Սովորական խայտառակություն

Ծառուկյանից մինչև Քեթրին. տարբերությունը մեծ չէ՞

Մարտի 31, 2017
Ծառուկյանից մինչև Քեթրին. տարբերությունը մեծ չէ՞

Շատերն են հիշում, որ երբ ամիսներ առաջ ձևավորվեց «Միասնություն» շարժումը, բոլորն էլ հասկացան, որ այն լույս աշխարհ էր եկել Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի դեպքում պլատֆորմ հանդիսանալու նպատակով: Իսկ հետո, երբ Ծառուկյանն իսկապես եկավ, «Միասնությունն» առաջիններից մեկը հայտարարեց իր հավատարմության մասին և տեղեկացրեց, որ պատրաստվում է ընդգրկվել կազմակերպվող դաշինքի կազմում: Սակայն կատարվեց անսպասելին: «Ծառուկյան» դաշինքում տեղ չգտնվեց «Միասնության» համար: Տպավորությունն այնպիսին էր, որ դաշինքի ղեկավարները նրանց համար այլ բնույթի գործառույթուններ էին նախատեսել:


Հիմա արդեն շատ հետաքրքիր շրջադարձերի ականատեսն ենք դառնում: Օրինակ, Ծառուկյանի նախկին մամուլի խոսնակ, «Միասնություն» շարժման անդամ Խաչիկ Գալստյանը ամբողջովին ներգրավվել է ԴԱՀԿ նախկին ղեկավար, հանրապետական Միհրան Պողոսյանի քարոզարշավին, իսկ հենց այսօր Քեթրինի Միհրանի կազմակերպած հանրահավաք-համերգին Գալստյանն ամենաակտիվ մասնակցությունն էր ունենում:


Հարցին, թե ինչով է պայմանավորված նրա կողմից ՀՀԿ պատգամավորության թեկնածուին աջակցելն այն դեպքում, երբ «Միասնություն» շարժումը սատարում է «Ծառուկյան» դաշինքին, Գալստյանն ասել էր. «Ես Միհրան Ծառուկյանի հետ աշխատում եմ որպես անհատ, սա մասնագիտական համագործակցություն է... Ես նախևառաջ մասնագետ եմ՝ քաղաքագետ, քաղտեխնոլոգ, և այս համագործակցությունը պայմանավորված է դրանով»:


Խաչիկ Գալստյանի պատկերացումների համաձայն համապետական ընտրությունները մի այնպիսի գործընթաց են, որտեղ կարևորը ոչ թե քաղաքական համոզմունքներն ու գաղափարներն են, այլ մասնագիտությունը: Այս նույն տրամաբանությամբ, օրինակ, կարելի է ասել. «Ես փայտահատ եմ, դրա համար եմ «Ելք» դաշինքի կազմում», կամ` «Ես աջակցում եմ ՕՐՕ-ին, որոհետև բրուտ-խեցեգործ եմ», «Իմ համակրանքը ՀԱԿ-ի կողմն է, քանի որ տաքսու վարորդ եմ», «Ես ՀՀԿ-ի աջակիցն եմ, որովհետև մանկավարժականն եմ ավարտել», «Ես դաշնակների հետ եմ, քանի որ եգիպտացորեն եմ աճեցնում» ու այդպես շարունակ:


Իսկ եթե իրերը կոչենք իրենց իրական անուններով, ապա ստացվում է, որ «Միասնություն» շարժման համար Ծառուկյանի ու Քեթրինի Միհրանի, ասել է, թե ՀՀԿ-ի տարբերությունը մեծ չէ, կարելի է հանգիստ անցնել մեկից մյուսը, ինչպես որ մարդիկ են տեղաշարժվում բաց սահմաններով երկրից մեկ այլ երկիր: Իսկ երբ երկու անուն դրվում է համեմատության միևնույն նժարի վրա, դրա համար առաջին հերթին պիտի մտահոգվի ոչ թե նժար կախողը, այլ նժարի վրա եղածները:






Դիտումների քանակ 46124


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Հուլիսի 31, 2018


Այսօր լուր տարածվեց այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքում կրկին արտակարգ դեպք է արձանագրվել, ինչի արդյունքում այդ խմբակցության պա...

