Միջազգային խայտառակություն

Օլեգ Եսայանին կնետե՞ն Լապշինի հարևան բանտախուցը

Մարտի 27, 2017
Օլեգ Եսայանին կնետե՞ն Լապշինի հարևան բանտախուցը

Երբ մարտի 23-ին Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Օլեգ Եսայանը նշանակվեց Բելառուսում Հայաստանի դեսպան, այդ տեղափոխությունը շատերին զարմացրեց: Նախ, Եսայանը բոլորովին էլ փայլուն դիվանագետ չէ և ճիշտ կլիներ, եթե նա անցներ հանգստի: Ու հետո հատկապես Բելառուսի ընտրությունը շատ էր անսպասելի: Այս երկրի հետ մեր հարաբերությունները վերջին շրջանում որևէ մեկի նախանձը չեն կարող շարժել, իսկ բլոգեր Լապշինի հետ կապված աղմկահարույց պատմությունն ընդհանրապես ծանր ստվեր էր նետել Երևան-Մինսկ վստահության մթնոլորտի վրա:

 

Բայց Եսայանի Բելառուս գնալը ունի մի առանձնահատկություն, ինչը կարծես թե միանգամից պարզություն է հաղորդում դեսպանի ընտրության հարցում Հայաստանի մոտեցմանը: Գաղտնիք չէ, որ Օլեգ Եսայանը Արցախի բնակիչ է, այսինքն՝ մեկը, ով ոչ միայն նախկինում, այլև հիմա էլ պարբերաբար լինում է Ստեփանակերտում: Հիմա վերհիշենք, որ Լապշինը Ադրբեջանի կողմից մեղադրվում էր այն բանի համար, որ այցելել էր Արցախ, իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կիսեց Բաքվի կարծիքը, այդ պատճառով էլ բլոգերին հանձնեց ադրբեջանցիների դատաստանին:


Հիմա իրավիճակը համարյա նույնական է: Մինսկում է մի մարդ, ում Ալիևը կարող է հայտարարել օրենքից դուրս և վերստին պահանջել, որ նրան հանձնեն իրեն: Եթե Լուկաշենկոն մի ղեկավար է, ով խստորեն հետևում է օրենքի տառին, պիտի այդ բանն անի, քանի որ արդեն կա նախադեպը: Իսկ եթե Օլեգ Եսայանի հարցում նա ձեռնպահ մնա, ուրեմն դրանով կմատնի այն հանգամանքը, որ Լապշինի պարագայում ընդամենը եղել է շարքային սադրիչ ու նպատակ է ունեցել քաղաքական դիվիդենդներ շահել Հայաստանի հաշվին:


Այժմ արդեն պարզ է դառնում, թե ինչու դեսպան Եսայանն արժանացավ նման բարձր պատվի ու կրկին անցավ դիվանագիտական աշխատանքի: Նրա նշանակմամբ Հայաստանը գեղեցիկ ապտակ է հասցնում Ադրբեջանին ու Բելառուսին: Այս երկուսն էլ այժմ հիմար վիճակում են: Լուկաշենկոն ճանաչել է մեր դեսպանի լիազորությունները և ընդունել վերջինիս անձեռնմխելիության փաստը: Ալիևն իր հերթին հասկանում է, որ եթե Լապշինի դեպքի վրա կանգ առնի, կնշանակի՝ իր մտադրությունները ձախողվեցին: Ու եթե նույնիսկ նա Լապշինի հարևան բանտախցում արդեն տեղ է պատրաստել Օլեգ Եսայանի համար, այդ տեղը թափուր կմնա: Լուկաշենկոն ավանտյուրիստ է, բայց ոչ հիմար:






Դիտումների քանակ 65130


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ի՞նչ է կորցրել Բատկան Արցախում

Ի՞նչ է կորցրել Բատկան Արցախում

Հունիսի 29, 2018


Բելառուսական լրատվամիջոցների հաղորդումն այն մասին, որ այդ երկրի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համա...

Լապշին + 668

Լապշին + 668

Սեպտեմբերի 11, 2017


Սակայն իրականությունը հավանաբար այն է, որ Լապշինի կալանքը, արտաքսումը, դատապարտումն Ադրբեջանում և հետագա ներումը նախօրոք պլանավ...

Լապշինին չայրեցին խարույկի վրա

Լապշինին չայրեցին խարույկի վրա

Հուլիսի 20, 2017


Բեմականացումն ավարտվեց: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացավ Ադրբեջանում կալանքի մեջ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշ...

Թափանցիկ Լուկաշենկոն ու անթափանց Հայաստանը

Թափանցիկ Լուկաշենկոն ու անթափանց Հայաստանը

Հունիսի 26, 2017


Բելառուսը Հայաստանին դատի է տվել: Իսկ եթե ավելի կոնկրետ` ԵԱՏՄ անդամ Բելառուսի Հանրապետությունը դատական կարգով վիճարկում է Հայաս...

Ցուցակ գրողն ինքն է ընկել ցուցակ

Ցուցակ գրողն ինքն է ընկել ցուցակ

Ապրիլի 26, 2017


Ուկրաինան լուրջ խնդրի առաջ է կանգնել. նա պիտի փորձի հասկանալ իրեն բարեկամ համարած Ադրբեջանին: Կար ժամանակ, երբ այս երկու երկրնե...

