Սովորական խայտառակություն

Իշխան Զաքարյանը հավակնում է Նիկոլ դառնալ, Զաքարյանը սուտ է խոսում

Մարտի 20, 2017
Իշխան Զաքարյանը հավակնում է Նիկոլ դառնալ, Զաքարյանը սուտ է խոսում

Ծառուկ Սարգսյան


Մեկ երկար ու ձիգ ամիս պահանջվեց, մինչև որ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ, համամասնական ցուցակում երկրորդ համարը զբաղեցնող, ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը գտավ ձևակերպում այն բանի համար, թե ինչու լքեց իր պաշտոնը և անդամակցեց Ծառուկյանի թիմին: Մինչ այդ նա ասում էր, թե ուզում է իր մտերիմ ընկերոջ հետ ճանապարհ անցնել: Բայց հետո հասկացավ, որ ընկերոջ հետ կարող է գնալ խաշ ուտելու, որսի, արտասահմանյան ուղևորության, իսկ քաղաքական ասպարեզում այդ կատեգորիաներն ընդունելի չեն: Ու որպեսզի պատճառաբանությունն ավելի լուրջ նախահիմքեր ունենա, Զաքարյանն ի վերջո կանգ առավ հետևյալ մտքի վրա. ինքը նման որոշում է կայացրել, որովհետև իր և իշխանության պատկերացումները չեն համընկել:


«Եթե իշխանության հետ չես, չես քայլում իշխանության հետ, այլ ծրագիր ես ներկայացնում, քան իշխանությունը, բնականաբար, արդեն ընդդիմություն ես: Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող 8 քաղաքական ուժ ընդդիմություն է՝ անկախ նրանից, թե ում ինչպես են որակում»,-ասել է նա:


Փաստորեն Իշխան Զաքարյանը չի հասկանում, թե ինչ բան է ընդդիմությունը, այլապես նման սահմանում չէր հնչեցնի: Որքան էլ նրա համար դա զարմանալի թվա, բայց իշխանական ուժի ներսում նույնպես կարող են լինել տարակարծություններ, այլ պատկերացումներ, առողջ բանավեճեր: Եթե ինչ-ինչ հարցերում մարդն ունի այլ դիրքորոշում, դա դեռ չի նշանակում, թե նա դեմ է գնում իշխանությանը և մեխանիկորեն վերածվում է ընդդիմադիրի, կամ այլ կերպ ասած` Զաքարյանի կաշին փոխում է Նիկոլ Փաշինյանի կաշվի հետ:


Սակայն սա էլ ամենամեծ դժբախտությունը չէ ՎՊ նախկին նախագահի համար, որովհետև նրա մոլորությունների քանակն ավելին է, քան ընդամենը ընդդիմադիր չլինելը: Զաքարյանը խոսում է ներկայացրած նոր ծրագրի մասին, որը ոչ մեկը ոչ տեսել է, ոչ լսել: Թե ինչ է ենթադրում այդ ծրագիրը, բնականաբար իմանալ չենք կարող: Բայց մի բան հաստատ կարող ենք ասել: Եթե պարոն Իշխանը կարծում է, որ ինքը հրաժարվում է այն ամենից, ինչն իշխանությանն է, ապա պիտի նաև հրաժարվի նրանից, ինչ ստացել է այդ իշխանության շնորհիվ, այլապես Զաքարյանի «սրբագործման», ապաշխարանքի գործընթացն ամբողջական չի լինի: Իսկ եթե նա ուզում է ներկայանալ ընդդիմություն, բայց վայելել իշխանությունից ստացած բարիքները, ապա դա ինչ-որ պահի կհանգեցնի ստամոքսի խանգարման, քանի որ նոր օրգանիզմը հին սնունդը դժվար կընդունի:


Հետգրություն


Հետաքրքիրն այն է, թե ինչ հարցերի շուրջ են եղել Զաքարյանի և իշխանության տարակարծությունները: Նա քաղաքական պաշտոն չի զբաղեցրել, հետևաբար, որևէ գաղափարական տարաձայնություն չէր կարող ունենալ երկրի ղեկավարության հետ: Իսկ եթե գաղափարական տարաձայնություն լինել չի կարող, ապա էլ ի՞նչը կարող էր դառնալ տարաձայնության առիթ: Զաքարյանը ստուգող ու մարդ բռնող հիմնարկ էր: Գուցե ստուգվողների ու բռնվողների անձանց հե՞տ են կապված Զաքարյանի և իշխանության տարաձայնությունները, թե՞ նրանցից ստացված շահույթի բաժանման: Սա հարց է, որին մի օր պրն Զաքարյանը կպատասխանի: Չենք ցանկանում, որ պատասխանը հնչի բանտախցից...






