Միջազգային խայտառակություն

Հայ երգչուհին սպառնում է Ուկրաինայի անվտանգությանը

Մարտի 21, 2017
Հայ երգչուհին սպառնում է Ուկրաինայի անվտանգությանը

Օսկան Քոչարյան


Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ երկրի հատուկ ծառայությունները ստուգում են «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանին, որը կասկածվում է ուկրաինական օրենսդրությունը խախտելու համար: Նման հաղորդագրություն ընթերցելուց հետո սկսում ես մտածել, որ կամ Արծվիկը երկրորդ Մայդան է նախապատրաստում, կամ Դոնեցկի հանքերն իրենով է արել, կամ էլ Օդեսայում դիվերսիոն խումբ է գլխավորում: Բայց հետո լարվածությանը միանգամից հաջորդում է հանգստավետ հեգնանքը, քանի որ նույն Գերաշչենկոյի խոսքով, երգչուհին կարող էր այցելած լինել Ղրիմ, և եթե դա այդպես է, ապա նրա հարցով «առանձին որոշում» կկայացվի:


Եթե նույնիսկ Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդականը տեղյակ չէ, ապա նրա հայազգի շեֆը հաստատ պիտի իմանա, որ տարեկան տասնյակ հազարավոր հայեր են լինում Ղրիմում, էլ չենք խոսում, թե հիմա թերակղզում քանի ՀՀ քաղաքացի է ժամանակավոր բնակություն հաստատել, և նրանց բոլորի համար մեծ հաշվով միևնույն է, թե Ղրիմն ում է պատկանում, Ռուսաստանի կազմո՞ւմ է, թե՞ Ուկրաինայի: Դա մեր խնդիրը չէ: Բայց եթե Կիևում կարծում են, որ այդ հարցը պիտի հայաստանցիներին մտահոգի, ապա ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն կարող է անձամբ գնալ Սևաստոպոլ և այնտեղի օդանավակայանում դիմավորել Արծվիկին ու մյուս հայերին: Իսկ եթե չի գնում ու նաև չի կարող իր նստավայրից առաջնորդել Յալթա ու Սիմֆերոպոլ, ապա այդ դեպքում էլ ի՞նչ ուկրաինական օրենսդրություն:


Եվ հետո Ուկրաինայի ՆԳՆ-ում շատ երկաթյա տրամաբանություն ունեն: Ահա թե ինչպես են դատում նրանք. «Չի կարելի Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովային պատասխանատվության ենթարկել այն բանի համար, որ նա եղել է Ղրիմում, իսկ մյուսներին՝ ոչ: Դա անարդար կլինի: Եթե Հայաստանի մասնակիցը եղել է Ղրիմում, դա կքննարկվի բոլոր կետերով»: Այստեղ արդեն գործ ունենք ոչ այնքան ուկրաինական, որքան ադրբեջանական ձեռագրի հետ, որը հաճույքով յուրացրել են Կիևի իշխանությունները, մի փոքր հատված էլ թույլ են տվել, որ Բելառուսում արտագրեն և անցել են հալածանքի նոր քաղաքականության` Լապշինից սկսած, «սև ցուցակներով» վերջացրած, և հիմա էլ երգչուհի Արծվիկն է միանում մերժվածներին:


Բնականաբար, այս բոլորը հրաշալի տեսնում են «Եվրատեսիլի» եվրոպացի ներկայացուցիչները: Բայց նրանք ձայն չեն հանի, քանի որ այդ անազնիվ խաղը ոչ միայն իրենց սրտով է, այլև հրահրված է հենց Արևմուտքից: Իսկ երբ նրանց ուժը Ռուսաստանի վրա չի պատում, ապա կարելի է մաղձը դատարկել հայ երգչուհու վրա, որը ոչ Ղրիմ է ազատագրել, ոչ էլ դրա ցանկությունն ունի:






Դիտումների քանակ 69364


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի և առողջ դատողության դեմ

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի և առողջ դատողության դեմ

Մայիսի 19, 2019


Վլադիմիր Զելենսկին ընտրվել է Ուկրաինայի նախագահ, և, թերևս, լրջորեն որոշել է վերջ տալ այդ պետությանը։ Նման տխուր եզրահանգման են ...

Սաակաշվիլին շարունակում է պայքարել Պուտինի դեմ

Սաակաշվիլին շարունակում է պայքարել Պուտինի դեմ

Ապրիլի 25, 2019


Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին՝ վկայակոչելով Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ ...

Անզիջում պայքարն Ուկրաինայում ցնցում է երևակայությունը

Անզիջում պայքարն Ուկրաինայում ցնցում է երևակայությունը

Ապրիլի 4, 2019


Հետաքրքիր բաներ են կատարվում դեպի Արևմուտք ձգտող և այդ առիթով իր անցյալը վերանայող Ուկրաինայում։ Ուրեմն, Ուկրաինայի Լուգանսկի մ...

