Ազգային խայտառակություն

Տեր-Պետրոսյանի դիվերսիան պետք է արհամարհել

Մարտի 22, 2017
Տեր-Պետրոսյանի դիվերսիան պետք է արհամարհել

Օսկան Քոչարյան

 

Իմաստուն մարդ է Լևոն Տեր-Պետրոսյանը: Գաղափարի, մտքի, խելքի, ուղեղի այս աննախադեպ դեֆիցիտի ժամանակ նա կարողացավ մի գաղափար մոգոնել և շրջանառության մեջ դնել, անունն էլ դրեց «խաղաղություն տարածքների դիմաց»:

 

Երեկ Տեր-Պետրոսյանը Հ-1-ով երկար-բարակ ներկայացրեց իր know-how-ն: Իմացանք, որ Ադրբեջանի հետ խնդիր չունենք, խնդիր ունենք միջազգային իրավունքի հետ, որը սրբորեն պիտի պահպանենք, քանզի այն սրբություն է Տեր-Պետրոսյանի համար: Ինչևէ, շատ է տարվել առաջին նախագահը միջազգային իրավունքով. հավանաբար, դա նրանից է, որ ժամանակին նա ոտնահարեց իր երկրի ներքին իրավունքը և այժմ քավում է մեղքերը` խոնարհվելով միջազգայինի առջև: Եվ այս կապակցությամբ պետք է մի քանի նկատառում արտահայտել:

 

Առաջին: Ընդհանրապես չպետք է լուրջ ընդունել Տեր-Պետրոսյանի դիտարկումներն ու փաստարկները: Միջազգային իրավունքը մեծ տերությունների ստեղծած հակասական նորմերի համընդհանրություն է, որը հատուկ նախաձեռնված է մեծ տերությունների շահերի սպասարկման համար: Ասենք, եթե ԱՄՆ-ին պետք է Կոսովոյի անկախությունը, ապա ամերիկացիները կիրառում են ազգերի ինքնորոշման սկզբունքը, եթե նրանց պետք չէ Ղարաբաղի անկախությունը, նրանք կիրառում են պետությունների տարածքային ամբողջականության սրբազանության սկզբունքը: Այսինքն՝ չի կարելի միջազգային իրավունքն ընդունել որպես լուրջ երևույթ, և կտրականապես չի կարելի արտաքին քաղաքականությունը գծագրել այդ անլուրջ երևույթի հիման վրա:

 

Երկրորդ: Ի սկզբանե միջազգային իրավունքը նախատեսված է խախտվելու համար, քանզի այն հակասական է ոտքից գլուխ: Եվ նորմալ պետությունները խախտում են այն: Օրինակ, Իսրայելը, խախտելով այդ իրավունքը, տիրացել է Արևելյան Երուսաղեմին և այնտեղից դուրս գալու մտադրություն չունի, ավելին, ամբողջ Երուսաղեմն է հռչակել իր մայրաքաղաք: Ճանաչում է միջազգային հանրությունը Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, թե ոչ` այս հարցը հրեաներին հուզում է վերջին հերթին: Թուրքերն օկուպացրին Կիպրոսի մի մասը, այնտեղ պետություն հռչակեցին, ոչ ոք դա չընդունեց, բայց այդ հանգամանքը թուրքերի համար էական չէ: Ռուսաստանին պետք էր վերադարձնել Ղրիմը, և այդ երկիրը դա արեց` թքելով բոլորի կարծիքի վրա: Քանի որ, ի վերջո, միջազգային իրավունքն է մարդկանց համար, այլ ոչ թե մարդիկ` միջազգային իրավունքի: Իսկ եթե Ղրիմի 2,5 մլն բնակիչների 97 տոկոսը քվեարկում է հօգուտ Ռուսաստանի հետ վերամիավորվելու, ուրեմն նշանակում է, որ կոնկրետ այս պարագայում միջազգային իրավունքը հակամարդկային դրսևորում ունի և այն պետք է արհամարհել: Հենց դա էլ անում են ռուսները:

