Ազգային խայտառակություն

Նախկինները մասնատում են ու վիճաբանում

Մարտի 30, 2017
Նախկինները մասնատում են ու վիճաբանում

Քոչար Օսկանյան

 

Օրեր առաջ, երբ ձերբակալվեց Սամվել Բաբայանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը խոստացավ, որ այս առթիվ կհայտնի իր տեսակետը: Բայց, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ, և Քոչարյանն այս պահին առանձնապես հետաքրքրված չէ Բաբայանի ճակատագրով, քանի որ վտանգված է իր հեղինակությունը, իսկ դրա նախաձեռնողը ներկա պահին նա համարում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Վերջինս «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Արցախյան հիմնախնդրին վերաբերող մի շարք մտքեր էր արտահայտել, որոնք ուղղակիորեն առնչվում էին Քոչարյանի կառավարման տարիներին ու նրա դիրքորոշմանը ԼՂՀ հարցում:


Քոչարյանին ակնհայտորեն խոր ցավ են պատճառել հատկապես Տեր-Պետրոսյանի խոսքերն այն մասին, որ Քի Ուեսթում քննարկվել է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը»: Եվ ահա նրա գրասենյակը շտապել է ծանր հակահարված հասցնել մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի շուրթերով: Վերջինս ասել է. «Տեր-Պետրոսյանը, ըստ էության, որևէ նոր բան չի ասել: Մի մասով` իր հայտնի հոդվածն է վերաշարադրել` վերստին ներկայանալով որպես պարտվողականության ջատագով, մյուս մասով` կրկնել արդեն վաղուց ծեծված ստերն ու կեղծիքները` ներկայացնելով դրանք իբր պատմական իրողություններ: Դրանց թվում է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը»: Կրկին հայտարարում եմ. ոչ Քի Ուեսթում, ոչ էլ այլուր, բանակցությունների որևէ փուլում Մեղրիի կամ ՀՀ որևէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել: Դա հերյուրանք է և պատմության խեղաթյուրում»:


Այն, որ այս օրերին Տեր-Պետրոսյանի «խաղաղության ծրագիրն» այդպես էլ չգտավ իր համակիրներին, ինչպես ցանկանում էր ՀԱԿ-ը, սա արդեն իսկ վկայությունն է այն բանի, որ զիջումների գնով հաշտության հաստատումը հանրության շրջանում անընդունելի տարբերակ է: Իսկ որ սեփական գաղափարները հիմնավորելու համար Տեր-Պետրոսյանը հղում պիտի աներ Քոչարյանին, սա էլ նույն խաղի երկրորդ երեսն է, որտեղ Ռոբերտ Քոչարյանի հերքումները նույնքան անիմաստ են, որքան Տեր-Պետրոսյանի հիշեցումները: Որ «Մեղրիի տարբերակ» գոյություն ունեցել է, անժխտելի փաստ է: Իսկ որ երկու նախկին նախագահներն այդ մեղքը փոխանցում են իրար, դա էլ վկայությունն է նրա, որ ուշացումով գիտակցել են իրենց պահվածքի ճակատագրական անմտությունը: Ու հիմա, այսքան տարիներ հետո, վերստին դրա մասին հիշելը հաստատում է այն տեսակետը, որ թե՛ առաջինը, թե՛ երկրորդը ուրիշ փաստարկներ չունեն, ինչպես որ չեն տեսնում խնդրի արժանապատիվ կարգավորման նոր հեռանկարներ:


Քոչարյանն անմեղ չէ: Տեր-Պետրոսյանը` նույնպես: Բայց նրանց ներքին հակասություններն ու մրցակցությունը հարվածի տակ են դնում շատ ավելի կարևոր մի բան, քան իրենց անձնական գժտությունն է: Եվ նույնիսկ երբ առաջին նախագահը եթերով խոսում է երկրի վատ վիճակի մասին, Ռոբերտ Քոչարյանն իր առանձնատանը զայրացած դեսուդեն է գնում, որպեսզի ժամեր անց հակադարձի. «Իսկ ինչ վերաբերում է «լավ չենք ապրելու, մինչև չլուծենք» տերպետրոսյանական բանաձևին, ապա այն քննադատության չի դիմանում: Հիշեցնեմ, որ 2000-2008թթ. Հայաստանի տնտեսությունը երկնիշ տնտեսական աճ է գրանցել»:


