Ազգային խայտառակություն

Ինչն օգուտ է Հայաստանին` թշնամություն է արևմտամետներին

Մարտի 29, 2017
Ինչն օգուտ է Հայաստանին` թշնամություն է արևմտամետներին

Քոչար Օսկանյան

 

Վարչապետ Կարապետյանի նախաձեռնությամբ «Ներդրողների ակումբի» ստեղծումն օր ու արև չի տալիս հայրենի ընդդիմադիրների արևմտամետ թևին: Այսպես, հայտնի ամերիկամետ Տիգրան Խզմալյանն ասում է, թե «դա գողական, գանգստերական, օբշյակի թուլա փայն է, որը գլխառադ անելու համար, սեփական պատասխանատվությունը նվազեցնելու համար Պուտինը հրամայել է իր ստրուկների ազգային փոքրամասնությանը՝ էթնիկ հայերին, ինչ-որ գումարներ ծախսել Հայաստանում, որպեսզի ինքը չանի այն, ինչ խոստացել է»: Դժգոհ է նաև Փաշինյան Նիկոլը: Սա էլ գրում է իր կայքում. «ՌԴ-ն միշտ համարվել է Հայաստանի վրա ամենատարբեր և ամենամեծ ազդեցություններ ունեցող երկիրը: ՌԴ-ի ձեռքին են գտնվում մեր երկրի ռազմավարական նշանակության՝ էներգետիկ, կապի և տրանսպորտի, ռազմական ու այլ ոլորտները: Եվ երբ անհրաժեշտ է համարում, այդ ոլորտների ու հատկապես գազի սակագնի կամ զինտեխնիկա մատակարարելու միջոցով ճնշում է գործադրվում Հայաստանի վրա: Հիմա եթե, իսկապես, ռուսաստանաբնակ հայ գործարարները նման մեծաքանակ ներդրում կատարեն, ինչպես ազդարարվում է, ապա ՌԴ-ի ձեռքում մեր երկրի գլխին ևս մեկ մահակ է ավելանալու: ՌԴ-ն այդ գործարարների միջոցով Հայաստանում խաղի կանոններ է թելադրելու»: Բացի այդ, Նիլոլը ներդրումներին չի հավատում, նա համոզում է ընտրողներին ու ընթերցողներին, թե դա PR ակցիա է, փուչիկ:


Հիմա դժվար է հասկանալ, թե էս մարդկանց ուզածն ինչ է: Եթե ներդրում եք ուզում, ի՞նչ տարբերություն, թե այն որտեղից է: Այսինքն, եթե համարում եք, որ ներդրումն ազդելու է երկրի սուվերենության վրա, ուրեմն ընդհանրապես հրաժարվեք դրանից: Իսկ եթե համոզված եք, որ միայն ռուսական ներդրումներն են ազդելու երկրի սուվերենության վրա, ուրեմն բուժման կարիք ունեք:


Բացի այդ, կարծիքներ են հնչում արևմտամետ ընդդիմադիրների կողմից, թե իբր այդ փողերը մաքուր ծագում չունեն, իբր ներդրողները հիմնականում քրեական տարրեր են: Այս պնդումն էլ քննադատության չի ենթարկվում: Երբ Հայաստանում եկեղեցիներ են կառուցում, մեկը չի ասում, թե Աստծո տաճարը չի կարելի թալանած ու արյունոտ փողով կառուցել, բոլորը ողջունում են: Բայց երբ պետության համար չափազանց կարևոր հարց է լուծվում, ըմբոստություն է առաջանում հանրության որոշակի շրջաններում:


Այս ընտրարշավը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես ամենաիռացիոնալը: Օրինակ, եթե անցած ընտրություններից հետո ներկայացումը բեմադրել են երկրորդ տեղերում հայտնվածները, այս անգամ դա կանի նախավերջին արդյունքն արձանագրածը: Այս ընտրություններին ընդդիմադիրները խորանում են ներդրումների գենեզիսի մեջ և դրանք կապում են պետության սուվերենության հետ, ինչը մի քանի տարի առաջ ծիծաղելի կթվար, իսկ այսօր հանրությանը ներկայացվում է որպես լիարժեք ճշմարտություն: Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի համար յուրաքանչյուր օգուտն այս ընդդիմություն կոչվածը թշնամաբար է ընդունելու, եթե այն կատարվում է իշխանության կողմից: Իսկ սա արդեն ոչ այլ ինչ է, եթե ոչ թշնամություն Հայաստանի հանդեպ:


