Ազգային խայտառակություն

ՀՀ Ազգային ժողովը կփրկեն թարգմանիչները

Մարտի 21, 2017
ՀՀ Ազգային ժողովը կփրկեն թարգմանիչները

Օսկան Քոչարյան

 

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը թերևս ամենագրագետ իրավաբաններից է, գիտությունների դոկտոր է, բացի այդ` պրակտիկ փորձ ունի դատախազությունում և գործադիրում: Դա էլ քիչ է` Facebook-ի նրա գրառումները գրագետ են գրված, գրեթե առանց քերականական սխալների: Եվ իր վերջին գրառման մեջ Դանիելյանն ուշադրություն է դարձնում հայկական օրենսդրության յուրահատկություններից մեկին: Հակիրճ ներկայացնենք թեման, հետո կանցնենք մեր գնահատականին:


Ուրեմն, «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածում այսպիսի հանճարեղ տողեր կան. «Ենթակաները և զինվորական կոչմամբ կրտսերները առաջինն են ողջունում, իսկ հավասար դիրքում գտնվողներից` առավել ՔԱՂԱՔԱԿԻՐԹԸ»: Զարմանալի է թվում, թե «քաղաքակիրթ» եզրույթն ինչ գործ ունի սույն օրենքի հետ: Դանիելյանն ասում է, թե բանն ինչ է: Իսկ բանն այն է, որ այս օրենքը հայրենի օրենսդիրները 1996-ին թխել են ՌԴ նախագահի հրամանագրից: Հրամանագիրը կոչվում է «Об утверждении общевоинских уставов вооруженных сил Российской Федерации», որի 46-րդ հոդվածով ամրագրված է. «Подчиненные (младшие по воинскому званию) приветствуют первыми начальников (старших по воинскому званию), а при равном положении первым приветствует тот, кто считает себя более вежливым и воспитанным»:


Ինչպես տեսնում ենք, Ազգային ժողովում ուղղակի թարգմանել են Ելցինի հրամանագիրը՝ բաց թողնելով միայն «воспитанные» բառը: Ընդ որում՝ նշենք, որ թարգմանիչն, ամենայն հավանականությամբ, անտաղանդ է եղել, քանզի «вежливый» բառը չի կարելի «քաղաքակիրթ» թարգմանել, «вежливый» նշանակում է «քաղաքավարի», այնինչ քաղաքակիթ հասկացությունն արդեն քաղաքակրթություն հասկացության ածականն է: Հետևաբար, եթե հակառակը թարգմանենք մեր օրենքի այս կետը, կստացվի այսպես. «при равном положении первым приветствует тот, кто считает себя более цивилизованным и воспитанным»: Ծիծաղելի՞ է:


Իհարկե: Որովհետև ՀՀ Ազգային ժողովն ավանդաբար բաղկացած է այնպիսի անհատականություններից, որոնցից այլ բան սպասել չի կարելի: Մեր պատգամավորների մի տեսակը, որին պատկանում են պրն Շմայս բռնաբարը և իր նմանները, ընդհանրապես չի խառնվում օրենսդրական գործունեությանը, և պետք է շնորհակալ լինենք նրանց այդ բանի համար: Երկրորդ մասը կազմում են նրանք, որոնց տեղ տանելիս չես խայտառակվի, բայց օրենք գրելու պիտանի չեն: Սրանք ընդունակ են միայն անգլերեն կամ ռուսերեն մի քանի ֆրազ փոխանակել, գեղեցիկ հագնվել, քթները վեր պահել, եղունգներին լաք քսել: Իսկ երբ պետք է օրենք գրել, սրանք մոտավորապես կռահում են ղեկավարության հրահանգի էությունն ու իմաստը և սկսում են փնտրել, թե որտեղից թարգմանեն: Դա է պատճառը, որ մենք այսօր ունենք օրենք, որտեղ գրված է (ավելի ստույգ` անհաջող թարգմանված է օտար լեզվից), որ գենդերը Հայաստանում ձեռքբերովի վարքագիծ է (այսինքն՝ յուրաքանչյուր անհատ ինքն է որոշում տղամարդ է, թե կին), իսկ բանակում առաջինը «քաղաքակիրթն» է ողջունվում:


Պետք է դարձյալ հիացմունք հայտնենք նախագահ Սարգսյանի իմաստության հետ կապված։ Նա լավ գիտի իր նախրի տեսակները, և հավանաբար դա է պատճառը, որ առաջին տեսակից` շմայսատիպերից, նա չի հրաժարվում, քանզի հայրենի օրենսդրության համար դրանք վտանգ չեն ներկայացնում: Ինչ վերաբերում է երկրորդ տեսակին` կոստանյանատիպերին, ապա դրանք այս պահի դրությամբ նույնպես անհրաժեշտ են: Ի վերջո, մեկը պետք է Ազգային ժողովում մի բան անի, թե՞ ոչ:


