Ազգային խայտառակություն

Դեկաբրիստուհի՞ է արդյոք Ռուզաննա Խաչատրյանը

Մարտի 30, 2017
Դեկաբրիստուհի՞ է արդյոք Ռուզաննա Խաչատրյանը

Ծառուկ Սարգսյան

 

Մարտի 28-ի հանրահավաքին դոկտոր Ռուզաննա Խաչատրյանի մասնակցելն աննկատ մնաց: Համենայնդեպս, չգրվեց ու չխոսվեց այդ մասին: Հիշեցնենք, որ գիտնական կինն այդ օրը հարցազրույց էր տվել, որտեղ մասնավորապես ասել էր. «Ես գտնում եմ, որ իշխանությունը պետք է փոխվի, որովհետև իշխանության ղեկին գտնվում են մարդիկ, ովքեր կազմակերպում են այդ տեղեկատվական արշավը ընտանիքի դեմ»: Իսկ անդրադառնալով շքեղ ապրելակերպ վարելու հանգամանքին և դրա շուրջ աղմուկին՝ նա ասաց. «Ընտանիքը եթե գեղեցիկ է, դա չի նշանակում, որ մեծ գումարներ են այդտեղ ներդրված»:


ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին այսօր հարց տվեցին Ռուզաննա Խաչատրյանի մասին, իսկ նա պատասխանեց. «Ես կանանց չեմ մեկնաբանում, մանավանդ ուրիշների կանանց... Ես նման հարցեր չեմ մեկնաբանում... Եթե կինը ամուսնու փոխարեն պատասխաններ է տալիս, պարզապես վերագրում եմ վիրավորվածությանը»:


Պետք է ասենք, որ Վահրամ Բաղդասարյանը մոտ է ճշմարտությանն իր պատասխանում: Նա, հավանաբար, նրբանկատ և կրթյալ անձնավորություն չէ, նա հեռու է զգացմունքների աշխարհից, նրան խորթ են այնպիսի հասկացություններ, ինչպիսին են գույների հարմոնիան, զգացմունքների պոլիֆոնիան, հարաբերությունների մոդուլյացիան: Եվ դա է պատճառը, որ Վահրամ Բաղդասարյանն այսօր ընդամենը վիրավորվածություն է տեսնում դոկտոր Խաչատրյանի պահվածքի մեջ, այնինչ իրականությունն ավելի բարդ է և հետաքրքիր:


Եվ այսպես, ինչո՞ւ է ձգտում տիկին Խաչատրյանն իշխանափոխության: Ասենք, որ նրա ձգտումն օրինաչափ է, և այլ ձգտում նա այս պահին չի կարող ունենալ: Օրինակ, երբ տիկին Ռուզաննայի ամուսինն իշխանությունում էր, նա երկու տարում գիտությունների թեկնածուից դարձավ գիտությունների դոկտոր (հիշեցնենք, որ հայ ազգի մեծագույն աշխարհահռչակ գիտնականներն այդ ճանապարհն անցել են մոտավորապես 15 տարում): Նրան ամեն օր 200 եվրոյի ծաղիկներ էին ուղարկում, ինքն էլ, գիտակցելով, որ կարճ է ծաղկի կյանքը, ֆոտոսեսիաներ էր անցկացնում և տեղադրում լուսանկարները Facebook-ում: Բացի այդ, տիկին Ռուզաննան ակտիվ մասնակցություն է ունեցել բանակի ղեկավարման գործին, կադրային բազում որոշումներ է ընդունել: Հիմա այս ամենն անցյալում է: Բա էլ ի՞նչ պիտի անի իրեն հարգող կինը, եթե ոչ իշխանափոխության ձգտի: Բնական է, նա այլ անելիք չունի, հարկ եղած դեպքում բարիկադների էլ կգնա: Նա ճիշտ է այս հարցում:


Դոկտոր Ռուզաննային բարիկադների վրա մենք դեռ կտեսնենք: Նրա էներգիան մի տեղ պետք է սպառվի, իսկ եթե հաշվի առնենք, որ շուտով բեյրութցիների շնորհիվ Հայաստանոմ կմեկնարկի բարիկադաշինություն, մենք անպայման կհետևենք Ռուզաննա Խաչատրյանի ավանդին այդ ազգանվեր գործում: Բայց ժամանակից շուտ ասենք, որ իր հարցազրույցում գիտնական կինը մի հարցում անկեղծ չխոսեց և փաստորեն խաբեց, երբ ասաց, թե, իբր, Սեյրան Օհանյանի զինակիցն է, կյանքի ընկերը և նրա կողքին կլինի ամեն պարագայում և վայրում: Փաստորեն, տիկին Ռուզաննան ասում է, որ ոչ մի բանով չի տարբերվում դեկաբրիստների կանանցից, որոնք ամուսինների հետևից գնացին Սիբիր: Եվ այս առիթով պետք է ասենք, որ՝ ո՛չ, Ռուզաննա Խաչատրյանը Սիբիր գնացողը չէ, քանզի այնտեղ չկան ծաղիկներ, այնտեղ չկա կոմֆորտ, և նա ստիպված կդիմի հարաբերությունների մոդուլյացիայի: Նա իր ամուսնու հետ միայն կգնա նախագահի կամ վարչապետի նստավայր, իսկ դա արդեն դեկաբրիստություն չէ...






Դիտումների քանակ 96800


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հետքերը սրբելու նոր տարբերակ

Հետքերը սրբելու նոր տարբերակ

Հուլիսի 4, 2018


Նիկոլի հեղափոխության օրերին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շատ ակտիվ էր: Գնում էր հրապարակ, փորձում էր տեսակցել Փ...

