Ազգային խայտառակություն

Տուժող թեկնածու պատգամավորը հավատարիմ մնաց գողականին

Մարտի 17, 2017
Տուժող թեկնածու պատգամավորը հավատարիմ մնաց գողականին

Տեղեկությունն այն մասին, որ այս գիշեր ծեծի էր ենթարկվել Աջափնյակում, թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանը (Չերիի Վահան)՝ նույն ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի թիմի անդամների կողմից, շատերի հոգին պղտորեց: Բոլորը սկսեցին քննարկել կատարվածը, քաղաքական գնահատականներ տալ, կասկածի տակ դնել առաջիկա ընտրությունների անաչառությունը:


Ամենաշատը, բնականաբար, զայրացած էին «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները` կատարվածն ընկալելով իբրև բացահայտ մարտահրավեր և ոտնձգություն իրենց տիրույթների հանդեպ: Այդ իսկ պատճառով էլ ժամեր անց խնդրի առնչությամբ ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը հայտարարեց. «Երեկ երեկոյան Աջափնյակ համայնքում ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել և փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ՝ մատուցելով արջի հերթական ծառայությունը: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Արման Սահակյանը և նրա թիմը այլևս հասկացել է, որ ո՛չ իրեն տրամադրված անսահման վարչական ռեսուրսը, ո՛չ անսահման փողը, որով Արման Սահակյանը ողողել է ողջ Աջափնյակ համայնքը, անհրաժեշտ արդյունք չեն տալիս, ուստի կանխազգալով ապագա պարտությունը՝ ՀՀԿ թեկնածուն դիմել է իրեն հոգեհարազատ վերջին ռեսուրսին՝ թաղի խուժանին և թմրամոլներին»:


Չարացած, հեգնանքախառը, իրավիճակն էլ ավելի սրելու պատրաստ այս հայտարարությունը կարող էր նաև նախորդել շատ ավելի լուրջ զարգացումների, եթե օրվա ավարտին տեղի չունենար ամենաանսպասելին: Վահան Կարապետյանին հրավիրեցին ոստիկանություն և նա այնտեղ բացատրության գրեց, որի մեջ նշել էր, որ ինքը ընդամենը վայր է ընկել և ոչ մի բախում էլ տեղի չի ունեցել: Չերիի Վահանի գրավոր պարզաբանումը հաստատել է նաև ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:


Հիմա ի՞նչ է ստացվում: Ստացվում է այն, որ մենք իմաստուն ենք, ընդ որում` մեր իմաստությունը գործում է շուրջօրյա: Դեռ այսօր առավոտյան մենք գրեցինք, որ ընտրապայքարի ժամանակ տեղի ունեցող բոլոր կոնֆլիկտները գողական են իրենց էությամբ ու բովանդակությամբ, իսկ դա նշանակում է, որ ոստիկանությունը գործ չի կարող ունենալ դրանց հետ, տուժողներն էլ պիտի հերքեն իրականությունը: Այլ հարց, եթե տուժողը կին լինի: Այդ դեպքում անձամբ Ծառուկյանն էլ դեմ չի լինի հարցի տեղափոխմանն օրենքի դաշտ:


«Ծառուկյան» դաշինքին ուղղակի պետք է զգույշ աշխատել և մինչև հայտարարություններով հանդես գալը մտածել, թե որ դեպքը որ ոլորտից է: Այս է ամենը:


Իսկ մենք անհամբեր կսպասենք պատասխան քայլին: Հետաքրքիր է, երբ Արման Սահակյանին տեղափոխեն հիվանդանոց, մամուլն էլ գրի Կարապետյանի վենդետայի մասին, Գալուստիչը «ճշտով» կպահի՞ իրեն, թե՞ կնախընտրի համագործակցությունն իրավապահների հետ:






Դիտումների քանակ 82128


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Գողականը` նախընտրական արշավի շարժիչ ուժ

Գողականը` նախընտրական արշավի շարժիչ ուժ

Մարտի 17, 2017


Բազմիցս գրել ենք, որ Հայաստանի քաղաքականությունից անհետացել է քաղաքականությունը, քանզի մեռել են գաղափարախոսությունները, իսկ առա...