Արդարադատություն հայ-ուկրաինական ձևով

Արդարադատություն հայ-ուկրաինական ձևով

Հունվարի 25, 2019


Կիևի շրջաններից մեկի անկախ դատարանը երեկ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին դատապարտել է 13 տարվա ազատազրկման պետակա...

Անկախությունը ուկրաինացիների, վրացիների, Հայաստանում որոշ իդիոտների պատկերացմամբ

Անկախությունը ուկրաինացիների, վրացիների, Հայաստանում որոշ իդիոտների պատկերացմամբ

Հունվարի 5, 2019


Սա էլ հենց՝ տիրոջ փոփոխությունը, ինքնիշխանության և ինքնիշխան լինելու գիտակցությունն է հետխորհրդային արևմտամետ լիբերալների պատկե...

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Հոկտեմբերի 17, 2018


Ամերիկյան մտածողության պարզունակությունն ու մակերեսայնությունը երբեմն բթության են վերածվում: Այսպես, Հայաստան է ժամանել պետքարտ...

Բանդերականներ և լյախեր. եղբայրությունը վերաճում է թշնամանքի

Բանդերականներ և լյախեր. եղբայրությունը վերաճում է թշնամանքի

Փետրվարի 7, 2018


Ըստ երևույթին, լեհ-ուկրաինական եղբայրության դարաշրջանը մոտենում է տրամաբանական ավարտին. Ուկրաինայում պաշտոնապես ներդրվել է բանդ...

«Փա՜ռք Ուկրաինային, փա՜ռք հերոսներին»

«Փա՜ռք Ուկրաինային, փա՜ռք հերոսներին»

Փետրվարի 7, 2018


2014թ. փետրվարին Կիևում պետական հեղաշրջման պահից ի վեր ուկրաինական իշխանությանն ազգայնական կողմնորոշում ունենալու մեջ մեղադրում...

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Դեկտեմբերի 5, 2017


Քաղաքական կրկեսի միջազգային մրցույթների դափնեկիր, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին այսօր ...

Ուկրաինան տոնում է «ցեղասպանության» օրը

Ուկրաինան տոնում է «ցեղասպանության» օրը

Նոյեմբերի 25, 2017


Ուկրաինացիները «սեփականում» են ընդհանուր ողբերգությունն իրենց շահերից ելնելով, որոնք, ըստ էության, ուրիշի շահեր են։ Եվ այդ առնչ...

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Նոյեմբերի 18, 2017


Նկատենք, որ ԱՄՆ կոնգրեսը այդպես էլ չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որն անվիճելի պատմական փաստ է, բայց, ահա, ...

Հայտարարագրերի համոզիչ սուտը

Հայտարարագրերի համոզիչ սուտը

Հոկտեմբերի 25, 2017


Մեր բարձրաստիճան պաշտոնյաներն ու գործարարները մշտապես անհարմար իրավիճակներում են հայտնվում, երբ անհրաժեշտ է լինում հայտարարագրե...

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Հոկտեմբերի 4, 2017


Բանդերական Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավլո Կլիմկինը այցով Բաքվում եղած ժամանակ սրտակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին և իր...

ԱՄՆ-ն ընդդեմ Ուկրաինայի

ԱՄՆ-ն ընդդեմ Ուկրաինայի

Սեպտեմբերի 24, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վիկտորյա Նուլանդի փոխարեն Ուկրաինայի նոր «նայող» է նշանակել։ Անունը Կուրտ Վոլքեր է։ ...

Տուկի տուկ-տուկը

Տուկի տուկ-տուկը

Սեպտեմբերի 19, 2017


Ուկրաինայում մի տարօրինակ անունով նախարարություն կա, կոչվում է` Ուկրաինայի ներքին տեղահանված անձանց և Կիևին չենթարկվող տարածքնե...

Հուդան եկել էր համբուրելու

Հուդան եկել էր համբուրելու

Հուլիսի 19, 2017


Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Թբիլիսիում նա շտապել է հայտարարել, թե իրեն զգում է ա...

Իսկ դեսպանն ի՞նչ է ծխում

Իսկ դեսպանն ի՞նչ է ծխում

Հուլիսի 18, 2017


«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունն արդեն երկու ամիս է, ինչ ուկրաինական իշխանությունների ապօրինությունների պատճառով վնասներ է կրում: Բա...

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Հունիսի 14, 2017


Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն հայտնի է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոր...

Ադրբեջանա-ուկրաինական ինտելեկտուալ հարազատություն

Ադրբեջանա-ուկրաինական ինտելեկտուալ հարազատություն

Հունիսի 6, 2017


Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի եղբայրը՝ ուկրաինական խորհրդարանի նախկին պատգամավոր Պյոտր Յուշչենկոն, ցնցող հայտնագ...

Պորոշենկոյին անտառ կամ գժանոց կտանեն

Պորոշենկոյին անտառ կամ գժանոց կտանեն

Մայիսի 23, 2017


Ամեն մեկը խելագարվում է յուրովի: Խելագարության նշաններ է ցուցադրում նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Մի մեծ երկրի ղեկավ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