Էդոյին «քաղաքականով» են տարել

Էդոյին «քաղաքականով» են տարել

Հուլիսի 25, 2018


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը մարդ է ծեծել: Նրան բռնել են: ԲՀԿ-ն ուզում է Էդոյին ազատել, չի ստաց...

Սրբություններն անձեռնմխելի են

Սրբություններն անձեռնմխելի են

Հուլիսի 24, 2018


Պիտի տարօրինակ չթվա, որ քաղաքական ուժերը նաև իրենց սրբություններն ունեն: Ի վերջո, պիտի լինի մի բան, որ հենման կետ դառնա այդ կու...

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Հուլիսի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո միանգամից մի քանի քաղաքական ուժեր ակտիվացան և հայտարարեցին ընտրությանը մասն...

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Հուլիսի 4, 2018


Այսօր ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստն էր: Եվ որպեսզի առաջինը լինելու ...

Նորաձևության սիրահարները

Նորաձևության սիրահարները

Հունիսի 26, 2018


Այն, որ «Ծառուկյան» դաշինքում երկրորդ շնչառություն է բացվել, դա փաստ է: Այս օրերին դաշինքի ներկայացուցիչները իրենց զգում են իրա...

Կողմերից մեկը ճիշտ չի խոում

Կողմերից մեկը ճիշտ չի խոում

Հունիսի 21, 2018


Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարա...

Շատ ախմախ հարց ստացվեց

Շատ ախմախ հարց ստացվեց

Հունիսի 19, 2018


Այսօր, երբ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փո...

Խռովածի խաթրն ինչպե՞ս առնեն

Խռովածի խաթրն ինչպե՞ս առնեն

Հունիսի 8, 2018


Այսօր անսպասելի լուր ստացվեց «Ծառուկյան» դաշինքից: Պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում է...

Շտապ հանցագործներ են անհրաժեշտ

Շտապ հանցագործներ են անհրաժեշտ

Հունիսի 4, 2018


Մեր իրավապահները լծվել են ապրիլյան-մայիսյան ցույցերի ժամանակ բռնություն գործադրած քաղաքացիներին հայտնաբերելու և պատժելու գործին...

ԲՀԿ-ն ձեռքերը լվանում է

ԲՀԿ-ն ձեռքերը լվանում է

Մայիսի 31, 2018


Շատ հետաքրքիր պահվածք է որդեգրել նոր կառավարության մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նա ուզում է իշխանության կազմ...

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

Մայիսի 22, 2018


ԱԱԾ նորանշանակ պետի այն հայտարարությունը, որ շուտով աղմկոտ բացահայտումներ են լինելու, և առնվազն 350 ապօրինի հարստացած անձանց ան...

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Մայիսի 11, 2018


Վերջապես եկել է պահը, երբ հեղափոխությանը մատուցած անուրանալի ծառայությունների դիմաց «Ծառուկյան» դաշինքը կարող է վարձատրություն ...

Երկու բացահայտ փախստական

Երկու բացահայտ փախստական

Մայիսի 8, 2018


Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, քվեարկության արդյունքները. կողմ` 59, դեմ` 42: Սա մի քիչ ավելին էր, քան իրականում նախատեսվա...

ՀՀԿ-ի դուխով տղեն

ՀՀԿ-ի դուխով տղեն

Մայիսի 2, 2018


Երեկվա նիստի ժամանակ շատերն ականատես եղան, թե ինչպես Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը հարձակվեց Սասուն Միքայ...

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Մայիսի 2, 2018


Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 2-ին նախատեսված էին հերթական նիստերը, սակայն նիստը չսկսվեց քվորում չլինելու պատճառով: ...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Ապրիլի 23, 2018


Դարի սենսացիան` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը միանում են համաժողովրդական շարժմանը: Սե...

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ապրիլի 22, 2018


Իրավիճակը ծայրահեղ լարված է: Պայթյունը գրեթե անխուսափելի է, և հիմա բոլոր մտահոգ քաղաքացիները, գործիչները, հանրային դեմքերը ջանո...

Դա ինչ բան է` խղճի մտոք

Դա ինչ բան է` խղճի մտոք

Ապրիլի 17, 2018


ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 77 կողմ, 17 դեմ համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