Նույն թեմայով

Գողականներին պետք է պաշտպանենք Փաշինյան Նիկոլի ռեժիմից

Գողականներին պետք է պաշտպանենք Փաշինյան Նիկոլի ռեժիմից

Հուլիսի 2, 2019


Արդեն որերորդ օրն է՝ մամուլը գրում է ոստիկանական հատուկ գործողությունների մասին. 600 գողական բերման է ենթարկվել Շիրակի մարզում,...

ՀՀ ԱԺ ապագա պատգամավորները գողի կարգավիճակ կստանան

ՀՀ ԱԺ ապագա պատգամավորները գողի կարգավիճակ կստանան

Դեկտեմբերի 3, 2018


Եթե ինչ-որ մեկը թալանել է, ապա դա չի նշանակում, որ նա պետք է կալանավորված լինի: Եթե վերջինս կալանավորված չէ, ապա նա պետք է վերա...

Պայմաններ է թելադրում Նիկոլ Փաշինյանը

Պայմաններ է թելադրում Նիկոլ Փաշինյանը

Ապրիլի 21, 2018


Փաշինյան Նիկոլն իր պայմաններն է ներկայացրել: Դրանք չորսն են. ա. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, բ. ԱԺ-ն վ...

Ազգային հարիֆության կապակցությամբ

Ազգային հարիֆության կապակցությամբ

Ապրիլի 5, 2018


Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ն ձերբակալել է ոմն Նորայր Մինասյանի` Երևանի բնակիչ Ա.Խ-ի հաղորդման հիման վրա: Պարզվում է՝ Հ...

Վազգեն Խաչիկյանը բերդից դուրս եկավ պրոֆեսիոնալ գողական դարձած

Վազգեն Խաչիկյանը բերդից դուրս եկավ պրոֆեսիոնալ գողական դարձած

Սեպտեմբերի 29, 2017


Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահը ներում է շնորհել ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին...

Նշմարվում է Գարեգին Նժդեհի ժառանգների և հայ գողերի նոր համագործակցություն

Նշմարվում է Գարեգին Նժդեհի ժառանգների և հայ գողերի նոր համագործակցություն

Մայիսի 21, 2017


Այստեղ սիմվոլիզմ ենք նկատում: Բանն այն է, որ անձամբ Գարեգին Նժդեհին երբեք չի հետաքրքրել իր ընտանիքը, նա չի էլ ճանաչել իր երեխայ...

Գողականը` նախընտրական արշավի շարժիչ ուժ

Գողականը` նախընտրական արշավի շարժիչ ուժ

Մարտի 17, 2017


Բազմիցս գրել ենք, որ Հայաստանի քաղաքականությունից անհետացել է քաղաքականությունը, քանզի մեռել են գաղափարախոսությունները, իսկ առա...

Միտինգ մարդասպանների համար

Միտինգ մարդասպանների համար

Նոյեմբերի 21, 2016


«Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանությունների գործով բերման էին ենթարկվել քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանն ...

Ի՞նչ աղբյուրներ ունի հայ մամուլը գողերի աշխարհում

Ի՞նչ աղբյուրներ ունի հայ մամուլը գողերի աշխարհում

Հոկտեմբերի 19, 2016


Հայկական մամուլը գրում է ամեն ինչ և ամեն ինչի մասին, բայց, ցավոք, երբեմն գրում է այն բաների մասին, ինչից տեղյակ լինել ուղղակի չ...

Սպառնո՞ւմ է արդյոք ՀՀԿ-ին գող Ասոյի ճակատագիրը

Սպառնո՞ւմ է արդյոք ՀՀԿ-ին գող Ասոյի ճակատագիրը

Հունիսի 13, 2016


Գարեգին Նժդեհը ՀՀԿ-ի համար փորձություն դարձավ: Բայց քչերը գիտեն, որ սա Նժդեհի արձանի առաջին փորձությունն ու, ինչու ոչ, փորձանքը...