 

Երրորդ: Հիմա, հասկանալով այս ամենը՝ առաջին նախագահն, այնուամենայնիվ, պնդում է խաղաղության վրա` տարածքների դիմաց: Հարց. ո՞վ է հայերին փետով ծեծում, այդ ի՞նչ ուժ է հայերին գցել այն օրը, որ էլ ելք չկա և միակ փրկությունը խաղաղությունն է տարածքների դիմաց: Չկա նման ուժ, չկա փետով ծեծ, չկա նման բան: Հայերը երջանիկ են այսօրվա ստատուս քվո-ով, այն դեռ երկար կմնա:

 

Չորրորդ: Տեր-Պետրոսյանը չի կարող չիմանալ ու չհասկանալ, որ տարածքներ կարելի էր զիջել Ելցինի ժամանակ, երբ ռուսական ռեժիմը, մեղմ ասած, հակառուսական էր, այն դարձել էր արևմտյան հանրույթի ստորաբաժանում: Այսօր Ռուսաստանում պատկերն այլ է` երկիրը 180 աստիճանով փոխել է իր աշխարհաքաղաքական չափորոշիչները, վերադարձել է զուտ ազգային քաղաքականության իր ակունքներին: Իսկ դա նշանակում է, որ Ալիևը չի տեսնի ոչ Ֆիզուլի, ոչ Ջեբրայիլ, ոչ էլ Աղդամ: Այդ տարածքները Ռուսաստան են մտել Ալեքսանդր Առաջինի ջանքերի շնորհիվ, ԽՍՀՄ փլուզումից հետո մի պահ հնարավոր եղավ դրանց դուրս գալը ռուսական ազդեցության գոտուց, բայց, փառք Աստծո, հայերը հետ բերեցին: Մի խոսքով, այսօրվա և վաղվա Ռուսաստանը երբեք թույլ չի տա թուրքական տնօրինություն Ալեքսանդրի քաղաքական ժառանգության հանդեպ, և մենք կարող ենք այս հարցում հանգիստ լինել: Այն հայ առաջնորդը, ով համարձակվի ինչ-որ թուղթ ստորագրել Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձի վերաբերյալ, էլ չի հասցնի պատժվել հայ ժողովրդի կողմից. այդ գործն իր վրա կվերցնի այդ տարածքների պատմական իրավահաջորդն ու ժառանգորդը:

 

Հինգերորդ: Իհարկե, մենք գին պիտի վճարենք տարածքները պահելու համար: Եվ վճարում ենք մեր երիտասարդների կյանքով, որոնք ամեն օր զոհվում և վիրավորվում են առաջնագծում: Բայց, ինչ արած` հենց այստեղ, այս տարածաշրջանում Աստված հող հատկացրեց հայ ժողովրդին, և այս մտքի հետ պետք է համակերպվել: Իսկ եթե մեկը կարծում է, թե տարածքների դիմաց խաղաղությունից հետո սահմանային հրաձգություններն ու զոհերն անցյալում կմնան, ապա դա կոպիտ սխալ է կամ միամիտ մարդու երազանք: Չի լինելու բացարձակ խաղաղություն երբեք այս տարածաշրջանում, քանի դեռ կա Ադրբեջանը՝ որպես պետություն: Ուստի, Տեր-Պետրոսյանը ճիշտ կաներ, եթե իր անալիտիկ ունակություններն օգտագործեր Ադրբեջանի մասնատման նախագծերի, այլ ոչ թե այն բանի ուղղությամբ, ինչը մեզ պետք չէ:






Դիտումների քանակ 64236


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայաստանին վիճակված է կրակն առաջինը վերցնել իր վրա

Հայաստանին վիճակված է կրակն առաջինը վերցնել իր վրա

Հունվարի 18, 2019


2019թ. հունվարի 17-ին ավարտվեց Հայաստանի Հանրապետության VII գումարման Ազգային ժողովի (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) առաջին նիստը։ Այդ նիստի ...

Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինքի այլընտրանքը պատերազմն է

Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինքի այլընտրանքը պատերազմն է

Հունվարի 12, 2019


Ամանորյա և սուրբծննդյան տոներից հետո ակամա լավատեսորեն ես տրամադրվում։ Սակայն չեմ թաքցնի, որ 2019թ. առաջին րոպեներից ինձ չլքեց ...

Փաշինյան Նիկոլի ղարաբաղյան ռազմավարության հավանական տարբերակի վերաբերյալ

Փաշինյան Նիկոլի ղարաբաղյան ռազմավարության հավանական տարբերակի վերաբերյալ

Հունվարի 10, 2019


Ըստ հավաստի տեղեկությունների, Փաշինյան Նիկոլն ուզում է աշխատանքից հանել Սարգսյան Արմենին և ՀՀ նախագահ դարձնել Տեր-Պետրոսյան Լևո...

Երրորդ հանրապետության առաջին խայտառակության հոբելյանի կապակցությամբ

Երրորդ հանրապետության առաջին խայտառակության հոբելյանի կապակցությամբ

Հունվարի 9, 2019


Տեր-Պետրոսյանի տված վնասը Հայաստանին ահռելի մեծ է: Նա է զինվորական օլիգարխիայի, ընդհանրապես օլիգարխիայի, կոռուպցիայի, ընտրությո...

Ի՞նչ է մտածված Փաշինյանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացում

Ի՞նչ է մտածված Փաշինյանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացում

Դեկտեմբերի 19, 2018


Փաշինյան Նիկոլը նվեր էր Ադրբեջանի համար։ Համենայն դեպս, այսպես է կարծում Ադրբեջանի ղեկավարությունը։ Եվ չի թաքցնում ուրախություն...

Փաշինյան Նիկոլը անգլերեն է գրում հայկական հարցերի վերաբերյալ

Փաշինյան Նիկոլը անգլերեն է գրում հայկական հարցերի վերաբերյալ

Դեկտեմբերի 14, 2018


Փաշինյան Նիկոլն հիմա էլ անգլերեն է գրում` Twitter-ում: Աշխարհին հայտնում է իր կարծիքները, մասնավորապես, այսօր գրել է ղարաբաղյան...

Փաշինյան Նիկոլը պատժում է ղարաբաղյան գեներալներին

Փաշինյան Նիկոլը պատժում է ղարաբաղյան գեներալներին

Դեկտեմբերի 14, 2018


Փաշինյան Նիկոլը հետևողականորեն քայքայում է Ղարաբաղի անվտանգության հիմքերը` հարվածելով և ասպարեզից հեռացնելով առանցքային անհատակ...

Ալիև. ղարաբաղյան կարգավորման համար նպաստավոր իրավիճակ է ստեղծվել

Ալիև. ղարաբաղյան կարգավորման համար նպաստավոր իրավիճակ է ստեղծվել

Դեկտեմբերի 14, 2018


Ալիևը կոնկրետ ոչինչ չի ասել, բայց որոշակիություն նրա ուղեղում առկա եղել է։ Չցանկանալով վարկաբեկել իր հայ պաշտոնակցին, որի հետ մ...

Այն մասին, թե ինչու է Փաշինյան Նիկոլը թշնամի հայ ժողովրդին ու Հայաստանին

Այն մասին, թե ինչու է Փաշինյան Նիկոլը թշնամի հայ ժողովրդին ու Հայաստանին

Դեկտեմբերի 11, 2018


Ընդհանրապես, մարդուն, նրա էությունը, կերպարը, քաղաքական հայացքներն ու մտադրությունները բոլորից լավ բնութագրում են նրա ընկերներն...

За чужой счет пьют даже язвенники и трезвенники

За чужой счет пьют даже язвенники и трезвенники

Դեկտեմբերի 6, 2018


Սարգսյան Վազգենի եղբայր Սարգսյան Արամն այսօր միտք է հայտնել: Այդպես էլ է լինում: Սա ասել է, որ Փաշինյան Նիկոլը փողի մարդ չէ, նա...

