Ազգային խայտառակություն

Դերժավի Արկադը ողորմություն է հավաքել

Մարտի 22, 2017
Դերժավի Արկադը ողորմություն է հավաքել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արկադի Համբարձումյանը, որ այս օրերին հանդիպումների է գնում իր ընտրողների հետ, եթե շատ մեծ ցանկություն էլ ունենա, ոչ մի գնով չի հասկանա խեղճ հողագործների դարդ ու ցավը, որովհետև Դերժավի Արկադը վերին արտի ցորեն է: Օրինակ, նա վերջերս 29 միլիոն 949.000 դրամով ձեռք է բերել LEXUS LX 5.7GAS մակնիշի ավտոմեքենա։ Այսինքն միայն մեքենայի համար ծախսել է ճիշտ այնքան գումար, որքանով մի ամբողջ գյուղ կարելի էր կերակրել:


Ժողովրդից ձայն խնդրող ու նրան դատարկ խոստումներով կերակրող Համբարձումյանի` անցյալ տարվա տեսանելի դրամական միջոցները կազմել են այնքան, որ լոռեցի շարքային ընտրողը միայն ֆիլմերում է տեսել` 156 միլիոն 690.000 դրամ։ Այս համեստ պատգամավորության թեկնածուն, որ ցանկանում է իր կյանքը նվիրել քաղաքացիների բարեկեցությանն ու իրավունքներին, իր փաստաթղթերում արձանագրել է, որ իր եկամուտները կազմել են 449 միլիոն, որից աշխատանքի վարձատրությունն ընդամենը 5 միլիոն է:


Հիմա կհարցնեք` իսկ մնացածը որտեղի՞ց: Մենք էլ են նույնը հարցնում: Բայց Դերժավի Արկադը դրա համար ունի շատ համոզիչ պատասխան: Նա վստահեցնում է, թե 443 միլիոնը նվիրատվությաններ են կամ օգնության կարգով ստացված դրամական միջոցներ: Հիմա եկեք հասկանանք, թե դա ինչ բան է: Ինչ-որ մարդիկ առավոտյան արթնանում են ու Արկադին միլիոններ են նվիրաբերում նրա գեղեցիկ աչքերի համար: Իսկ հետո կատարվում է ավելի հետաքրքիր մի բան: Իմանալով, որ վերջինս շատ խեղճ պայմաններում է ապրում, մի քանի միլիոն էլ օգնություն են տալիս:


Իսկ ի՞նչ բան է օգնությունը: Օրինակ, եթե անցնում եք փողոցով և հանդիպում եք որևէ մուրացիկի, նրա պարզած ափի մեջ մի քանի մետաղադրամներ եք դնում իբրև օգնության կամ, ինչպես ասում են, ողորմություն: Ու քանի որ Դերժավի Արկադը չի նշում, թե հատկապես ումից և ինչի համար է ստացել 443 միլիոնի օգնությունը, մեզ մնում է միայն ենթադրել, որ Արկադի Համբարձումյանը մեկ տարի շարունակ կանգնել է Երևանի որևէ բանուկ հատվածում կամ իրեն պատկանող բժշկական հաստատության դռների առաջ (դիմակով, որ չճանաչեն) ու եկող-գնացողից օգնություն է մուրացել: Իսկ քաղաքացիներն էլ նրա հանդեպ եղել են այնքան առատաձեռն, որ տարվա վերջում հավաքված փողը գերազանցել է բոլոր սպասելիքները:






Դիտումների քանակ 54309


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արկադի «Սլավմեդը» վշտի մեջ է

Արկադի «Սլավմեդը» վշտի մեջ է

Հուլիսի 2, 2018


«Սլավմեդ» բժշկական կենտրոնը, որն, ինչպես հայտնի է, պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավի Արկադի ընտ...

Հայաստանի բժիշկները վիժեցնում են նախագահի ծրագիրը

Հայաստանի բժիշկները վիժեցնում են նախագահի ծրագիրը

Ապրիլի 4, 2018


Նախագահ Սարգսյանի ծրագիրը, որով նախատեսվում էր 2040թ. ՀՀ բնակչության թվաքանակը դարձնել 4 մլն, կարծես թե խափանվում է: Ամենահետաք...

Դերժավի Արկադը կրծքո՞վ է կերակրելու

Դերժավի Արկադը կրծքո՞վ է կերակրելու

Մարտի 2, 2018


ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին՝ Դերժավի Արկադին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի չարագույժ համբավն այնքան լայն ...

Դերժավի Արկադի մսաղացը խափանվում է

Դերժավի Արկադի մսաղացը խափանվում է

Հունվարի 24, 2018


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին` Դերժավի Արկադին պատկանող, նրա քրոջ կողմից կառավարվող մսաղացի կամ, ինչպես իր...

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Դեկտեմբերի 6, 2017


Խորհրդարանում քննարկվում էր 2018 թվականի պետական բյուջեի նախագծի արդեն լրամշակված տարբերակը, ասել է, թե` նոր նախագծում հաշվի են...