Մենք հիմա արդեն գիտենք, թե որտեղից էր գալիս Քոչարյանի ժամանակների երկնիշ ցուցանիշը: Մենք նաև գիտենք, թե Տեր-Պետրսյանի խաղաղարար առաքելության արմատներն այս պահին ինչ հողից են սնվում: Իսկ երբ այդ բաները հայտնի են, երկու նախկինների բանավեճը դառնում է տհաճ ու անպտուղ:






Դիտումների քանակ 85365


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոսեց, ցուցադրեց և փայլեց Արմենչիկ Դարբինյանը

Խոսեց, ցուցադրեց և փայլեց Արմենչիկ Դարբինյանը

Նոյեմբերի 14, 2019


Եվ վերջապես, խոսեց մեկը, ով չէր կարող չխոսել։ Խոսողը Արմենչիկ Դարբինյանն է, Երրորդ հանրապետության երկրորդ նախագահի կողմից նշանա...

Օրիորդ դատավորուհին այսօր էլ դարձի չեկավ

Օրիորդ դատավորուհին այսօր էլ դարձի չեկավ

Նոյեմբերի 7, 2019


Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն երկու օր անհամբեր սպասում էին, թե օրիորդ դատավորուհի Դանիբեկյան Աննան այսօր դարձի կգա և կազատի երկր...

Ինչո՞ւ է լռում Օսկանյան Վարդանը

Ինչո՞ւ է լռում Օսկանյան Վարդանը

Հոկտեմբերի 22, 2019


Օսկանյան Վարդանը Հայաստանին շատ վնաս տվեց: Լինելով սահմանափակ ուղեղի տեր անձնավորություն, այն էլ՝ ախպար, նա Ռոբերտ Քոչարյանի գլ...

Դատաքննությանը Քոչարյանի մասնակցությունը անլուրջ է դառնում

Դատաքննությանը Քոչարյանի մասնակցությունը անլուրջ է դառնում

Հոկտեմբերի 7, 2019


Շենգավիթի վարչական շրջանի դատարանում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատավարությունը: Գործող անձինք նույնն են...

Բոզության վիթխարի ազդեցությունը պատմության և քաղաքականության վրա

Բոզության վիթխարի ազդեցությունը պատմության և քաղաքականության վրա

Հոկտեմբերի 6, 2019


Բոզության մասին պատմական աշխատություններ գրեթե չկան, չգիտես ինչու խոշոր պատմագետները խուսափել են այս թեմային անդրադառնալ և դարձ...

Երկրում հասունանում է համընդհանուր զզվանք

Երկրում հասունանում է համընդհանուր զզվանք

Հոկտեմբերի 1, 2019


Փաշինյան Նիկոլի արդարադատությունն արդեն սրտխառնոց է առաջացնում իր ծայրահեղ բթության, ստորության, պրիմիտիվության, բարոյալքվածութ...

Փրկել օրիորդ Դանիբեկյանին և շարքային բաբաջանյանին

Փրկել օրիորդ Դանիբեկյանին և շարքային բաբաջանյանին

Սեպտեմբերի 28, 2019


Նման վերնագրով Սթիվեն Սփիլբերգը հոյակապ ֆիլմ ունի: Հայաստանն էլ դարձել է մի հսկայական և անվերջ ֆիլմի նկարահանման բացօթյա տաղավա...

Անմեղ օրիորդը և վատ հասկացող հանրությունը

Անմեղ օրիորդը և վատ հասկացող հանրությունը

Սեպտեմբերի 20, 2019


Դատավորուհի Դանիբեկյան Աննան այսօր որոշեց մերժել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը, և երկրորդ նախագա...