Դատապարտյալները ղեկավարում են քրեակատարողական հիմնարկները

Դատապարտյալները ղեկավարում են քրեակատարողական հիմնարկները

Հունիսի 2, 2016


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկն ահազանգել է ՔԿՀ-ում լարված վիճակի մասին: Նրա ասելով` դատապարտյալներ...

Ղարաբաղը դարձնում են գողականի երկիր

Ղարաբաղը դարձնում են գողականի երկիր

Մայիսի 21, 2016
3

Այսուհետ հանցագործները՝ մարդասպան լինի կամ գող, հնարավորություն կունենան պատիժը կրել ոչ թե կալանավայրում, այլ Լեռնային Ղարաբաղո...

Գողականը վտանգավոր է ոստիկանների համար

Գողականը վտանգավոր է ոստիկանների համար

Մարտի 3, 2016


Տարիներ առաջ երջանկահիշատակ Տիգրան Սարգսյանը որոշեց ազատվել արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանից, որպեսզի «Գլաձորի» շրջանա...

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների խելքն ու միտքը գողականն է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների խելքն ու միտքը գողականն է

Փետրվարի 26, 2016


Եթե կա օրենք, այն պետք է գործի: Եթե օրենքը չի գործում, այն աստիճանաբար մոռացվում է և սկզբում դե ֆակտո, հետո նաև դե յուրե վերանո...

Արա Աբրահամյանը մեծ հույսեր է կապում գողականի հետ

Արա Աբրահամյանը մեծ հույսեր է կապում գողականի հետ

Հունվարի 27, 2016
4

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով մերթ ուզում, մերթ չի ուզում ներխուժել Հայաստանի ներքաղաքական կյանք, ջրի ...

Րաֆֆին հեղափոխություն է պահանջում գողական աշխարհում

Րաֆֆին հեղափոխություն է պահանջում գողական աշխարհում

Դեկտեմբերի 15, 2015
1

Այս արևմտամետ ամերիկյան գործիչը Հայաստան է ներմուծվել վաղուց, սակայն նրա իսկական կերպարը բացահայտվեց 2007-ից սկսած: «Բադասխան» ...

Միայն գողականը կճշտի դաշնակների և ՀԱԿ-ի ճիշտն ու սխալը

Միայն գողականը կճշտի դաշնակների և ՀԱԿ-ի ճիշտն ու սխալը

Հոկտեմբերի 15, 2015


Երկու օր առաջ սահմանադրական փոփոխությունների հարցով քննարկման ժամանակ դաշնակցական Արծվիկ Մինասյանին սկանդալային հարց տվեց «Ոչ»-...

«Գողականի մասին» հռչակագրի և ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծ

«Գողականի մասին» հռչակագրի և ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծ

Սեպտեմբերի 7, 2015


Գողականը հայ ժողովրդի և ՀՀ հանրային կյանքի համար ճանաչվում է գլխավոր և անփոխարինելի գաղափարախոսություն: Գողականը ունիվերսալ գաղ...

Միայն գողականը կփրկի և կզարգացնի Հայաստանը

Միայն գողականը կփրկի և կզարգացնի Հայաստանը

Հունիսի 8, 2015


«Գողականի մասին» ՀՀ օրենքն, իրոք, կկերպարանափոխի Հայոց աշխարհը: Բանն այն է, որ Հայաստանում տեղի կունենա շահերի միավորում, իսկ դ...

Նուբարաշենում սպանվածները ԲՀԿ անդամներ չէին

Նուբարաշենում սպանվածները ԲՀԿ անդամներ չէին

Մարտի 4, 2015


Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած հանցագործությունը մարդկանց ցնցեց իր դաժանությամբ: Սպանվել էին երեք հոգի, բոլորն էլ ք...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