Դիտումների քանակ 51469


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Հուլիսի 31, 2018


Այսօր լուր տարածվեց այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքում կրկին արտակարգ դեպք է արձանագրվել, ինչի արդյունքում այդ խմբակցության պա...

Էդոյին «քաղաքականով» են տարել

Էդոյին «քաղաքականով» են տարել

Հուլիսի 25, 2018


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը մարդ է ծեծել: Նրան բռնել են: ԲՀԿ-ն ուզում է Էդոյին ազատել, չի ստաց...

Սրբություններն անձեռնմխելի են

Սրբություններն անձեռնմխելի են

Հուլիսի 24, 2018


Պիտի տարօրինակ չթվա, որ քաղաքական ուժերը նաև իրենց սրբություններն ունեն: Ի վերջո, պիտի լինի մի բան, որ հենման կետ դառնա այդ կու...

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Հուլիսի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո միանգամից մի քանի քաղաքական ուժեր ակտիվացան և հայտարարեցին ընտրությանը մասն...

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Հուլիսի 4, 2018


Այսօր ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստն էր: Եվ որպեսզի առաջինը լինելու ...

Նորաձևության սիրահարները

Նորաձևության սիրահարները

Հունիսի 26, 2018


Այն, որ «Ծառուկյան» դաշինքում երկրորդ շնչառություն է բացվել, դա փաստ է: Այս օրերին դաշինքի ներկայացուցիչները իրենց զգում են իրա...

Կողմերից մեկը ճիշտ չի խոում

Կողմերից մեկը ճիշտ չի խոում

Հունիսի 21, 2018


Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարա...

Շատ ախմախ հարց ստացվեց

Շատ ախմախ հարց ստացվեց

Հունիսի 19, 2018


Այսօր, երբ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փո...

Խռովածի խաթրն ինչպե՞ս առնեն

Խռովածի խաթրն ինչպե՞ս առնեն

Հունիսի 8, 2018


Այսօր անսպասելի լուր ստացվեց «Ծառուկյան» դաշինքից: Պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում է...

ԲՀԿ-ն ձեռքերը լվանում է

ԲՀԿ-ն ձեռքերը լվանում է

Մայիսի 31, 2018


Շատ հետաքրքիր պահվածք է որդեգրել նոր կառավարության մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նա ուզում է իշխանության կազմ...

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

Մայիսի 22, 2018


ԱԱԾ նորանշանակ պետի այն հայտարարությունը, որ շուտով աղմկոտ բացահայտումներ են լինելու, և առնվազն 350 ապօրինի հարստացած անձանց ան...

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Մայիսի 11, 2018


Վերջապես եկել է պահը, երբ հեղափոխությանը մատուցած անուրանալի ծառայությունների դիմաց «Ծառուկյան» դաշինքը կարող է վարձատրություն ...

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Մայիսի 2, 2018


Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 2-ին նախատեսված էին հերթական նիստերը, սակայն նիստը չսկսվեց քվորում չլինելու պատճառով: ...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Ապրիլի 23, 2018


Դարի սենսացիան` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը միանում են համաժողովրդական շարժմանը: Սե...

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ապրիլի 22, 2018


Իրավիճակը ծայրահեղ լարված է: Պայթյունը գրեթե անխուսափելի է, և հիմա բոլոր մտահոգ քաղաքացիները, գործիչները, հանրային դեմքերը ջանո...

Դա ինչ բան է` խղճի մտոք

Դա ինչ բան է` խղճի մտոք

Ապրիլի 17, 2018


ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 77 կողմ, 17 դեմ համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախա...

Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը

Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը

Ապրիլի 16, 2018


Այսօր մի քանի անգամ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Ազգային ժողովի պատգամավորների գտնվելու վայրը շարունակում է մնալ...

Ծառուկյանի դժվարին ընտրությունը

Ծառուկյանի դժվարին ընտրությունը

Ապրիլի 12, 2018


Ապրիլի 17-ին ԱԺ-ում տեղի կունենա վարչապետի ընտրություն՝ բաց քվեարկությամբ: Շատերին հետաքրքրում է, թե ինչպես կքվեարկի Սերժ Սարգս...

Ինչո՞ւ է ԲՀԿ-ն զայրանում

Ինչո՞ւ է ԲՀԿ-ն զայրանում

Մարտի 27, 2018


Այսօր թերթերից մեկը գրել էր, որ ԲՀԿ-ին տրվելու են որոշ պաշտոններ, անգամ մարզպետի մասին կա խոսակցություն: Սա էլ, ըստ թերթի, կլին...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