Փաշինյան Նիկոլի խոսքն օրենք է

Փաշինյան Նիկոլի խոսքն օրենք է

Սեպտեմբերի 17, 2019


Փաշինյան Նիկոլի բեմադրած հնդկական սերիալը Ռոբերտ Քոչարյանի գործով շարունակվում է: Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ...

Ումից և ինչի համար է վրեժ լուծում նախկին դեսպան Բրայզան

Ումից և ինչի համար է վրեժ լուծում նախկին դեսպան Բրայզան

Սեպտեմբերի 15, 2019


Բաքուն, պաշտոնական մակարդակով հանդես գալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Փաշինյանի արտահայտած դիրքորոշման քն...

Չէ, Հոռոմ գեղը Հին Հռոմը չէ

Չէ, Հոռոմ գեղը Հին Հռոմը չէ

Սեպտեմբերի 9, 2019


Հին Հռոմում իրավունքը պոզիտիվ դարձավ, այսինքն՝ օրենքը սկսեց կիրառվել միանման բոլոր դեպքերում և հանգամանքներում: Մինչ այդ, Հին Ա...

Փաշինյան Նիկոլը նախընտրում է հնդկական կինոարվեստ

Փաշինյան Նիկոլը նախընտրում է հնդկական կինոարվեստ

Սեպտեմբերի 4, 2019


Հայաստանը դեռ երկու օր հանգիստ կյանք կունենա, մինչև ՍԴ վճռի հրապարակումը, որը պիտի տեղի ունենա եռօրյա ժամկետում: Դրանից հետո կս...

Տեր-Պետրոսյան Լևոնի ողբալի ապագայի առիթով

Տեր-Պետրոսյան Լևոնի ողբալի ապագայի առիթով

Հուլիսի 29, 2019


Այսօր լրացավ երկրորդ նախագահ Քոչարյանի առաջին կալանքի առաջին տարին: Շատերն անդրադարձան հետխորհրդային տարածքում աննախադեպ այդ իր...

Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին

Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին

Հուլիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլը հեղափոխությունից հետո մեծ պրոբլեմ ձեռք բերեց ի դեմս դատական համակարգի: Ժողովրդի վարչապետը տեսավ, որ ոչ բոլոր դա...

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Հուլիսի 6, 2019


Սկսելով կարդալ այս հոդվածը՝ ընթերցողը միանգամայն արդարացիորեն կարող է հարց տալ. ինչո՞ւ դրա հեղինակն արդեն երկար ժամանակ հրապարա...

Կոնստանտին Զատուլին. Ժողովրդի վարչապետն իրեն լավ չի պահում

Կոնստանտին Զատուլին. Ժողովրդի վարչապետն իրեն լավ չի պահում

Հունիսի 29, 2019


ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի վերջին հանդիպումները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա գործում ներգ...

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հունիսի 28, 2019


Եվ այսպես, 2019թ. հունիսի 25-ին Երևան քաղաքի Վերաքննիչ դատարանը որոշեց չեղարկել առաջին ատյանի դատարանի վճիռը կալանքից Հայաստանի...

Մի պառվաբոզի գրառման կապակցությամբ

Մի պառվաբոզի գրառման կապակցությամբ

Հունիսի 28, 2019


Պառվաբոզը լավ բան չէ, ավելի ստույգ՝ խայտառակ բան է: Եվ զարմանալի չէ, որ հայ ազգի բոլոր պառվաբոզերը բացառապես լևոնական են ու նիկ...

Ո՞վ է Դանիելյան Արմենը

Ո՞վ է Դանիելյան Արմենը

Հունիսի 26, 2019


«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը քրքրել է դատավոր Դանիելյան Արմենի անցյալը և պարզել, որ այն խայտառակ...

Հակազգային սերիալը շարունակվում է

Հակազգային սերիալը շարունակվում է

Հունիսի 25, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր մեծ հաղթանակ տարավ՝ նա պղծեց Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին և ընդհանրապես ղարաբաղցիներին, նա թքեց ա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը