Սովորական խայտառակություն

Ուրիխանյանին բանի տեղ չեն դնում

Ապրիլի 8, 2017
Ուրիխանյանին բանի տեղ չեն դնում

Արդեն մի քանի կուսակցություններ ու դաշինքներ հայտարարել են, որ չեն մասնակցելու մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններին: Այսօր այդ մասին որոշեց տեղեկացնել նաև «Ալյանս» կուսակցությունը: Ինչ խոսք, սրանք կարող էին նաև չասել դրա մասին, քանի որ առանց հայտարարության էլ պարզ էր, որ թույլերն ուժեղների շարքում տեղ չունեն: Բայց կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի համար հայտարարություն անելը ինքնագնահատականի բարձրացման պարտադիր նախապայման է, և նա այսպիսի բաներն անում է մի շեշտադրմամբ, որ իբր կարող էին մասնակցել, բայց այս անգամ հավես չունեն:

 

Հենց այսքանով էլ ավարտվում է Ուրիխանյանի մեծամտության պաշարը, որովհետև հետագա հարցերն ու պատասխաններն անմիջապես բացահայտում են այս սուբյեկտի ավելորդությունն ու անտեղյակությունը: Հարցին, թե տեղյակ է արդյոք` «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնակցելո՞ւ է ավագանու ընտրություններին, Ուրիխանյանը պատասխանում է մեկ բառով՝ չգիտեմ: Հարցին, թե ինչով կբացատրի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի հիմնական մասի՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու որոշումը, Ուրիխանյանը երրորդ անգամ ասում է՝ չգիտեմ: Այսինքն՝ նրան ոչ միայն տեղյակ չեն պահում դաշինքի ներսում կայացրած որոշումներին, այլև նույնիսկ չեն էլ քննարկում դրանք «Ալյանսի» հետ, այնքան որ անկարևոր է սրանց կարծիքը:


Բայց, որքան էլ դա զարմանալի թվա, կա մի բան, ինչը Տիգրան Ուրիխանյանը գիտի: «Միայն մի բան գիտեմ, որ մեր հանրությունը փոփոխություններ չուզեց և սա մտածելու տեղիք է տալիս ամենի մասին, ինչի մասին հարցնում եք և, առհասարակ, ամեն ինչի մասին»։ Հիասթափված, սպասելիքները չարդարացած, կոտրված մարդու արձագանք է սա, ով դեռ այնքան մեծամիտ է, որ կարծում է, թե իրենից երես թեքելը փոփոխություններ չցանկանալ է նշանակում, և երբեք չի էլ մտածի, որ իր նմանների բացակայությունն է, որ կարող է դրական փոփոխություն համարվել:






Դիտումների քանակ 73566




Վերադառնալ

Նույն թեմայով

Ուրիխանյան Տիկոն էլի գործը թարս է բռնել

Ուրիխանյան Տիկոն էլի գործը թարս է բռնել

Հոկտեմբերի 18, 2018


Արևմտամետ և միաժամանակ ռուսամետ Ուրիխանյան Տիկոն այս անգամ որոշել է ձեռնոց նետել Արևմուտքին: Խորհրդարանում նա շրջանառության մեջ...

ԲՀԿ ապագա ցուցակում Ուրիխանյանին կփոխարինի իոաննիսյանը

ԲՀԿ ապագա ցուցակում Ուրիխանյանին կփոխարինի իոաննիսյանը

Հոկտեմբերի 1, 2018


Մի խայտառակություն կա Հայաստանում` դանիել իոաննիսյան: Սա Փաշինյան Նիկոլի սիրած կադրերից է, այժմ համակարգում է Ընտրական օրենսգրք...

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Սեպտեմբերի 13, 2018


Անքննելի են Ծառուկյանի ճանապարհները. այսօր նա իրեն մի մեծ վնաս հասցրեց` Ուրիխանյան խայտառակությանը դարձնելով ՀՀ ԱԺ գիտության, կ...

Գրպանահատ Ուրիխանյանի պարտատերերը զայրացած են

Գրպանահատ Ուրիխանյանի պարտատերերը զայրացած են

Հուլիսի 12, 2018


«Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի վարկաբեկված կերպարը հավելյալ ապացույցներ վ...

«Սև ցուցակի» սևագործ տղեն

«Սև ցուցակի» սևագործ տղեն

Հունիսի 7, 2018


«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այն մարդն է, ով մեկ ամիս առաջ ասում էր, թե վարչապետի այլ արժանավոր թեկնա...

Երջանկությունից մի տառ պակաս

Երջանկությունից մի տառ պակաս

Մայիսի 30, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալներ են նշանակվել: Ինչպես նրա նախորդ նշանակում...

Ուրիխանյանին փողոց կշպրտեն

Ուրիխանյանին փողոց կշպրտեն

Մայիսի 16, 2018


Հենց լուրեր տարածվեցին այն մասին, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատրաստվում մի ինչ-որ նոր կուսակցություն ձևավորել, անմիջապես...

Ուրիխանյանը պատրաստվում է հերթական թռիչքին

Ուրիխանյանը պատրաստվում է հերթական թռիչքին

Մայիսի 12, 2018


Ինչպես որ օրգանիզմի մեջ կարող է օտար մարմին հայտնվել, տհաճություն ու անհանգստություն պատճառել, և դրանից ազատվելու միակ եղանակը ...

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Մայիսի 4, 2018


Ուրեմն, 1917թ. նոյեմբերին Ռուսաստանի Սահմանադիր ժողովի ընտրություններում բոլշևիկները պարտություն կրեցին: Օրենսդիր մարմնի մեծամա...

ՀՀԿ-ի ոխերիմ թշնամի Ուրիխանյանը

ՀՀԿ-ի ոխերիմ թշնամի Ուրիխանյանը

Ապրիլի 25, 2018


Հիշո՞ւմ եք, խորհրդարանական ընտրությունների օրերին ոմանք քվեաթերթիկների վրա գրում էին, թե իրենց ձայնը տալիս են Չակ Նորիսին, քանի...

Ուրիխանյան + Փաշինյան. պատմական դաշինք

Ուրիխանյան + Փաշինյան. պատմական դաշինք

Ապրիլի 24, 2018


Նիկոլ Փաշինյանի «շարժմանը» միանում է մարդկային գենոտիպի ամենախայտառակ և բարոյազուրկ նմուշը՝ Ուրիխանյան Տիգրանը։ Նա իր ֆեյսբուքյ...

Ուրիխանյանը վարակակիր է

Ուրիխանյանը վարակակիր է

Փետրվարի 7, 2018


Պետք է ենթադրել, որ Ուրիխանյանի վարակը հասարակ բան չէ, ինչպես որ հասարակ չէ հենց ինքը` Ուրիխանյան Տիկոն, ՀՀ ամենախայտառակ և դատ...

Ընդդիմադիր Ծառուկյանի իշխանամետ քվեն

Ընդդիմադիր Ծառուկյանի իշխանամետ քվեն

Փետրվարի 2, 2018


Ինչպես արդեն տեղեկացվել է, Հայաստանի 4-րդ նախագահի ընտրությունը կայանալու է մարտի 2-ին, Ազգային ժողովում: Օրենքի պահանջի համաձա...

Իրավազուրկ Ուրիխանյանի ցանկասիրությունը

Իրավազուրկ Ուրիխանյանի ցանկասիրությունը

Դեկտեմբերի 26, 2017


Ինչպես որ մի քար նետելով կարելի է մի ամբողջ լճակ պղտորել, այնպես էլ մի անձը կարող է վարկաբեկել մի ամբողջ քաղաքական ուժ: Այս ճշմ...

Ծառուկյանի Մյունհաուզենը խորհրդարանում

Ծառուկյանի Մյունհաուզենը խորհրդարանում

Դեկտեմբերի 6, 2017


Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր սովորության համաձայն ձայն խնդրեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատ...

«Ծառուկյան» դաշինքը` խայտառակվելու ճանապարհին

«Ծառուկյան» դաշինքը` խայտառակվելու ճանապարհին

Դեկտեմբերի 4, 2017


Այսօր «Ծառուկյան» դաշինքի ֆեյսբուքյան էջի ամենօրյա միապաղաղությունը մի պահ խաթարվեց, երբ այնտեղ տեղադրեցին հակիրճ հաղորդագրությ...

Ուրիխանյանի հետքերը Բաքո՞ւ են տանում

Ուրիխանյանի հետքերը Բաքո՞ւ են տանում

Դեկտեմբերի 1, 2017


Սակայն ավելի ճիշտ կլինի հրաժարվել այդ ճանապարհից: Անին կին է, այս պահին` կատաղած, այսինքն` վտանգավոր: Նա համարում է, որ 18 ամիս...

Ուրիխանյանը վախենում է մենակ փողոց դուրս գալ

Ուրիխանյանը վախենում է մենակ փողոց դուրս գալ

Նոյեմբերի 15, 2017


Այսօր Ազգային ժողովում 2018-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ կրկին իր ֆիզիկական ներկայության մասին հիշեցնել տվեց «Ծառուկյան»...

Ո՞վ է քերելու կեղտոտ խարանը

Ո՞վ է քերելու կեղտոտ խարանը

Նոյեմբերի 13, 2017


Analitik.am-ի գլխավոր խմբագիր, օրերս մեկ ու կես տարվա ազատազրկումից տուն վերադարձած Անի Հովհանիսյանն իր ֆեյսբուքյան էջում մի բա...

Օլիգոֆրենիան անբուժելի է, հատկապես տարրական դասարանի աշակերտ Ուրիխանյանը

Օլիգոֆրենիան անբուժելի է, հատկապես տարրական դասարանի աշակերտ Ուրիխանյանը

Նոյեմբերի 1, 2017


«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետևողականորեն ցանկանում է խայթել վարչապետ Կարեն Կարապետյանին: Ակնհայտոր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