Բատկան արդեն մեզ է անցել

Բատկան արդեն մեզ է անցել

Մարտի 21, 2017


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին խիստ անհրաժեշտ է, որ հայ-բելառուսական հարաբերությունները բարդանան: Թե Բատկայի ինչին է...

Ադրբեջանը տուրիստներ կբերի Արցախ

Ադրբեջանը տուրիստներ կբերի Արցախ

Մարտի 18, 2017


Տհաճ միջադեպ էր գրանցվել Մոսկվայում կայացած «Ճանապարհորդություններ և զբոսաշրջություն» միջազգային 24-րդ ցուցահանդեսի ժամանակ: Այ...

Գնաց-եկավ` մարդ չիմացավ

Գնաց-եկավ` մարդ չիմացավ

Մարտի 9, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը լքել է պաշտոնը: Դեսպանատանը տեղի ունեցած հրաժեշ...

Ի՞նչ կասի կաթողիկոսը Լուկաշենկոյին

Ի՞նչ կասի կաթողիկոսը Լուկաշենկոյին

Փետրվարի 14, 2017


Այն բանից հետո, երբ Բելառուսի իշխանությունները Բաքվին արտահանձնեցին բլոգեր Ալեքսանդր Լապշինին, Հայաստանում շատերն են մտմտում, թ...

Լապշին. խայտառակ կեղտոտ խաղի զոհը

Լապշին. խայտառակ կեղտոտ խաղի զոհը

Փետրվարի 8, 2017


Իլհամ Ալիևից ընդունելով Հեյդար Ալիևի շքանշանը՝ բատկա Լուկաշենկոն խոստացավ «արդարացնել» պարգևը։ Խոստումը պահեց. նախօրեին բլոգեր ...

ՀՀ դեսպանի ինչին է պետք Լապշինը

ՀՀ դեսպանի ինչին է պետք Լապշինը

Փետրվարի 8, 2017


Եթե Բելառուսի իշխանությունների կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու աղմկահարույց պատմությունը չլիներ, մենք հավ...

Բատկան վերջնականապես խելքը թռցրել է

Բատկան վերջնականապես խելքը թռցրել է

Փետրվարի 3, 2017


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել և հնչեցրել բազմաթիվ տարօրինակ մտքեր։ Նա, մասնավորապես,...

Բատկան խելքը թռցրել է

Բատկան խելքը թռցրել է

Հունվարի 21, 2017


Ասում են՝ տարիքն ու երկարատև տրիումֆը մարդուն անկանխատեսելիության են հասցնում, բայց երբ այդ մարդն իր էությամբ սովորական կոլխոզն...

Լուկաշենկոն կատաղել է

Լուկաշենկոն կատաղել է

Դեկտեմբերի 19, 2016


Օրերս Մինսկում ձերբակալվել է ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Մեղադրանքը մեկն է՝ բլոգերը այցելել է Արցախ, և հիմա Բաքվի պահ...

Կորել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանը

Կորել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանը

Մայիսի 18, 2016
17

Պատահում է նաև այնպես, որ օտարներն են մեզ հիշեցնում յուրայինների գոյության մասին: Ճիշտ այդպես էլ այսօր Մոսկվայում հայ խմբագիրնե...

Դե ֆակտո Լուկաշենկո

Դե ֆակտո Լուկաշենկո

Ապրիլի 8, 2016
1

Այս օրերին սկսել են հաճախակի զուգահեռներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի միջև: Երկու իրողությունների ընդհանրությունների և տ...

Արժե՞ արդյոք, որ Հայաստանն ուՂարաբաղը Բելառուսից աջակցություն սպասեն

Արժե՞ արդյոք, որ Հայաստանն ուՂարաբաղը Բելառուսից աջակցություն սպասեն

Ապրիլի 6, 2016


Բելառուսն իրապես անկախ երկիր է, որից, ինչպես մեկ այլ առիթով ճիշտ նկատել է «Հայկական ռադիոն», ոչինչ կախված չէ։ Ուստի, Ալեքսանդր ...

Բատկա Լուկաշենկոն փախչում է իր պարտավորություններից

Բատկա Լուկաշենկոն փախչում է իր պարտավորություններից

Ապրիլի 4, 2016
2

Սովորաբար, դաշնակիցների մասին խոսելիս առաջին հերթին հաշվի են առնում երկրների միջև կնքված ինչ-ինչ պայմանագրեր ու համաձայնագրեր, ...

Թե չէ բան եք գտել, բանի ետևից եք ընկել

Թե չէ բան եք գտել, բանի ետևից եք ընկել

Սեպտեմբերի 11, 2015


Այսօր Ղազախստանի նախագահի դուստր Դարիգա Նազարբաևան նշանակվել է այդ երկրի փոխվարչապետ: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է անձա...

Լուկաշենկոյի մրցակիցը կատու է

Լուկաշենկոյի մրցակիցը կատու է

Հուլիսի 24, 2015


Բելառուսում տեղի ունեցած մի միջադեպ այսօրվա ամենաքննարկվող նյութն է: Լրագրողներից մեկը այդ երկրի ԿԸՀ-ի մուտքի մոտ է բերել իր Բա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