Օհանյանը` Նիկոլի ու կերակուրի արանքում

Օհանյանը` Նիկոլի ու կերակուրի արանքում

Մայիսի 1, 2018


Այն ժամանակ, երբ Ազգային ժողովում ընթանում էր նոր վարչապետի ընտրությունը, Հանրապետության հրապարակում հայտնվեց պաշտպանության նախ...

Օհանյանի դրամատիկ շեղումը

Օհանյանի դրամատիկ շեղումը

Ապրիլի 28, 2018


Դժվար է նույնիսկ հիշել, թե վերջին անգամ նախկին պաշտպանության նախարար և ՕՐՕ դաշինքի առաջնորդներից Սեյրան Օհանյանը երբ է հրապարակ...

Շառից-փորձանքից հեռու

Շառից-փորձանքից հեռու

Մարտի 29, 2018


Երկիրն իր բանուգործը թողած՝ նստել, կռահումներ է անում` Սեյրան Օհանյանն ու Արմեն Մարտիրոսյանը հանդիպե՞լ են, թե՞ ոչ, կարծես այդ պ...

Սեյրան Օհանյանը դեռ չգիտի ով է ինքը

Սեյրան Օհանյանը դեռ չգիտի ով է ինքը

Փետրվարի 1, 2018


Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մասնակցելու է 2008 թվականի մարտի 1-ի իրա...

Կեղծերն ընդդեմ իսկականների

Կեղծերն ընդդեմ իսկականների

Հունվարի 9, 2018


Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունո...

Սեյրան Օհանյանի անորոշ Նոր տարին

Սեյրան Օհանյանի անորոշ Նոր տարին

Դեկտեմբերի 30, 2017


Այսօր համացանցը հեղեղված էր շնորհավորական ուղերձներով` ԱԺ նախագահից մինչև վերջին գյուղապետը, կարծես Նոր տարի շնորհավորելը դարձե...

Վշտերդ ո՞ւմ ես պատմում, Սեյրան

Վշտերդ ո՞ւմ ես պատմում, Սեյրան

Դեկտեմբերի 4, 2017


Որոշ ընդդիմադիր շրջանակներում այս օրերին հետաքրքիր միտումներ են նշմարվում: Խոսքը պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի երբե...

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Նոյեմբերի 8, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու այն մասին, որ տևական ժամանակ առաջ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի լիդերներից մեկի` Սեյ...

Ռուզաննան կուսակցություն կբացի՞

Ռուզաննան կուսակցություն կբացի՞

Նոյեմբերի 7, 2017


Քանի դեռ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պահպանում է լռության ուխտը, որն արդեն ձգվում է մի քանի ամիս, նրա փոխարեն ...

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Նոյեմբերի 6, 2017


Չնայած Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված Ազգային դիմադրության ճակատը օրեր առաջ հրապարակեց իր հռչակագիրը և հայտարարեց, թե իբր ...

Գիտնական տիկին Ռուզաննայի աշնանային պոռթկումը

Գիտնական տիկին Ռուզաննայի աշնանային պոռթկումը

Հոկտեմբերի 28, 2017


Այսօրվա անձրևաշատ հանգստյան օրը տներում անցկացրած քաղաքացիների համար մի իսկական հայտնություն դարձավ նախկին պաշտպանության նախարա...

Սեյրան Օհանյանը նոր հայրենի՞ք է գտել

Սեյրան Օհանյանը նոր հայրենի՞ք է գտել

Հոկտեմբերի 4, 2017


Պաշտպանության նախկին նախարար, տխրահռչակ ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանի ապագա ծրագրերի մասին առ այսօր ոչ ոք ոչինչ չգիտեր, ն...

Ի՞նչ խաղ է խաղում Սեյրան Օհանյանը

Ի՞նչ խաղ է խաղում Սեյրան Օհանյանը

Հունիսի 29, 2017


Այսօր մի հարցազրույցում նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն անդրադարձել է Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությ...

Ո՞վ է ծրագրերի կնքահայրը

Ո՞վ է ծրագրերի կնքահայրը

Հունիսի 27, 2017


ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խանդով է վերաբերվում գործող նախարար Վիգեն Սարգսյանին: Սա ոչ միայն հասկանալի է, ...

Սեյրան Օհանյանին քաոս է պետք

Սեյրան Օհանյանին քաոս է պետք

Հունիսի 6, 2017


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դժգոհ է լրատվամիջոցներից այն բանի համար, որ իր մասին կեղծ լուրեր են տարածել, գրել ...

ՕՐՕ ճահիճը

ՕՐՕ ճահիճը

Հունիսի 3, 2017


Հայաստանի հետընտրական քաղաքական միջավայրում անշարժության վիճակ է ձևավորվում, և նախնական տպավորություններով այն կարող է շարունակ...

Փափկեց Ռուզաննա Խաչատրյանը

Փափկեց Ռուզաննա Խաչատրյանը

Մայիսի 24, 2017


Մինչև օրս էլ շատերը շարունակում են այն կարծիքին մնալ, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի բոլոր ձախողումների մեջ մե...

Սեյրան Օհանյանի մայիսի 1-ը

Սեյրան Օհանյանի մայիսի 1-ը

Մայիսի 1, 2017


ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը երկարատև լռությունից հետո Աշխատավորն...

Արմեն Ամիրյանի մղձավանջը

Արմեն Ամիրյանի մղձավանջը

Ապրիլի 26, 2017


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանն ամեն դեպքում հասավ իր նպատակին. նա հիմա հանրային դեմք է ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