Ի՞նչ է պետք Դերժավի Արկադին

Ի՞նչ է պետք Դերժավի Արկադին

Նոյեմբերի 16, 2017


Օրեր առաջ ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Նաիրա Զորհաբյանը տեղեկացրել էր, որ իրենց նիստերից անհար...

Դերժավի Արկադը փողով ուզում է մահացածներին վերակենդանացնել

Դերժավի Արկադը փողով ուզում է մահացածներին վերակենդանացնել

Նոյեմբերի 3, 2017


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնն արդեն երկար ժամանակ է, ինչ ձեռք է բերել...

Գցող և գցվող Դերժավի Արկադը

Գցող և գցվող Դերժավի Արկադը

Հոկտեմբերի 31, 2017


Դերժավի Արկադ մականունով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը չի սիրում, երբ իրեն «գցում են»: Ավելի ճիշտ, չի սիրում, եր...

Դերժավի Արկադը շարունակում է մարդ սպանել և դատարաններում հաղթել

Դերժավի Արկադը շարունակում է մարդ սպանել և դատարաններում հաղթել

Հոկտեմբերի 27, 2017


Երբ ամիսներ առաջ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում արձանագրվեցին նորածինների և ծննդկանների մահվան դեպքեր, բուժհաստատության սեփականա...

Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը

Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը

Սեպտեմբերի 4, 2017


ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը խիստ զայրացած է: Նա հայտարարել է, որ հանձնաժողովի ՀՀԿ-ական...

Դերժավի Արկադը նույնիսկ սուտ խոսելիս է ապաշնորհ

Դերժավի Արկադը նույնիսկ սուտ խոսելիս է ապաշնորհ

Հունիսի 22, 2017


Արդեն առիթ ունեցել էինք պատմելու, որ օրերս վաճառակետերում հայտնվել էր ադրբեջաներեն մակնշումով մանկական կեր, և այդ ապրանքի ներմո...

Դերժավի Արկադը` ադրբեջանցիների գործընկեր

Դերժավի Արկադը` ադրբեջանցիների գործընկեր

Հունիսի 20, 2017


Ընդամենը շաբաթներ առաջ էր, երբ աղմկոտ մի պատմություն ծագեց ադրբեջանական խնձորներ ներկրելու առիթով: Գործ հարուցվեց, մեղավորներ գ...

Դերժավի Արկադը, Բոգոն ու Տիմատին

Դերժավի Արկադը, Բոգոն ու Տիմատին

Հունիսի 7, 2017


ԱԺ հանրապետական պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավի Արկադի համար այս տարին շատ ծախսատար է ստացվում: Նախ ահռելի գումարներ ...

Դերժավի Արկադը կոճակ կսեղմի

Դերժավի Արկադը կոճակ կսեղմի

Մայիսի 18, 2017


Փողով կարելի է գնել ամեն ինչ, բացի խելքից: Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դերժավի Արկադը) այս պարզ ճշմա...

Դերժավի Արկադին սնուցման տակ են պահում

Դերժավի Արկադին սնուցման տակ են պահում

Ապրիլի 7, 2017


Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանի մասին շատ հետաքրքիր ու զարմանահրաշ պատմություններ էինք լսել, բայց այս մեկը կարծ...

Դերժավի Արկադը՝ անբարոյական «վազվրատ» անող

Դերժավի Արկադը՝ անբարոյական «վազվրատ» անող

Ապրիլի 6, 2017


«Վազվրատը» հայ իրականության անբաժանելի երևույթներից է։ Հայ ժողովրդի մի մասը պարտք է վերցնում մյուս մասից և սովորաբար չի վերադար...

Դերժավի Արկադը վաղուցվա խայտառակությունն է

Դերժավի Արկադը վաղուցվա խայտառակությունն է

Ապրիլի 5, 2017


Լոռիում խասակցությունների գլխավոր նյութն այն էր, որ Համբարձումյանն այդ բանը արել է առանց ամոթի ու անթաքույց: Սա աջ ու ձախ պարկո...

Դերժավի Արկադը` մեծն Աթիլլայի հետքերով

Դերժավի Արկադը` մեծն Աթիլլայի հետքերով

Մարտի 25, 2017


Հայաստանի գրեթե բոլոր մարզերում սպասվում է ընտրական թեժ պայքար: Լոռու մարզը ևս բացառություն չի կազմում, թեև այստեղ նախընտրական ...

Դերժավի Արկադի գերձայնային կյանքը

Դերժավի Արկադի գերձայնային կյանքը

Մարտի 24, 2017


Լոռիում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադին) փաստերն աղավաղելու մեծ վարպետ է: Նրա այդ հ...

«Երկիր ծիրանի», հաջորդները կլինեն «Երկիր սնիկերսի» և «Երկիր բանանի»

«Երկիր ծիրանի», հաջորդները կլինեն «Երկիր սնիկերսի» և «Երկիր բանանի»

Մարտի 15, 2017


Զարուհի Փոստանջյանը կուսակցություն է բացում: Բնական է, նա չէր կարող նորմալ անուն ընտրել, և կուսակցությունը կոչվելու է «Երկիր ծի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