Ո՞վ և ինչո՞ւ է փրկել միքայելյանին սասունի անիմաստ կյանքը Վազգեն Սարգսյանից

Ո՞վ և ինչո՞ւ է փրկել միքայելյանին սասունի անիմաստ կյանքը Վազգեն Սարգսյանից

Դեկտեմբերի 4, 2018


«Հարց տվեք միքայելյան սասունին, թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքներն ինչպե՞ս զիջվեցին հակառակորդին, ո՞վ էր ...

Փաշինյան Նիկոլն ու Ալիևը ամերիկյան սցենարում նույն դերն են խաղում

Փաշինյան Նիկոլն ու Ալիևը ամերիկյան սցենարում նույն դերն են խաղում

Դեկտեմբերի 4, 2018


Շահնազարյան Դավիթը կրկին հիշեցրեց, որ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում ադրբեջանցիների առաջխաղացում է նկատվել: Ըստ...

Հայ ժողովուրդը հիշողություն չունի` անմեղսունակ է, դրա համար չի տարբերում լավը վատից

Հայ ժողովուրդը հիշողություն չունի` անմեղսունակ է, դրա համար չի տարբերում լավը վատից

Նոյեմբերի 29, 2018


Այսօր նոյեմբերի 29-ն է՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օրը: Ընտրություններին մասնակցող և ոչ մի կուսակցություն կամ դաշ...

Փաշինյան Նիկոլը կազմաքանդում է Հայաստանը` փաստացի մերժելով Ղարաբաղը

Փաշինյան Նիկոլը կազմաքանդում է Հայաստանը` փաստացի մերժելով Ղարաբաղը

Նոյեմբերի 29, 2018


Փաշինյան Նիկոլն արտիստ է, բայց ոչ այնքան մեծ, որ կարողանա թաքցնել իր հակակրանքը Ղարաբաղի և ղարաբաղցիների հանդեպ: Եվ վաղը հայ ժո...

Բոլթոնը Փաշինյան Նիկոլին հանձնարարել է հանձնել Ղարաբաղը

Բոլթոնը Փաշինյան Նիկոլին հանձնարարել է հանձնել Ղարաբաղը

Հոկտեմբերի 25, 2018


«Եթե ընտրությունների արդյունքներով Փաշինյանը և նրա քաղաքական թիմը մեծ մանդատ ստանան, դա լավ հնարավորություն կլինի կարգավորման (...

Խայտառակության շահառուները

Խայտառակության շահառուները

Հոկտեմբերի 12, 2018


Հայաստանի Հանրապետության ամենախայտառակ օրենքին այս երկրում մեզնից բացի ոչ ոք չի անդրադարձել: Բնականաբար, այդ խայտառակության համ...

Ալիևն ու Փաշինյանը համախոհ եղբայրներ են

Ալիևն ու Փաշինյանը համախոհ եղբայրներ են

Սեպտեմբերի 6, 2018


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (ԹՊՀԽ) VI գագաթաժողովում,...

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

Հուլիսի 31, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետն արդեն 18 տարի խնդրում-աղաչում է, որ ադրբեջանական պապական հողերը վերադառնան պապական օջախ: Սրա հե...

Տեր-Պետրոսյանին դարձրեցին այցելու

Տեր-Պետրոսյանին դարձրեցին այցելու

Հուլիսի 17, 2018


Այսօրվա լրահոսում աչքի էր զարնում տեղեկատվությունն այն մասին, որ կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշին...

Պղտոր ջրի ձուկը

Պղտոր ջրի ձուկը

Հունիսի 4, 2018


Երբ երկու ամիս շարունակ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ծայրահեղ լարված էր, Արցախը ջանաց որևէ կերպ չմիջամտել` մնալով ոչ թե պաս...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