Իսկ մինչ իրավագիտությունից քիչ թե շատ հասկացող մարդիկ (Դանիելյանի տիպի) այսօր դասավանդում են կամ թոռներին զբաղեցնում, ՀՀ Ազգային ժողովին անհրաժեշտ կլինեն բարձրակարգ թարգմանիչներ, որոնք գոնե արտասահմանյան օրենքների դրույթները թարգմանելիս կանեն դա գրագետ, իմացությամբ, առանց խայտառակ հետևանքների: Ըստ այդմ, Ազգային ժողովի ընտրություններին զուգահեռ պետք էր հայտարարել նաև թարգմանիչների ընտրություն, որոնք ընտրություններից հետո, երբ մեր պառլամենտի գողական և մտավորական թևերը բազմեն իրենց աթոռներին, կսկսեն աշխատել նրանց փոխարեն, որպեսզի օրենսդրության մեջ եղած խայտառակությունների թիվը չաճի, դրանք բացառվեն ապագայում: Կարծում ենք, դա է թելադրում պետական շահը:

 






Դիտումների քանակ 84890


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

աբաջյան գոհարի մարդը հանկարծ չկախվի…

աբաջյան գոհարի մարդը հանկարծ չկախվի…

Հունիսի 12, 2019


աբաջյան գոհարի աստեղային ժամերին հաշիվ չմնաց. Շվեդիայից իմանում ենք, որ միրզոյան արարատը հանդիպել է այդ երկրի թագավորի հետ: Նոր...

Հետաքրքիր հրաժարականներ

Հետաքրքիր հրաժարականներ

Հունիսի 7, 2019


Փաշինյան Նիկոլի Զեյնալյան Արտակը գնաց: Հավանաբար, չդիմացավ ժողովրդի վարչապետի ապօրինություններին բացատրություններ տալուն: Զեյնա...

աբաջյան գոհարի մարդը մուղաթ է անում իրեն

աբաջյան գոհարի մարդը մուղաթ է անում իրեն

Հունիսի 1, 2019


Սա արդեն աննորմալություն է, անգամ հոկտեմբերի 27-ի սպանդից հետո ԱԺ որևէ նախագահի մոտ այդպիսի մտահոգություն չի առաջացել։ Ավելին, ...

Փաշինյան Նիկոլի հերթական հարվածը հայոց բանակին

Փաշինյան Նիկոլի հերթական հարվածը հայոց բանակին

Հունիսի 1, 2019


47 պատգամավորի խնդրանքով խորհրդարանը ստեղծել է խորհրդարանական հանձնաժողով, որը կզբաղվի 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների...

Не виноватая я (Գագիկ Ծառուկյան)

Не виноватая я (Գագիկ Ծառուկյան)

Ապրիլի 19, 2019


Պատասխանատվությունից խուսափելը հայրենի քաղաքական գործիչների սիրած զբաղմունքն է: Այսօր Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանը հենց դր...

Գեղացի պատգամավորուհին մտածում է գյուղացուն աջակցելու մասին

Գեղացի պատգամավորուհին մտածում է գյուղացուն աջակցելու մասին

Մարտի 28, 2019


Մի գեղացի կա, հովսեփյան սոֆյա, Մանթաշ գյուղից է: Հանրային համոզմունք կա, որ Մանթաշը Հայաստանի ամենաաֆերիստ գյուղերից է, օրինակ,...

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Մարտի 15, 2019


Երևանում է Վրաստանի դեկորատիվ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Սա մեր Սարգսյան Արմենի նման մի բան է՝ պետության հաշվին ծանապարհորդո...

Եվս մի քանի նկատառում նոր Ազգային ժողովի վերաբերյալ, որը հայ ժողովրդի հետ ընդհանուր բան չունի

Եվս մի քանի նկատառում նոր Ազգային ժողովի վերաբերյալ, որը հայ ժողովրդի հետ ընդհանուր բան չունի

Դեկտեմբերի 11, 2018


Խայտառակությունն այն է, որ մենք կունենանք Ազգային ժողով, որի 80 տոկոսը որևէ ընդհանուր բան չունի հայ ժողովրդի հետ, որոնց դավանած...