Ինչևէ, չգիտես, թե ինչ ասես այս խեղճուկրակ, տառապած ու թալանված ազգի ազատասեր, սուվերենասեր ու հպարտ ընդդիմությանը:






Դիտումների քանակ 79356


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գռզոյի արձագանքից բխած ընկերական ցանկերի շնորհանդես

Գռզոյի արձագանքից բխած ընկերական ցանկերի շնորհանդես

Դեկտեմբերի 15, 2019


Սուքիասյան Խաչատուրը արձագանքեց Ռուբեն Հայրապետյանի երեկվա հայտարարություններին: Արձագանքեց զուտ լևոնա-ՀՀՇ-ական ձևով: Նա գրել է...

SOS. Նեմեցը ձեռնոց է նետել ժողովրդի վարչապետին

SOS. Նեմեցը ձեռնոց է նետել ժողովրդի վարչապետին

Դեկտեմբերի 14, 2019


Ռուբեն Հայրապետյանի երեկվա աղմկահարույց հայտարարությունները անտարբեր չթողեցին ոչ ոքի: Ով ասես չարտահայտվեց: Անգամ զարմանալի բան...

Փաշինյան Նիկոլն ու Ստամբուլյան կոնվենցիան

Փաշինյան Նիկոլն ու Ստամբուլյան կոնվենցիան

Դեկտեմբերի 12, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր բադասյան ռուստամիկի հետ կառավարությանը բացատրեց, որ Ստամբուլյան կոնվենցիան ընդամենը ընտանեկան բռնության դ...

Նիկոը ճիշտ է, Սերժն ու Ռոբերտը` սխալ

Նիկոը ճիշտ է, Սերժն ու Ռոբերտը` սխալ

Դեկտեմբերի 11, 2019


Երբ 1799-ին գեներալ Բոնապարտը թողեց բանակը Եգիպտոսում և վերադարձավ Փարիզ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ֆուշեին դիմում էին Դ...

Հայաստանի և Արցախի փրկությունը «Իսլամական հեղափոխությունն» է

Հայաստանի և Արցախի փրկությունը «Իսլամական հեղափոխությունն» է

Դեկտեմբերի 7, 2019


Իսագուլյանի և Հայկ Նահապետյանի հետ զրուցել ենք Հայաստանի և Արցախի փրկության մասին և եկել ենք այն եզրակացության, որ մեր փրկությո...

Վերջնանպատակը Հայաստանից և Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանը դուրս մղելն է

Վերջնանպատակը Հայաստանից և Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանը դուրս մղելն է

Դեկտեմբերի 6, 2019


Հայաստանը հայտնվել է համաշխարհային քաղաքականության հայտնի անդրօվկիանոսյան ուժի կենտրոնի և Թուրքիայի համատեղ պայքարի էպիկենտրոնո...

Փաշինյան Նիկոլը դրամատիզացնում է կյանքը

Փաշինյան Նիկոլը դրամատիզացնում է կյանքը

Դեկտեմբերի 4, 2019


Ղարաբաղյան հաղթանակի, Հայաստանի և Ղարաբաղի կայացման գործում մի քանի անհատականություն են լրջագույն ներդրում ունեցել` Վազգեն Մանո...

Գողական է գնում Փաշինյան Նիկոլը

Գողական է գնում Փաշինյան Նիկոլը

Դեկտեմբերի 4, 2019


Փաշինյան Նիկոլն իրեն է վերապահում նաև գողական գնալու մենաշնորհը: Հայտնի է, որ ժողովրդի վարչապետը դեռ գարնանը սեփականաշնորհեց պե...

Վիտալի Բալասանյանի «կուլտուրական» ապտակը ժողովրդի վարչապետին

Վիտալի Բալասանյանի «կուլտուրական» ապտակը ժողովրդի վարչապետին

Դեկտեմբերի 3, 2019


Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանն արձագանքել ապտակի տեսքով է Փաշինյան Նիկոլի կարապետյան վալոդի այսօրվա հայտարարությանը...

