն ցանկանում է մտնել իշխանության տակ

Հունիսի 26, 2018


Գեներալ Մանվել Գրիգորյանի անփառունակ տապալումից հետո Երկրապահ կամավորականների միությունն իրեն որբացած է զգում: Որքան էլ կարծիքն...

Մարուքյանը վախենում է մենակությունից

Մարուքյանը վախենում է մենակությունից

Հունիսի 11, 2018


Այսօր «Ելք» դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտարարել է, որ եթե դաշինքի անդամ «Քա...

«Ելքի» համար ԱԺ-ն դարձել է անպետք կառույց

«Ելքի» համար ԱԺ-ն դարձել է անպետք կառույց

Հունիսի 4, 2018


Խորհրդարանի երբեմնի ամենաագրեսիվ և ակտիվ խմբակցություններից մեկը` «Ելքը», Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանափոխությունից հետո ինք...

Արամ Զավենիչը բացառում է իրեն

Արամ Զավենիչը բացառում է իրեն

Մայիսի 14, 2018


«Ելք» դաշինքի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը թեև ոչ մի մասնակցություն չունեցավ Փաշինյանի ձե...

Արամ Սարգսյանը պաշտոն է մուրում

Արամ Սարգսյանը պաշտոն է մուրում

Մայիսի 8, 2018


«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը չի կարող ասել` կլինի՞ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության կազմում, թե՞ ոչ: Բայ...

Անառակ որդիների վերադարձը

Անառակ որդիների վերադարձը

Ապրիլի 25, 2018


Այսօր արժանահիշատակ ու հետաքրքրական դեպքերի պակաս չկար, բայց դրանց առատության միջից անպայման պիտի առանձնացնենք մեկը: Խոսքը «Ելք...

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

Ապրիլի 19, 2018


Եթե մի կողմ թողնենք փողոցային առանձին բախումները, ոստիկանության գործողություններն ու Նիկոլ Փաշինյանի համակիրների անհնազանդությա...

«Լուսավորի» մութ կողմերը

«Լուսավորի» մութ կողմերը

Ապրիլի 17, 2018


Երեկ, երբ վնասվածքներ ստացած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից վերադառնում էր Բաղրամյան պողոտա, նրան ընդառա...

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Ապրիլի 16, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շարժումը եթե նույնիսկ ունի ձգողական ուժ, ապա այդ մագնիսի վրա ավելի շատ ...

Արամ Սարգսյանի բարոյական ինքնասպանությունը

Արամ Սարգսյանի բարոյական ինքնասպանությունը

Ապրիլի 16, 2018


«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը քաղաքական դիակ է, ինչպես որ նրա ստեղծած կուսակցության վրա վաղուց ...

Նիկոլը փոշմանել է

Նիկոլը փոշմանել է

Մարտի 26, 2018


Այսօր «Հոդված 3» ակումբում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն»-ի կ...

14+4, բա հետո՞…

14+4, բա հետո՞…

Մարտի 21, 2018


Ինչպես հայտի է, «Ելք» դաշինքի անդամ երեք կուսակցություններին չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու...

Էլ ի՞նչ է ուզում Արամը

Էլ ի՞նչ է ուզում Արամը

Մարտի 17, 2018


«Ելք» դաշինքի ներսում ծայր առած անհամաձայնությունները դեռևս ոչ մի գնով չեն հանգուցալուծվում: Այս հարցում իր «անգնահատելի» դերն ...

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

Փետրվարի 27, 2018


Ազգային ժողովում այսօր անսպասելի բան կատարվեց. խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց «Ելք»-ի` «2008 թվականի մարտի 1, 2-ի իրադարձութ...

«Ելքի» գայթակղության քարը

«Ելքի» գայթակղության քարը

Փետրվարի 20, 2018


Այն պահից, երբ «Ելք» դաշինքը որոշեց ունենալ սեփական վարչապետի թեկնածու, ինքն իր համար բավականին լուրջ խնդիր ստեղծեց: Եվ սա ոչ ա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