ՀՀ ԱԺ ապագա պատգամավորները գողի կարգավիճակ կստանան

ՀՀ ԱԺ ապագա պատգամավորները գողի կարգավիճակ կստանան

Դեկտեմբերի 3, 2018


Եթե ինչ-որ մեկը թալանել է, ապա դա չի նշանակում, որ նա պետք է կալանավորված լինի: Եթե վերջինս կալանավորված չէ, ապա նա պետք է վերա...

ՀՀԿ-ի վերջին օգուտը

ՀՀԿ-ի վերջին օգուտը

Հոկտեմբերի 29, 2018


Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, երկրորդ անգամ տապալվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Փաթեթին կողմ է ք...

Փաշինյան Նիկոլը բոլոր հարցերում է ճշմարտացի, քանզի իրոք սակրալ է

Փաշինյան Նիկոլը բոլոր հարցերում է ճշմարտացի, քանզի իրոք սակրալ է

Հոկտեմբերի 24, 2018


Երեկ մենք գրել էինք, որ Հայաստանում վտանգավոր իրավիճակ է ստեղծվում արևմտամետ լիբերալ ու գրանտակեր հանրույթի ծափահարությունների ...

Լֆիկ Սամոն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Լֆիկ Սամոն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հոկտեմբերի 24, 2018


Այսօր կայացավ Փաշինյան Նիկոլի ֆարսի առաջին փուլը: Նա չընտրվեց ՀՀ վարչապետ: Պատգամավորները ճիշտ քվեարկեցին, ինչպեսև հանձնարարվել...

Սահուն անցում ողբերգությունից ֆարս

Սահուն անցում ողբերգությունից ֆարս

Հոկտեմբերի 23, 2018


Փաշինյան Նիկոլի Նոր Հայաստանում ողբերգությունը վերածվում է ֆարսի: Փաշինյան Նիկոլի առաջին ընտրությունը վարչապետի պաշտոնում ողբեր...

Վահե Գրիգորյանը` հերթական սաբոտաժի զոհ

Վահե Գրիգորյանը` հերթական սաբոտաժի զոհ

Հոկտեմբերի 23, 2018


Այսօր Ազգային ժողովը ևս մեկ սաբոտաժ արեց` ժողովրդի վարչապետի թեկնածու Վահե Գրիգորյանին չնշանակեց Սահմանադրական դատարանի դատավոր...

Փաշինյան Նիկոլի երկրորդ խոշոր պարտությունը

Փաշինյան Նիկոլի երկրորդ խոշոր պարտությունը

Հոկտեմբերի 22, 2018


ՀՀ Ազգային ժողովն այսօր մերժեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների թաթեթն առաջին ընթերցմամբ: Փաշինյան Նիկոլի երջանկությանը պակասե...

Փաշինյան Նիկոլի դավադրությունը կանխելը Նոր Հայաստանում դավադրություն է որակվում

Փաշինյան Նիկոլի դավադրությունը կանխելը Նոր Հայաստանում դավադրություն է որակվում

Հոկտեմբերի 2, 2018


Փաշինյան Նիկոլին կարճ ժամանակահատվածում հաջողվեց այնպես այլասերել երկրում առանց այդ էլ խախուտ քաղաքական գիտակցությունը և իրավագ...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Հոկտեմբերի 2, 2018


Փաշինյան Նիկոլին երեկ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների չի գնա: Նույն բանն այսօր նրան կասի Գագիկ Ծառո...

Ամենայն հայոց չոբանը նախրին ոտքի է հանում

Ամենայն հայոց չոբանը նախրին ոտքի է հանում

Սեպտեմբերի 29, 2018


Երևանը դեռ ողջ Հայաստանը չէ, Երևանի ընտրողների 43 տոկոսի 81 տոկոսն էլ դեռ հայ ժողովուրդը չէ: Այս մասին գիտեն բոլորը, անգամ մանկ...

Պառլամենտական հանձնաժողով` ընդդեմ Փաշինյան Նիկոլի նյարդային համակարգի

Պառլամենտական հանձնաժողով` ընդդեմ Փաշինյան Նիկոլի նյարդային համակարգի

Սեպտեմբերի 13, 2018


ՀՀ Ազգային ժողովն այսօր հազվադեպ խելամիտ որոշում կայացրեց` պատգամավորների ձայների մեծամասնությամբ ստեղծվեց քննիչ հանձնաժողով ար...

Համաներո՞ւմ, թե՞ քաղաքական ակցիա

Համաներո՞ւմ, թե՞ քաղաքական ակցիա

Հուլիսի 11, 2018


Այսօր ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվեց Վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին հարցը: ...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Գիտեի՞ք որ…
Հունիսի 13, 2019


Գիտեի՞ք որ…

Գիտեի՞ք որ…
Հունիսի 13, 2019


Գիտեի՞ք որ…

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