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - II

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - II

Նոյեմբերի 30, 2019


Արդեն քանի ամիս է` Փաշինյան Նիկոլը չի կարող նշանակել ոստիկանության և ԱԱԾ ղեկավարներ: Օսիպյանն ու Վանեցյանը հեռացան՝ չցանկանալով...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Միքայել Մինասյանի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Միքայել Մինասյանի

Նոյեմբերի 28, 2019


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տեղեկացնում է, որ Փաշինյան Նիկոլը կատաղել է՝ լրիվ կորցրել է իրեն, գիշեր-ցերեկ ...

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - I

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - I

Նոյեմբերի 27, 2019


Փաշինյան Նիկոլի երկրային երջանկությունը մոտենում է ավարտին, հետևաբար, սկսվում է ժողվարչապետի երկրային ողբերգությունը (բանտում) ...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հին ու Նոր Հայաստանների արժեհամակարգերի մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հին ու Նոր Հայաստանների արժեհամակարգերի մասին

Նոյեմբերի 27, 2019


Երեկ կյանքից հեռացավ Գոհար Վարդանյանը՝ լեգենդար խորհրդային հետախույզ, լեգենդար Գևորգ Վարդանյանի կինը: Վարդանյան զույգի կատարած ...

Զուր մի՛ տուր Տիրոջ անունը, Նիկոլ Վովաևիչ

Զուր մի՛ տուր Տիրոջ անունը, Նիկոլ Վովաևիչ

Նոյեմբերի 25, 2019


Անցած շաբաթվա իրադարձությունները կասկածներ չթողեցին, որ Հայաստանը դարձել է պետությունների քայքայման արդի տեխնոլոգիաների կատարել...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Սերժ Սարգսյանի և Փաշինյան Նիկոլի տարբերության մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Սերժ Սարգսյանի և Փաշինյան Նիկոլի տարբերության մասին

Նոյեմբերի 23, 2019


Սերժ Սարգսյանի և Փաշինյան Նիկոլի եվրոպական հայտարարություններն ու ելույթներն արդեն քանի օր է՝ հուզումներ են առաջացրել Նոր Հայաս...

Փաշինյան Հիսուսը հետաքրքրվում է Վատիկանի «պադվալի» բնակիչներով

Փաշինյան Հիսուսը հետաքրքրվում է Վատիկանի «պադվալի» բնակիչներով

Նոյեմբերի 21, 2019


Փաշինյան Նիկոլ Միլանի հայկական եկեղեցում տեղի համայնքի հետ հանդիպման ժամանակ ինչ ասես չասաց: Համեմատեց իրեն Փրկչի հետ, քանի որ ...

Հայաստանի և Արցախի առողջ ուժերի համախմբումը՝ պետության պահպանման պայման

Հայաստանի և Արցախի առողջ ուժերի համախմբումը՝ պետության պահպանման պայման

Նոյեմբերի 11, 2019


Հայաստանում վերջին շաբաթներին ծավալվող իրադարձությունները կարող էին դառնալ հոլիվուդյան հետաքրքրաշարժ թրիլերի փայլուն սցենար։ Եվ...

Փաշինյան Նիկոլի գյուտը, Նալբանդյանի ու Գալամյանի անպետքությունը

Փաշինյան Նիկոլի գյուտը, Նալբանդյանի ու Գալամյանի անպետքությունը

Նոյեմբերի 8, 2019


Փաշինյան Նիկոլի հարությունյան արայիկը, ինչպես հայտնի է, տրանսգենդեր չեմպիոնի մասին ֆիլմ է ֆինանսավորել: Այսօր բողոքի ցույց անող...

հարությունյան արայիկը՝ Փաշինյան Նիկոլի իսկական ուսուցիչ

հարությունյան արայիկը՝ Փաշինյան Նիկոլի իսկական ուսուցիչ

Նոյեմբերի 4, 2019


Ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլն այսօր հերթական անգամ ասաց և վերջնականապես ապացուցեց, որ, նախ՝ ինքը, մեղմ ասած, էնքան էլ մոտ չ...

Հայաստան. Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ժամանակը չի սպասում

Հայաստան. Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ժամանակը չի սպասում

Հոկտեմբերի 28, 2019


Վերլուծելով վերջին երկու ամիսների (ամառային արձակուրդներից և հանգստից հետո) հրապարակումները՝ ավելի ու ավելի ես համոզվում, որ Հա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատիժ ամերիկյան ձևով
Դեկտեմբերի 10, 2019


Պատիժ ամերիկյան ձևով

Պատիժ ամերիկյան ձևով
Դեկտեմբերի 10, 2019


Պատիժ ամերիկյան ձևով